A+ A A-

January 2013

11 January 2013

Հարբածին կապել են ինքնաթիռում

kapkep 4Ինքնաթիռում հարբածների չարաճճիությունները կարող են խիստ միջոցների կիրառմամբ ավարտվել եւ ոչ թե ինքնաթիռի սպասարկող անձնակազմի, այլ հենց ուղեւորների կողմից: Դրանում համոզվել է ԱՄՆ մի քաղաքացի: Ռեյկյավիկից Նյու Յորք վերադարձի ժամանակ տղամարդը հայտնվել է ինքնաթիռում՝ մեծ չափաբաժնով շնափս եւ վիսկի օգտագործած: Ուղեւորի հարեւանությամբ գտնվողների համար, մեղմ ասած, հեշտ չի եղել: Սկզբում նա սկսել է բղավել, որ ինքնաթիռն ընկնում է օվկիանոսը, այնուհետեւ սկսել է հարձակվել մյուս ուղեւորների վրա: Վերջապես որոշել են նրա հետ հարցերը լուծել կտրուկ ձեւով. նրան կապել են նստատեղին մի ամբողջ փաթեթ կպչուն ժապավենով: Նման խիստ միջոցառում ձեռնարկել են այն բանից հետո, երբ հարբածը հարձակվել եւ փորձել է խեղդել մի կնոջ: Ուղեւորները նաեւ հոգացել են սրահում լռություն ապահովելու մասին` ուղեւորի բերանը եւս փակելով։ Սթափվելուց հետո տղամարդը չի բողոքել, հակառակը՝ ուրախացել է, որ ամեն բան կարգավորվել է առանց վարչական գործի հարուցման: Սա առաջին անգամ չէ, երբ ստիպված են լինում ուղեւորներից կամ սպասարկող անձնակազմի անդամներից որեւէ մեկին թռիչքի ընթացքում չեզոքացնել: 2012 թ. մարտին Նյու Յորք-Լաս Վեգաս թռիչքը կասեցվել էր նման արարքի պատճառով: Թռիչքից անմիջապես հետո օդաչուն սկսել էր անհեթեթ արտահայտություններ անել: Ուղեւորների մեջ գտնվող նախկին ոստիկանը ստիպված էր եղել խելագար օդաչուին տապալել եւ կապել: Read more

Նյու Յորքում շինարարական կռունկ է ընկել

craine 6Նյու Յորքում շինարարական վերամբարձ կռունկը վայր է ընկել, որի հետեւանքով տուժել է 7 շինարար: 380 ոտնաչափ բարձրություն ունեցող վերամբարձ կռունկն ընկել է Քուինսի շինհրապարակում` Լոնգ Այլընդի տարածքում: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: Նյու Յորքի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մարկ Ֆերրընի խոսքով, երեք բանվորներին բառացիորեն դուրս են բերել կռունկի փլատակների տակից: Կռունկը սկսել է ընկել բեռ բարձրացնելու ժամանակ: Մինչ այդ չորս օր շինարարական աշխատանքներ են իրականացվել, եւ, ըստ բանվորների, սարքավորումը որեւէ անգամ խնդիրներ չի հարուցել: Շինարարությունն իրականացրել է TF Cornerstone ընկերությունը, որը բնակելի համալիր էր կառուցում: Իսկ վայր ընկած վերամբարձ կռունկը պատկանում է New York Crane ընկերությանը, որի սեփականատեր Ջեյմս Լոման 2008թ. անցել է հանցավոր անփութության գործով, որը հանգեցրել է մարդկանց մահվան: Այն ժամանակ վերամբարձ կռունկի վայր ընկնելու հետեւանքով վերին Իսթ-Սայդում զոհվել էր երկու մարդ: Լոման արդարացվել էր: Read more

Սպանել էր ընկերոջ երեխային

ponpol 421-ամյա կինը կանգնելու է դատարանի առջեւ` ընկերոջ երկու տարեկան աղջնակին կծու պղպեղով թունավորելու մեղադրանքով: 21-ամյա Ամենդա Սորենսընը ձերբակալվել է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության եւ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով: Ջոյլին Գարսիան անցած շաբաթ մահացել էր Էփփլ-Վյալիի իրենց տանը: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում որը կտեւի մի քանի շաբաթ կպարզվի երեխայի մահվան իրական պատճառը: Սորենսընի համար դատարանը 500 հազար դոլար գրավ է նշանակել:  Read more

Հային չորս անգամ կրակած անձն իրեն մեղավոր չի ճանաչում

krak 4Գլենդելի 48-ամյա բնակիչ Իրա Գերագոսը դատարնում իրեն մեղավոր չի ճանաչել հունվարի 7-ին ասեղնաբույժ Արամ Հակոբյանի դեմ մահափորձի մեջ: Դատարանը նրան կալանավորել է, իսկ նախնական լսումները մեկնարկելու են հունվարի 30-ին

Գերագոսը ձերբակալվել էր սպանության փորձ կատարելու եւ հրազենով հարձակում գործելու մեղադրանքով։ Արա Հակոբյանին հրազենային չորս վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Հրաձգությունը կապված է եղել սիրային եռանկյունու հետ։ Պաշտոնական դեմքերը հաղորդել են, որ Գերագոսի նախկին կինը  հանդիպել է Հակոբյանի հետ։ Գերագոսն ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների կողմից հետապնդվելուց հետո փորձել էր թաքնվել իր մեքենայով, ապա փորձել է խոյահարել ոստիկաններին։ Արդյունքում բախվել է ծառին ու ձերբակալվել։ Դետեկտիվները մեքենայի մեջ հայտնաբերել են երկու ատրճանակ ու զինամթերք։ Գերագոսը կալանքի տակ է, գրավի գումարը կազմում է մեկ միլիոն դոլար։ Read more

Գրիպի համաճարակ ԱՄՆ-ում

grip 5ԱՄՆ-ում գրիպի ուժեղ համաճարակ է. հիվանդության բռնկումներ են գրանցվել 41 նահանգներում: Համաճարակի հետեւանքով արդեն 18 երեխա է մահացել:

Բասթըն քաղաքի` Մասաչուսեթսի նահանգի վարչական կենտրոնի իշխանությունները հունվարի 9-ին արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել գրիպի համաճարակի կապակցությամբ, որի պատճառով այդ նահանգում արդեն 18 մարդ է մահացել:

Ինչպես նշել է Բասթընի քաղաքագլուխ Թամըս Մենինոն, ընթացիկ համաճարակային սեզոնում, որի սկիզբը համարվում է 2012 թվականի հոկտեմբերի 1-ը, քաղաքում վարակման արդեն շուրջ 700 դեպք է գրանցվել, ինչը տասն անգամ ավելի է, քան 2011-2012 թվականների համաճարակային սեզոնում: -Սա գրիպի ամենածանր սեզոնն է 2009 թվականից ի վեր, քաղաքացիները պետք է լրջորեն վերաբերվեն հիվանդանալու սպառնալիքին... Ես կոչ եմ անում Բասթընի բնակիչներին պատվաստում անցնել, եթե նրանք դեռեւս դա չեն արել,- ասել է Մենինոն: Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տեղեկատվության համաձայն` այս սեզոնում գրիպի եւ համանման հիվանդությունների մեծ թվով դեպքեր են գրանցվել 29 նահանգներում: Գրիպի ախտանշաններով ԱՄՆ-ի բուժհաստատություններ է դիմել արդեն երկրի բնակչության 5,6 տոկոսը այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 2,2 տոկոս: Բժիշկները բոլորին խորհուրդ են տալիս պատվաստվել: Ըստ նրանց՝ պատվաստումն առաջին հերթին անհրաժեշտ  է տարեցներին եւ երեխաներին: Որոշ քաղաքներում պատվաստանյութն անվճար են տրամադրում

Read more

Կրակոցներ Թաֆթ դպրոցում

taft 4Կալիֆորնիայի Թաֆթ ավագ դպրոցում կրակոցներ են հնչել: Կասկածյալը, ով դպրոցի աշակերտ է, առավոտյան ժամը 9-ին կրակ է բացել` վիրավորելով երկու անձի: Դպրոցը գտնվում է Լոս Անջելեսից 120 կմ հեռավորության վրա, Բեյքըրսֆիլդ քաղաքում: Ոստիկանությունը ձերբակալել է կրակողին, սակայն նրա անունն առայժմ չի հաղորդվոմ: Քըրն շրջանի շերիֆի ներկայացուցչի խոսքով, մի աշակերտ ծանր վիրավորվել է եւ ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուսուցիչը աննշան վնասվածք է ստացել եւ հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց: Միջադեպի հետեւանքով տարհանվել էին ուսումնական հաստատության աշակերտները: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, հանցագործության դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէRead more

Բայդենը սկսել է հանդիպումները զենքի օրենքի շուրջ

bayyy 4ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստ է ուղղակի կարգադրությունների միջոցով լուծել հրազենի կիրառմամբ բռնությունների հետ կապված խնդիրները, այլ ոչ թե գործողությունների սպասել Կոնգրեսից: Այդ մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Ջոզեֆ Բայդընը: Փոխնախագահը Օբամայի կարգադրությամբ վերջերս գլխավորել է բռնության հակազդման միջգերատեսչական հանձնաժողովը եւ սկսել է տարբեր խմբերի հետ բանակցությունների եռօրյա փուլը եւ այդ ընթացքում քննարկելու է հրազենի հետ կապված խնդիրները: -Նախագահը մտադիր է գործել: Կա ուղղակի հրամանների, կարգադրությունների միջոցը, եւ այն կարող է օգտագործվել: Մենք դեռեւս վերջնական որոշում չենք կայացրել, բայց այն մշակում ենք,- ասել է Բայդենը զենքի տարածման վերահսկողության հիմնախնդիրներին նվիրված հերթական հանդիպումից հետո: Այս հանդիպումները փոխնախագահը շաբաթվա սկզբից ի վեր անցակացնում է ամեն օր, դրանց մասնակցում են իրավապաշտպաններ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, իրավաբաններ եւ հասարակական եւ մարզական միավորումների անդամներ: Փոխնախագահի խոսքով՝ Նյութաունում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ չարագործը դպրոցում գնդակահարեց 20 երեխաների, ապացուցում է, որ իրադրությունը պահանջում է անհետաձգելի գործողություններ:  

Read more

Դանըլդ Թրամփը օրանգուտան չէ

Trump 5Միլիարդատեր Դանըլդ Թրամփը ներկայացրել է իր ծննդյան վկայականը՝ ապացուցելու համար, որ ինքը օրանգուտանի որդի չէ: Նա իր ծննդյան վկայականի պատճենը ուղարկել է հայտնի կատակերգու Բիլ Մարին, որը խոստացել էր 5 մլն դոլար նվիրաբերել Թրամփի ընտրած ցանկացած բարեգործական կազմակերպության, եթե նա կարողանա ապացուցել, որ ինքը չի հանդիսանում օրանգուտանի որդի:

Մարին ուղղված՝ Թրամփի փաստաբանի նամակում ասվում է, որ ուղարկված պատճենը վկայում է այն մասին, որ միլիարդատերն ու հեռուստահաղորդավարը հանդիսանում է Ֆրեդ Թրամփի որդին, այլ ո՛չ օրանգուտանի: Փաստաբանը նաեւ խնդրել էր անհապաղ ուղարկել խոստացված գումարը, որը Թրամփը կկիսի 5 բարեգործական ընկերությունների միջեւ: Վկայականից պարզ է դառնում, որ Թրամփը ծնվել է 1946 թվականի հունիսի 14-ին Նյու-Յորքի Քուինս շրջանում: Նրա ծնողներն են Ֆրեդ Թրամփն ու Մերի Մաքլեոդը: Նշենք, որ Մարը նման հայտարարությամբ էր հանդես եկել երկուշաբթի՝ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ: Read more

ԱՄՆ աշխատանքի նախարարը ազատվել է պաշտոնից

solis 5ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության ղեկավար Հիլդա Սոլիսը հունվարի 9-ին պաշտոնաթող է եղել: Associated Press-Ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով Սոլիսի որոշումը, նրան որակել է որպես անխոնջ մարտիկ եւ հայտարարել, որ նա կարեւորագույն դեր է խաղացել ճգնաժամից հետո երկրի տնտեսության վերականգնման գործում: Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները գրում էին, որ Սոլիսը կհայտնվի նախագահի վարչակազմի այն անդամների թվում, որոնք չեն մնա Բարաք Օբամայի երկրորդ ժամկետի ընթացքում: Իրենց պաշտոնները թողել են նաեւ CIA-ի տնօրեն Դեւիդ Պետրեըսը եւ երկրի պաշտպանության նախարար Լիոն Պանետան: Հիլդա Սոլիսն ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը գլխավորել է 2009 թվականից: Նա եղել է Դեմոկրատական կուսակցութան անդամ եւ ակտիվորեն պայքարել է կանանց եւ աշխատավորների իրավունքների համար:   Read more

Հայ զույգը խոստովանել է իր մեղքը տեղեկատվության արտահոսքի մեջ

jjjja 5Լոս Անջելեսում ԱՄՆ դաշնային դատարանի նախկին աշխատակիցը եւ նրա ամուսինն իրենց մեղավոր են ճանաչել գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեջ, որն օգտագործվել է որպեսզի հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին, այդ թվում Armenian Power խմբի անդամներին, նախապես տեղեկացնեն կազմակերպվող շրջայցերի մասին: Associated Press-ի փոխանցմամբ, ԱՄՆ դաշնային դատախազի օգնական Բրյուս Ռիորդընը հայտնել է, որ Նունե Գեւորգյանը եւ նրա ամուսին Հովհաննես Կոշկարյանը երկուշաբթի գրավոր հայտարարել են, որ ինքնակամ խոստովանում են իրենց մեղքը: Գեւորգյանը դատարանում աշխատել է որպես քարտուղար, որտեղ նա ուսումնասիրել է Հարավային Կալիֆոռնիայում Armenian Power-ի անդամների դեմ հարուցված գործերը եւ ոստիկանական շրջայցերից առաջ տեղյակ պահել նրանց: Կոշկարյանը հանդես է եկել որպես միջնորդ՝ վաճառելով կնոջ ձեռք բերած տեղեկատվությունը: Հայ զույգի մասին FBI-ին ցուցմունքներ է տվել հայ ձերբակալվածներից մեկը` մեղմ դատավճռի դիմաց:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel