A+ A A-

June 2016

03 June 2016

Միջերկրականում որսացել են կորած ինքնաթիռի ազդանշանը

Միջերկրական ծովում գրանցվել է ազդանշան, որն, ամենայն հավանականությամբ, տալիս է EgyptAir ավիաընկերության կործանված A320 ինքնաթիռի սեւ արկղերից մեկը: Այդ մասին ասված է ավիաաղետի հետաքննության հանձնաժողովի հայտարարության մեջ: Ազդանշաններն ընդունել է օդանավի ինքնագրիչների որոնումներին մասնակցող ֆրանսիական նավում տեղակայված սարքավորումը: Ի դեպ, A320 ինքնաթիռն աղետից մեկ օր առաջ առնվազն երեք անգամ արտակարգ վայրէջք կատարել: Ողբերգությունից առաջ օդանավը 6 չվանց է կատարել: Մայիսի 18-ի եւ 19-ի միջեւ այդ չվանցերի ժամանակ ազդարարման համակարգերն ինքնաթիռում անսարքությունների մասին են հաղորդել՝ 3 օդանավակայաններից կատարած թռիչքներից հետո: Ազդանշաններից հետո օդանավն ամեն անգամ տեխնիկական զննման է ենթարկվել, սակայն անսարքություններ չեն հայտնաբերվել։ EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ-Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել է մայիսի 19-ին Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ։EgyptAir00-676127

Read more

Արմինե Առաքելյանին դաժանաբար ծեծել են հոգեբուժարանում

Քաղաքագետ, Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Առաքելյանը, որին 17– ին Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից բռնությամբ տեղափոխեցին հոգեբանական կենտրոն, այլեւս վերադարձել է բնականոն կյանք։ Առաքելյանը երեկ մանրամասներ է պատմել այդ եւ հետագա օրերին կատարվածից՝ ասելով. -Իրենք անալիզ էին անում իմ դիմադրողականությունը, ես՝ իրենց գործողությունները, թե մինչեւ ուր, ինչքան հեռու կարող են գնալ իրենք։ Հետո իրենք սկսեցին ինձ գետնով քարշ տալ, տարան, շատ ամուր կապեցին անկողնուն, այնքան ուժեղ, որ արյունս կանգնել էր։ Կապեցին ու սկսեցին խփել, ծեծել, այնպես, որ մարմնիս տարբեր մասերում հարվածներ ստացա,-պատմեց տիկին Առաքելյանը՝ հավելելով, որ այդ հոգեբանական կենտրոնում իրեն չեն գրանցել, որեւէ փաստաթուղթ չեն պահանջել, թեեւ իր պայուսակն իր հետ էր: Հիշեցնենք, որ նա որպես բողոքի ակցիա մտել էր Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ։1111

Read more

Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Դրանով ճանաչել ու դատապարտել է 1915-ի Ցեղասպանությունը: Բանաձեւը գրեթե միաձայն է ընդունվել. մեկ պատգամավոր է դեմ քվեարկել, մեկը՝ ձեռնպահ: Բանաձեւում ասվում է՝ -101 տարի առաջ հայերի եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել։ Բանաձեւն սկսվում է հետեւյալ խոսքերով. Գերմանիայի խորհրդարանն Օսմանյան կայսրությունում ավելի քան 100 տարի առաջ տեղահանված ու կոտորված հայերի եւ այլ քրիստոնյա զոհերի հիշատակի առաջ խոնարհվում է։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձեւում նշվում է, որ Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է։ Խորհրդարանի առաջ հավաքված հայերը, հույները, քրդերը, ասորիները ծափահարություններով, ազգային պարերով են ընդունել ճանաչման փաստը: Գերմանիայում բնակվող թուրքերը ժխտողականություն են տարածել եւ ճնշում գործադրել գերմանացի օրենսդիրների վրա: Իսկ արդեն ճանաչումից հետո Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության խոսնակ Յասին Աքթայը հայտարարել է, որ որպես առաջին պատասխան քայլ՝ Թուրքիան Բեռլինից հետ է կանչում իր դեսպան Հուսեին Ավնի Կարսլը օղլուին: Հակագերմանական ելույթներ են ունեցել նախագահ էրդողանը, վարչապետ Յըլդըրըմը, այլ անձինք։ E3A19076-53BD-48B9-A7B3-B0F3F9F564AE w640 r1 s cx0 cy10 cw0 Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel