A+ A A-

October 2012

06 October 2012

Օբաման Ռամնիին մեղադրում է անազնիվ հաղթանակի մեջ

dish 5Հաղթել է անազնիվ մեթոդներով: Առաջին հեռուստաբանավեճը պարտված Բարաք Օբաման Միթ Ռամնիին մեղադրել է անազնվության մեջ: Նախօրեին հանրապետական թեկնածուն հանդիսատեսների եւ վերլուծաբանների կողմից ճանաչվել էր քննարկման հաղթող: Օբաման հարձակման է անցել եւ Ռամնիին հիշեցրել հարկային կրճատումների մասին իր խոստումների մասին. –Բեմ ելնելով՝ ես տեսա շատ հուսավառված մարդու, ով ներկայացավ որպես Միթ Ռամնի: բայց նա չէր կարող Միթ Ռամնին լինել, քանի որ իսկական Միթ Ռամնին ողջ անցած տարին շրջել է երկրով՝ խոստանալով կրճատել հարկերը 5 միլիարդ դոլարի չափով հօգուտ հարուստների: Իսկ բեմում այդ մարդը հայտարարեց, թե այդ մասին ոչինչ չգիտի,- հեգնել է նախագահ Օբաման: Ռամնիի նախընտրական շտաբում Օբամայի ելույթը գնահատել են որպես պարտությունից խուսափելու փորձ: -Մենք նախագահից չլսեցինք, թե ինչու հաջորդ չորս տարին ավելի լավ կլինի, քան նախորդները, նա այդպես էլ չկարողացավ բացատրել, քանի որ նրա քաղաքականությունը ոչնչով չի տարբերվելու ներկայից,- հակադարձել է Միթ Ռամնին: Չնայած հեռուստաբանավեճում տարած հաղթանակին, հարցումները ցույց են տալիս, որ Ռամնին դեռ ետ է մնում Օբամայից: Հաջորդ դեբեյթը կայանալու է հոկտեմբերի 16-ին:   Read more

91 նոր մեղադրյալ Medicare-ի գործով

eddd 5ԱՄՆ արդարադատության նախարարությունը 91 հոգու մեղադրել է խարդախության ճանապարհով բժշկական Medicare ծրագրի շրջանակներում 430 միլիոն դոլար ստանալու մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ էրիկ Հոլդերը: Նրա խոսքերով՝ իշխանությունները գտնում են, որ մեղադրյալներից շատերը ոչ միայն խախտել են օրենքը, այլեւ, լինելով բժիշկներ, չեն կատարել իրենց մասնագիտական պարտքը եւ դրժել են տրված երդումը: Մայամիում ձերբակալվել է 33 մարդ, Լոս Անջելեսում՝ 16, Բրուքլինում՝ 15, Դալլասում՝ 14, Բատոն-Ռուժում՝ 4 եւ Չիկագոյում՝ 2 մարդ: Խարդախության արդյունքում հափշտակված ընդհանուր գումարը կազմում է 430 միլիոն դոլար: Այդ գումարն իր մեջ ներառում է ավելի քան 230 միլիոն դոլար՝ տնային բուժսպասարկման, 100 միլիոն դոլար՝ հոգեբանական, 43 միլին դոլար՝ շտապ օգնության տեղափոխման համար: Գլխավոր դատախազի խոսքերով՝ այս պահին կասկածյալների մեծամասնությունը ձերբակալված է: Լոս Անջելեսում ձերբակալված 16 անձինք մեղադրվում են 49 միլիոն դոլար յուրացնելու մեջ: FBI-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, ձերբակալվածների մեջ են Alpha Ambulance Inc ընկերության սեփականատերեր 55-ամյա Ալեքս Կապրին եւ Ալեքսեյ Մուրատովը, իսկ Վեն Նայսի բնակիչ, 36-ամյա Տիգրան Ակլյանը իրեն պատկանող Las Tunas Medical Equipment-ի միջոցով յուրացրել է 900 հազար դոլար գումար:  Read more

05 October 2012

Ձերբակալել է սահմանապահին սպանողին

agent 8Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է երկու հոգու, որոնց կասկածում են ամերիկացի սահմանապահի սպանության մեջ: Կասկածյալները ձերբակալվել են Սոնորա նահանգի Ագուա-Պրիետա քաղաքում` Արիզոնայի հետ սահմանին: Նրանց հայտնաբերել են մի քանի կմ հեռու այն վայրից, որտեղ նույն օրը ավելի վաղ սպանվել էր ամերիկացի սահմանապահ Նիկըլըս Այվին, իսկ նրա գործընկերը վիրավորվել էր: Մեքսիկական կողմն առայժմ չի հայտնում կասկածյալների անունները, սակայն համապատասխան ընթացակարգերից հետո նրանց հանձնելու են ամերիկյան կողմին՝ դատական հետապնդման համար: Հարձակումը սահմանապահների վրա տեղի էր ունեցել Արիզոնայում` Թուսանից 100 մղոն հեռավորության վրա գտնվող Նակո քաղաքում, Մեքսիկայի հետ սահմանի այն հատվածում, որտեղ 2010թ. սպանվել էր սահմանապահ Բրայըն Թերրին: Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով, սպանվածը սահմանապահ ՆիքըլըսԱյվին էր: FBI-ը ավելի վաղ հայտնել էր, թե երեք ձիավոր սահմանապահներ իրականացնում էին ազդանշանի ստուգում, որը ստացվում է այսպես կոչված մաքսանենգների միջանցքի շրջանի էլեկտրոնային ցուցիչից, երբ նրանց վրա կրակ է բացվել: Այդ տարածքը հայտնի է որպես Մեքսիկայից թմրանյութերի առաքման ակտիվ միջանցքներից մեկը, եւ հաճախ են միջադեպեր լինում: Read more

Իշխանությունները կալանավորել են լրտեսներից 8-ին

spy 5ԱՄՆ իշխանությունները կալանավորվել են 11 ռուսներից 8-ին, որոնք մեղադրվում են ԱՄՆ-ից Ռուսաստան հետախուզական ծառայությունների կարիքների համար անօրինական կերպով միկրոէլեկտրոնիկա արտահանելու մեջ: Reuters-ի փոխանցմամբ, կալանավորվածների մեջ է գործի գլխավոր ներկայացուցիչ, գործարար Ալեքսանդր Ֆիշենկոն: Վերջինս ԱՄՆ-ի քաղաքացի է եւ գլխավորում է ամերիկյան Arc Electronics եւ Մոսկվայում գրանցված Apex System ընկերությունը: Մյուս 7 կալանավորվածները նրա ընկերությունների աշխատակիցներ են: Արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ մյուս երեք կասկածյալներին չի հաջողվել բռնել, քանի որ նրանք գտնվում են Ռուսաստանում: Նրանց անունները չեն հաղորդվում: Կասկածյալների մի մասը կալանավորվել է Նյու Յորքում, եւ առաջիկայում կտեղափոխվեն Հյուսթըն: Նշենք, որ կասկածյալների թվում է ազգությամբ հայ Լյուդմիլա Բաղդիկյանը: Read more

Ռամնին հաղթող է ճանաչվել


debate 9Ի դեպ, բանավեճից անմիջապես հետո ORC International-ն ու CNN-ը համատեղ հարցում են անցկացրել, եւ հարցվածների մեծ մասը հաղթող է ճանաչել Միթ Ռամնիին: Ռամնիի օգտին իրենց ձայնն են տվել հարցվածների 67 տոկոսը: Բարաք Օբամային հաղթող են ճանաչել  25 տոկոսը: Ըստ պատասխանողների 61 տոկոսի՝ Օբաման հանդիպմանը վատ է ելույթ ունեցել: 82 տոկոսը կարծում է, որ Ռամնին սպասվածից լավ է հանդես եկել, նաեւ, 58 տոկոսի կարծիքով, հանրապետական թեկնածուն իրեն  որպես ավելի ուժեղ առաջնորդ է դրսեւորել: Գործող նախագահի մասին նույնն են ասել պատասխանողների միայն 37 տոկոսը: Հեռախոսային հարցմանը մասնակցել է 430 մարդRead more

Կայացավ նախագահների թեկնածուների առաջին դեբատը

obarom 4Կոլորադոյում՝ Դենվերի համալսարանի շենքում երեկ ուշ երեկոյան կայացել է ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբամյի եւ Միթ Ռամնիի նախընտրական բանավեճերի առաջին փուլը: Միջոցառումն ուղիղ եթերում հեռարձակել են ամերիկյան մի շարք հեռուստաալիքներ, ինչպես նաեւ YouTube-ը: Հանդիպման գլխավոր թեման դարձել է տնտեսությունը: Մասնավորապես, նախագահի թեկնածուները քննարկել են հարկային համակարգը, առողջապահությունը եւ դաշնային կառավարության ապագան: Վերլուծաբանների գնահատումների համաձայն` բանավեճի ընթացքում Ռամնին ավելի վճռական էր ու ավելի լավ էր նախապատրաստված, քան նրա ընդդիմախոսը: -Անշուշտ, տնտեսությանն ինչ-որ կարգավորում անհրաժեշտ է, այն մեր տնտեսությունը դարձնում է աշխատունակ: Բայց այժմ մենք տեսնում ենք, որ այդ կարգավորումը (որը նախաձեռնել է Օբամայի վարչակազմը) չափից դուրս է,- ասել է հանրապետական Ռամնին: Ի պատասխան դեմոկրատ Օբաման, հիշեցրել է, որ 2008 – 2009 թվականներին ԱՄՆ-ը բախվել է մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր ծանրագույն տնտեսական ճգնաժամին, որի հետեւանքները երկիրն զգում է մինչ օրս: -Այդ ճգնաժամի պատճառը ոչ միայն բանկերի, այլեւ շուկայի մասնակիցների անպատասխանատվությունն է: Նրանք ընկել են մեծ շահույթների հետեւից, բայց չեն հոգացել համակարգի կայունության մասին,- նշել է Օբաման: Ռամնին հակադարձել է, թե տնտեսությունը պետք է ազատ լինի կարգավորումից եւ օժանդակություն չստանա պետության կողմից: Բանավեճերի հաջորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Նյու Յորքի նահանգի Հեմպստեդում: Դրան կնախորդի ԱՄՆ-ի փոխնախագահների թեկնածուների` Ջո Բայդընի եւ Փոլ Ռայընի հանդիպումը, որը հոկտեմբերի 11-ին տեղի կունենա Կենտակի նահանգի Դենվիլ քաղաքում:   Read more

Սպիտակամորթների մեծ մասը Ռամնիի կողմից է

rommm 4Սպիտակ ամերիկացիների մեծամասնությունը նախագահական ընտրություններում մտադիր է աջակցել հանրապետական թեկնածու Միթ Ռամնիին, իսկ Բարաք Օբաման պետք է չկորցնի եղած ձայները: Այս մասին են վկայում սոցհարցման արդյունքները: Ռամնին աջակցում է սպիտակ ամերիկացիների 53 տոկոսը: ԱՄՆ-ի սեւամորթ բնակչությունը բացարձակ մեծամասնությամբ մտադիր է քվեարկել Օբամայի օգտին: Նա ունի աֆրոամերիկացիների 94 տոկոսի ձայները, այն դեպքում երբ Ռամնին ձեռք է բերել միայն 2 տոկոսը: Մյուս հարցումները ցույց են տալիս , որ Օբամայի վարկանիշը բարձր է նաեւ իսպանախոս բնակչության շրջանում: Ըստ փորձագետների` սպիտակամորթների շրջանում Օբամայի վարկանիշի ցածր լինելը կանխատեսելի երեւույթ է եւ դեռեւս ոչ մի խնդիր չի առաջացրել նախագահի համար: Օբամայի վարկանիշը ներկա դրությամբ 49 տոկոս է, իսկ Ռամնիինը` 45 տոկոս:   Read more

Դատավճիռ Ալ-Քաիդայի եւ Իրանի դեմ

inne 5 Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպությունը, աֆղանական Թալիբան խմբավորումը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին վճարեն վեց միլիարդ դոլար: Հոկտեմբերի 3-ին համապատասխան որոշումն ստորագրել է Նյու Յորքի դատավոր Ջորջ Դենիելսը: Սակայն այս վճիռը կրում է խորհրդանշական բնույթ, քանի որ դատարանն այս միջոցները բռնգանձելու հնարավորություններ չունի: Անցյալ տարի Դենիելսը հեռակա վճիռ էր կայացրել հօգուտ ահաբեկչական գործողությունների 47 զոհերի ընտանիքների՝ դատարան դիմած անդամների՝ Ալ Քաիդա-ին, Թալիբան-ին եւ Իրանին մեղավոր ճանաչելով ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ, որոնց զոհ դարձավ գրեթե 3 հազար մարդ:   Read more

04 October 2012

Հալեպում հայ է զոհվել

hallle 5Հալեպում մեկ շաբաթ առաջ դիպուկահարի արձակած գնդակից վիրավորված հայազգի տղամարդը մահացել է հիվանդանոցում։ 51-ամյա Աբրահամ Բաքքալյանը վիրավորվել էր սեպտեմբերին՝ դիպուկահարի հարվածից։ Ծանր վիրավոր Բաքքալյանի կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել։ Տեղեկություններ են տարածվել նաեւ այն մասին, որ Հալեպի օդանավակայանի ճանապարհին երեկ դարձյալ հրաձգություն է տեղի ունեցել եւ վիրավորների թվում հայ կա։ Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը հաստատել է այս տեղեկությունը, նշելով, որ վիրավորը բժիշկների հսկողության տակ է, սակայն վիճակը ծանր չէ։ Read more

Ժիրայր Սեֆիլյանը հաղթել է Եվրադատարանում

jirair 5Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հօգուտ Ժիրայր Սեֆիլյանի, ով 2006 թվականի դեկտեմբերին ձերբակալվել էր սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով եւ մինչեւ 2008-ի հունիսը մնացել էր անազատության մեջ: Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ, դատարանն արձանագրել է, որ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի անձնական հեռախոսազրույցները 2006 թվականի ամռանից ամիսներ շարունակ գաղտնալսելու, այնուհետեւ նրան ազատազրկելու եւ շուրջ 8 ամիս նախնական կալանքի տակ պահելու գործընթացներն իրականացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներով: Այդ խախտումների դիմաց Հայաստանի Հանրապետությունը պետք է Ժիրայր Սեֆիլյանին վճարի 6000 եվրոյին համարժեք փոխհատուցում:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel