amga.tv

Switch to desktop Register Login

January 2013

09 January 2013

Ամերիկյան անօդաչու է կործանվել

anod 4Ֆիլիպինների ռազմածովային ուժերը հայտարարել են, որ երկրի ջրերում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության կործանված անօդաչու թռչող սարք: Սինհուա գործակալության փոխանցմամբ, Հարավային Լուսոնի ռազմածովային ուժերի հրամանատար, կապիտան Ռոմմել Ջեյսըն Գալանգայի տվյալներով՝ ամերիկյան անօդաչու BQM-74 սերիայի ինքնաթիռը հայտնաբերվել է հունվարի 6-ին Տիկաո կղզու ափերի մոտ: Սարքավորումը հայտնաբերել են տեղի ձկնորսները, որոնք սկզբում այն ընդունել են ռումբի տեղ: Ֆիլիպինյան զինված ուժերը տվյալներ չունեն, թե անօդաչու թռչող սարքը երբ կարող էր կործանվել կղզու ափերի մոտ եւ ինչ հանձնարարություն կարող էր իրականացնել: BQM-74 անօդաչու սարքավորումը կիրառվում է գլխավորապես որպես օդային թիրախ, որը կարող է հակադարձել հարձակմանը: Read more

Խոշոր բանկերը տուգանք են վճարել

tuganq 4ԱՄՆ մի քանի խոշորագույն բանկեր համաձայնվել են 8,5 միլիարոդ դոլար վճարել իրենց դեմ ներկայացված հայցերով, ըստ որոնց` խախտել են երկրում ֆինանսական ճգնաժամի պայմաններում վատ կացության մեջ հայտնված տների սեփականատերերի շահերը: 2009-2010 թվականների գործազրկությունը հանգեցրել էր նրան, որ շատ տանտերեր ի վիճակի չեն եղել վճարել հիփոթեքային մուծումները` կորցնելով իրենց անշարժ գույքը: Գույքի վերաձեւակերպման գործընթացում բանկերը ստորագրել են փաստաթղթերն առանց ստուգումներ իրականացնելու` միաժամանակ վստահեցնելով, թե անհատակն մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդին

Բացի տասը բանկերից, որոնց թվում են Bank of America, Citibank, JPMorgan Chase, PNC եւ Wells Fargo խոշորագույն մասնավոր բանկերը, գործարքին մասնակցել են նաեւ Կենտրոնական բանկը, դաշնային պահուստային համակարգը եւ առեւտրային բանկերի գործունեությունը կարգավորող հանձնաժողովը: Ֆինանսական մյուս հաստատությունների հետ գործարքի պայմանները այժմ բանակցվում են

Հետաքննության արդյունքներով հայտնաբերվել են լուրջ խախտումներ եւ թերացումներ, թե ինչպես են բանկերը գործել ճգնաժամային պայմաններում

ԱՄՆ պատմության ընթացքում առաջին անգամ տանտերերին, ում իրավունքները խախտվել են, վճարվելու են փոխհատուցումներ մինչեւ 125 դոլարի չափովRead more

08 January 2013

Օբաման որոշել է ֆինանսների նախարարին

nakhar 6ԱՄՆ հանրապետական օրենսդիրները չեն բացառում դեֆիցիտի կրճատման հարցի շուրջ դեմոկրատների եւ Օբամայի վարչակազմի հետ առաջիկա բանակցությունների ժամանակ պետպարտքի վերին թույլատրելի շեմը որպես լծակ կիրառելու հնարավորությունը: Վերլուծաբանների կարծիքով, նոր տարին եւ նորացված կազմով Կոնգրեսի երդմնակալությունը չեն փոխել իրավիճակը դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ արդեն սովորական դարձած հակադարձումների պլանում, որը վերաբերում է պետպարքի անվերահսկելի աճի զսպմանը: Այսօր, ինչպես եւ նախկինում, շատ հանրապետականներ պահանջում են, որ պետպարտքի վերին շեմի 1 դոլարով բարձրացումը հավասարակշռվի պետական ծախսերի նույնքան գումարով կրճատմամբ: Դեմոկրատները, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին, նշում են, որ պետպարտքի վերին շեմի բարձրացումն անհրաժեշտ է արդեն իսկ Կոնգրեսի կողմից հաստատված պետական ծախսերը հոգալու համար: Read more

08 January 2013

Արտառոց օրինախախտը

cat 4Բրազիլական ոստիկանությունը արտառոց օրինախախտի է ձերբակալել, որը փորձում էր բանտերից մեկի դատապարտյալների փախուստի համար գործիքներ անցկացնել ներս: Միջադեպը տեղի է ունեցե Ալագոաս նահանգի Արապիրակա քաղաքում, Ամանորի նախաշեմին: Պահապանները սպիտակ կատվի են նկատել, որը փորձում էր անցնել դարպասների տակով: Մի քանի փորձից հետո կատվին բռնել են եւ պարզել, որ նրա վրա կպչուն ժապավենով բջջային հեռախոս, լիցքավորիչ, մի քանի շաղափ եւ մետաղի սղոց է եղել: -Արապիկարա քաղաքի բանտապահը նկատել է իրեն կասկածելի թվացած կատվին: Մոտիկից զննելով նա հայտնաբերել է փախուստի համար անհրաժեշտ փաթեթը, որը կատուն մտցրել է ուղղիչ աշխատանքային հաստատության տարածք, - ասել է կալանավայրի ներկայացուցիչը լրագրողներին: Նրա խոսքով, բանտում 236 դատապարտյալ է պահվում, եւ նրանք բոլորն էլ այժմ կասկածի տակ են: Սակայն, ինչպես նշել է բանտի ղեկավարությունը, կասկածյալին հնարավոր չէ պարզել, քանի որ կատուն չի խոսում:   Read more

Ասադը ելույթ է ունեցել

assad 4Չնայած ներքին ու արտաքին օրեցօր ահագնացող ճնշմանը՝ սիրիական վարչակազմը հանձնվել չի պատրաստվում։ Այդ մասին հայտնի է դարձել երեկ, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ելույթ է ունեցել Դամասկոսի օպերային թատրոնում հավաքված իր հազարավոր կողմնակիցների առջեւ եւ պնդել, թե իր կառավարությունը պատրաստ է դիմակայել արտաքին ու ներքին ուժերի բոլոր մարտահրավերներին։ -Մենք այժմ պատերազմական կացության մեջ ենք բառի ամենաիսկակական իմաստով։ Մենք այժմ ներքաշված ենք մի շատ կեղտոտ, ներքին պատերազմի մեջ։ Սա պատերազմի տեսակ է, որն ավելի հատվածային ու վտանգավոր է, քան սովորական պատերազմը։ Այս պատերազմում մեզ ոչ թե այս կամ այն զինատեսակով են հարվածում, այլ ներքաշում են իրենց պլանների իրագործման մեջ։ Այս պատերազմի ընթացքում Սիրիային հարվածում են որոշ սիրիացիների եւ բազմաթիվ օտարերկրացիների միջոցով, - հայտարարեց Ասադը` ապստամբներին Արեւմուտքի խամաճիկներ եւ Ալլահի թշնամիներ անվանելով։ Ասադի՝ մի քանի ամիս լռությունից հետո հնչեցրած այս ճառը, սակայն, առանձնակի դրական արձագանքի չի արժանացել ոչ Արեւմուտքում եւ ոչ էլ Սիրիայի անմիջական հարեւանների շրջանում։ ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտող հայտարարություն է տարածել: Read more

Փրկարարները փրկել են հղի կնոջը եւ երեխային

preg 9Հունվարի 6-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 5-ի սահմաններում փրկարար ծառայությունում ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի տներից մեկում երիտասարդ կինը ծննդաբերում է, եւ շտապօգնության բրիգադը ճանապարհի մերկասառույցի եւ անանցանելիության պատճառով չի կարողանում մտնել գյուղ: Ապարանի փրկարարները կարողացել էին մեծ դժվարությամբ անցնել անանցանելի ճանապարհը, ու հղի վիճակում գտնվող 19-ամյա Գյուլնարա Պետրոսյանին հարազատների հետ գյուղից տեղափոխել են Երեւան-Ապարան մայրուղի, ընդ որում, ամենագնացը ճանապարհին թաղվել է ձյան մեջ եւ երկու կիլոմետրը փրկարարները հղի կնոջը տեղափոխել են պատգարակով: Այսօր գիշերը կինը ծննդաբերել եւ որդի է ունեցել` 3,5 կգ քաշով: Ըստ բժիշկների, մոր եւ երեխայի առողջական վիճակը լավ է: Երեխայի անունը դրել են Սամվել: Read more

Նոր ողբերգություն Ավրորայում

aurro 5Կոլորադո նահանգի Աուրորա քաղաքում ոստիկանության` պատանդների ազատման գործողությունն ավարտվել է ողբերգությամբ: Զոհվել է չորս մարդ` հանցագործն ու իր երեք պատանդները: Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել հարեւանների կանչով, ովքեր տեղեկացրել են, որ հարեւան տներից մեկում հրաձգության ձայներ են լսվում: Ոստիկանության համոզմամբ՝ տանը թաքնվել է զինված եւ վտանգավոր հանցագործը: Ժամանած իրավապահները շրջափակել էին շենքն ու հարակից փողոցները, տարհանել հարեւան տների բնակիչներին: Հանցագործի հետ բանակցությունները շարունակվել էին մի քանի ժամ, սակայն ապարդյուն: Արդյունքում ոստիկաններն արցունքաբեր գազ էին կիրառել եւ գրոհի նետվել: Հանցագործը սպանել էր պատանդներին, իսկ նրան ոչնչացրել էին ոստիկանները: -Մենք նրանից պահանջեցինք դուրս գալ եւ հանձնվել, սակայն նա մերժեց եւ երկրորդ հարկի պատուհանից սկսեց կրակել մեր ուղղությամբ: Մենք պատասխան կրակ բացեցինք եւ վիրավորեցինք նրան, բայց փաստորեն նա մահացու վերք է ստացել,-լրագրողներին պատմել է ոստիկանության ներկայացուցիչը: Ոստիկանության ներկայացուցիչի փոխանցմամբ, հանցագործը 33-ամյա Սաննի Արչըլետան է, ով հանցագործությունն իրականացրել է այն տանը, որտեղց ապրում էր կնոջ հետ: Սպանվածները` երկու տղամարդ եւ մեկ կին նրա մերձավոր ազգականներն են, եւս մեկ կնոջ հաջողվել է փրկվել: Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին 24-ամյա Ջեյմս Հոմլսը կրակ էր բացել Աուրորայի կինոթատրոնում` սպանելով 12 մարդու եւ վիրավորելով 58-ին:   Read more

Մոնրովիայում Հրդեհից երեք մարդ է վիրավորվել

fire 5Երեք մարդ է վիրավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց Մոնրովիայում տեղի ուենցած պայթյունից եւ բռնկված հրդեհից հետո: Ոստիկանության տվյալներով, տանը հավանաբար թմրանյութ պատրաստելից են եղել: Հրշեջները ահազանգը ստացել են կիրակի առավոտյան 200 Walnut Avenue հասցեից: Երբ նրանք ժամանել են դեպքի վայր, հայտնաբերել են խորը այրվածքներ ստացած երեք երիտասարդների, բոլորն էլ մոտ 20 տարեկան: Տանը հայտնաբերվել է բութան գազով լիցքավորված տասնյակ տարաներ: Ըստ քննիչների, դա օգտագործվում է մարիխուանայի մշակման գործընթացում: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժին, իսկ այսօր արդեն` այրվածքաբանական բաժին: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Read more

Կրակոցներ Գլենդելում, կա վիրավոր

shoot 7 Այսօր երկուշաբթի հունվարի 7-ին, կեսօրվա ժամը 1:30-ին Glendale-ի ոստիկանությունը ահազանգ է ստացել Գլենոքս եւ Բրանդ բուլվարդի մոտակայքում հնչած կրակոցների վերաբերյալ։ Ժամանելով վերոնշյալ վայրը ոստիկանները մի տղամարդու են հայտնաբերել հրազենային վնասվածքներով, այն համալիրում որտեղ բժշկական եւ ատամնաբուժական գրասենյակներ են տեղակայված։ Տուժողը եղել է գիտակից վիճակում եւ ի վիճակի է եղել տեղեկություններ հաղորդել կասկածյալի վերաբերյալ։ Ոստիկանները շատ արագ կարողացել են բացահայտել կասկածյալի գտնվելու վայրը եւ հետապնդել նրան։ Սան Ֆերնանդո պողոտայի հարեւանությամբ, Ջասթըն եւ Ռոսդեյլ պողոտաների մոտակայքում զինված տղամարդը վթարի է ենթարկվել։ Կասկածյալը ձերբակալվել է կատարվում է նախաքննություն։ Տուժողին տեղափոխել են հիվանդանոց նրա առողջական վիճակի վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան։   Read more

Սենդիից տուժածներին 9,7 մլրդ կհատկացվի

Sennn 5ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հավանության է արժանացրել Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը 9,7 միլիարդ դոլար հատկացնելու վերաբերյալ օրինագիծը: Միջոցները հատկացվելու են արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը եւ այդ գումարով կվճարվեն երեք ամիս առաջ 120 մարդու մահվան պատճառ դարձած Սենդի փոթորկի զոհերի ապահովագրությունները։ Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը հայտարարել է, որ առանց այդ գումարի ապահովագրությունների վճարման հիմնադրամը կարճ ժամանակում կսնանկանա: Իրենց հերթին Նյու Յորք եւ Նյու Ջըրզի նահանգները, որոնք փոթորկից ամենից շատն են տուժել, պնդում են, որ 60 միլիարդ դոլար հատկացվի: Ավելի վաղ ԱՄՆ Սենատը հավանության էր արժանացրել փոթորկի հետեւանքների վերացման նպատակով 60,4 միլիարդ դոլարի հատկացման օրինագիծը: Սակայն դա առաջացրել էր հանրապետականների դժգոհությունը: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերին Կոնգրեսից խնդրել էր ավելի քան 60 մլրդ դոլար օգնություն, իսկ հանրապետականները պահանջում էին երկու փուլով քվեարկություն անցկացնել: 51 մլրդ դոլարի հատկացման լսումները կայանալու են հունվարի կեսին: Նշենք, որ ըստ փորձագետների, Սենդի փոթորիկը մոտ 160 մլրդ դոլարի վնաս է հասցրել Նյու Յորք, Նյու Ջըրզի եւ Քանեքթիքըթ նահանգներին:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version