amga.tv

Switch to desktop Register Login

April 2013

13 April 2013

Վայրի պումա է հայտնվել

puma 5Լա Քրեսենթայի փողոցներում վայրի պումայի հայտնվելը խուճապ է հարուցել: Կենդանին մտել է քաղաք եւ հանգիստ զբոսնել փողոցում: Ականատեսների վկայությամբ, կենդանին բավական խոշոր է եղել, կշռել է մոտ 120 փաունդ: Դեպքի վայր ժամանած մասնագետները քնաբեր են կրակել պումային եւ տեղափոխել լեռնային գոտի: Ոստիկանության սերժանտ Թամ Լորընցի խոսքով, կենդանուն բռնել են 4500  New York Avenue հասցեում: Մասնագետների խոսքով, կենդանու կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Սա Գլենդելում նման արտառոց հյուրի առաջին հայտնվելը չէ: Կատվազգիները հազվագյուտ են այցելել Գլենդել, սակայն արջերը, հատկապես ձմռան ամիսներին հաճախ են թափանցում Գլենդել` ուտելիք որոնելուRead more

Լոս Անջելեսում սպանել են խանութի պահակին

killle 4 Անվտանգության աշխատակցին Ասկըր Ուասքեզին գնդակահարել եւ սպանել են Panorama City առեւտրի կենտրոնի ալկոհոլային խմիչքների բաժնում: Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել երեկ, 15000 Roscoe Boulevard հասցեում, երեկոյան ժամը 10-ի սահմաններում: Ոստիկանության լեյտենանտ Փոլ Վերնոնի խոսքով, առայժմ հայտնի չեն դեպքի հանգամանքները: Դետեկտիվները տեւեկան ժամանակ փորձաքննություն են անցկացրել: Սպանության մասին որեւէ տեղեկություն ունենալու դեպքում կարող եք զանգահարել (877) 527-3247 հեռախոսահամարով:   Read more

Քաղաքապետին վտանգավոր ծրար են ուղարկել

vill 4Սպիտակ փոշին, որ հայտնաբերվել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիա Վիյարայգոսային ուղղված նամակում, ըստ ամենայնի, սովորական կավիճ է: Երեկ կեսօրին քաղաքապետարանի շենքի մի հատվածը տարհանվել է, երբ Վիյարայգոսայի ախատակիցներից մեկը նամակում սպիտակ փոշի էր գտել եւ ահազանգել ոստիկաններին: Նամակում նաեւ սպառնալիքներ են եղել քաղաքապետի հասցեին: Ոստիկանության սպա Բեյք Չոուի խոսքով, ծրարը ուղարկել էին դաշնային բանտերից մեկից: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսել FBI-ը: Վիյարայգոսան դեպքի պահին իր սենյակում է եղել, բայց տարհանումից հետո հանդիպման է մեկնել: Read more

ԱՄՆ հարավում եւ Միջին Արեւմուտքում թորնեյդոներ են

torned 5ԱՄՆ հարավում եւ Միջին Արեւմուտքում երեք մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել մի քանի պտտահողմերի եւ  փոթորիկների պատճառով: Մահացու դեպքն արձանագրվել է Միսիսիփի նահանգում, Քեմփըր շրջանում: Թորնեյդոն այնտեղ տասնյակ տներ է ոչնչացրել: Հարեւան շրջանում քամին շրջել է բեռնատարները: Միզուրի եւ Նեբրասկա նահանգների իշխանությունները եւս հաստատել են մահերի փաստը, տասնյակ վիրավորների տեղափոխել են հիվանդանոցներ: Ուժեղ փոթորիկը Միջին Արեւմուտքում առանց էլեկտրականության է թողել տասնյակ հազարավոր տներ, հարյուրավոր շինություններ լուրջ վնասվել են

Միզուրիում, որտեղ քամին տապալել է ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը, իշխանություններն արտակարդ դրություն են մտցրել: Ամենալուրջ վիճակը Հասելվուդ քաղաքում է: Քամին Սալիվան քաղաքում, որտեղ պոռթկումների արագությունը հասել է վայրկյանում 70 մետրի, պոկել է տեղական եկեղեցու տանիքը: Շենքում այդ պահին եղել է երգչախումբը, որի անդամները հասցրել են թաքնվել նկուղում

Իսկական ձմեռ է Մինեսոտայում եւ Հարավային Դակոտայում, Արկանզայում թորնեյդոն չորս մարդու է վիրավորել: ԱՄՆ օդերեւութաբանական ծառայության տվյալներով, ցիկլոնը շարժվում է արեւելյան ուղղությամբRead more

Զինծառայողը խոստովանել է լրտեսության մեղքը

lrtes 4Զինծառայող, 24-ամյա Ուիլյըմ Քոլթըն Միլլեյը, ով 2011թ. ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով, խոստովանել է իր մեղքըՁերբակալված զինծառայողը գաղտնի տեղեկությունները փոխանցել է FBI-ի գործակալին, ով ներկայացել էր որպես օտարերկրյա հետախույզ: Տեղեկատվությունը վերաբերել է ԱՄՆ ազգային պաշտպանությանը: Թե որ երկրին էր ցանկանում ծառայել զինծառայողը, չի հաղորդվում: Դա կարող է հայտնի լինել վճռի հրապարակումից հետո, որ կայանալու է ապրիլի 15-ինՄիլլեյը ծառայել է ռազմական ոստիկանությունում` Ալյասկայի էլմընդորֆ-Ռիչըրդսըն միացյալ ռազմակայանում: Նա նաեւ ծառայել է Իրաքում եւ Հարավային Կորեայում: Նրան ձերբակալել են 2011թ. աշնանը, FBI-ի եւ հակահետախուզության համատեղ գործողության արդյունքում: Read more

Ազատազրկվել է Օբամայի բեռնատարը գողանալու համար

tlelpr 4Վըրջինիա նահանգի Ռիչմընդ քաղաքի բնակիչ Էրիկ Բրաունը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման լուսանկարչական սարքերով մեքենան գողանալու համար, որը պատկանել է Սպիտակ տանը: -Պետական գույքի գողությունը շատ լուրջ հանցագործություն է, հատկապես երբ խոսքը Սպիտակ տան գույքի մասին է,- հայտարարել է դաշնային դատախազի օգնական Ռոդըրիկ Յանգը: Գողացված բեռնատարում եղել է նաեւ հուշարար սարք, որը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարբերաբար կիրառել է հրապարակային ելույթների ժամանակ: Էրիկ Բրաունը իրեն մեղավոր է ճանաչել 2013թ. հունվարին: Դատապարտյալին սկզբում սպառնացել է 3 տարվա ազատազրկում, սակայն Բրաունը համաձայնվել է երկարաձգել ժամկետը՝ իր կողմից կատարված 14 այլ գողությունների մեղադրանքներից խուսափելու համար: Read more

Օբաման Հ. Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ


obammm 4ԱՄՆ-ի վարչակազմը հույս ունի Կորեական թերակղզում ստեղծված իրադրությունը լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց գտնում է, թե ժամանակն է, որ Հյուսիսային Կորեան հրաժարվի ռազմաշունչ ճարտասանությունից: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպմանը: -Մենք կշարունակենք հիմնախնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու փորձերը,- ասել է պետության ղեկավարը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Վաշինգտոնը հնարավոր ամեն ինչ կանի իր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: -Բանակցությունների ընթացքում մենք համակարծիք էինք՝ ժամանակն է, որ Հյուսիսային Կորեան  դադարեցնի ռազմաշունչ ճարտասանությունը եւ փորձի թուլացնել լարվածությունը,- նշել է Օբաման: Նրա խոսքով՝ ոչ ոք հակամարտություն չի ցանկանում Կորեական թերակղզում: Իր հերթին Պան Գի Մունը դիմել է Չինաստանին՝ կոչ անելով նպաստել տարածաշրջանում լարվածությունը վերացնելուն: Նշենք, որ այսօր Հարավային Կորեա է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերին, ով հայտարարել է, թե նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել մի շարք զորավարժություններ Հյուսիսային Կորեային չհրահրելու համար:

Read more

Կսկսվեն զենքի վաճառքը վերահսկելու շուրջ քննարկումները


gunv 6ԱՄՆ Կոնգրեսի սենատը կողմ է քվեարկել զենքի վաճառքի վրա վերահսկողությունը խստացնելու օրինագծի վերաբերյալ քննարկումները սկսելուն: Կողմ քվեարկել են 68, դեմ՝ 38 սենատորներ: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն, ավանդաբար դեմ են լինելում այս սահմանափակումներին, որը երաշխավորված է Սահմանադրության 2-րդ ուղղումով, սական հինգշաբթի օրը 16 հանրապետականներ, միանալով դեմոկրատներին, կողմ են քվեարկել փաստաթղթի քննարկմանը

Սա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ դեմոկրատ Ջո Մանչինն ու հանրապետական Փաթրիկ Թումին համաձայնեցրեցին զենքի գնորդների կենսագրության պարտադիր ստուգման վերաբերյալ վիճելի օրինագիծը: Read more

Գլենդելի ընտրության վերջնական արդյունքները

ellect 3Գլենդեյլ քաղաքում հրապարակվել են ապրիլի 2-ին կայացած տեղական ընտրությունների վերջնական արդյունքները: Համաքաղաքային ընտրությունների արդյունքում գլենդեյլցիներն ընտրել էին Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամների, քաղաքի գանձապահի, Գլենդեյլի քարտուղար-գործակատարի եւ Գլենդեյլի դպրոցական/-մանկավարժական խորհրդի անդամների: Ըստ վերջնական արդյունքների` Արա Նաջարյանը հավաքել է 10,165 ձայն, Լորա Ֆրիդմընը` 8,088 ձայն եւ Զարեհ Սինանյանը`7,379 ձայն: Գլենդեյլ քաղաքի քարտուղար-գործակատարի պաշտոնում վերընտրվել է Արտաշես Քասախյանը (12,319 ձայնով): Քաղաքի գանձապահի պաշտոնի համար միակ թեկնածուն Րաֆֆի Մանուկյանն էր, որը 14,560 ձայն է հավաքել եւ համոզիչ հաղթանակ տարել: Գանձապահի ընտրությունների հետ միաժամանակ հանրաքվե էր անցկացվել Measure A կոչվող օրենսդրական փոփոխության վերաբերյալ, որը նախատեսում էր գանձապահի պաշտոնը ընտրովիից դարձնել նշանակովի: Փոփոխությունը 13,812 դեմ քվեով մերժվել է: Ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցությունը կազմել է 21.6 տոկոս կամ 24,091 ընտրող:  Read more

08 April 2013

Նոր բյուջեն դեֆիցիտը կկրճատի 1,8 տրլն դոլարով

obamma 5ԱՄՆ նախագահը կոչ է արել օրենսդիրներին` հավանություն տալ բյուջեի նախագծին, որն այս շաբաթ ներկայացվելու է կոնգրեսին: Բարաք Օբաման ընդգծել է, որ բյուջեի նախագծում հաշվի են առնվել բոլոր գաղափարները: Իր ամենշաբաթյա ուղերձում նախագահը նշել է, թե իր գլխավոր առաջնահերթությունը տնտեսությանն աջակցելն է` միջին դասի ամրացմամբ: Օբաման նաեւ զգուշացրել է, որ ԱՄՆ բյուջեի լայնածավալ կրճատումները կհանգեցնեն հարյուր հազարավոր աշխատատեղերի կորստյան

ԱՄՆ 2014 թ. բյուջեի ծրագիրը, որը Սպիտակ տունը կներկայացնի ապրիլի 10-ին, նախատեսում է 10 տարում բյուջեի դեֆիցիտը կրճատել 1,8 տրիլիոն դոլարով: Դեֆիցիտի կրճատման մեկ երրորդը բաժին է ընկնում եկամուտների ստացմանը, մնացած մասը՝ ծախսերի կրճատմանը եւ բարեփոխումների անցկացմանը: Առողջապահության ծախսերը ծրագրվում է կրճատել 400 միլիարդ դոլարով, 200 միլիարդ դոլարով՝ թոշակային ծրագրերի վճարումները, ֆերմաների սուբսիդավորումները եւ այլ նմանատիպ ուղղություններ: Դրա հետ մեկտեղ փաստաթուղթը կանխատեսում է նաեւ հարուստ ամերիկացիների համար լրացուցիչ հարկերի սահմանում: -Այս փոխզիջումային առաջարկը մշակվել է բոլոր կողմերի ցանկությունները հաշվի առնելով: Նախագահն այսպիսով փորձում է հասկացնել, որ ինքը պատրաստ է փոխզիջումների գնալ եւ դեֆիցիտի կրճատման նպատակով դժվար որոշումներ կայացնել,- նշել էր Սպիտակ տան ներկայացուցիչըRead more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version