amga.tv

Switch to desktop Register Login

April 2013

25 April 2013

Նորթրիջում աղջիկ առեւանգողին գտել են Մեքսիկայում

tobias 5Թոբիաս Սամըրսը` Նորթրիջում 10-ամյա աղջկա առեւանգման հիմնական կասկածյալը ձերբակալվել է Մեքսիկայում: Սամըրսին 37 կետից բաղկացած մեղադրանք է առաջադրվել, այդ թվում` առեւանգման, գողությունների եւ երեք տասնյակի չափ սեռական հանցագործությունների մեջ: Սամմըրսն իր քրեական արարքները սկսել է կատարել 2002 թվականից, եւ նրան մի քանի ցմահ ազատազրկում է սպառնում: Սամըրսի հանցակից Դենիել Մարտինեսը ձերբակալվել էր ապրիլի 3-ին, եւ դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել առեւանգումների եւ գողությունների մեջ: Սամերսն ու Մարտինեսը երեխային առեւանգել էին մարտի 27-ին, նրանք պատուհանից մտել էին տուն եւ տարել երեխային: Մարտինեսը միայն վարորդի ֆունկցիա է կատարել, ապա հեռացել: Մի քանի ժամ անց փոքրիկին գտել էին Վուդլենդ Հիլզի Starbucks սրճարանի մոտ` բռնության հետքերով, սակայն կենդանի:   Read more

Բարաք Օբաման սահմանափակվել է Մեծ Եղեռն. Տերմինով

metsyer 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ` կրկին հրաժարվելով արտասանել ցեղասպանություն բառը: -Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնը ու հարգում հիշատակն այն մարդկանց, ովքեր մահացել են 20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի ժամանակ: 98 տարի առաջ 1,5 մլն հայեր սպանվեցին կամ տեղահանվեցին Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին,- ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում

Օբաման հայտարարել է, թե բազմիցս է նշել իր սեփական դիրքորոշումը 1915թ. կատարվածի վերաբերյալ: Եւ իմ դիրքորոշումը չի փոխվել,- նշել է նա եւ հավելել. Փաստերի լիակատար, բացահայտ եւ արդարացի ընդունումը բոլորի շահերից է բխում: Ազգերը ամրանում են` ընդունելով եւ հաշվի նստելով անցյալի ցավոտ տարրերի հետ, հիմք ստեղծելով առավել արդարացի եւ տոլերանտ ապագայի համար,- ասել է Օբաման` կրկին անգամ դրժելով դեռ առաջին քարոզարշավի ժամանակ տված խոստումը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Read more

20 April 2013

Չվերթները կհետաձգվեն սեկուեստրի պատճառով

inqn 8ԱՄՆ-ում Դաշնային ավիացիոն վարչության ծախսերի հարկադիր կրճատման պատճառով կարող են հետաձգվել ԱՄՆ խոշորագույն օդանավակայաններում չվերթները, այդ թվում՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Չիկագոյում եւ Ատլանտայում՝ արդեն կիրակի օրվանից: Այս մասին հայտնել է վարչության ներկայացուցիչ Մայքլ Ուերտան՝ նշելով, որ ներկայիս ֆինանսական տարում իր գերատեսչությունը պետք է խնայի 637 մլն դոլար: Դա պետք է տեղի ունենա, մասնավորապես, վարչության 47 հազար աշխատակիցների աշխատաժամանակի կրճատման հաշվին՝ ներառյալ 15 հազար ավիադիսպետչերի: Երկու շաբաթը մեկ նրանք ստիպված կլինեն գնալ մեկօրյա չվարձատրվող արձակուրդի: Քանի որ ավիացիոն անվտանգության խիստ միջոցառումներին հարկ է հետեւել անգամ նման իրավիճակում, չվերթների ու վայրէջքների միջեւ դադարը կմեծանա, սակայն դա անխուսափելիորեն կհանգեցնի չվերթների հետաձգման: Դաշնային ավիացիոն վարչությունը հուսով է ավիադիսպետչերների հաշվին ծախսերը կրճատել 200 մլն դոլարով:   Read more

Ուկրաինայում հայի են ծեծել

sapr 8Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում սափրագլուխները օրը ցերեկով դաժան ծեծի են ենթարկել հայազգի մի տղամարդու: Տղամարդուն փրկել են պատահական անցորդները: Դաժան ծեծի ենթարկվածը 58-ամյա Սամվելն է: Նա պատմել է, որ, երբ անցնում էր փողոցը, նկատել է մի երիտասարդի, ով իր առջեւից էր գնում՝ պտտացնելով շղթան. երկու հոգի էլ հետեւից էին գալիս: Սամվելը պատմել է, որ սկզբում իրեն հարվածել են բռունցներով, հետո շղթայով, իսկ երբ ինքն ընկել է գետնին, սկսել են հարվածել ոտքերով: Սափրագլուխները կոտրել են տղամարդու քիթը, մի քանի ատամներ կոտրել: Սամվելը նշել է, որ հասցրել է նկատել, որ հարձակվածներն ունեին սվաստիկայի նշանով դաջվածք: Միջադեպից մի քանի ժամ անց ոստիկանությունը ձերբակալել է երկու 20-ամյա երիտասարդների: Նրանց մեղադրանք է ներկայացվել խուլիգանություն հոդվածով: Սակայն, եթե ապացուցվի, որ կասկածյալները հայազգի տղամարդուն ծեծել են ազգային պատկանելիության համար, ապա հոդվածը կխստացվի: Read more

Մեղադրանք բժիշկ Օրֆալիյին վրաերթի ենթարկելու համար

orfa 9Գլենդելում 30-ամյա հայ տղամարդը, ում մեղադրում են 61-ամյա բժշկին վրաերթի ենթարկելու եւ սպանելու մեջ, Լոս Անջելես քաունթիի Գերագույն դատարանում հայտարարել է, թե չի ցանկանում բողոքարկել իրեն առաջադրված` մեքենան ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ վարելու մեղադրանքը: Ավելի վաղ նրան առավե խիստ մեղադրանք էր առաջադրվել, սակայն այն մեղմացվել էր: Գրիգորյանի մեքենան վրաերթի էր ենթարկել 61-ամյա Ջեյքըբ Օրֆալիին, հոկտեմբերի 12-ին 1100 Western Avenue հասցեի մոտ: Օրֆալին կայանում էր իր մեքենան եւ բացել էր դուռը, երբ դեպի հյուսիս ընթացող Գրիգորյանը մեծ արագությամբ բախվել էր նրան: Երկու օր անց Օրֆալին մահացել էր տեղական հիվանդանոցում, ստացած վնասվածքներից: Ոստիկանության փոխանցմամբ, Էդմոն Գրիգորյանին հետազոտել էին եւ պարզել, որ նա թմրադեղի ազդեցության տակ է եղել: Նրա վճիռը կայացվելու է հունիսի 5-ին:   Read more

Թեքսըսի պայթունի պատճառը

texxx 5Թեքսըս նահանգի Վեսթ քաղաքի պարարտանյութի գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող էր լինել աշխատակիցների անփութությունն ու անվտանգության կանոնների անտեսումը: -Սա քննության վարկածներից մեկն է,- հայտնել են Վեսթի քաղաքապետարանում: Քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը դեռեւս հստակեցված չէ: Պայթյունի հետեւանքով զոհվել է 35 մարդ: Այս մասին հայտնել է Վեսթի քաղաքապետ Թամի Մասկան: Նրա խոսքով՝ հաստատված է մեկ պրոֆեսիոնալ հրշեջի, 5 կամավոր հրշեջների եւ 4 բժիշկների մահը: Պայթյունից հետո 2700 բնակչություն ունեցող գրեթե ողջ քաղաքը տարհանվել էր՝ կապված օդում թունավոր նյութերի տարածման հետ: Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ: Տուժածների թվում կան մարդիկ՝ ծագումով եվրոպական երկրներից: Մասնավորապես, քաղաքի բնակիչների մոտ կեսը չեխ էմիգրանտների սերունդ է: Հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու համար Վեսթ է մեկնել ԱՄՆ-ում Չեխիայի դեսպան Պիտեր Գանդալովիչը: Քննիչները հարցաքննում են West Fertilizer ընկերության սեփականատեր Դանըլդ Էդերին, որին է պատկանում գործարանը, ինչպես նաեւ ձեռնարկության արտադրական գծով ղեկավարներին: Ողբերգությունից առաջ տեղի բնակիչները ուշադրություն են դարձրել օդում ամոնիակի հոտին: Փորձագետների կարծիքով՝ դա կարող է նշանակել թունավոր նյութերի պահպանման հետ կապված լուրջ խնդիրների առկայություն: Փետրվարին գործարանում հրդեհի սպառնալիքի պատճառով շտապ տարհանվել էին հարակից դպրոցները Read more

Լոս Անջելեսում տարհանել էին համալսարանը

 

bbbom 9Լոս Անջելեսի ոստիկանությունը երեկ տարհանել է Կալիֆորնիայի համալսարանի մի հատվածը` ռումբի ահազանգի պատճառովՏարհանումը տեղի է ունեցել կեսօրին, երբ անհայտ անձը հեռախոսով հայտնել է, որ համալսարանում պայթուցիկ սարք կա: Ընդամենը համալսարանի տարածքից տարհանվել է 8 հազար մարդ, ապա իրավապաները սկսել են որոնողական գործողությունները: Ոստիկանական ստորաբաժանումներն ու սակրավորները մանրազննին հետազոտել են ողջ տարածքը, սակայն կասկածելի իրեր չեն հայտնաբերել: Ուսանողները զայրացել էին, որ նախազգուշական հաղորդագրությունները չափազանց ուշ են ստացվել, տարհանումից կես ժամ անց: Ականատեսների վկայությամբ, համալսարանում տարհանման ժամանակ նաեւ խուճապ է եղել, քանի որ ուսանողներին շատ արագ են հանձնարարել լքել տարածքը: Ավելի ուշ ուսանողներին թույլատրվել է վերադառնալ էլ Սերենո կամպուս: Ոստիկանությունը որոնում է  ահազանգի հեղինակին: Նմանորինակ զանգեր են եղել նաեւ UC Berkeley համալսարանում, Հալիվուդ բուլվարի գտնվող «Հութըրս» ռեստորանում, UCLA համալսարանում ահազանգ է ստացվել կասկածելի ծանրոցի վերաբերյալ։  Read more

Մեղադրանք է առաջադրվել ռիցինով նամակներ ուղարկողին

recin 9 Իշխանությունները երեկ պաշտոնական մեղադրանք են առաջադրել ԱՄՆ նախագահին եւ մի քանի սենատորների ռիցինով նամակներ ուղարկելու մեջ կասկածվողին: Ինչպես տեղեկացրել է արդարադատության նախարարությունը, չորեքշաբթի օրը այս գործի հետաքննության շրջանակներում ձերբակալված Փոլ Քեւին Քըրթիսին առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքով մեղադրանք է առաջադրվել: Մեղավոր ճանաչելու դեպքում նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում: Քըրթիսն դատարանում առաջին անգամ կհայտնվի արդեն մի քանի ժամից: Դատական նիստը կանցկացվի Միսիսիփի նահանգում, որտեղ նրան նախօրեին ձերբակալել են: Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն, Քըրթիսը, հնարավոր է, հոգեկան խանգարմամբ է տառապում: Դեպքը Վաշինգտոնում մեծ անհանգստություն էր առաջացրել, քանի որ տեղի էր ունեցել Բոսթոնի ահաբեկչության հաջորդ օրը: Սակայն FBI-ն այս երկու դեպքերի միջեւ կապ չի հայտնաբերել: Read more

Մի եղբայրը սպանված է, մյուսը կալանավորված

bosss 6Մասաչուսեթսում այսօր սպանել են ահաբեկիչներից մեկին, իսկ մյուսի որոնումները հոլիվուդյան մարտաֆիլմ են հիշեցնում: Դեպքերը սկսել են սրընթաց զարգանալ երեկ երեկոյան, երբ կասկածյալները Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մոտ կրակ են բացել: Նրանք սպանել են մի ոստիկանի եւ մեքենան առեւանգելով փախուստի դիմել Ուոթերթաուն քաղաք: Այստեղ ոստիկանությունը ձերբակալման գործողություն է իրականացրել, որի արդյունքում ահաբեկիչներից մեկը սպանվել է, մյուսին հաջողվել է փախուստի դիմել: Պարզվել է ահաբեկիչների ինքնությունը, նրանք ծագումով չեչեններ են, որոնք որպես փախստական 2002 թվականին ժամանել էին ԱՄՆ: 26-ամյա Տամերլան Ցարնաեւը սպանվել է Ուոթերթաունում, իսկ 19-ամյա Ջոխար Ցարնաեւը ով նախքան ԱՄՆ ժամանելը որոշ ժամանակ ապրել է թուրքիայում փախուստի էր դիմել: Տամերլան Ցարնաեւը հայտնի մարզիկ էր, նույնիսկ հավակնում էր ընդգրկվել ԱՄՆ օլիմպիական հավաքականում: Հենց եղբայրներն էին պատկերված երեկ ուշ երեկոյան հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից հրապարակված նկարներում եւ տեսգրության մեջ, որ արվել էին ապրիլի 15-ին, Բասթընի մարաթոնի ժամանակ: Ոստիկանությունը որոնում էր փախած հանցագործին: Ըստ լուրերի, նա զինված էր մինչեւ ատամները եւ վիրավոր: Ուոթերթաունը վերածվել էր ուրվական քաղաքի, քանի որ դադարեցվել է ամբողջ երթեւեկությունը, իսկ գրասենյակներն ու խանութները չէին աշխատում փակ էին դպրոցները եւ համալսարնները, բնակիչներին խորհուրդ չէր տրվում նույնիսկ պատուհաններին մոտենալ: Բասթընի փողոցներում և հրապարակներում կարելի էր տեսնել միայն ոստիկանների, FBI գործակալների և զինծառայողների։ «Քաղաքը մի ահաբեկչի պատանդն էր դարձել: Նա զինված էր և շատ վտանգավոր: Նրանից ամեն ինչ սպասելի է»,- նշում է ABC հեռուստաալիքը: ՈՒաթըրթաունում տեղական ժամանակով 7:30-ի սահմաններում կարճատեվ հրաձգություն տեղի ունեցավ եւ հնարավոր դարձավ բացահայտել Ջոխար Ցարնաեւի գնվելու վայրը նրան հայտնաբերեցին, 67 Franklin St. հասցեյում գտնվող տան հետնամասում կայանված նավակում։ Ոստիկանությունը մտավախություն ուներ որ նրա վրա կարող է պայթուցիկ սարք տեղադրված լինել եւ տեւական ժամանակ չէր մոտենում նրան։ Բասթընի ժամանկով 8:45-ին Բասթընի ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց ահաբեկչի ձերբակալման վերաբերյալ, նրան տեղափոխցին ոստիկանանկան մեքենայով։ Նշենք, որ Ուոթըրթաունում մեծ հայկական համայնք կա: Ոստիկանները խուզարկություններ են իրականացրել նաեւ հայկական դպրոցում, եկեղեցում եւ հայկական խանութներում: Իշխանությունները ողջ շրջանը վերցրել են վերահսկողության տակ` խնդրելով բնակիչներին մնալ տանը: Նաեւ չեղյալ է հայտարարվել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը, որը կայանալու էր Մասաչուսեթսի Ներկաացուցիչների պալատում: Նշենք, որ հիվանդանոցներում են մնում ապրիլի 15-ի ահաբեկչության 183 վիրավորներից 54-ը, յոթ տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 3 մարդ:  Read more

ԱՄՆ-ը արտահանել է ռեկորդային՝ 70 մլրդ դոլարի զենք

zenq 92012 թվականին ԱՄՆ-ից զենքի եւ ռազմական տեխնիկայի արտահանման ծավալը եղել է ռեկորդային՝ 70 մլրդ դոլարի: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմա-քաղաքական հարցերով օգնական էնդրյու ՇըպիրոնՆրա խոսքով՝ արտերկրում սպառազինության վաճառքի ծավալներով 2012 թվականը ԱՄՆ-ի համար դարձել է պատմության մեջ խոշորագույնը: Համեմատության համար Շըպիրոն հավելել է, որ 2011 թվականին ամերիկյան զենքի արտահանումը գնահատվել է 30 միլիարդ դոլար

Շապիրոյի խոսքով՝անցած տարի ԱՄՆ իշխանությունները տվել են զենքի ուղիղ կոմերցիոն վաճառքի ավելի քան 85 հազար լիցենզիա: Բացի այդ, արտահանման վերահսկման ռեժիմի բարեփոխման աշխատանքի ընթացքում ԱՄՆ-ը զգալիորեն կրճատել է զենքի արտահանման համար լիցենզիաների տրամադրման դիմումների քննարկման ժամկետը՝ 40-60 օրից հասցնելով 17 օրվա: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version