A+ A A-

November 2014

18 November 2014

Ահաբեկիչը որոշել է խոսել


musa 5Սաուդյան թագավորական ընտանիքի անդամն իբրեւ թե մասնակցել է 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ֆինանսավորմանը: Նման հավաստմամբ է հանդես եկել Ֆրանսիայի 46-ամյա քաղաքացի Զաքարիա Մուսաուին, որը Կալորադոյի բանտում ցմահ ազատազրկման պատիժ է կրում այդ ահաբեկչություններին մասնակցություն ունենալու համար: Սեպտեմբերին Մուսաուին Օկլահոմա սիթիի դատարան էր ուղարկել նամակ, որում հայտարարել էր, որ Օկլահոմա նահանգի Նորմըն քաղաքի ավիադպրոցում իր ուսուցման համար վճարել է ոմն սաուդցի արքայազն: Բանտարկյալը հովանավորի անունը չի հայտնել, սակայն ասել է, որ անձամբ հանդիպել է նրան: Նրա խոսքով՝ սաուդյան թագավորական ընտանիքի անդամը ֆինանսավորել է ոչ միայն իր ուսումը, այլեւ 19 ահաբեկիչների, ովքեր առեւանգել են սեպտեմբերի 11-ի ուղեւորատար օդանավերը: Մուսաուին հայտարարել է, որ պատրաստ է ցուցմունք տալ դատարանում: Մասնագետները կասկածում են, թե նրան նման հնարավորություն կտրվի, քանի որ ավելի վաղ նա բազմիցս հանդես է եկել հակասական հայտարարություններով:  Read more

Սպիտակ տանը ցուցադրելու են հայկական գորգը

rug 5Սպիտակ տան այցելուների սրահում նոյեմբերի 18-23-ը կցուցադրվի հայ որբերի գործած գորգը: Մինչեւ գորգի ցուցադրությունը կոնգրեսականներ Ադըմ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն եւ հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մամուլի ազգային ակումբում հանդես կգան ասուլիսով եւ կներկայացնեն գորգի ստեղծման պատմությունը: Ասուլիսի ավարտից հետո կոնգրեսականները, ովքեր շուրջ մեկ տարի պայքարել են թուրքական քարոզչության դեմ եւ հասել գորգի ցուցադրության թույլտվությանը, կայցելեն Սպիտակ տուն` մասնակցելու ցուցադրության բացման արարողությանը: Ցուցահանդեսը կոչվում է Շնորհակալություն Միացյալ Նահանգներ-ին. երեք նվեր նախագահներին՝ ի երախտագիտություն արտերկրում ամերիկյան մեծահոգության, որտեղ հայկական գորգի կողքին կներկայացվեն 1930 թվականին Ֆրանսիայից ստացված Սեւրի ծաղկամանը` Ֆրանսիայում երեխաներին սննդով ապահովելու համար, նաեւ ապակու մեջ ծաղկող ճյուղը, որն ներկայիս նախագահ Օբամային են նվիրել ճապոնացիները` 2010 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո տրամադրված օգնության համար: Նշենք, որ 1920թվականին Մերձավոր Արեւելքում Ամերիկայի օգնությամբ հիմնադրված Ղազիրի որբանոցի հայ աղջիկները 10 ամիս շարունակ գործել են հայկական գորգը։ Այն նախագահ Քալվին Քուլեջին է ներկայացվել 1925թ. դեկտեմբերի 4-ին, Սուրբ Ծննդյան տոների առթիվ։   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel