amga.tv

Switch to desktop Register Login

April 2013

18 April 2013

Ոսկու գները նվազել են

old  9ԱՄՆ-ում ոսկու գները նվազել են 9 տոկոսով` իջնելով մեկ ունցիայի համար հոգեբանական 1400 դոլար նշագծից: Օրական նվազագույնն արձանագրվել է 1355 դոլարի սահմանում: Ոսկու գնանկումն ամենամեծ է սկսած 1983 թ.-ից: Պատմական առավելագույնի հետ համեմատած, որ հասել էր 2011թ., ոսկին վաճառվում է գրեթե 527 դոլարով պակաս գնով: Նվազման զգալի մասը բաժին է հասնում վերջին շաբաթներին, 2013թ. սկզբին ոսկին արժեր դեռ 1700 դոլար: Ոսկին ներդրողների համար խաղաղ հանգրվան է լինում արժութային եւ ֆոնդային շուկաներում անկայունության ժամանակ: 2000-ականների ընթացքում ոսկին ներդրողների կայուն պահանջնարկն է վայելել, ինչը թույլ է տվել մշտապես աճել: Ոսկու գնանկման ֆոնին կտրուկ նվազել են նաեւ ոսկի արդյունաբորղ ընկերությունների բաժնետոմսերը, ԱՄՆ-ում 15,1 տոկոսով նվազել են New Gold-ի եւ 13,92 տոկոսով` Kinross Gold Corporation-ի բաժնետոմսերի գները: Ընդհանուր առմամբ S&P 500 համաթիվը նվազել է 2,3 տոկոսով:   Read more

Աշխարհը հրաժեշտ տվեց Մարգարեթ Թետչերին

funerl 8Աշխարհն ապրիլի 17-ին հրաժեշտ է տվել Երկաթե լեդիին: Լոնդընում կայացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգրետ Թետչըրի հուղարկավորության արարողությունը: Նախկին վարչապետի հուղարկավորության օրն անվտանգությունն ապահովել են ավելի քան 4 հազար ոստիկաններ: Անվտանգության ուժեղացված միջոցառումները պայմանավորված են ոչ միայն նրանով, որ արարողությանը ներկա է եղել Եղիսաբեթ 2-րդ թագուհին՝ ամուսնու հետ, եւ հնարավոր բողոքներով, նաեւ Բասթըն քաղաքում ապրիլի 15-ին տեղի ունեցած ահաբեկչությամբ, որը երեք մարդու կյանք խլեց: Այն պահին, երբ նախկին վարչապետի դիով թափորն անցնում էր Լոնդընի կենտրոնի փողոցներից մեկով, Թետչըրի շուրջ երկու տասնյակ հակառակորդներ ցուցադրաբար շրջվել են, մի քանի հոգի սկսել են անհարգալից ձայներ հանել ու վիրավորական բառեր բացականչել: Սբ.Պողոսի տաճարում հուղարկավորության կարգից հետո Մարգարտ Թետչըրի մարմինը տեղափոխել են Չելսիում թագավորական զինվորական հոսպիտալին առընթեր գերեզմանատուն, որտեղ այն կդիակիզվի եւ հանդիսավոր պայմաններում կթաղվի նրա ամուսնու՝ Դենիս Թետչըրի շիրմի կողքին: Մարգրետ Թեթչըրը կյանքից հեռացել է ապրիլի 8-ին 87 տարեկան հասակում: Բարոնուհին հանկարծամահ է եղել, նա տառապում էր Ալցհայմերի հիվանդությամբ: Read more

Ալեքսեյ Նավալնու դատական նիստը հետաձգվել է

naval 8Կիրովում դատարանը մեկ շաբաթով հետաձգել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու դեմ հարուցված քրեական գործով լսումները: Հաջորդ նիստը նախատեսված է ապրիլի 24-ին: Հետաձգելու միջնորդությունը ներկայացրել են Նավալնու փաստաբանները՝ պատճառաբանելով, որ իրենց լրացուցիչ ժամանակ է հարկավոր գործի նյութերին մանրամասն ծանոթանալու համար: -Մենք բավարարված ենք դատարանի որոշմամբ, թեեւ մենք միջնորդություն էինք ներկայացրել մեկ ամսով հետաձգելու մասին: Ես զգում եմ, որ դուք հիասթափված եք, որ նիստը տեւեց ընդամենը կես ժամ: Սա իշխանությունների նպատակներից մեկն է, որ գործի նկատմամբ հետաքրքրությունը նվազի,- դատարանի շենքից դուս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեքսեյ Նավալնին: Նա իր փաստաբանների հետ միասին Կիրովում հանդես է եկել մամուլի ասուլիսով, ինչից հետո երեկոյան վերադարձել է Մոսկվա: Նշենք, որ Նավալնին մեղադրվում է Կիրովլես պետական ընկերությունից 16 միլիոն ռուբլի հափշտակելու մեջ: Նախաքննության տվյալենրով՝ ընդդիմադիր գործիչը հանցագործությունը կատարել է 2009թ., երբ զբաղեցնում էր Կիրովի նահանգապետի խորհրդականի պաշտոնը: Նավալնին ոչ մի մեղադրանք չի ընդունում:   Read more

Նռնակի պայթյուն Գյումրիում

nrnak 7Ապրիլի 16-ի երեկոյան Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոի թիվ 27 շենքի բնակարաններից մեկում նռնակ է պայթել, որի հետեւանքով տուժել է երեք մարդ: Նռնակը պայթեցրած 57-ամա Եղիշե Թորոսյանը հյուրընկալվել է սիրած աղջկա բնակարանում, որտեղ քույր եւ եղբայր են բնակվել` 46-ամյա Հասմիկ Եղիազարյանն ու 40-ամյա Հովհաննես Եղիազարյանը: Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել եւ նա առաջին նռնակը պայթեցրել է, իսկ երկրորդը չի հասցրել պայթեցնել ոստիկանների արձագանքի շնորհիվ: Երեք անձինք ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Քրոջ եւ եղբոր կյանքին ոչինչ չի սպառնում, իսկ Եղիշե Թորոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով: Հասմիկ Եղիազարյանը պատմել է, որ Եղիշե Թորոսյանն իրեն մի քանի անգամ սպառնացել է, որ կյանքին վնաս է հասցնելու: Դեպքի օրը, ըստ նրա, Թորոսյանը եղել է հարբած վիճակում, տուն է մտել եւ գործի դրել պայթուցիկ սարքը:   Read more

Պատանդ էր վերցրել ղեկավարությանը

 oogg 8Էլ Սեգունդոյում, Փափկորնապըլիս ընկերությունում աշխատակիցը պատանդ էր վերցրել իր ղեկավարներին եւ երեք ժամից ավելի պահել: Ոստիկանությունը երեկ առավոտյան ահազանգով ժամանել է 1300 East El Segundo Boulevard հասցեում գտնվող ընկերության տարածքում: Ըստ ոստիկանության, 20-ամյա աշխատակիցը զենքով զինված մտել է ընկերության տարածք եւ պատանդներ վերցրել: Նա ընկերության ֆինանսական տնօրենի հետ փակվել էր սենյակում: Մոտ երեք ժամ անց նա ազատել էր պատանդին, իսկ կես ժամ անց ինքն էր հանձնվել: Իշխանությունները արարքի դրդապատճառները առայժմ չեն հայտնել, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Read more

Max Factor-ի ժառանգորդի պատժաչափը կրճատվել է

Rape 5Դատարանը մեղմել է Max Factor կոսմետիկ ընկերության հիմնադրի ժառանգ, միլիոնատեր էնդրյու Լասթըրի դատավճիռը՝ 125 տարվա փոխարեն դատապարտելով մինչեւ 50 տարվա ազատազրկման: Associated Press-ի փոխանցմամբ, Լասթըրին պաշտպանող կողմը հույս ուներ դատավճիռը մեղմել նվազագույնը մինչեւ 25 տարի: Նա 2003թ. ազատազրկման է դատապարտվել երեք բռնաբարությունների համար: 2013թ. մարտին փաստաբանները փորձեցին հասնել, իրենց կարծիքով, չափազանց խիստ դատավճռի չեղյալ հայտարարմանը: Շրջանային դատախազությունը, քննելով Լասթըրի փաստաբանների դիմումը, չեղյալ չէր հայտարարել դատավճիռը, սակայն համաձայնվել էր վերանայել այն: Դատախազության կարծիքով՝ գործի նախաքննության ժամանակ դատարանը չի հայտարարել պատճառները: 49-ամյա էնդրյու Լասթըրը բռնաբարությունների մեղադրանքով ձերբակալվել է 2000թ.: Հետաքննության տվյալներով՝ նա 1996-2000թթ. Կալիֆոռնիայում գտնվող իր առանձնատանը բռնաբարել է երեք կանանց՝ նախապես նրանց տալով թմրանյութ:  Read more

Հեռուստաստուդիան տարհանել են

ktla 5Հալիվուդում KTLA հեռուստաալիքի ստուդիան տարհանել են, եբր անհայտ անձը զանգահարել է փրկարար ծառայություն եւ հայտարարել, թե ռումբ է տեղադրված: Զանգը կատարվել է երեկ երեկոյան, ժամը 6-ի սահմաններում: Լոս Անջելեսի ոստիկանության փոխանցմամբ, զանգահարողը հայտնել էր, թե պատարստվում է երեք ռումբ պայթեցնել, որոնք գտնվում են կայանի հյուսիսային հատվածում: Ոստիկանությունը տարհանել է հեռուստաստուդիան, իսկ դեպքի վայր սակրավորներ եւ հատուկ վարժեցրած ներ են բերվել Արգելափակվել են Սանսեթ-բուլվարդը եւ հարակից փաղոցները, ժամը 8:30-ի սահմաններում տագնապը չեղյալ է հայտարարվել, կասկածելի իրեր չեն հայտնաբերվել, ոստիկանությունը որոնում է կեղծ ահազանգի հեղինակին:   Read more

Լոս Անջելեսը Նեւադա արտահանձնեց հանցագործին

clach 8Լոս Անջելեսի ոստիկանությունը Նեւադային է արտահանձնել տղամարդուն, ով մեղադրվում է երկու ամիս առաջ տեղի ունեցած սպանության մեջ: 27-ամյա Ըմմար Հերիսին նախօրեին երեկոյան հանձնել են Նեւադայի իրավապահներին: Հերիսը տեղափոխվել է Նեւադայի Քլարկ քաունթի, որտեղ կանգնելու է դատարանի առջեւ: Հերիսը ձերբակալվել էր Ստուդիո-Սիթիում, փետրվարի 28-ին եւ մինչ այս պահը գտնվում էր Լոս Անջելեսում: Հետազոտությունից հետո Լոս Անջելեսի գերագույն դատարանի դատավոր Շելլի Թորիլբան նշել է, թե Հերիսը հենց սպանության կասկածյալն է: Նա փետրվարի 21-ին Ռենջ Ռովըրով հետապնդել եւ էր Մազըրատի մեքենային եւ Լաս Վեգըսի Ստրիպ փողոցում կրակ էր բացել: Մազըրատիի ղեկին նստած ռեփեր Քենի Քլաչը հարվածել էր մի տաքսու, երկու մեքենան էլ բռնկվել էին, արդյունքում երեք մարդ զոհվել էր: Նեւադայում Հերիսի դեմ 11 կետից մեղադրանք է առաջադրվել եւ նրան մահապատիժ է սպառնում: Read more

Թունավոր նամակներ ուղարկողին ձերբակալել են

tuye 7Հետաքննությունների համերկրային բյուրոն եւ ոստիկանությունը ձեռնամուխ են եղել ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի ունեցած միջադեպի հանգամանքների հետաքննությանը, երբ Վաշինգտոնում հայտնաբերվել է մահացու վտանգավոր թույնով ծրար: Միսիսիպի նահանգի հանրապետական սենատոր Ռաջըր Ուիքըրին ուղղված նամակներից մեկում հայտնաբերվել են խիստ թունավոր նյութի՝ ռիցինի հետքեր: Նամակը հայտնաբերվել էր Կապիտոլիում ուղղված նամակները տեսակավորող հաստատությունում: Այդ մասին հայտարարել է մեկ այլ օրենսդիր` Հերրի Ռիդը` չհստակեցնելով, թե երբ է ուղարկվել ծրարը: Երեք առանձին անցկացված փորձերի արդյունքներով որոշվել է, որ նամակը ռիցին է պարունակում: Նա նաեւ նշել է, թե քիչ հավանական էր, որ թունավոր նյութով աղտոտված նամակը երբեւէ կհասներ Սենատոր Ուիքըրի գրասենյակ: Սենատորի գրասենյակը դեռեւս որեւէ մեկնաբանություն չի ներկայացրել այս միջադեպի շուրջ: Սենատորն իր պաշտոնը զբաղեցնում է 2007թ.-ից: Խիստ թունավոր ռիցին սպիտակուցը ստանում են տզկանեփի (գերչակի) սերմերից: Ռիցինի նույնիսկ մեկ կաթիլը մահաբեր է մեծահասակ մարդու համար: Սենատում ռիցին էր նախկինում հայտնաբերվել 2004թ., որից հետո իշխանությունները ստիպված էին եղել ժամանակավորապես փակել Սենատի գրասենյակների շենքերը: Իրավապահ մարմինների աշխատակիցները մասամբ տարհանել են ամերիկյան Սենատի երկու շենքերում գտնվողներին։ Հայտնի է դարձել, որ այս գործով կա մի կասկածյալ` Թեննեսի նահանգի Մեմֆիս քաղաքից, ով հաճախ է նամակներ գրում օրենսդիրներին. չի բացառվում, որ նա հոգեկան խանգարումներ ունի։ Ամերիկյան հատուկ ծառայությունները հայտնաբերել են Բարաք Օբամային ուղղված՝ «կասկածելի նյութ» պարունակող մի նամակ: Այս մասին չորեքշաբթի օրը տեղեկացրել է CNN-ը: Նամակը երեքշաբթի օրն է ստացվել և բռնագրավվել է Սպիտակ տան փոստային հանգույցում, որը նախագահի վարչական շենքից առանձնացված է։ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն ԱՄՆ նախագահին և երկու սենատորներին հասցեագրված թույնով ծրարների և Բասթընի ահաբեկչության միջև առայժմ որևէ կապ չի հայտնաբերել։ Ավելի ուշ հետաքնություննե դաշնային բյուրոն տեղեկություն տարածեց մեկ մարդու ձերբակալության մասին։ 45 ամյա Փոլ Քեւըն Քըրտիսը ձերբակալվել է Թեննեսի նահանգում իր տանը։  Read more

Պայթյուն Ատլանտայի խանութներից մեկում

atlanta 6Ատլանտայում Memorial drive հասցեյում գտնվող գործածված իրերի խանութի աշխատակիցն այրվածքով հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ պայթել է տուփը, որը նա փորձել է բացել Atlantic առեւտրի կենտրոնում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի հակահրդեհային ծառայությանը: Հրշեջ ծառայության աշխատակիցը հայտնել է, որ խանութի աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց՝ ձեռքի ու ոտքի այրվածքներով: Դեպքի վայրում աշխատում են տեղական ոստիկանությունը եւ հատուկ գործակալության աշխատակիցները եւ սակրավորները: Հարակից խանութների աշխատակիցները տարհանվել է անվտանգության նկատարումներից ելնելով։ Դեպքի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Կապո՞ւմ է արդյոք ոստիկանությունը դեպքը Բասթընի պայթյունների հետ, չի հաղորդվում:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version