ԱՄՆ պետքարտուղար Ջան Քերրին պաշտոնին նշանակվելուց հետո 2-րդ այցն է կատարել Թուրքիա: Քերրին Ստամբուլում հանդիպում է անցկացրել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նշվում է, որ հանդիպումների հիմնական թեման եղել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման թեման եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: Ի դեպ, կառավարական ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է ԱՄՆ պետքարտուղար Ջան Քերիի այցը Թուրքիա: Կիրակի առավոտյան, պետքարտուղարը պետք է Վաշինգտընից մեկներ Ստամբուլ, սակայն ինքնաթիռի դռան հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ պետքարտուղարը, նրա տիկինը, թիկնապահներն ու սպասարկող անձնակազմը ստիպված են եղել իջնել ինքնաթիռից:
Որոշ ժամանակ անց պետքարտուղարին մեկ այլ ինքնաթիռ է տրամադրվել: Ընդհանուր առմամբ, այս միջադեպը նրանից 2 ժամ էր խլել: Read more
ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել է Business Life-ի հրատարակիչ հայազգի Ջան Գրիգորյանը: Գրիգորյանը մահացել է շաբաթ օրը՝ սրտի կաթվածից: 2011թ.-ին Ջոն Գրիգորյանը Գլենդելի հրշեջների ստորաբաժանման ամենամյա մրցանակաբաշխության երեկոյի ընթացքում իր ելույթի ժամանակ սրտի կաթված էր ստացել և ուշագնաց եղել եւ տեւական ժամանակ բուժվում էր: Ջոն Գրիգորյանը ծնվել է 1932 թվականին՝ ԱՄՆ Կանետիկըտ նահանգի Հարթֆըրդ քաղաքում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում: 1951-1957 թվականներին նա ծառայել է ամերիկյան բանակում, մասնակցել է կորեական պատերազմին: 1956թ.-ին ամուսնացել է և 1989թ.-ին տեղափոխվել Գլենդել: Ջան Գրիգորյանը 6 տղա և 2 աղջիկ ունի: AMGA հեռուստաընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Գրիգորյան գերդաստանին եւ Գլենդելի դպրոցական խորհրդի անդամ Գրեգ Գրիգորյանին` հոր` Ջան Գրիգորյանի մահվան եւ ցավալի կորստի համար։ Read more
Իտալիայի իշխանությունները հայտնել են մաֆիայի դեմ պայքարի պատմության մեջ խոշորագույն ակտիվների առգրավման մասին` գրեթե 1,75 միլիարդ դոլար: Միջոցները պատկանել են սիցիլիացի գործարար. Քամու տիրակալ մականվամբ Վիտո Նիկաստրիին, որը նախկին էլեկտրիկ է, եւ ոստիկանությունում կարծում են, որ հարստացել է Կոզա Նոստրայի հետ ունեցած կապերի շնորհիվ: Ըստ քննիչների` Նիկաստրին զբաղվել է մաֆիայի փողերի յուրացմամբ` դրանք ներդնելով քամու եւ արեգակնային էլեկտրակայաններում: Ըստ դատարանի վճռի` առգրավման ենթակա են ավելի քան 40 ընկերության ակտիվներ եւ 100 անշարժ գույքի օբյեկտ: Դատարանի վճռի համաձայն՝ Նիկաստրիի նկատմամբ սահմանվել է հատուկ եռամյա հսկողություն՝ իր հայրենի քաղաք Ալկամոյում մնալու պայմանով: Read more
Գրոզնիում ապրիլի 3-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Գրոզնի- սիթի համալիրի շենքերից մեկում` Չեչնիայի ամենաբարձր` 47 հարկանի դեռեւս չբնակեցված կառույցում: Հրդեհը դեռ շարունակվում է եւ փրկարարներին չի հաջողվել մարել այն: Չեչնիայի Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսկովկասյան տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայության ղեկավար Կանտեմիր Դավիդովը տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է 4-5-րդ հարկերում: Հրդեհի վայրում անցկացվում է քննություն` պարզելու պատճառները: Հրդեհը տարածվել է բոլոր հարկերում` բացի առաջին հարկից: Հրդեհին վերագրվում է երրորդ աստիճան 5 աստիճանից: Տեղում աշխատում են 17 միավոր տեխնիկա եւ 80 հրշեջներ: Իրավիճակի բարդությունը կայանում է նրանում, որ հրշեջ տեխնիկան կարողանում է հասնել 40 հարկանի երկնաքերի մինչեւ 20-րդ հարկը։ Այս պահին հրդեհը տարածվում է մեծ արագությամբ: Հիշեցնենք, որ 145 մ բարձրությամբ Օլիմպ երկնաքերը Մոսկվայի երկնաքերքրից հետո ամենաբարձրն է Ռուսաստանում: Ի դեպ, հենց այդ կառույցում էր բնակարան նվեր ստացել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, երբ դարձել էր Չեչնիայի պատվավոր քաղաքացի: Read more
Սոցիոլոգիական Gallup ընկերությունը հարցում է անցկացրել նախկին ԽՍՀՄ 12 հանրապետություններում՝ պարզելու, թե այդ երկրների բնակչությունը որքանով է հակված արտագաղթի: Հարցումն անցկացվել է 2011-2012 թթ. ընթացքում եւ այսօր հրապարակվել են արդյունքները: Պարզվում է, որ առաջատարը Հայաստանն է: -Եթե ձեզ հնարավորություն ընձեռվեր, այլ երկրում բնակության կմեկնեի՞ք- հարցին Հայաստանի՝ 15 տարեկանից բարձր բնակչության 40 տոկոսը դրական պատասխան է տվել: Երկրորդ տեղում Մոլդովան է` 32 տոկոսով, իսկ երրորդը Ուկրաինան` 21 տոկոս: Ռուսաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ցանկանում են լքել այդ երկրների բնակչության 14 տոկոսը, իսկ վերջին տեղում Ուզբեկստանն է` 5 տոկոսով: Read more
Իր երկու երեխաներին սպանելու մեջ մեղադրվող կինը ինքնասպան է եղել բանտում: 33-ամյա Լորնա Վայեին մեռած են գտել փետրվարի 23-ին, Լինվուդի բանտում, սակայն այդ մասին տեղեկատվությունը միայն այժմ է հրապարակայնացվել: Քննիչի տվյալներով, կինը մահացել է շնչահեղձությունից: Լորան Վայեն մեղադրվում էր 5-ամյա Մերիըն եւ մեկամյա Լինդսի Վայեի սպանության մեջ: 2012թ. փետրվարի 15-ին ոստիկանություն էր ահազանգել երեխաների հայրը` Հոսե լոպեսը, ով գտել էր երեխաներին տան լոգարանում խեղդված: Երեխաներին տեղափոխել էին California հիվանդանոց, որտեղ բժիշկները արձանագրել էին Լինդսիի մահը, իսկ Մերիընին ավելի ուշ անջատել էին կենսապահովման սարքից, քանի որ այլեւս կյանքի հույս չկար: Հայրը թույլատրել էր երեխայի օրգաններն օգտագործել այլ հիվանդների համար: Լորնա Վայեն հայտնել էր, որ այդ քայլին գնացել է սոցիալական վատ պայմանների պատճառով: Նա ձերբակալվելուց հետո հոգեկան խնդիրներ էր ունեցել, եւ ինքնասպան էր եղել: Read more
Արիզոնայի դատարանն ազատ է արձակել դատապարտյալին, ով 40 տարուց ավելի բանտում է անցկացրել` նրան անմեղ ճանաչելով: 58-ամյա Լուիս Թեյլըրը դատապարտվել էր 1970թ. եւ բանտում 42 տարի անցկացրել: Նրան մեղավոր էին ճանաչել Թուսան քաղաքում Pioneer Hotel հյուրանոցի միտումնավոր հրդեհման մեջ, երբ 30 մարդ էր զոհվել: Թեյլըրը դատապարտվել էր 28 ցմահ բանտարակության, երբ ընդամենը 16 տարեկան էր: Այդ ողջ ընթացքում նա փորձել է ապացուցել իր անմեղությունը: -Այս պատմությունը երկու ողբերգություն է` հրդեհն ու ես,- ասել է նա լրագրողներին, երբ լքում էր բանտի տարածքը: Քննությունն այն ժամանակ չէր ստուգել այլ կասկածյալների, իսկ ատենակալները վճիռ են կայացրել բացառապես իր մաշկի գույնի պատճառով: Թեյլըրն ազատվել է` չսպասելով լիակատար վերականգնման, այդ դեպքում նա ստիպված կլիներ եւս երկու-երեք տարի անցկացնել բանտում: Նրա ազատման պայմանները թույլ չեն տալիս հայց ներկայացնել պետության դեմ եւ փոխհատուցում պահանջել: Դատախազությունը, ի դեպ, նախկինի պես Թեյլորին մեղավոր է համարում, սակայն նոր քննությունն անհնար է վկաների մահվան եւ ապացույցների բացակայության պատճառով: Հյուրանոցի հրդեհը տեղի էր ունեցել 1970թ. դեկտեմբերին: Հրդեհի հետեւանքով զոհվել էր 29 մարդ Read more
Թունավորումից մահացել է MTV հեռուստաալիքի BUCKWILD ռեալիթի շոուի մասնակիցը: 21-ամյա Շեյն Գանդիի մարմինը հայտնաբերվել է Ford Bronco մեքենայում՝ Արեւմտյան Վըրջինիայի Սիսընվիլ քաղաքից ոչ հեռու: Ոստիկանության հաղորդմամբ՝ մեքենան վնասված է եղել եւ գտնվել ճահճացած առվում: Մեքենայում հայտնաբերվել են նաեւ նրա հորեղբոր՝ 48-ամյա Դեւիդ Գանդիի դին եւ 27-ամյա Ռաբըրտ Մայըրսի դին: Երեքն էլ գտնվել են 1984թ. արտադրության Ford Bronco մակնիշի մեքենայում: Շեյն Գանդին եւ նրա ուղեկիցներն անհետացել էին մարտի 31-ին: Նրանց վերջին անգամ տեսել էին մարտի 30-ի լույս 31-ի գիշերը՝ Սիսընվիլի բարերից մեկում, որտեղ նրանք պատմել են, որ արտաճանապարհային մեքենայով դուրս են գալու զբոսանքի: Ոստիկանությունը ի սկզբանե հերքել է սպանության վարկածը, իսկ ավելի ուշ պարզել, որ երեքն էլ մահացել էր կարբոնի մոնոքսիդի թունավորումից, որն արտանետվել էր մեքենայից: Շեյն Գանդիի մահվան պատճառով հեռուստաընկերությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել սերիալի նկարահանումները: Շոուն նկարվում էր 2013-ի հունվարից, հիմնական Սիսոնվիլի տարածքում եւ նվիրված է գյուղական միջավայրում 9 երիտասարդների կյանքին: Read more
Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Twin Towers քրեակատարողական հիմնարկում անկարգություններ են եղել, որոնց հետեւանքով չորս դատապարտյալ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ծեծկռտուքին մասնակցել են 62 դատապարտյալներ, այն սկսվել է երեկ կեսօրին, ժամը 12:10-ի սահմաններում թիվ մեկ աշտարակի երրորդ հարկի հանգստի սրահում: Լոս Անջելես շրջանի շերիֆի ներկայացուցիչ Սթիվ Ուիթմորի խոսքով, իրար են բախվել լատինամաերիկացիների եւ աֆրոամերիկացիների հանցախմբերը: Իրավապահներին մեկուկես րոպե է պահանջվել գազային նռնակների եւ արցունքաբեր գազի միջոցով կարգուկանոն հաստատելու համար: Չորս դատապարտյալի տեղափոխել են Լոս Անջելես քաունթիի USC բժշկական կենտրոն` կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներով: Պահակներից ոչ ոք չի տուժել: Բանտում մոտ 4 հազար դատապարտյալ է պահվում: Read more
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրեն ապրիլի 2-ին ձերբակալել է վեց մարդու, այդ թվում` Նյու Յորք նահանգի Սենատի անդամ Մալքըլմ Սմիթին եւ Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ Դենիել Հալլորենին: Նրանց կասկածում են դավադրության մեջ` քաղաքապետի ընտրությունների վրա ապօրինի ազդելու համար:
Մանհեթընի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, մյուս ձերբակալվածների թվում են Նյու Յորքի շրջանների Հանրապետական կուսակցության բաժանմունքների երկու նախագահները: Ջոզեֆ Սավինոն գլխավորում էր կուսակցական կազմակերպությունը Բրանքսում, իսկ Վինսընթ Թաբոնը` Քունիսում: Ձերբակալվել է նաեւ Նորըմի Ջասմինը` Ռաքլընդ շրջանի Սփրինգ-Վյալլի բնակավայրի քաղաքապետը եւ նրա տեղակալը:
Իրավապահների տվյալներով, Սմիթը` ով Դեմոկրատական կուսակցության անդամ էր, պատրաստվում էր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից: Դրա համար նա պետք է ստանար երեք շրջանային կազմակերպությունների ղեկավարների հավանությունը: Սմիթը, ըստ քննության, փորձել է դա անել ապօրինի եղանակով, վճարել է Հալլորենին, որ հանդիպում կազմակերպի կառույցների ղեկավարների հետ, որոնք պատրաստ էին կաշառքի դիմաց աջակցել նրան: Գործարքը հնարավոր է եղել կանխել FBI-ի գաղտնի գործակալի շնորհիվ: Սմիթի փաստաբանի խոսքով, նա հերքում է մեղադրանքները: Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունները կայանալու են 2013թ. նոյեմբերին Read more
Powerd by Bloogie