amga.tv

Switch to desktop Register Login

January 2013

18 January 2013

Նյու Յորքում գործադուլը շարունակվում է

newy 9Դպրոցական ավտոբուսների ավելի քան 8 հազար վարորդներ Նյու Յորքում գործադուլ են սկսել, ինչի պատճառով գրեթե 152 հազար դպրոցականներ ստիպված են եղել ինքնուրույն դպրոց հասնել: Վարորդների հետ միասին գործադուլ են անում նաեւ նրանց օգնականները, ովքեր օգնում են երեխաներին իջնել ավտոբուսից եւ անվտանգ անցնել փողոցը: -Այսպիսի բան Նյու Յորքում չէր եղել արդեն 35 տարի: Գործադուլի առաջին օրերը քաոսի կվերածվեն,- արդեն հայտարարել է դպրոցական խորհրդի նախագահ Դեննիս Ուոլքոթը, հիշեցնելով, որ քաղաքի ուսումնական հաստատություններում 1,1 միլիոն մարդ է սովորում: Գործադուլի պատճառն այն է, որ քաղաքային իշխանությունների եւ ավտոբուսների մասնավոր ընկերությունների միջեւ պայմանագրերն ավարտվում են 2013 թ. հունիսին: Նյու Յորքի քաղաքապետարանը մտադիր է կրճատել այս ոլորտի ծախսերը: Քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, թե 2011թ. ընդունված դատական ակտով իրենք չեն կարող փոփոխություններ կատարել մասնավոր ընկերությունների եւ վարորդների պայմանագրերում: Շատ վարորդներ, ում աշխատավարձը տարեկան 35 հազար դոլար է կազմում, վախենում են, որ կարող են կորցնել աշխատանքը: -Մենք այնքան ենք բողոքելու, մինչեւ Նյու Յորքի քաղաքապետը մեզ հետ նոր պայմանագիր կնքի,-հայտարարել է ավտոբուսների վարորդների արհմիության նախագահըRead more

Սպանվել է պատահական գնդակից

krak 5Լոս Անջելեսում պատահական անցորդը սպանվել է արձակված գնադակից, երբ կանգնած է եղել Ջեֆերսըն զբոսայգու մոտ գտնվող իր տան բակում: Ոստիկանության տվյալներով, ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան: Մոտ 20 տարեկան կինը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում եւ մինչեւ ոստիկանների ու պարամեդիկների ժամանելն արդեն մահացած է եղել: Քննիչների փոխանցմամբ, նա հանցագործների թիրախը չի եղել, այլ պատահական գնդակ է ստացել: Դեպքը կարող է կապված լինել ավազակախմբերի միջեւ ընդհարման հետ: Սպանության մասին տեղեկություններ ունեցողները կարող են զանգահարել Los Angeles Regional Crime Stoppers at (800) 222-8477 հեռախոսահամարով: Read more

Մահացու վթար Մոնթեբելլոյում

monte 5Այս գիշեր Մոնթեբելլոյում տեղի ունեցած խոշոր պատահարի հետեւանքով շուրջ երեք ժամ փակ է եղել թիվ 60 մայրուղին: Խոշոր վթարին մի մարդատար մեքենա եւ երկու խոշոր բեռնատարներ են մասնակցել: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ին, Գարֆիլդի մերձակայքում: Սեդանի վարորդը բախվել է երկու բեռնատարներին: Նա ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Զոհը, ում անունը չի հաղորդվում, մոտ 30-40 տարեկան տղամարդ է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, նախնական վարկածով վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել: Առավոտյան ժամը 7-ի սահմաններում ճանապարհը բացվել է, եւ խցանումը վերացվել էRead more

Օբաման սահմանափակում է զենքի շրջանառությունը

ovvv 5ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի 16-ին հանդես է եկել երկրում զենքի շրջանառության սահմանափակման մի շարք նախաձեռնություններով, որոնք հիմնված են փոխնախագահ Ջո Բայդընի հանձնախմբի աշխատանքի արդյունքների վրա: Օբաման ստորագրել է 23 հրահանգները, որոնք միտված են բարձրացնելու պոտենցիալ զենք գնողների ստուգման գործընթացի արդյունավետությունը: Ծրագրի ֆինանսավորման համար կպահանջվի 500 միլիոն դոլար: Մասնավորապես, նախագահն առաջարկել է սահմանել գրոհային զենքի եւ բազմալիցք պահեստատուփերի արգելք, խստացնել զենքի անօրինական վաճառքի համար սահմանված պատիժը, ինչպես նաեւ բարդացնել ամբողջությամբ վերցված հրազենի գնման ընթացակարգը: Բացի դրանից, Օբաման Կոնգրեսին առաջարկել է լրացուցիչ միջոցներ տրամադրել դպրոցական հոգեբանների եւ խորհրդատուների, ուսումնական հաստատություններում եւ փողոցներում պահպանությունն ուժեղացնելու համար, ինչպես նաեւ ընդունել վաղ փուլում հոգեկան հիվանդությունների հայտնաբերման ծրագիր: Օբաման նշել է, որ մի շարք գործողություններ Կոնգրեսում համաձայնեցում չեն պահանջում: Դրա հետ մեկտեղ նախագահն ընդգծել է, որ ամենաարմատական միջոցները պետք է ձեռնարկեն հենց խորհրդարանականները: ԱՄՆ-ի Ազգային հրաձգային ասոցիացիայի անդամները հանդես են եկել նախագահի առաջարկած ծրագրի քննադատությամբ: Նրանց կարծիքով՝ այդ միջոցառումները կվերաբերեն սոսկ օրինապահ քաղաքացիներին եւ չեն ուժեղացնի երեխաների անվտանգությունը: Read more

Մըկդանաին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում

mcad 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դենիս Մըկդանաին կնշանակի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անանուն աղբյուրներին: Ներկայումս Մըկդանան ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալն է: Սպասվում է, որ Մըկդանան նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Ջեք Լյուին, որին Օբաման առաջադրել է ֆինանսների նախարարի պաշտոնում։ Մըկդանան կդառնա Սպիտակ տան աշխատակազմի 4-րդ ղեկավարը Օբամայի պաշտոնավարման ընթացքում: Այդ պաշտոնը զբաղեցրել են Ռամ էմանուելը, որը ներկայումս Չիկագոյի քաղաքապետն է, Բիլ Դեյլին, որը Բիլ Քլինթընի օրոք զբաղեցրել է առեւտրի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, եւ Փիթ Ռոուզը:   Read more

17 January 2013

Սպանվել է օրենքով գող Դեդ Հասանը

hasan 9Մոսկվայի կենտրոնում` Պովարսկոյ փողոցում սպանվել է հայտնի օրենքով գող Ասլան Ուսոյանը` Դեդ Հասանը: Քրեական հեղինակության դեմ օպտիկական նշանոցով դիպուկահարի հրացանով կրակ են բացել ժամը 14:30-ի սահմաններում` Կարետնի դվոր ռեստորանից դուրս գալու պահին: Վարձու մարդասպանը մի քանի գնդակ է արձակել Ուսոյանի ուղղությամբ: Վիրավոր Ասլանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, , սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել օրենքով գողի կյանքը, շատ չանցած նա մահացել է: Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, նաեւ մահափորձի ժամանակ ոտքից վիրավորվել է մի կին: Ոստիկանությունը որոնում է մարդասպանին: Ուսոյանի ամենագլխավոր թշնամին ադրբեջանցի Ռովշան Ջանիեւն էր` Ռովշան Լենքորանսկի մականունով: Դեդ Հասանի դեմ 1998թ. մահափորձ էր իրականացվել, սակայն քիլլըրը վրիպել է: Վերջին անգամ Դեդ Հասանի վրա մահափորձ էր իրականցվել 2010 թվականի սեպտեմբերի 16-ին: Երբ հեղինակությունն իր թիկնապահ Արթուր Բաղրամյանի հետ դուրս էր եկել մեքենայից եւ շարժվել դեպի Տվերսկայա փողոցի վրա գտնվող իր տուն, անհայտ մեկը կրակ էր բացել նրանց վրա դիպուկահար հրացանից: Միջադեպից հետո նա երկար ժամանակ բուժվում էր: Ուսոյանը, որը ծնվել է 1937 թվականին Վրաստանում, համարվում էր Ռուսաստանում խոշորագույն քրեական կլանի պարագլուխ: Նա առաջին անգամ դատվել է 19 տարեկանում միլիցիայի աշխատակցին դիմադրություն ցույց տալու համար: Երրորդ ժամկետի ժամանակ Ուսոյանն ստացել է օրենքով գողի կարգավիճակ:   Read more

դեղերից գերդոզավորումը Լոս Անջելես Քաունթիում

medic 4Դեղատոմսերով բաց թողնվող դեղերից գերդոզավորումը դարձել է Լոս Անջելես Քաունթիում բուժհաստատություններ դիմելու ամենամեծ պատճառը: Այդ մասին ասվում է LA Քաունթիի առողջապահական գերատեսչության ղեկավար Ջանըթըն Ֆիլդինգի հրապարակած զեկույցում: Ըստ այդ փաստաթղթի` դեղամիջոցների հետեւանքով մահացու դեպքերի 61 տոկոսը եղել են անցած տարի բժիշկների դեղատոմսերով տրված դեղերի գերդոզավորումից, ինչպես եւ Լոս Անջելես Քաունթիում 2000-ից 2009 թվականներին թմրադեղերի պատճառով արձանագրված 8,265 մահվան դեպքերի մեծ մասը: Զեկույցի հեղինակը նշել է, թե առողջական խնդիրներ ունեցողների 11 տոկոսը 9-րդ դասարանի աշակերտներ են, իսկ 14 տոկոսը` 11-րդ դասարանի աշակերտներ: Դեռահասները ընդհանուր ցանկում կազմում են 37 տոկոս, որոնց մեծ մասը նշել է, թե սխալ են օգտագործել դեղատոմսերով ստացված դեղերը: Այդ թմրամիջոցների ցանկում ընդգրկված են Codeine, Oxycodone, Morphine, Percocet եւ Fentany դեղամիջոցները:   Read more

16 January 2013

Առեւանգել է գնացքը եւ բախվել բնակելի տանը

trrr 4Շվեդիայում հավաքարարուհին առեւանգել է գնացքը եւ Սալչեբադեն ավանի մոտակայքում բախվել եռահարկ բնակելի տանը: Միջադեպը առանց պատահարների է տեղի ունեցել, քանի որ գնացքում ուղեւորներ չեն եղել, իսկ տան հինգ բնակիչները այլ սենյակում են եղել, այն դեպքում, երբ առեւանգված գնացքը քարուքանդ է արել խոհանոցը: Ինքը՝ առեւանգողը, լուրջ վնասվածքներով հիվանդանոցում է գտնվում:
-Սա ինչ-որ հրաշք է, որ տանը ոչ ոք չի տուժել,— հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը: Այն տունը, որին բախվել է գնացքը, երեքհարկանի է եղել: 
Անվտանգության համար պատասխանող պաշտոնյաները չեն կարող բացատրել, թե ինչպես է երիտասարդ կինը առեւանգել գնացքը: Հայտնի է, որ երբ գնացքը դուրս է եկել գծերից, այն ընթացել է եւս 25 մ՝ մինչեւ տանը բախվելը: -Դա նշանակում է, որ գնացքը շատ ավելի արագ է ընթացել, քան կարելի է,- համարում է պաշտոնյան: 
Այն հանգամանքը, որ հավաքարարը կարողացել է միացնել եւ ղեկավարել գնացքը, ստիպում է ենթադրել, որ հանցագործը կարող էր աշխատել ուղեկցորդուհի եւ գործ ունենալ երկաթգծի հետ: Ներկա դրությամբ, այն երկաթգիծը, որտեղ վթար է տեղի ունեցել, փակ է: Չի հաղորդվում, թե կոնկրետ որտեղ է աշխատել հավաքարարը:   Read more

Հորը սպանող անչափահասին դատեցին

natz 4Կալիֆոռնիայում դատարանը մեղավոր է ճանաչել 12-ամյա Ջոզեֆ Հոլին իր հոր՝ Ջեֆրի Հոլին միտումնավոր սպանելու համար: Վերջինս ղեկավարել է տեղի Ազգային-սոցիալիստական նեոնացիստական շարժումը: Associated Press-ի փոխանցմամբ՝ Ջոզեֆը գնդակահարել է իր 32-ամյա հորը 2011թ. մայիսին, ով ռասիստական հայացքներ է ունեցել: Այն ժամանակ տղան ընդամենը 10 տարեկան էր: Ինչպես հայտնել է Ջոզեֆ Հոլի փաստաբան Մեթյու Հարդին՝ երեխան մեծացել է դաժանության եւ բռնության մթնոլորտում եւ հնարավոր է համարել այն մարդու սպանությունը, ումից սպառնալիք է զգացել: Ըստ պաշտպանող կողմի հայտարարության՝ տղան ցանկացել է դադարեցնել բռնությունն ընտանիքում: Դատարանը վճռել է անչափահաս մարդասպանին 11 տարվա ազատազրկման դատապարտել:   Read more

Գլենդելում կասկածելի առարկա է հայտնաբերվել

kaskats 5Հյուսիսային Գլենդելում սակրավորների խումբը վնասազերծել է կասկածելի առարկան, որ հայտնաբերվել էր Bel Aire Drive-ի եւ Thompson Avenue-ի խաչմերուկում, էլեկտրականության գծերի մոտ: Կասկածելի առարկան նման է եղել երկաթյա խողովակի, որի մի կողմը զոդված է եղել եւ ամրացված է եղել էլեկտրահաղորդման գծերին: Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թամ Լորենցի խոսքով, Glendale Water & Power ընկերությունը հայտարարել է, թե այդ առարկան իրենցը չէ, եւ դեպքի վայր սակրավորների են հրավիրել: Սակրավորները ստուգումներ են իրականացրել եւ պարզել, թե խողովակը իրենց վտանգ չի ներկայացնում: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում գտածոյի կապակցությամբ: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version