amga.tv

Switch to desktop Register Login

January 2013

16 January 2013

Ծերունին սեղմել է ոտնակն ու մտել կլինիկայի մեջ

votnak 5 76-ամյա վարորդն իր մեքենայով մխրճվել է Բըրբենքի բժշկական հաստատության շենքի մեջ, երբ պատահաբար սեղմել է մեքենայի գազի ոտնակը: Բըրբենքի ոստիկանության լեյտենանտ Էդդի Ռուիսի խոսքով, երեկ ժամը 1-ի սահմաններում վարորդը բախվել է կայանված մեքենայի, եւ արգելակելու փոխարեն պատահաբար սեղմել այլ ոտնակ` մտնելով 333 East Magnolia Blvd հասցեում գտնվող շենքի մեջ: Ըստ ոստիկանության, բախումը լուրջ նյութական վնաս է հասցրել շենքին եւ մեքենային, սակայն առայժմ հստակ գումար նշել հնարավոր չէ: Միջադեպի հետեւանքով, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Բըրբենքի շինարարական տեսուչները ստուգել են շենքն ու նշել, որ այն վտանգավոր չէ օգտագործման համար: Read more

ԱՄՆ բանակում ինքնասանությունների թիվն աճել է

banank 4ԱՄՆ-ի բանակում 2012թ. ինքնասպանությունների թիվն աճել է 15 տոկոսով: Նախորդ տարվա ընթացքում ինքնասպան է եղել ամերիկացի 349 զինծառայող: Reuters-ը հաղորդում է, որ ինքնասպանությունների ամենամեծ քանակը գրանցվել է ամենամեծ զորք ունեցող ԱՄՆ-ի բանակում: Ինքնասպան են եղել ռազմածովային ուժերի 60, ռազմաօդային ուժերի` 59 զինծառայող, ծովային հետեւակների շարքում ինքնասպանների թիվը 48 է: Միաժամանակ, Աֆղանստանի ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 237 մարդ: Գործակալությունը նշում է, որ եթե նույնիսկ ավելացվի Աֆղանստանի սահմաններից դուրս զոհվածների թիվը, ապա, միեւնույն է, նրանց քանակը չի գերազանցի ինքնասպանությունների թիվը: Ինքնասպան եղած զինծառայողների թիվն ամենաբարձրն է դարձել 2001թ.-ից, երբ Աֆղանստան են մեկնել առաջին ստորաբաժանումները: 2008թ. այդ ցուցանիշը 128 մարդ էր, 2007թ.` 115, իսկ 2004-ին` 67:  Read more

Օբաման ասուլիս է տվել

oba 6ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ուսումնասիրում է զենքի կիրառման սահմանափակումների վերաբերյալ առաջարկները, որպեսզի հնարավոր լինի խուսափել Սենդի-Հուկ դպրոցի սպանությունների կրկնությունից: Փոխնախագահ Ջո Բայդընի կողմից մշակված առաջարկների ցուցակում կան այնպիսինները, ինչպիսիք են ավելի լուրջ ստուգումներն ու որոշակի զինատեսակների արգելքը: Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում Օբաման հայտարարել է, որ որոշ միջոցներ կարող են իրականացվել առանց Կոնգրեսի մասնակցության, քանի որ ըստ Օբամայի, Կոնգրեսը չի աջակցի փորձագետների շատ առաջարկների` զենքի վաճառքի խստացման հարցում: Օբաման ասուլիսում նաեւ նշել է, թե վերջին շրջանում ԱՄՆ նախագահին հաճախ են քննադատում` վարչակարգը տղամարդկանց ընկերախմբի վերածելու մեղադրանքով: Դրա պատճառն այն է, որ նախագահը դեռեւս հիմնական պաշտոններում ոչ մի կին չի նշանակել: Օբամայի նկատմամբ հաճախ են մեղադրանքներ հնչում նաեւ պաշտոններում ռասայական անհավասար բաշխումների համար: ԱՄՆ նախագահը լրագրողներին կոչ է արել զերծ մնալ վաղաժամ քննադատություններից, քանի դեռ լիովին վարչակազմը ձեւավորված չէ: Նա նշել է, որ ԱՄՆ-ն առաջ է շարժվում, այլ ոչ թե՝ հետ: Խոսելով պարտային ճգնաժամի մասին` Օբաման հիշեցրել է Կոնգրեսի հանրապետականների հետ երկրի պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու շուրջ նոր պայքարի վտանգի մասին: Օբաման շեշտել է, որ հրաժարվում է պարտքի վերին շեմի շուրջ բանակցություններ վարել ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ: Նախագահ Օբաման սակայն նշել է, թե պատրաստ է պետական բյուջեի պակասորդի շուրջ բանակցություններ վարել, սակայն ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է պատասխանատվություն ստանձնի՝ ապահովելու, որ երկիրը կատարի իր պարտքային պարտավորությունները: ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե Միացյալ Նահանգները արկածախնդրություն որոնողների երկիր չէ, եւ եթե Կոնգրեսը ցանկանում է իրեն փոխանցել պարտքի շեմը բարձրացնելու համար պատասխանատվությունը, ապա մեծ հաճույքով կընդունի այն: Read more

15 January 2013

Նյու Յորքի գեղեցկուհին` Միսս Ամերիկա 2013

missusa 5Միսս Ամերիկա 2013 գեղեցկության ամենամյա մրցույթը կայացել է Լաս-Վեգըսում, որի հաղթող է ճանաչվել ՆյուՅորքի Բրուքլին շրջանի 23-ամյա բնակչուհի Մելորի Հեյգընը։ Հաղթանակի ճանապարհին՝ մրցույթի եզրափակչում գեղեցկուհին ստեպ է պարել Ջեյմս Բրաունի Get Up Off of That Thing ստեղծագործության տակ։ Ավանդույթի համաձայն մրցույթի ընթացքում աղջիկներին հարցեր են տվել։ Հեյգանին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ի դպրոցներին անհրաժե՞շտ է զինված անվտանգություն։ Ի պատասխան աղջիկը նշել է, որ բռնության դեմ չի կարելի պայքարել բռնությամբ։ Միսս Ամերիկա տիտղոսակիրը ստացել է գեղեցկության թագուհու թագն ու 50 հազար դոլար՝ երկրի լավագույն ուսումնական հաստատություններից մեկում ուսանելու համար։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Հարավային Կարոլայնայի եւ Օքլահոմի ներկայացուցիչները: Մրցույթին մասնակցել են 50 նահանգների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Կոլումբիա շրջանից, Պուերտո Ռիկոյից եւ Վըրջինյան կղզիներից։  Read more

Լոս Անջելեսում բաժանել են Ոսկե գլոբուսները

goldeng 4Լոս Անջելեսի Բեւերլի Հիլթըն հյուրանոցում տեղի է ունեցել Ոսկե գլոբուսի մրցանակաբաշխությունը: Գլխավոր անվանակարգում՝ լավագույն դրամատիկ ֆիլմ, հաղթող է ճանաչվել Բեն Աֆլեկի Արգո գործողությունը: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել Դենիել Դեյ Լյուիսը Լինքըլն ֆիլմի համար, իսկ լավագույն կին դերասան է ճանաչվել Ջեսիկա Չեսթեյնը Թիրախ համար մեկ ֆիլմում խաղացած դերի համար: Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ մրցանակին արժանացել է Թամ Հուպերի Թշվառները ֆիլմը: Այս անվանակարգում լավագույն դերասան է ճանաչվել նույն ֆիլմի գլխավոր դերակատար Հյու Ջեքմընը: Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ է ստացել Բեն Աֆլեկը: Ավստրիացի Միխաիլ Հանեկեի Սեր ֆիլմը ճանաչվել է արտասահմանյան լավագույն ֆիլմ: Քուենտին Տարանտինոն Ոսկե գլոբուսի է արժանացել լավագույն սցենարի համար` Ազատագրված Ջանգո ֆիլմով: Էն Հեթեուեյը մրցանակ է ստացել երկրորդական պլանի լավագույն դերի համար: Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Քաջ սիրտը: Երգչուհի Ադելն էլ Ոսկե գլոբուս է ստացել Ջեյմս Բանդի մասին ֆիլմի Skyfall հիթի համար:   Read more

Մոսկվայում երթ ընդդեմ հակաամերիկյան օրենքի

mosc 7Մոսկվայում կայացել է «Սրիկաների դեմ բազմահազարանոց քայլերթը», որը նվիրված էր «Դիմա Յակովլեւի օրենքի» բոյկոտմանը: Երթի մասնակիցները պահանջել են չեղյալ հայտարարել օրինագիծը, որով ամերիկացիներին արգելվում է որդեգրել ռուս երեխաներին: Ոստիկանության տվյալներով, երթին մանսակցել 9 հազար մարդ, ըստ ընդդիմության ներկայացուցիչների` ավելի քան 50 հազարը: Ակցիայի մասնակիցները տարել են հակամագնիտսկու օրենքի կողմնակից պատգամավորների դիմանկարները, որոնք ավելի ուշ նետել են աղբանոցը: Ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովը լրագրողներին խոստացել է կազմակերպել զանգվածային ակցիա առաջիկա գարնանը: -Իշխանությունները չեն հասկանում, թե ինչ են անում: Նրանք այժմ օգտագործում են իրենց վերջին շանսը, շահարկումներ անում հակամերիկյան զգացմունքների վրա` չխորշելով դրա մեջ ներքաշել նաեւ երեխաներին,- նշել են ակցիայի մասնակիցները: Մեծ ակցիա է կայացել նաեւ Սանկտ-Պետերբուրգում, որտեղ մինչեւ երեք հազար մարդ է հավաքվել: Այլ ակցիաներ են կայացել նաեւ այլ քաղաքներում: Պաշտոնական Կրեմլը իր հերթին հայտարարել է, թե կիսում են որբերի խնդրի շուրջ մտահոգությունները:   Read more

Համակարգչային հանճարն ինքնասպան է եղել

hama 4Հայտնի բլոգըր եւ համացանցային ակտիվիստ Էրըն Շուորցը Նյու Յորքում ինքնասպան է եղել: 26-ամյա ծրագրավորողի դին հայտնաբերվել է իր բնակարանում կախված վիճակում։ Ըստ նախնականտվյալների դեպքը պատահել է հունվարի 11-ին։ Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել նման քայլի պատճառը: Շուորցը հայտնի էր նրանով, որ դեռ 14 տարեկանում դաձել էր RSS մասնագիտացման ստեղծողներից մեկը: Այդ տեխնոլոգիան թույլ էր տալիս ավտոմատ ռեժիմով հրապարակել եւ հեռարձակել ցանկացած նյութ ցանկացած կայքից`ըստ օգատգործողի տված կարգավորումների: 20 տարեկանում նա դարձավ Reddit հայտնի պորտալի համահիմնադիրը: 2011 թ-ին Շուորցին մեղադրանք էր առաջադրվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային ցանցը կոտրելու եւ ապօրինի կերպով մոտ 5 մլն գիտական հոդվածներ ներբեռնելու մեջ: Այս գործով դատական լսումները պետք է սկսվեին փետրվարին: Շուորցը մասնակացել էր շատ հայտնի նախագծերի: Նա շատ վաղ տարիքում ընդունել էր Սթենֆըրդի համալսարան, սակայն մեկ տարի հետո թողել էր ուսումը, իսկ ավելի ուշ ավարտել էր Հարվըրդի համալսարանը: Read more

Հրաձգություն Հալիվուդում

holll 8Լոս Անջելեսի ոստիկանությունը որոնում է կասկածյալին, ով հրաձգություն է արձակել հալիվուդում հայտնի գիշերային ակումբի մերձակայքում` սպանելով 1 եւ վիրավորելով երկու մարդու: Ոստիկանությունն ահազանգը ստացել է երեկ գիշեր` ժամը 2-ի սահմաններում Քահուենգա բուլվարում գտնվող Էմփայր քլաբից: Ծանր վիրավորածին տեղափոխել են տեղական հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Եւս մեկ տղամարդ գտնվում է կայուն ծանր վիճակում, իսկ ոտքից հրազենային վնասվածք ստացած կնոջ վիճակը բավարար է: Տուժածների անունները չեն հաղորդվում: Ըստ ոստիկանների` կրակողն անհայտ տրամաչափի զենք է կիրառել եւ փախուստի դիմել նախքան ոստիկանների ժամանելը: Ըստ ոստիկանության վեճը սկսվել է գիշերային ակումբի ներսում, ապա շարունակվել բակումRead more

Կրակոցներ Սան Դիեգոյի կինոթատրոնում

sandie 8Սան Դիեգո քաղաքում, ոստիկանները նախօրեին կրակ են բացել եւ վիրավորել են մի տղամարդու, ով առեւտրային խոշոր համալիրի կինոդահլիճում ատրճանակով սպառնացել է այցելուներին։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ, ժամը 3:50-ին, Reading Cinemas Carmel Mountain կինոսրահում, Թշվառները ֆիլմի ցուցադրության ժամանակ: Ըստ ականատեսների, Էսքոնդիդոյի 20-ամյա բնակիչ ոմն Բիլոդոն նախ վիճել է մի կնոջ հետ, երբ անցորդներից մեկը նրան փորձել է կարգի հրավիրել, տղամարդը գրպանից ատրճանակ է հանել եւ սպառնացել։ Ապա այդ տղամարդը ներխուժել է համալիրի կինոթատրոնի դահլիճ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան կարգադրել են հանձնվել, եւ երբ նա մերժել է պահանջը` կրակ են բացել, վիրավորել եւ ձերբակալել են Բիլոդոյին։ Հաղորդվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Կասկածյալը դեպքից առաջ ինքնասպանություն գործելու մտադրության մասին գրություն էր թողել տանը:   Read more

Գրիպը մոլեգնում է

grip 8Ամերիկյան Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոն շաբաթ օրը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել` նահանգում բռնկված սարսափելի գրիպի համաճարակի պատճառով: Նահանգում գրիպով հիվանդացել է 20 հազար մարդ, ինչը գրեթե հինգ անգամ գերազանցում է միջին վիճակագրական ցուցանիշը: Արտակարգ դրության ռեժիմը նշանակում է, որ նահանգում ժամանակավորապես կկասեցվեն գործող օրենքները, համաձայն որոնց` պատվաստում են անցնում միայն չափահասները: Արտակարգ դրության պայմաններում պատվաստումներ կանցնեն նաեւ կես տարեկանից մինչեւ 18 տարեկանները: Ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարվել Բասթըն քաղաքում, որտեղ վարակից մահացել է արդեն 20 մարդ: Անցած տարվա դեկտեմբերին սկսած գրիպի համաճարկը չի խնայել ԱՄՆ բոլոր նահանգները: Մինչ վերջերս դիմադրում էին Կալիֆոռնիան, Միսիսիփին եւ Հավաիին, սակայն այդ նահանգներում էլ արձանագրվել է գրիպի համաճարակ: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնի տվյալներով, զոհերի թիվը հասել է 70-ի, 20-ը Մասաչուսեթսում, 22-ը` Հարավային Կարոլանայում, նույնքան` Փենսիլվենիայում, եւս վեց մարդ զոհվել է Իլլինոյսում: Զոհերից 18-ը երեխաներ են: Օկլահոմայի Քեյֆեր քաղաքում դպրոցը դադարեցրել է պարապմունքները, քանի որ 150 երեխա միանգամից վարակվել է: Բուժհիմնարկները չեն հասցնում պատվաստանյութ հասցնել, ինչը հանգեցրել է մեծ հերթերի բոլոր հիվանդանոցներում եւ դեղատներում: Վարակի դեմ պայքարելու՝ պատվաստումների եւ թերապիաների ծախսերը հաշվվում են մոտ 10 մլրդ. դոլար։ Բայց ամբողջ վնասը մի քանի անգամ ավելի մեծ է՝ 80 մլրդ։ Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version