amga.tv

Switch to desktop Register Login

December 2012

29 December 2012

Լոպեսը պարտվել է հայ վարորդին



lopes 5Ջենիֆեր Լոպեսը դատական գործընթացում պարտվել է իր նախկին վարորդ Հակոբ Մանուկյանին: Դատարանը աստղի խոսքերը հաստատող հիմքեր չի գտել եւ նրա հայցը մերժվել է: Հիշեցնենք, որ Ջեյ Լոն իր նախկին վարորդին մեղադրել է շանտաժի մեջ, պնդելով, որ նա 2,8 մլն դոլար է պահանջում՝ մեքենայում պատահաբար լսած տեղեկատվությունը չտարածելու դիմաց: Ավելի վաղ Հակոբ Մանուկյանն ինքն է փորձել դատի տալ երգչուհուն եւ նրա մենեջեր Բեննի Մեդինային: Նա պնդել է, որ Մեդինան քննադատում է իր արտաքին տեսքը եւ անգլերենի իմացության մակարդակը, իսկ գործատու արտիստուհուն մեղադրել է իրեն հեռացնելու եւ աշխատանքային պայմանագիրն ու վարձատրման կարգը խախտելու մեջ: Ի պատասխան, Լոպեսը պատասխան հայց է ներկայացրել իր նախկին վարորդի դեմ՝ 20 մլն դոլարի չափով, որտեղ պնդել է, որ Մանուկյանը բազմիցս խմած է նստել ղեկին, փորձել է ղեկավարել երգչուհու անվտանգության ծառայությունը եւ դրա դիմաց լրացուցիչ վճար պահանջել:   Read more

Անտուն կնոջն այրել են կանգառում

ant 5Վեն Նայսում անտուն կնոջը, ով քնած է եղել ավտոբուսի կանգառում, այսօր կեսգիշերին այրել են: Ոստիկանության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 1-ի սահմաններում, Van Nuys Boulevard-ի եւ Sherman Way-ի խաչմերուկում: Ականատեսները հայտնել են, որ կասկածյալը դուրս է եկել Walgreens խանութից, ալկոհոլի շիշը ձեռքին, այն լցրել է պառկած կնոջ վրա եւ այրել նրան: Վկաներից մեկը փորձել է հետապնդել չարագործին, սակայն վերջինս դանակով սպառնացել է նրան: Սակայն Էրիքսըն Էփինան անքան է հետապնդել նրան, մինչեւ ոստիկանությունը ժամանել եւ ձերբակալել է նրան: Իրավապահներն առայժմ չեն հայտնում կասկածյալի անունը, հայտնի չէ նաեւ, արդյոք նա ճանաչում էր տուժածին: Իշխանությունների փոխանցմամբ, տուժածին կյանքի համար վտանգավոր այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:   Read more

Մահացու հրդեհ Չայնաթաունում

chainat 580-ամյա կինը մահացել է, եւս երկու մարդ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում Չայնաթաունում` երկհարկանի տանը բռնկված հրդեհի հետեւանքով: Հրդեհի ահազանգը ստացվել է երեկ երեկոյան, 700 Cleveland Street հասցեից: Դեպքի վայր  հրշեջներ են մեկնել: Երբ նրանք ժամանել են, վերի հարկում գտնվող ննջարանը գտել են բոցերի մեջ: Ըստ իշխանությունների, հրդեհաշիջման աշխատանքները տեւել են մոտ 13 րոպե: Տարեց կնոեջը տեղափոխել են County-USC Medical Center, սակայն նրան այրվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ եւ կարճ ժամանակ անց նա մահացել է: Նրա ամուսինն ու ավագ որդին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածների անունները չեն հաղորդվում: Հրդեհի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել, հրդեհը մոտ 25 հազար դոլարի նյութական վնաս է հասցրելRead more

27 December 2012

Աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթուղին

trr 4Չինաստանում դեկտեմբերի 26-ին շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթուղին: Պեկին-Գուանչժոու արագընթաց երկաթուղու գործարկումը նվիրված էր չին առաջնորդ Մաո Ցզեդունի ծննդյան հերթական տարեդարձին: Պեկինը երկրի հարավում գտնվող Գուանչժոու քաղաքի հետ կապող երկաթգծի երկարությունը 2298 կիլոմետր է: Ժամում 300 կիլոմետր միջին արագությամբ շարժվող գնացքը այդ հեռավորությունը հաղթահարում է մոտավորապես ութ ժամում` կատարելով 35 կանգառ: Արագընթաց գնացքի գործարկումից առաջ Պոկինից Գուանչժոու ուղեւորությունը տեւում էր շուրջ 22 ժամ: Արագընթաց երկաթուղիների ցանցի զարգացումը համարվում է Չինաստանի կառավարության ամենագլխավոր ենթակառուցվածքային նախագծերից մեկը: Ծրագրվում է, որ մինչեւ 2020 թվականը երկրում կկառուցվեն 16 հազար կիլոմետր արագընթաց երկաթուղիներ:  Read more

Կտրուկ աճել է AR-15 հրացանների վաճառքը

guun 4ԱՄՆ-ում կտրուկ աճել է AR-15 հրացանների վաճառքը: Անցած շաբաթ երեք օրվա ընթացքում հրազենի վաճառքով զբաղվող Brownells ընկերությունից ամերիկացիները գնել են այնքան AR-15 հրացան, որքան սովորաբար գնում են երեքուկես տարվա ընթացքում: Վաճառքի ծավալները կտրուկ աճել են Կանեկտիկըտ նահանգի Նյութաուն դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 20-ամյա Ադըմ Լանզան սպանեց 27 մարդում՝ կիրառելով Bushmaster-ի AR-15 հրացան: Սենդի Հուկում տեղի ունեցած ողբերգությունից հետո ԱՄՆ-ում ակտիվացել են զենքի վաճառքի սահամանափակման մասին քննարկումները: Սպիտակ տան կայքում տեղադրված համապատասխան դիմումը մի քանի օրվա ընթացում ստորագրել է առնվազն 200 հազար մարդ: Նախագահ Բարաք Օբաման մտադիր է աջակցել կիսաավտոմատ զենք կրելու արգելքի գաղափարին: Բացի այդ, Օբաման հանդես է եկել 10 փամփուշտից ավել տարողությամբ փամփուշտատուփերի եւ առանց թույլտվության մասնավոր անձնաց զենքի վաճառքն արգելելու նախաձեռնությամբ: Read more

BP-ի հետ համաձայնագիր է ստորագրվել

bppp 4Դաշնային դատարանը վերջնական համաշխարհային համաձայնագիր է հաստատել British Petroleum նավթագազային ընկերության հետ, որը համաձայնել է որպես փոխհատուցում 7.8 միլիարդ դոլար վճարել Մեքսիկական ծոցում վթարի հետեւանքով հասցրած վնասի համար: Asoociated Press-ի փոխանցմամբ, փոխհատուցումը կտրվի ավելի քան 100 հազար ամերիկացի ձեռնարկատերերի եւ մասնավոր անձանց, որոնք հայց էին ներկայացրել նավթային հսկայի դեմ կրած տնտեսական կորուստների կապակցությամբ: Դատավորը եզրակացրել է, որ համաշխարհային համաձայնագիրն արդար է եւ հավասարակշռված: Հիշեցնենք, որ Մեքսիկական ծոցում Deepwater Horizon նավթային հարթակի պայթյունը տեղի էր ունեցել 2010 թ. ապրիլի 20-ին։ Վթարի հետեւանքով Մեքսիկական ծոց էր արտահոսել 5 մլն բարել նավթ։ Այս միջադեպն ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն բնապահպանական աղետն էր: Read more

26 December 2012

Հոլիվուդում կողոպտել են ռուսական եկեղեցին

yereker 4Լոս Անջելեսում կողոպտել են Ռուս ուղղափառ եկեղեցու Սպասո-Պրեոբրաժենսկի տաճարը: Սարկավագ Ալեքսանդր լեբեդեւը հայտնել է, թե գողերը տարել են բավական արժեքավոր իրեր, այդ թվում պատարագի ժամանակ օգտագործվող սպասքը, եւ սեղանի խաչերը: Տաճարի քահանայի խոսքով, հասցված վնասը գերազանցում է 50 հազար դոլարը: Չնայած միջադեպին` եկեղեցու սպասավորներին հաջողվել է կատարել դեկտեմբերի 23-ի պատարագը: Ոստիկանությունը ներկայումս հետաքննություն է սկսել եւ որոնում է հանցագործներին: Սպասո-Պրեոբրաժենսկի տաճարը կառուցվել է 1937թ., Ֆըրնվուդ եւ Ֆարունտեն -Ավենյուում, մինչ այդ ռուս հավատացյալները հավաքվում էին ժամանակավոր շինություններում Read more

26 December 2012

Կողոպտել են Բըրբանքի բենզալցակայանը

burab 4Բըրբանքի ոստիկանությունը որոնում է զինված տղամարդուն, ով կիրակի գիշերը կողոպտել է քաղաքի բենզալցակայաններից մեկը: Երեկոյան ժամը 10-ի սահմաններում զինված անձը ներխուժել է 2000 North Glenoaks Boulevard հասցեում գտնվող A to Z Service Station լցակայանը, թափահարել ատրճանակն ու աշխատողից պահանջել կանխիկ գումարը: Բըրբանքի ոստիկանության ներկայացուցիչ Էդդի Րուիսի խոսքով, նա վերցրել է առայժմ չպարզված քանակությամբ կանխիկ գումարն ու փախուստի դիմել: Աշխատակիցը, բարեբախտաբար, չի տուժել: Վերջինս կողոպտիչին նկարագրել է որպես աֆրոամերիկացի, մոտ 26 տարեկան եւ 200 փաունդ քաշով: Նա կապտասպիտակ վերնաշապիկով է եղել: Ոստիկանությունը դիմել է բնակիչներին, որեւէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել (818) 238-3000 հեռախոսահամարով:   Read more

26 December 2012

Սնոուբորդերի դին գտել են ձյան տակից

Screen Shot 2012-12-26 at 11.28.41 PMՍնոուբորդըրի դին հայտնաբերել են ձնահյուսի տակից` ահազանգը ստանալուց ժամեր անց: Նեւադա շրջանի շերիֆի գրասենյակի փոխանցմամբ, ոստիկանական շունը հայտնաբերել է մոտ 50 տարեկան տղամարդու ձնահյուսի հատվածում: Նա մնացել էր 2-ից 3 ոտնաչափ հաստության ձյան տակ, Կալիֆոռնիայի Նորդըն բնակավայրի Donner Ski Ranch առողջարանում: Ըստ ոստիկանների, մի քանի մարդ սահում էին դահուկներով եւ սնոուբորդերով երկուշաբթի առավոտյան, երբ տեղի է ունեցել ձնահյուսը: Ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը Սթիվըն Անդերսընը 49 տարեկան էր: Donner Ski Ranch-ը գտնվում է Հյուսիսային կալիֆոռնիայում, Սիերա Նեւադա լեռներում:   Read more

26 December 2012

ԱՄՆ-ում մոլեգնում են մրրիկները

snowww 4Միացյալ Նահանգների հարավային շրջաններում մոլեգնում են ձնամրրիկներն ու պտտահողմերը, որոնք ավելի քան հարյուր հազար մարդու առանց էլեկտրաէներգիայի են թողել Թեքսըսի, Արկանզաի, Օկլահոմայի, Միսիսիպիի, Լուիզիանայի եւ Ալաբամայի նահանգներում: Ամբողջ երկրում չեղյալ են հայտարարված հարյուրավոր ավիաչվերթներ: Ամենաշատը տուժել է Ալաբամայի Մոբըլ քաղաքը, որտեղ փոթորիկն ամենաուժեղն է եղել: Բնակիչները մինչեւ հիմա առանց էլեկտրականության են մնացել, տուժել են շենքերը, դպրոցներն ու եկեղեցիները: Իսկ հարեւան Թեքսըսում` Հյուսթընի մերձակայքում զոհերից խուսափել չի հաջողվել՝ ընկած ծառը սպանել է մի մարդու: Լուիզիայում ծառի ընկնելու հետեւանքով զոհվել է 53-ամյա մի տղամարդւ, իսկ Օկլահոմայում մրրիկի հետեւանքով խոշոր վթար է եղել, իրար բախվել են 21 մեքենաներ, եւ դրա հետեւանքով մահացել է 28-ամյա մի կին: ամենախոշոր պտտահողմը տեղի է ունեցել Արկանզա նահանգում, որտեղ, ընդհանուր առմամբ, 100 հազար մարդ է զրկվել հոսանքից։ Բացի այդ, վնասվել են բազմաթիվ եկեղեցիներ ու դպրոցներ։Ուժեղ քամու պատճառով հետաձգվել է մոտ 180 ներքին չվերթ։ Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն` տարածաշրջանում տարերքի հարվածները կշարունակվեն էլի առնվազն մի քանի օր: Այսօր ձնամրրիկներ են եղել երկրի արեւելյան եւ հյուսիսարեւելյան շրջաններում:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version