amga.tv

Switch to desktop Register Login

April 2013

04 April 2013

Սկսվել է Մայքլ Ջաքսընի մոր հայցով դատաքննությունը

catrin 4Լոս Անջելեսում սկսվել է Մայքլ Ջաքսընի մոր ներկայացրած հայցով դատական գործընթացը՝ ընդդեմ AEG Live ընկերության: 82-ամյա Քեթրին Ջաքսընը 40 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում 2009թ.ն իր որդու մահվան հետեւանքով չկայացած համերգի կազմակերպիչներից: Փոփ-աստղի մայրը Լոս Անջելեսի բարձրագույն դատարան էր դիմել՝ մեղադրելով AEG Live ընկերությանը իր որդու համար անձնական բժիշկ Կանրադ Մըրիյի հարցում անփույթ ընտրության համար, նաեւ, որ համերգի փորձերին չափից ավելի ճնշում է գործադրվել իր որդու վրա, որը հանգեցրել է վերջինիս ֆիզիկական եւ հոգեկան առողջության խաթարմանը: Ընկերությունում հայտարարել են, որ Ջաքսընը շատ ավելի վաղ էր դեղահաբերը չարաշահում: Փաստաբանները փորձելու են ապացուցել, որ Մըրիյին վարձել է հենց Մայքլ Ջաքսընը: Ապրիլի 10-ին դատավորների կազմը կորոշվի վերջնականապես: Հիշեցնենք, որ Մայքլ Ջաքսոնը մահացել էր 2009թ. հունիսի 25- ին՝ 51 տարեկանում պրոպոֆոլի գերդոզավորումից:  Read more

Լեյքըրսի խաղացողին մեղադրում են սպանության մեջ

evaris 4Լոս Անջելես Լեյքըրս բասկետբոլային թիմի նախկին խաղացողին մեղավոր են ճանաչել սպանության մեջ: Ջորջիայի Ֆուլթըն քաունթիի դատարանի ատենակալները Ջըվարիս Քրիթընթընին մեղավոր են ճանաչել չորս երեխաների մայր Ջուլիան Ջոնսի սպանության մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 2011թ. օգոստոսին` Ատլանտայի հարավ-արեւմուտքում: Այդ ժամանակ Քրիթընթըն արդեն ավազակախմբի անդամ էր: Նրան կողոպտել էին մրցակիցները, եւ բասկետբոլիստը հետապնդելով վերջիններիս կրակ էր բացել: Արդյունքում սպանվել էր Ջուլիանը: 25-ամյա բասկետբոլիստը նախկինում էլ խնդիրներ էր ունեցել օրենքի հետ, 2009-2010 սեզոնում նա որակազրկվել էր 38 խաղով, երբ զենք էր բերել Վաշինգթըն Ուիզըրդսի հանդերձարան, իսկ 2012թ. բանտում էր հայտնվել արագության գերազանցման եւ ոստիկանների չենթարկվելու համար: Read more

ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել իրեն եւ դաշնակիցներին

kerri 4ԱՄՆ-ը կարող է պաշտպանել իրեն եւ իր դաշնակիցներ Հարավային Կորեային ու Ճապոնիային Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային սպառնալիքներից: Այս մասին հայտնարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջան Քերիին: Նա մամլո ասուլիսով է հանդես եկել Հարավային Կորեայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի հարցերով նախարար Յուն Բեն Սեի հետ հանդիպումից հետո: Վերջինս այցով Վաշինգտոնում էր:

-Մենք լիովին պատրաստ ենք եւ ի վիճակի անելու դա, կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան հասկանում է դա,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ հիշեցնելով, որ վերջերս ԱՄՆ-ը որոշում է ընդունել ուժեղացնել իր հակահրթիռային պաշտպանության համակարգը: Բացի այդ, երեքշաբթի Պենտագոնը հայտարարել է, որ Կորեական թերակղզու ափ են ուղարկվել երկու ականակիր նավեր, որոնք զինված են զենիթա-հրթիռային Aegis ԻՋՍ համալիրներով: Ավելի վաղ Ճապոնիայից Հարավային Կորեան են ուղարկվել ամերիկյան F-22 կործանիչներ՝տարածաշրջանում համատեղ զորավարժություններին մասնակցելու համար: Զորավարժություններին ներգրավված են նաեւ F-2 եւ F-52 ռմբակոծիչները: Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի ռազմատենչ հռետորաբանությունն ու սպառնալիքները համարում է վտանգավոր եւ անընդունելի: Քերիի խոսքով՝ այն, ինչ անում է Կիմ Չեն Ընը, սադրանք է: Քերին շեշտել է, որ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային չի ընդունում որպես միջուկային գերտերություն եւ կհասնի նրան, որ երկրրը հրաժարվի ռազմական միջուկային ծրագրից: Հաջորդ շաբաթ Քերին ծրագրում է ուղեւորվել Սեուլ՝ շարունակելու Կորեական թերակղզում տիրող իրավիճակի շուրջ քննարկումը: Read more

Արա Մանուկյանն հասել է Յութա նահանգ

arrrra 5Լրագրող եւ իրավապաշտպան Արա Մանուկյանն իր հացադուլի 17-րդ օրը մեկշաբաթյա ճանպարհորդություն է սկսել Վաշինգտոն:  Այս պահին Արա Մանուկյանն արդեն հասել է Յութա նահանգ: AMGA-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ իր առողջական վիճակը բարվոք է։ Արա Մանուկյանը ձեւակերպել է իր դիրքորոշումը ԱՄՆ նախագահին ուղղված բաց նամակում եւ մտադիր է ավարտել հացադուլը Սպիտակ տան առջեւ ապրիլի 9-ին` սպասելով նախագահ Բարաք Օբամայից եւ ԱՄՆ պետքարուղարությունից խոստացված պատասխանին: Մանուկյանը կարծում է, որ նախագահի վերընտրվելու կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված Օբամայի շնորհավորական ուղերձը   վաղաժամ էր: Ողջ երկրով այցելությունների ժամանակ Մանուկյանն կկիսվի ամերիկյան հանրության հետ իր հայացքներով: Լոս Անջելեսից Վաշինգտոն ուղեւորվելով` նա հանդիպումներ կունենա հանրության հետ տասը նահանգների քաղաքներում եւ Կոլումբիայի օկրուգում: Read more

03 April 2013

Գլենդելի ընտրությունների արդյունքները

gll 7 Երեկ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում կայացան համաքաղաքային ընտրություններ, որոնց մաս են կազմում նաեւ քաղաքային խորհրդի ընտրությունները: Արդեն հայտնի են նախնական արդյունքները: Քաղաքային խորհրդի ընտրություններում առավելագույն ձայներ ստացել է Արա Նաջարյանը` 8615 քվե, նրան հաջորդում են Լորա Ֆրիդմընը 6,888 ու Զարեհ Սինանյանը 6,122 քվե: Եւս մեկ հայ` Արտաշես Քասախյանը 10,335 ձայնով վերընտրվել է քաղաքապետարանի քարտուղարի պաշտոնում, իսկ Րաֆֆի Մանուկյանը 12,226 ընտրվել է գանձապահի պաշտոնում: Ինչպես գիտեք նա միակ թեկնածուն էր այդ պաշտոնի համար եւ մրցակից չուներ: Դպրոցական խորհրդի ընտրություններում առաջատարը Գրեգ Կրիկորյանն է` հավաքել է 10,823 ձայն եւ վերընտրվել է, իսկ երկրորդ տեղում Քրիսթին Ուոլթերսն է` 8171 ձայնով: Մեժըր A եւ C-ին բավականաչափ ձայներ չեն հավաքել, Մեժըր B-ին հավաքել է 7,482 ձայն։ Read more

02 April 2013

Նավթի խոշոր արտահոսք Արկանզայում

artahosq 4Մոտ 12 հազար բարել նավթ է հոսել Արքանզայի փողոցներում այն բանից հետո, երբ նահանգի կենտրոնում վնասվել է նավթամուղը: Նավթամուղը պատկանում է ExxonMobil ընկերությանը: Ծանր թերթաքարային նավթը, որն առավել վտանգավոր է համարվում բնության եւ մարդկանց համար, արտահոսել է Փեգըսըս Pegasus նավթատարից, որ գտնվում է Լիթլ ռաք քաղաքից ոչ հեռու, Մեյֆլաուեր քաղաքում: Մեյֆլաուերի 40 շենքերի բնակիչների տարհանել են: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ քաղաքի փողոցներում է հայտնվել ավելի քան 10 հազար բարել հում նավթ: Նավթի արտահոսքի վայր են մեկնել վակուումային պոմպերով հագեցած 12 ավտոցիստեռններ: Բացի այդ, իշխանությունները չափում են օդի աղտոտվածության մակարդակը եւ փորձում կանխել նավթի հոսքը դեպի մոտակա Քանվեյ լիճը: Արքանզայի փրկարար ծառայության ներկայացուցիչ Ռայան Սենիան ավելի վաղ հայտարարել էր, որ նավթն այդուհանդերձ հասել է լճին, բայց հետո ընդունել էր, որ սխալվել է: Ներկայումս նավթամուղն անջատված է: ExxonMobil-ի ղեկավարությունը տեղի իշխանությունների հետ համատեղ փորձում է պարզել վթարի պատճառները: Նավթատարը իրար էր կապում Մեքսիկայի ծոցն ու Իլինոյս նահանգը: Արկանզայում նաեւ մեկ այլ խոշոր վթար է եղել: Ռասսելվիլ քաղաքում գտնվող Nuclear One ատոմակայանում վթարի հետեւանքով զոհվել է աշխատակիցներից մեկը, եւս երեքը վիրավորվել են: Entergy ընկերության փոխանցմամբ՝ աշխատողները տեղափոխել էին գեներատորը, որն էլ ընկել է: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի ժամանակ որեւէ ռադիոակտիվ արտահոսք տեղի չի ունեցել: Վթարը որակվել է որպես անսովոր իրադարձություն՝ ամենացածրը վտանգավորության 4 կետերից, որոնք ընտրված են ԱՄՆ-ի միջուկային կարգավորման հանձնաժողովի կողմից: Read more

Ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգեն Մոնտեբելոյում

monte 5Լոս Անջելեսի հայ համայնքն ԱՄՆ-ում 2013 թվականի ապրիլի 24-ին կնշի Հայերի ցեղասպանության 98-րդ տարելիցը Մոնտեբելոյի Բիքնըլ այգում` Հայերի ցեղասպանության հուշարձանի մոտ։ Միջոցառումը սկսվում է 1,5 միլիոն զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեով, որից հետո կհնչեն հրավիրված քաղաքական պաշտոնյաների մեկնաբանություններն ու հղումները: Դրան կհետեւի հայ համայնքի կրոնական բոլոր ուղղությունների ներկայացուցիչների մասնակցությամբ եկեղեցական պատարագ, ինչպես նաեւ կազմակերպության մասնակիցների կողմից հուշարձանին ծաղկեպսակներ կդրվեն: Այս հիշատակի միջոցառման կազմակերպիչը Լոս Անջելեսի` հայերի Ցեղասպանության հիշատակի միացյալ հայկական խորհուրդն է, որի կազմում են ավելի քան 50 հայկական կրոնական, քաղաքական, հայրենակցական եւ այլ համայնքային կազմակերպություններ:

Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version