amga.tv

Switch to desktop Register Login

January 2013

10 January 2013

Նոր մանրամասներ Գլենդելում կատարված հարձակումից

 hardz 4Գլենդել քաղաքում 48-ամյա տղամարդն այս շաբաթ դատարանի առաջ կկանգնի այն բանի համար, որ հունվարի 7-ին սիրային եռանկյունու հետ կապված վեճի արդյունքում չորս անգամ կրակել է ասեղնաբույժի վրա։ Իրա Գերագոս անունով տղամարդը ձերբակալվել է սպանության փորձ կատարելու եւ հրազենով հարձակում գործելու մեղադրանքով։ Տուժածի մայրը ասել է, որ որդու անունն Արա Հակոբյան է: Վերջինս 4 հրազենային վնասվածք է ստացել իրանի վերին հատվածում եւ հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ նրա վիճակը կայունանում է։ Դետեկտիվների կարծիքով հրաձգությունը կապված է եղել սիրային եռանկյունու հետ։ Պաշտոնական դեմքերը հաղորդել են, որ Գերագոսի նախկին կինը հանդիպել է Հակոբյանի հետ։ Հակոբյանն, ով ասեղնաբույժ է եւ կլինիկա ունի, ի վիճակի է եղել խոսել ոստիկանության հետ ու տալ կրակողի անունը: Գերագոսն ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների կողմից հետապնդվելուց հետո փորձել էր թաքնվել իր մեքենայով, ապա փորձել է խոյահարել ոստիկաններին։ Արդյունքում բախվել է ծառին ու ձերբակալվել։ Դետեկտիվները մեքենայի մեջ հայտնաբերել են երկու ատրճանակ ու զինամթերք։ Գերագոսը կալանքի տակ է, գրավի գումարը կազմում է մեկ միլիոն դոլար։ Read more

09 January 2013

Մատիսի «Այգի» կտավը հայտնաբերվել է

maaat 5 Անրի Մատիսի «Այգի» կտավը, որը գողացվել էր 25 տարի առաջ Ստոքհոլմի թանգարանից, հայտնաբերվել է: Այն դուրս էր բերվել Ժամանակակից արվեստի թանգարանից 1987 թվականի մայիսի 11-ին: 25 տարվա ընթացքում նկարի գտնվելու վայրն անհայտ է եղել: Գողերն առաջարկում էին թանգարանին չափից դուրս մեծ գումարի դիմաց վերադարձնել կտավը, սակայն գործարքը մերժվել է: Art Loss Register արվեստի կորած գործերի տվյալների բազայի ղեկավար Քրիստըֆեր Մարինելոն խորհուրդ էր տվել պարզապես համբերել, քանի որ Մատիսի կտավները շատ հայտնի են եւ անհնար կլիներ դրա վաճառքը բաց շուկայում: Դրա տեղը հայտնի է դարձել, երբ մի լեհ կոլեկցիոներ պատրաստվում էր վաճառել այն դիլեր Չարլզ Ռաբըրտսին, ով էլ ճանաչել է գողացված նկարը: Այն արդեն վերադարձվել է թանգարան: Read more

Լաս-Վեգըսի զբոսաշրջիկների թիվն ավելացել է

vegas 62012-ին Լաս Վեգասն ընդունել է 40 մլն զբոսաշրջիկ՝ արդարացնելով կանխատեսումները: 2011-ին այստեղ այցելել է 38.9 մլն հյուր, ինչը 4.3 տոկոսով գերազանցում է 2010-ի նույն ցուցանիշը: Նախորդ ռեկորդը՝ 39.2 մլն մարդ, գրանցվել էր 2007-ին, սակայն 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո քաղաքում զբոսաշրջիկների թվի նվազում էր արձանագրվում: Վարչությունը նշում է, որ զբոսաշրջիկների հոսքի ներկայիս մեծացումը մի քանի գործոնների հետ է կապված. օրինակ՝ ԱՄՆ-ի հյուրերի ընդհանուր թվի ավելացում: Լաս Վեգասը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է, այնտեղ շատերն են այցելում: Քաղաքը նաեւ փորձում է ավելի շատ ժամանցային միջոցառումներ կազմակերպել, բացել ավելի շատ տեղեր, որտեղ կարելի է փող ծախսել: Այսպես, նախորդ տարի Լաս Վեգասում բացվել է աշխարհի ամենանորաձեւ խոհարարներից մեկի՝ Գորդըն Ռեմսիի ռեստորանը: Հյուրանոցային տեղերի քանակն առաժմ նույնն է մնում՝ մոտ 150,000 համար: Read more

Մեքսիկայում վախից փակում են բարերը

barr 4Մեքսիկայի հյուսիսում գտնվող Տորեոն քաղաքի իշխանությունները որոշել են փակել հաճախորդների համար վտանգավոր զվարճանքի օբյեկտները: Այդկերպ նրանք մտադիր են կանխել տեղի բարերում հաճախորդների գնդակահարությունների դեպքերը: Նշենք, որ Տորեոնում բարերի վրա հարձակումներից այս տարի 13 մարդ է սպանվել: Տեղի իշխանությունների տվյալներով՝ արդեն փակվել է 8 այդպիսի հաստատություն: Հատկանշական է, որ այն հաստատությունների ցանկում, որոնց արգելվել է հաճախորդներ ընդունել, չեն ընդգրկվել այն բարերը, որոնց վրա հարձակումներ են կատարվել: Իշխանությունները չեն հայտնում, թե ինչ չափանիշներով են որոշել, թե որ բարերն են անվստահելի: Սպասվում է, որ եւս երկու բարեր կփակվեն: Միաժամանակ, այլ հաստատությունների սեփականատերերն իրենք են սկսել խնդրել իրենց հաճախորդներին ցրվել՝ վախենալով հարձակումներից:   Read more

Վիճակախաղի հաղթողին թունավորել էին

lottt 6Չիկագոյից լոտոյի հաղթողը մահացել է ցիանիդով թունավորվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել են Կուկ շրջանի դատաբժշկական փորձագիտության բաժնում: 46-ամյա Ուրուժ Խանը 1 մլն դոլարի ջաքփաթը շահել էր 2012-ի ամռանը՝ «ակնթարթային լոտոյի» տոմս գնելով: Հունիսի 26-ին տեղի է ունեցել հաղթողին չեկի հանձնման խորհրդանշական արարողությունը, որին մասնակցել են նրա կինն ու աղջիկը եւ մի քանի ընկեր: Խանը նախընտրել է միանգամից ստանալ ողջ գումարը, որը կազմել է ընդամենը 425 հազար դոլար: Խանը նախատեսել էր մարել պարտքերն ու մնացած գումարը ներդնել իր քիմմաքրման ընկերության զարգացման համար, բայց մահացել է շահումը ստանալուց մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց` հուլիսի 20-ին: Այն ժամանակ փորձաքննությունը սահմանել էր, որ մահը բնական է եղել, բայց հարազատներին դա կասկածելի է թվացել, նրանք պահանջել են կրկնակի հետազոտություն, որի արդյունքում էլ պարզվել է նրա թունավորված լինելու փաստը: Ցիանիդ անվանում են աղերն ու արտադրական ցիանաջրածնային թթուները: Այս խմբի ոչ բոլոր միացություններն են թունավոր, սակայն շատ վտանգավոր են, օրինակ, ցիանական կալիումը, ցիանական նատրիումը, դիցիանը եւ քլորցիանը:   Read more

Կոլորադյան հրաձիգի գործով լսումներ են սկսվել

hradz 6Կոլորադո նահանգում 25-ամյա Ջեյմս Հոլմսի գործով նախադատական լսումներ են սկսվել: Հոլմսը Աուրորա քաղաքի կինոթատրոններից մեկում Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ կրակել էր հանդիսատեսների վրա: 12 մարդ զոհվել, 58-ը վիրավորվել էին: Լսումները կշարունակվեն մի քանի օր: Դատավոր Ուիլյամ Սիլվեսթրը, լսելով դատախազության եզրահանգումները, կորոշի՝ կան արդյոք բավարար հիմքեր դատական գործընթաց սկսելու համար: Դահլիճում գտնվող լրագրողների խոսքով՝ նիստին ներկա Հոլմսը ոչինչ չարտահայտող դեմք ուներ, նա ոչ մի բառ չի արտաբերել: Ցուցմունք է տվել Հոլմսի ձերբակալությանը մասնակցած ոստիկան Ջեյսըն Օյվաթը, որը հայտնել է, որ Ջեյմսը ոչ մի դիմադրություն ցույց չի տվել եւ համընդհանուր խուճապը դիտել է միանգամայն բացակա տեսքով: Ոստիկանի խոսքով՝ Հոլմսն անձամբ է հայտնել, որ իր բնակարանում պայթուցիկ սարքեր կան:

Ականատեսները պատմել են, որ հանցագործը հատուկջոկատային ոստիկանի հագուստով էր, մոտը եղել է հակագազ եւ զրահաբաճկոն: Հոլմսը զինված է եղել ինքնաձիգով, հրացանով եւ երկու ատրճանակով: Նախքան կրակ բացելը նա արցունքաբեր գազով նռնակ է նետել դահլիճ: Հիշեցնենք, Հոլմսը Կոլորադո նահանգի Դենվերի Համալսարանի նյարդաբանության ամբիոնի դոկտորանտ էր, սակայն ողբերգությունից մեկ ամիս առաջ ուսուցումն ընդհատելու որոշում էր կայացրել: Ըստ դատական փաստաթղթերի՝ որոշ ժամանակ նրան տեսել են հոգեբույժի մոտ: Read more

Սերիական մարդասպանին կալանավորեցին

seriak 5Դատախազությունը հայտնել է, թե կալանավորել է 72-ամյա մի տղամարդու, ով մեղադրվում է 1980-ական թվականներին երեք կանանց սպանելու մեջ: Սերիական սպանությունների մեջ մեղադրվողը սպանությունները կատարել է Լոս-Անջելեսում եւ Ֆլորիդայում:  72-ամյա Սեմյուել Լիթթլը Կալիֆոռնիա է արտահանձնել Քենթաքիից, որտեղ նա ձերբակալվել էր Մարշալների ծառայության կողմից անցած տարվա սեպտեմբերին, երբ հետաքննում էր Լիթթլի կատարած այլ հանցագործություններ: Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունից հայտնել են, թե Լիթթլին առաջադրվել է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված երեք սպանությունների մեղադրանք, առայժմ չի հաղորդվում, սակայն դատախազությունը կարող է նրա համար մահապատիժ պահանջելRead more

Սպանություն Նորթրիջում

north 6Նորթրիջում` Կալիֆոռնիայի համալսարանի մերձակայքում այսօր սպանություն է եղել: Մի տղամարդու սպանել են բարի մոտակայքում: Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2:20-ի սահմաններում, 8600 Lindley Avenue հասցեում գտնվող The College Inn հաստատության մոտ: Դեպքի պահին բարն արդեն փակ է եղել, սակայն ներսում երկու աշխատող է եղել: Վերջիններս ոստիկանությանը հայտնել են, թե ոչինչ չեն տեսել ու լսել: Զոհվածը, ըստ քննիչների, մոտ 20-ից 30 տարեկան տղամարդ է, ում դին գտել են ավտոկայանատեղում, հրազենային մի վնասվածքով: Ոստիկանությունն այլ տվյալներ չի հրապարակել: Իրավապահներն առայժմ կասկածյալ չունեն, սակայն առգրավել են բոլոր տեսախցիկների ձայնագրությունները: Դեպքի մասին տեղեկություննե ունենալու դեպքում կարող եք զանգահարել Լոս Անջելեսի ոստիկանության  բաժանմունք` (818) 832-0633 հեռախոսահամարովRead more

Հրդեհ է բռնկվել Dreamliner-ում

dream 3Բասթընի օդանավակայանում հրդեհ է բռնկվել Boeing 787 Dreamliner դատարկ ինքնաթիռում: Միջադեպի ընթացքում ոչ ոք չի տուժել: Այդ մասին հայտնել է Japan Airlines ավիաընկերությանը, որին պատկանում է ինքնաթիռը: «Բոյինգ»-ը հունվարի 7-ին Մասաչուսեթսի նահանգի Լոգըն միջազգային օդանավակայան էր ժամանել Տոկիոյից: Այն բանից հետո, երբ բոլոր ուղեւորներն ու անձնակազմը դուրս են եկել օդանավից, այնտեղ են բարձրացել հավաքարարները, որոնք ծխի հոտ են զգացել: Պատահարի վայր են ժամանել հրշեջները, որոնք մեկ ժամվա ընթացքում մարել են ֆյուզելյաժի ստորին հատվածում հայտնաբերված կրակը: Հրդեհի պատճառը էներգետիկ սարքավորման մարտկոցի պայթյունն է եղել: Մի քանի շաբաթ դրանից առաջ երեք Boeing 787 Dreamliner օդանավերի էլեկտրական համակարգերում խնդիրներ էին հայտնաբերվել: Բացի այդ, ավելի վաղ նոր օդանավերում շարժիչների անսարքություններ եւ վառելիքի արտահոսքի դեպքեր էին գրանցվել: Ավիաընկերության տվյալներով՝ բռնկումը տեղի է ունեցել օժանդակ ուժային կայանքում: Կրակն սկսվել է կայանքի մարտկոցներից մեկում, որն օգտագործվում է միայն այն ժամանեկ, երբ ինքնաթիռը գտնվում է գետնի վրա: ԱՄՆ-ի փոխադրումների անվտանգության կոմիտեն միջադեպի հետաքննություն է սկսել: Read more

Օքլընդի հրաձիգին անմեղսունակ են ճանաչել

oclan 52012 թվականի ապրիլին Քալիֆորնիայի նահանգի Օյկոսի համալսարանում հրաձգության հեղինակ Ուան Գոյին անմեղսունակ են ճանաչել եւ ուղարկել հարկադիր բուժման: Բժիշկների եզրակացությամբ՝ 44-ամյա ամբաստանյալը տառապում է պարանոյիդ շիզոֆրենիայով: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին նա ներխուժել է Օքլընդ քաղաքի Քրիստոնեական համալսարանի լսարան եւ կրակ բացել ուսանողների ու դասախոսների վրա: 7 մարդ զոհվել է, եւս 3-ը՝ վիրավորվել: Ականատեսների խոսքով՝ ուսումնական հաստատության պատերի ներսում շուրջ 30 կրակոց է հնչել: Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել էին Ուան Գոյին եւ մեղադրանք առաջադրել: Պարզվել է, որ կորեացի Ուան Գոն նախկինում եղել է Օյկոսի համալսարանի ուսանող: Քննության տվյալներով՝ Ուան Գոն այսկերպ վրեժ է լուծել իրեն համալսարանից դուրս թողնելու համար:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version