A+ A A-

April 2014

15 April 2014

Դանակահարության գործով հայ անչափահաս է դատապարտվել

santa 5 Անչափահասը, ում մյուս հայերի շարքում քալիֆորնիական Սանտա-Մոնիկա քաղաքում դանակահարության գործի շրջանակներում մեղադրանք են ներկայացրել, հարձակման մեղադրանքի մեկ կետով իրեն մեղավոր է ճանաչել: Նրան դատապարտել են գտնվում է դատարանի խնամքի ներքո: Մեղադրանքի մյուս երկու կետերը մերժվել են: Պաշտոնյաները չեն կարող անչափահասի վերաբերյալ վճռի մանրամասները հաղորդել: Սակայն դատարանի խնամքը նշանակում է, որ տղային կամ հսկողության ներքո փորձնական ժամկետով տուն են ուղարկել, կամ ապրելու է հարազատների հետ: Ներկայումս գործով մյուս երեք ամբաստանյալների դատաքննություն է ընթանում: Հիշեցնենք, որ Բըրբենքի չորս բնակիչների՝ 24-ամյա Արայիկ Հովոյանին, 18-ամյա Ալեքս Հակոբ Աքբարիին, 19-ամյա Գեւորգ Բաղդասարյանին եւ 16-ամյա դեռահասին մեղադրանք էր առաջադրվել Սանտա Մոնիկայում հունվարի 18-ին ձկնորսների դանակահարության համար: Երեք հայ տղամարդիկ իրենց մեղքը չեն ընդունում: Read more

Քալիֆորնիայում դասավանդելու են Հայոց ցեղասպանության մասին

geno 6Քալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի կրթական հարցերով հանձնաժողովը միաձայն ընդունել է կառույցի անդամ Ադրին Նազարյանի կողմից առաջադրված` Հայոց ցեղասպանությանը վերաբերող թեմաները սոցիալական բնույթի կրթական ծրագրերում ներառման մասին օրինագիծը: Թեմաներն ընդգրկվելու են ` 7-12-րդ դասարանների համար նախատեսված ծրագրերում: AB 1915 օրինագիծը նաեւ կրթության դեպարտամենտին խորհուրդ է հղում 1915թ. ողբերգական իրադարձությունների շուրջ կրթական հրապարակումներ թողարկել: Այժմ այն պետք է նահանգի օրենսդրական մարմնի ասսիգնացիոն հարցերով հանձնաժողովի քննարկմանը ներկայացվի:   Read more

Որքան եկամուտ ունեն նախագահն ու փոխնախագահը

obbai 5Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ իր կին Միշել Օբաման 2013 թ. վաստակել են 503 հազար դոլար: Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնում է, թե, հաշվի առնելով հարկային արտոնությունները, նրանց եկամուտը կազմել է 481 հազար դոլար: 2013 թ. ընտանիքը վճարել է 98 հազար դոլար հարկ: Նրանք 59 հազար դոլար` եկամուտի 12,3 տոկոսը, նվիրաբերել է 32 բարեգործական կազմակերպությունների:  8 հազար դոլար ստացել է  Fisher House Foundation բարեգործական կազմակերպությունը, որն օգնում է բուժօգնության կարիք ունեցող ամերիկացի վետերանների ընտանիքներին: 2013թ. Օբամա ընտանիքն ապրել է հիմնականում նախագահի աշխատավարձով, որը տարեկան 400 հազար դոլար է: Եկամուտը նվազել էր հիմնականում Բարաք Օբամայի գրքերի վաճառքի անկման հետեւանքով` 116 հազար դոլար, 2012 թ. 273 հազար դոլարի փոխարեն: 2012 թ. զույգը վաստակել էր 662 հազար դոլար: Փոխնախագահ Ջո Բայդենը եւ իր կին Ջիլը անցյալ տարի վաստակել են 407 հազար դոլար, մի փոքր ավելի, քան 2012 թ.: Նրանք  բարեգործության վրա  ծախսել էին 20,5 հազար դոլար: Read more

12 April 2014

Բախումներ Հալեպում, կան բազմաթիվ հայազգի զոհեր եւ վիրավորներ

aleppppo 4 Ըստ Հալեպից ստացված վերջին տեղեկությունների, զինյալ խմբավորումները Հալեպի տարբեր շրջաններում արկեր են նետել։ Հայաշատ Նոր Գյուղ թաղամասում բազմաթիվ հայազգի վիրավորներ եւ զոհեր կան։ Ըստ ճշտված տեղեկությունների՝ ազգությամբ հայ զոհերն են՝ Սագո Աշնալըքյանն ու Լևոն Գևորգյանը։ Վիրավոր հայերն են՝ Վրեժ Եագուպյանը, Ժագ Տեկիրմենճյանը, Հարութ Աբիկյանը, Արաքսի Օրուլյանը, Հասմիկ Մանուել-Թութունճյանը եւ Կարո Քարակյուլլեյանը։Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը  կոչ է անում զգույշ լինել, հեռու մնալ պատուհաններից և պատշգամներից, իսկ պայթյունների ձայն լսելու դեպքում դուրս չգալ: Հալեպի Հայաշատ թաղամասում՝ մարդկային և նյութական լուրջ վնասներէ հասցվել բնակչությանը: Read more

Ոստիկանները սխալմամբ անմեղ մարդու են սպանել

wokner 5Լոս Անջելեսի շերիֆի օգնականները խոստովանել են, որ սխալմամբ գնդակահարել են հեռուստատեսային պրոդյուսեր 30-ամյա Ջոն Ուինքլերին՝ նրան շփոթելով երեք մարդու պատանդ վերցրած անձի հետ: Միջադեպը տեղի էր ունեցել երկուշաբթի երեկոյան: Շերիֆի ներկայացուցիչները հայտնել են, որ Ուինքլերին եւ եւս երկու տղամարդու Նորթ Հալիվուդի բնակարաններից մեկում պատանդ էր վերցրել դանակով զինված 27-ամյա Ալեքսանդեր ՄակԴոնալդը: Պրոդյուսերին հաջողվել է երկրորդ պատանդի հետ դուրս վազել տնից, որից հետո բախվել էր իրավապահներին: Երեք սպաներ Ուինքլերին շփոթել են հանցագործի հետ եւ միաժամանակ մի քանի կրակոց արձակել: Տուժածը հիվանդանոցում մահացել էր: Ինքը՝ ՄակԴոնալդը, ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ ՄակԴոնալդը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում: -Անմեղ մարդուն կյանքից զրկելը մեծագույն մղձավանջ է ոստիկանության աշխատակցի համար,-հայտարարել է ժամանակավոր շերիֆ Ջոն Սքոթը մամուլի ասուլիսի ժամանակ:  Read more

11 April 2014

Մոսկվայում դատել են հայազգի մոգին

mog 5Մոսկվայի քաղաքային դատարանի ատենակալների կոլեգիան մեղավոր է ճանաչել Մոսկվայում հայտնի մոգ Գեորգի Մարտիրոսյանին: Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել իր երեք հաճախորդուհիներին թալանելու եւ սպանելու համար: Նախքան ձերբակալությունը Մարտիրոսյանը Մոսկվայում հայտնի մոգ էր, ով իր հաճախորդներին հարստացում էր խոստանում եւ տպավորիչ արարողություններ անցկացնում: Ըստ քննության նյութերի՝ Մարտիրոսյանը տեղեկություն է ստացել, որ իր հաճախորդուհիները խոշոր գումարներ ունեն, գնացել է նրանց բնակարաններ՝ ծիսակարգ անցկացնելու պատրվակով, կանանց խմիչքի մեջ հերոին է լցրել, ապա օգտվելով նրանց անօգնական վիճակից՝ թմրանյութի մահացու չափաբաժին ներարկել: Այս կերպ Մարտիրոսյանը 6,5 մլն ռուբլի եւ ոսկեղեն է հափշտակել: Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, պնդում է, որ կանայք մահացել են գերդոզավորումից: Վճիռը կհրապարակվի ապրիլի 15-ին, նրան սպառնում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում: Read more

11 April 2014

Մարդասպանը խոստովանել է սպանությունները

killer 5Տղամարդը, ով մեղադրվում է 9 սպանություններ գործելու մեջ, խոստովանել է, որ մի քանի տասնամյակների ընթացքում սպանել է 40 մարդ: 51-ամյա Ջոս Մանուել Մարտինեսը ամերիկյան քննիչներին ասել է, որ այդ սպանությունները կատարել է թմրանյութերի ապօրինի առքուվաճառքով զբաղվող հանցախմբի համար աշխատելու ընթացքում: Նա սպանել է 22-ից 56 տարեկան մարդկանց: Մարտինեսը ձերբակալվել է անցյալ տարի՝ Մեքսիկայի սահմանը հատելով Արիզոնա գնալուց կարճ ժամանակ անց: Այդ ժամանակ նա մեղադրվել է 1 սպանության մեջ եւ ուղարկվել Ալաբամա՝ իր դատավարությանն սպասելու: Ձերբակալումից հետո Մարտինեսը հարցաքննության է ենթարկվել տարբեր քննիչների կողմից, որից հետո նա մեղադրվել է 9 սպանության մեջ: Սպանություններից վեցը նա կատարել էր Ֆրեզնոյում, եւս երեքը՝ Հարավային Քալիֆորնիայում: Մեղավոր ճանաչվելու դեպքում Մարտինեսը կարող է դատապարտվել մահվան: Մարտինեսն իրավապահներին ասել է, որ 16 տարեկանից պրոֆեսիոնալ մարդասպան է եղել: Read more

11 April 2014

Խոշոր վթար Քալիֆոռնիայի հյուսիսում

 crash 7Քալիֆորնիա նահանգում ավտոբոսի ու բեռնատարի բախվելու արդյունքում առնվազն 10 մարդ է զոհվել, եւս 32-ը վիրավորվել են: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել:

Ինչպես նշվում է, ողբերգական վթարը տեղի է ունեցել Գլեն քաունթիում, Օրլանդո քաղաքի մերձակայքում, որը նահանգի մայրաքաղաք համարվող Սաքրամենտոյից 150 կմ դեպի հյուսիս է ընկած: Ավտոբուսի ուղեւորների մեծ մասն ուսանողներ էին: Քյալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ FedEx ընկերությանը պատկանող բեռնատար ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ մտել է հանդիպական գոտի, որտեղ բախվել է ավտոբուսին: Երկու փոխադրամիջոցներն էլ այրվել են: Վթարի մասնակից է դարձնել նաեւ ամենամոտ գտնվող մարդատար ավտոմեքենաներց մեկը: Ավտոբուսում եղել է 46 դպրոցական, որոնք Քյալիֆորնիայի հարավից ուղեւորվում էին Համբըլդտի պետական համալսարան՝ էքսկուրսիայի: Ոստիկանության ներկայացուցիչ Թրեյսի Հուվերի խոսքով, վթարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 32 մարդ: Առնվազն մեկ մարդ լուրջ այրվածքներ է ստացել, մյուսների մոտ կոտրվածքներ, սալջարդեր են: Վթարի հետեւանքով զոհվել են բեռնատարի եւ ավտոբուսի վարորդները, նաեւ ավտոբուսի ուղեւորներ: Ներկայումս պարզվում է նրանց ինքնությունը, դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանումRead more

11 April 2014

Քլինթոնի վրա կոշիկ են նետել

 

koshik 4Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլըրի Քլինթընի վրա կոշիկ են նետել՝ Լաս Վեգըսում դասախոսության ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ Հիլըրի Քլինթընը Mandalay Bay հյուրանոց-կազինոյի դահլիճի բեմ է դուրս եկել՝ մասնակիցների առաջ ելույթ ունենալու համար։  Կոնֆերանսը կազմակերպել էր Արդյունաբերական թափոնների վերամշակման ինստիտուտը։ Մեղավորը մի կին էր, որի անունն ըստ կազմակերպիչների, չկար հյուրերի ցանկում։ կինը կարողացել էր  հասնել բեմի մոտ, նետել կոշիկը Քլինթընի  ուղղությամբ, սակայն կոշիկը անցել էր նրա գլխի կողքով։ Կնոջն անմիջապես ձերբակալել էին ոստիկանները։ Այժմ նա կալանքի տակ է, նրա անունը չի նշվում։ Արարքի դրդապատճառների մասին եւս ոչինչ չի ասվում։ Նախկին պետքարտուղարը կատարվածին հումորով է վերաբերվել: Նշվում է, որ Քլինթընը վճարովի դասախոսություններ է կարդում եւ ավարտում Պետդեպարտամենտում իր աշխատանքի մասին նոր գիրքը։ Վերջերս նա հյատարարել էր, որ մտածում է 2016 թ. նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին։ Նախկին պետքարտուղարի հետ կատարվածը հիշեցնում է 2008թ. Բաղդադում կատարված դեպքը։ Այն ժամանակ Ջորջ Բուշ կրտսերի վրա տեղի լրագրող Մունտազար Ազ Զեյդին կոշիկ էր նետել։ Արեւելքում դա ծայրահեղ արհամարհանքի նշան է համարվում

 
Read more

08 April 2014

Ոստիկանը ծանր վիրավորվել է վթարի հետեւանքով

vost 4Լոս Անջելեսի ոստիկանական վարչության մոտոցիկլետավար սպան շաբաթ օրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Սան Վյալիում տեղի ունեցած խոշոր վթարից հետո: Իրավապահների փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել շաբաթ, երեկոյան ժամը 5:30-ին, Lankershim Boulevard-ի եւ Saticoy Street-ի խաչմերուկում: Սերժանտ Ջոդի ՄըքԳիի խոսքով, ոստիկանը մոտոցիկլետով կանգնած է եղել կարմիր լույսի տակ, երբ ետեւից ընթացող մեքենան չի կարողացել կանգ առնել եւ մեծ արագությամբ բախվել է նրան: Ոստիկանի մոտոցիկլետը շպրտվել եւ բախվել է երկու այլ մեքենաների: Վիրավորին տեղափոխել են Միշըն Հիլզի Providence Holy Cross Medical Center, բժիշկներն այժմ պայքարում են նրա կյանքի համար: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա Քոնիկ Քաբին, ում վթարի եւ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելու մեղադրանք է առաջադրվել: Քաբիին տեղափոխել են բանտ, նրա համար 185 հազար դոլարի գրավ է նշանակվել: Աաջաիկայում նա կկանգնի դատարանի առջեւ:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel