Հոկտեմբերի 2-ին Արիզոնայում սպանված ամերիկացի սահմանապահ Նիկըլս Այվին սխալմամբ գնդակահարվել է համածառայակիցների կողմից: Associated Press-ի փոխանցմամբ` նման ենթադրության են հանգել հետաքննությունն իրականացրած Հետաքնությունների դաշնային Բյուրոյի գործակալները, որոնք, մասնավորապես, իրականացրել են բալիստիկ փորձաքննություն: Երեք սահմանապահներից բաղկացած խումբը դիպել է ապօրինի ներգաղթյալների մասին տեղեկացնող սարքին, որից հետո սահմանի ուղղությամբ հատուկջոկատայիններ են մեկնել եւ կրակ են բացել Այվիի ու նրա գործընկերների ուղղությամբ` սպանելով Այվիին եւ վիրավորելով սահմանապահներից մեկին: Ավելի վաղ հաղորդում էին, որ Այվիի սպանության կասկածանքով ձերբակալվել են Մեքսիկայի երկու քաղաքացիներ: Read more
Հոկտեմբերի 2-ին Արիզոնայում սպանված ամերիկացի սահմանապահ Նիկըլս Այվին սխալմամբ գնդակահարվել է համածառայակիցների կողմից: Associated Press-ի փոխանցմամբ` նման ենթադրության են հանգել հետաքննությունն իրականացրած Հետաքնությունների դաշնային Բյուրոյի գործակալները, որոնք, մասնավորապես, իրականացրել են բալիստիկ փորձաքննություն: Երեք սահմանապահներից բաղկացած խումբը դիպել է ապօրինի ներգաղթյալների մասին տեղեկացնող սարքին, որից հետո սահմանի ուղղությամբ հատուկջոկատայիններ են մեկնել եւ կրակ են բացել Այվիի ու նրա գործընկերների ուղղությամբ` սպանելով Այվիին եւ վիրավորելով սահմանապահներից մեկին: Ավելի վաղ հաղորդում էին, որ Այվիի սպանության կասկածանքով ձերբակալվել են Մեքսիկայի երկու քաղաքացիներ: Read more
Ցուցարարների բախումներ են տեղի ունեցել Սան Ֆրանցիսկոյում, ձերբակալվել է 22 մարդ, մեկ ոստիկան վիրավոր է: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, Գրավիր Ուոլ-սթրիթը շարժման կողմնակիցները չարտոնագրված երթով անցել են կենտրոնական Մարկեթ-սթրիթ փողոցով՝ հասնելով Justin Herman Plaza հրապարակ: Երբ ցույցի ժամանակ մոտեցել են ոստիկաններ` նրանց ուղղությամբ բռնկվող նյութով շշեր են նետել, իրավապահներից մեկը կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածք է ստացել: Ըստ ոստիկանության սպա Գորդըն Շայի խոսքերի` հանցագործները հագել են սեւ համազգեստ եւ փակել են իրենց դեմքերը, ոմանք զբաղվել են վանդալիզմով եւ ջարդարարությամբ: Read more
Երեկ գիշեր Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում հրթիռի արձակումից 2 հայ է զոհվել, կան վիրավորներ։ Զոհվել են Պարսում Պարսումյանը եւ Հասմիկ Տեր-Ներսիսյան-Կիրակոսյանը։ Հրետակոծության հետեւանքով 6 հայ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանցից Գեւորգ Այվազյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Առաջին հրթիռն ընկել է Զավարյան թատերասրահի փողոցում՝ բնակելի շենքերից մեկի տանիքին, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել։ Շտապ օգնության հայ տղաներն անմիջապես հասել են օգնության եւ կանխել հրդեհի տարածումը։
Երկրորդ հրթիռն ընկել է Ազգային Ճեմարանի դիմացի փողոցում՝ Զեյթուն հայրենակցական միության դիմաց գտնվող բնակելի շենքի վրա։ Read more
Լագունա-Բիչում ջրի մեջ տղամարդ է մահացել: Ոստիկանությունը չի հաղորդում նրա անունը, սակայն հայտնել է, որ մահացածը բնակվում էր Օրանջ շրջանում: Ըստ տեղական իշխանությունների, 60-ամյա տղամարդը սուզվել է Մանթաժ Րիզորտ Montage Resort առողջարանի մերձակայքում, երեկ կեսօրին, ժամը 1:30-ի սահմաններում: Մոտ երկու ժամ անց ծովափի փրկարարները սկսել են անհանգստանալ նրա համար, տղամարդուն ջրի միջից հայտնաբերել եւ ափ են դուրս բերել՝ փորձելով օգնություն ցուցաբերել, սակայն ապարդյուն: Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել նրա մահվան հանգամանքները: Read more
Ուրախ լուր Բարաք Օբամայի համար, գործազրկությունն ԱՄՆ-ում հասել է վերջին 4 տարում նվազագույն մակարդակին՝ 8,1 տոկոսից հասնելով 7,8 տոկոսի, եւ դա բացառապես դրական անակնկալ է նախագահ Օբամայի համար: Սա զբաղվածության մասին վերջին զեկույցն է նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ եւ լրջորեն ամրապնդում է Սպիտակ տան ներկայիս տիրոջ դիրքերը: Աշխատատեղերի համար պայքարը Օբամայի տնտեսական ծրագրի գլխավոր կետն է եղել նրա նախագահության չորս տարիների ընթացքում, սակայն հաջողություններն անկհայտ չեն, ինչի համար վարչակազմը մշտապես քննադատությունների թիրախի տակ է հանրապետականների կողմից: Օբամայի մրցակից Միթ Ռամնին կարծում է, թե պետք է ընկերությունների համար առավել բարենպաստ ռեժիմ ստեղծել, եւ նրանք աշխատատեղեր կստեղծեն: Այժմ իրավիճակն անորոշ է: Սեպտեմբերի արդյունքներով ԱՄՆ տնտեսությունում ստեղծվել է 114 հազար նոր աշխատատեղ: Մասնավոր հատվածում գործի ընդունելու ակտիվությունը նվազագույն է վերջին երեք ամիսների ընթացքում: Read more
Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ Կրթության նախարարության շենքի դիմաց, հավատացյալ մահմեդականների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով 55 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Երկու կողմից էլ տուժածներ կան: Բաքվի քաղաքային կլինիկական հիվանդանոցից հաղորդել են, որ երեք ոստիկան իրենց մոտ է բերվել ծանր վիճակում: Հաղորդվում է, որ Բաքվի փոխոստիկանապետի վիճակը ծայրահեղ ծանր է: Ոստիկանները եւ քաղաքացիական հագուստով մարդիկ ծեծի են ենթարկել քաղաքացիներին, որոնք դիմադրել են մահակներով եւ քարերով: Ակցիայի մասնակիցները պահանջել են չեղյալ համարել դպրոցներում հիջաբ կրելու արգելքը: Ոստիկանները պահանջել են ցրվել, իսկ հավատացյալները չեն ցանկացել դա անել, որից հետո էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչները սկսել են մահակներով հարվածել մարդկանց: Վերջիններս քարեր են նետել նրանց ուղղությամբ: Ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ Ազատություն հիջաբին, Ազատություն իսլամին, Անիծվեն սիոնիստները: Ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը մտցվել է 2010 թվականի դեկտեմբերին, իսկ 2011 թվականի մայիսին Կրթության նախարարության առջեւ նմանատիպ ակցիա արդեն անցկացվել է: Read more
Իսրայելական հատուկ ծառայությունները ոչնչացրել են ԱՄՆ-ի քաղաքացու, ով էյլաթ քաղաքի հյուրանոցներից մեկում անկանոն կրակ է բացել: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Leonardo Club հյուրանոցում: Հրաձգության արդյունքում զոհվել է հյուրանոցի աշխատակիցներից մեկը, եւս մի քանի մարդ վիրավորվել է: Վաղ առավոտյան երիտասարդը մտել է հյուրանոց՝ պարզելու գործատուների հետ իր հարաբերությունները, սակայն պահապանը նրան ներս չի թողել: Վեճի ընթացքում պահապանի մոտից ընկել է ատրճանակը: Ամերիկացին վերցրել եւ օդ է կրակել, ապա անկանոն կրակ է բացել մարդաշատ նախասրահում: Ուղեւորվելով խոհանոց՝ նա սպանել է խոհարարին: եւ թաքնվել խոհանոցի նկուղում՝ հրաժարվելով հանձնվել: Արդյունքում տղամարդը գնդակահարվել է հատուկջոկատայինների կողմից: Միջադեպի հետեւանքով ոստիկանությունը տարհանել էր զբոսաշրջիկներին, իսկ մի քանիսին հոգեբանական օգնություն է պահանջվել: Հետագայում պարզվել է, որ հարձակվողը Նյու Յորքի 20-ամյա բնակիչ է, ով Իսրայել է ժամանել երկու ամիս առաջ հայրենադարձության ծրագրով: Նա աշխատանքի էր անցել տվյալ հյուրանոցում, սակայն երկու օր առաջ ազատվել էր աշխատանքից խոհարարի կողմից, ով էլ դարձել է ամերիկացու զոհը: Read more
ԱՄՆ առողջապահության նախարարությունը հայտնել է, թե ԱՄՆ տարածքում հինգ մարդ է մահացել սնկային մենինգիտ հիվանդության պատճառով: Ըստ պատսխանատուների, հինգի մահն էլ կարող էր վրա հասնել սնկիկով վարակված դեղամիջոցի ներարկման հետեւանքով: Հայտնի է, որ եւս 30 մարդ վարակվել է եւ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Իշխանությունները ենթադրում են, որ կարող են վարակված լինել 23 նահանգների հարյուրավոր, անգամ հազարավոր բնակիչներ, որոնք Դեպո-Մեդրոլ դեղամիջոցով ներարկումներ են արել մեջքի շրջանում ցավերը մեղմելու համար: Խնդիրն այն է, որ հիվանդության առաջին ախտանիշները կարող են հայտնվել ոչ թե անմիջապես, այլ տեւական ժամանակ անց: ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 35 դեպք, որոնցից 5-ը մահվան ելքով: Մենիգիտի համաճարակի պատճառների հետաքննությունը սկսվել է մի քանի շաբաթ առաջ: Դեպո-մեդրոլի արտադրող ընկերությունը անհապաղ դեղատներից ետ է կանչել դեղամիջոցի վարակված խմբքանակը, որոնք ավելի վաղ էին առաքվել, ընկերությունը նաեւ դադարեցրել է Դեպո-Մեդրոլի արտադրությունը: Read more
Joshua Tree ազգային արգելոցի Hall of Horrors ժայռից ընկած եւ մահացած անձի ինքնությունը պարզվել է: Ոստիկանության տվյալներով, մահցածը՝ Քալվեր-Սիթիի 42-ամյա բնակիչ Մոխիկա Անտոնիո Կորոնելն է: Ռիվերսայդ շրջանի քննիչների տվյալներով, Կորոնելը երեկ ընկել էր խորխորատը, երբ փորձում էր բարձրանալ ժայռի վրա: Փրկարարները նրան գտել էին գետնից 50 ոտնաչափ բարձրության վրա գտնվող սալաքարին ընկած: Տուժածին փորձել են վերակենդանացնել, սակայն ապարդյուն:
Դեպքը հետաքննվում է Ռիվերսայդի քննչական բաժնի կողմից, առայժմ մահվան հանգամանքներն ամբողջությամբ չեն պարզվել: Read more
Powerd by Bloogie