amga.tv

Switch to desktop Register Login

November 2012

30 November 2012

Հայց Գյալըփի դեմ

gallup 4ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել Gallup ընկերության դեմ` մեղադրելով նրան պետական կառույցների հանդեպ միլիոնավոր դոլարների խաբեության մեջ, որն իրականացրել է պետական պայմանագրերի համար մատուցած ծառայությունների գների ուռճացման ճանապարհով: Հայցում ասվում է, որ հասարակական կարծիքի վերլուծությամբ զբաղվող ամենախոշոր ընկերության՝ Gallup–ի գործողություններից տուժել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունը եւ Պետդեպարտամենտը: Արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ հայտնաբերվել է ծառայությունների համար նախատեսվածից 13 միլիոն դոլար ավել գումարի հաշիվներ։  Gallup հերքում է իր մեղքը, իսկ ներկայացուցիչները հայտնել են, որ անհամբերությամբ են սպասում իրենց անմեղության ապացուցման պահին

Ամերիկյան հասարակական կարծիքի վերլուծության ինստիտուտը հիմնադրվել է 1935 թվականին, որի հիմքի վրա 1958 թվականին ստեղծվել է Gallup կազմակերպությունը: Read more

30 November 2012

Առաջարկում են կազմացրել Դեթրոյթ քաղաքը

michig 4Միշիգընի կոնգրեսի սենատոր Ռիկ Ջոնզն առաջարկել է Դեթրոյթ քաղաքի աղետալի ֆինանսական վիճակի պատճառով կազմացրել քաղաքը։ Ջոնզի կարծիքով` քաղաքը կարելի կլինի բաժանել Ուեյն շրջանի ուրիշ բնակավայրերի միջեւ այն դեպքում, եթե այն սնանկ հայտարարվի: Ջոնզը նաեւ նկատել է, որ Դեթրոյթի կազմացրումը քաղաքի խնդիրների լուծման ուղիներից մեկն է եւ այն պետք չէ բացառել: Միշիգանի նահանգապետ Ռիկ Սնայդըրը եւս հայտարարել է, որ Դեթրոյթը սնանկ հայտարարելու եւ կազմացրելու հնարավորությունը լիովին բացառել չի կարելի: Միեւնույն ժամանակ այս հնարավորությունն առայժմ լրջորեն չի քննարկվում: Դեթրոյթը մի քանի տարի է` ֆինանսական ճգնաժամ է ապրում, սակայն 2012-ի վերջին իրավիճակն այնքան է սրվել, որ արդեն դեկտեմբերի կեսին քաղաքը կարող է առանց դրամի մնալ: Մինչեւ տարեվերջ քաղաքը ծրագրում է պարտատոմսերի թողարկման հաշվին 30 մլն դոլար ձեռք բերել, սակայն նահանգը պատրաստ է այդ միջոցները հատկացնել որոշակի պայմանների ապահովման դեպքում, ինչը Դեթրոյթն առայժմ չի կարող անել։ Read more

30 November 2012

ԱՄՆ-ը չի կարողանում դուրս գալ բյուջետային ճգնաժամից

budget 4Միացյալ Նահանգների իշխանությունները չեն կարողանում համաձայնության գալ բյուջետային ճեղքվածքից խուսափելու հարցում: Նախագահ Օբաման պնդում է, որ պետք է մինչեւ 1.6 տրիլիոն դոլարով ավելացնել հարկային եկամուտները։ Հանրապետականները կարծում են, որ դա հետքայլ է եւ զգուշացնում են, որ Օբամային ֆիասկո է սպասվում։ Ամերիկացի քաղաքական գործիչները ձգձգում են որոշման ընդունումը՝ միաժամանակ բարձրացնելով հարկերը բյուջեի ծախսերը կրճատելու համար, սակայն թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները հասկանում են, որ առանց այդ միջոցառումների` երկրում տնտեսական ցնցումներ են սպասվում։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջան Բեյնըրը դա ֆիասկո է անվանել։ -Ոչ մի շոշափելի առաջընթաց չկա Սպիտակ տան եւ Ներկայացուցիչների պալատի բանակցություններում,-ասել է Բեյնըրն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի հետ հանդիպումից հետո։   Read more

30 November 2012

ԱՄՆ-ի գլխավոր տոնածառը լուսավորվեց

tonats 7 Չորեքշաբթի Նյու Յորքի կենտրոնական հրապարակներից մեկում` Ռոքֆելլեր-պլազայում, վառվել են ԱՄՆ-ի գլխավեր ամանորյա եղեւնու լույսերը: Ավանդաբար միջոցառմանը հետեւելու եւ ամերիկյան էստրադայի աստղերի կատարումները լսելու համար հազարավոր նյույորքցիներ եւ զբոսաշրջիկներ են հավաքվել: Կանադական 20 մետրանոց գեղեցկուհին զարդարվել է շուրջ 30 հազար բազմագույն լամպերով։ Իսկ տոնածառի գագաթը զարդարում է հսկայական՝ 3 մ տրամագծով, 250 կգ քաշով, Swarovski բյուրեղապակյա աստղը։ Եղեւնին տեղադել են Swarovski ընկերության մասնագետները: Շատերը համարում են, որ հենց այդ պահից է ԱՄՆ-ում պաշտոնապես սկսվում ամանորյա շրջանը, որը կտեւի մինչեւ 2013-ի սկիզբ: Եղեւնին Նյու Նյորք է բերվել Նյու Ջըրզի նահանգի Մաունթ-Օլիվ ավանից: Ռոկֆելեր կենտրոնում տոնածառի տեղադրման գեղեցիկ ավանդույթը սկզբնավորվել է 1931թ.-ին, եւ այդ ժամանակից ի վեր այդտեղի տոնական եղեւնին համարվում է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը։ Տոնածառն իր լույսերը կմարի հունվարի 7-ին։ Եղեւնու տակ արհեստական սառցադաշտ է բացվել: Եղեւնու լույսերը կմարեն գալիք տարվա հունվարի 7-ին:   Read more

Powerball-ի ջաքփոթը շահեցին

poweb 6Powerball վիճակախաղի կազմակերպիչները նոյեմբերի 29-ին հաղորդել են, որ երկու անձինք, որոնք գնել են շահած տոմսերը, կկիսեն վիճակախաղի պատմության մեջ ամենախոշոր ջաքփաթը՝ 580 միլիոն դոլարը: Կազմակերպիչների տվյալներով՝ ապագա միլիոնատերերից մեկն ապրում է Արիզոնայի նահանգում, իսկ մյուսը՝ Միզուրիում: Նոր միլիոնատերերը, հավանաբար, դեռ չեն դիմել վիճակախաղի կազմակերպիչներին գումարը ստանալու համար։ Նոյեմբերի 28-ին տեղի ունեցած խաղարկությունը դարձել է արդեն 16-րդը, ավելի վաղ կայացած խաղարկություններից ոչ մեկում չէր հաջողվել պարզել հաղթողին: Կազմակերպիչները վաճառել են 160 միլիոն տոմս, 1 րոպեում վաճառվել է 130 հազար հատ վիճակախաղի տոմս։ Խանութներում, որտեղ վաճառվել են տոմսերը, երկար հերթեր են գոյացել, իսկ ջաքփաթը դարձել է ամենախոշորը վիճակախաղի պատմության մեջ: Այնուամենայնիվ, Mega Millions վիճակախաղի ռեկորդը գերազանցել չի հաջողվել. այս տարվա մարտին երեք հաղթողներ բաժանել էին 656 միլիոն դոլար: Այն բանից հետո, երբ հաղթողները կհայտնեն իրենց շահումի մասին, նրանք կկարողանան ընտրել. կամ միանգամից երկուսով առձեռն ստանալ 327 միլիոն դոլար, կամ շահած ամբողջ գումարը հավասար բաժիններով ստանալ 29 տարվա ընթացքում: Հարկերը վճարելուց հետո նրանց երկուսին միասին կմնա 251 միլիոն դոլար: Ի դեպ, եւս 66 մարդու հաջողվել էր գուշակել 5 թվերը, նրանցից 58-ը կստանա մեկական, իսկ ութը` 2-ական միլիոն դոլար:   Read more

ԱՄՆ-ում դատեցին հայ գանգսթերին

prrr 4ԱՄՆ-ում գործող հայկական հանցախմբի անդամներից մեկը՝ Արման Շարոպետրոսյանը, դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ ազատազրկման ժամանակ բանտից անձնական տվյալների գողություն եւ բանկային խարդախություններ կազմակերպելու համար: Ազատազրկումից զատ, Բըրբենկի 33-ամյա բնակիչ Շարոպետրոսյանը պարտավոր է նաեւ 1.56 մլն դոլարի փոխհատուցում վճարել։ Շրջանային դատարանի դատավոր Դեւիդ Քարթըրը, բացի հայազգի տղամարդուց, ազատազրկման է դատապարտել նաեւ նրա հանցակից՝ Լոս Անջելեսի 36-ամյա բնակիչ Էնգըս Բրաունին, ով եւս ներգրավված է եղել բանկի տարեց հաճախորդների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները գողանալու, նրանց ստորագրությունները կեղծելու եւ վերջինների բանկային հաշիվների հետ կապված խարդախությունների կազմակերպման մեջ։ Ի տարբերություն Շարոպետրոսյանի՝ Բրաունի բախտն ավելի քիչ է բերել. դատարանի վճռի համաձայն՝ պատճառած վնասի դիմաց նա պարտավոր է 8 մլն դոլարի փոխհատուցում վճարել։ Հետաքննության շրջանակներում հայտնի է դարձել, որ երկարատեւ բանկային խարդախության զոհ է դարձել 500-1000 մարդ։ Մեղադրող կողմի համաձայն՝ 2 հանցագործներն անգամ միտք էլ չեն ունեցել դադարեցնել իրենց խարդախ գործունեությունը։ Ինչպես պարզվել է, նրանք ծանոթացել են Կալիֆոռնիայի էվընըլ բանտում, որտեղ Շարոպետրոսյանը կրում էր 10 տարվա ազատազրկում՝ ապօրինի զենք պահելու եւ հասարակական տրանսպորտի մեջ կրակ բացելու համար։ Հետագայում նա եւ Բրաունը, բջջային հեռախոսները, ղեկավարել են խարդախության ողջ ընթացքը։ Բացի Շարոպետրոսյանից ու Բրաունից, գործի շրջանակներում ազատարկման է դատապարտվել եւս 18 հոգի։   Read more

Ալիգատորները հսկում են մարիխուանայի արտերը

alig 8Վաշինգթըն նահանգում մարիխուանայի պլանտացիաներին տիրություն են անում ալիգատորները՝ ամերիկյան կոկորդիլոսները: Նման բան են արձանագրել նահանգի Թրասթընի շրջանի իրավապահները. նրանք երկու 1,5 մետրանոց ալիգատոր են հայտնաբերել մարիխուանայի աճեցման վայրում, որտեղ երկուշաբթի օրը մարդ էր գնդակահարվել: Կրակողն ասել էր, թե ինքնապաշտպանության է դիմել, սակայն, ըստ իրավապահների, դա հաշվեհարդար է եղել՝ թմրավաճառքի շրջանակներում: Այս գործի քննությամբ զբաղվող իրավապահներն էլ հենց հայտնաբերել էին ալիգատորներին, որոնք նրանց կարծիքով հսկիչների դեր են կատարում տեղանքում:   Read more

Ավտոբուսը մխրճվել է տան մեջ

buss 4Նյու Յորք նահանգում նախօրեին` երեկոյան, ավտոբուսի վարորդը, կորցնելով մեքենայի վերահսկողությունը, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, մխրճվել տան մեջ եւ դարձել 6-ամյա տղայի մահվան պատճառ: Միջադեպը տեղի է ունեցել Նասաու շրջանի Հեմփսթեդ քաղաքում, եւ դրա հետեւանքով լուրջ վնասվածքներ են ստացել եւս 8 մարդ: Nassau Inter-County Express ընկերության ավտոբուսը նախ հարվածել է մի հետիոտնի, ապա մեծ արագությամբ մխրճվել Ֆուլթըն փողոցում գտնվող տան մեջ: Երեխային դեպքի վայրում օգնություն են ցուցաբերել պարամեդիկները, ապա տեղափոխել են Մինեոլայի Ուինթրափ համալսարանի բժշկական կենտրոն, որտեղ արձանագրել են նրա մահը: Տղայի 7-ամյա եղբայրը նույնպես սենյակում է եղել, սակայն ստացել է կյանքին չսպառնացող վնասվածքներ: Վիրավոր հետիոտնին եւ ավտոբուսի եւս վեց ուղեւորների տեղափոխել են Ուինթրափ համալսարանի եւ Նասաուի համալսարանի բժշկական կենտրոններ, բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում: Վթարի պահին ավտոբուսում 20 մարդ է եղել: Ականատեսների վկայությամբ, վթարի մեղավորը ավոտբուսի վարորդն է, ով կորցրել է կառավարումը: Առայժմ նրան չեն ձերբակալել, ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը:   Read more

Նյույորքցի ոստիկանի հրաշալի արարքը

ararq 5Նյու Յորքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի 25-ամյա աշխատակից Լոուրենս Դըպրիմոն համացանցի հերոս է դարձել՝ Յոթերորդ ավենյուում անօթեւանին կոշիկ նվիրելու համար։ Տեսնելով անօթեւանին՝ ոստիկանը նրա համար կոշիկներ է գնել Skechers խանութից, որտեղ, ի դեպ, նրա համար զեղչ են արել, եւ ծնկի է եկել՝ օգնելու համար այն հագնել։ Այդ բարի քայլը կմնար աննշան եւ մոռացված, եթե պահը չլուսանկարեր Արիզոնայից եկած զբոսաշրջիկը, ով եւ տեղադրել է լուսանկարը Facebook սոցիալական ցանցի Նյու Յորքի ոստիկանության էջում։ Արդյունքում, ոստիկանը մեկ գիշերվա ընթացքում դարձել է համացանցի հերոս։ Նկարը դիտող 1,6 մլն մարդկանցից շատերը կարծում են, որ Դըպրիմոյի արարքը ոչ թե պարզապես յուրահատուկ է, այլ բացառիկ։ Ոստիկանն այժմ կոշիկի խանութի կտրոնը պահում է գրպանում, որը, հիշեցնում է իրեն, որ շատ մարդիկ ավելի վատ վիճակում են գտնվում  Read more

Օբաման տնտեսության մասին

cabintm 4Եթե ամերիկյան տնտեսությանը թույլ տրվի կանգ առնել ֆինանսական ճեղքվածքի պատճառով, ապա բացասական հետեւանքները կարող են տարածվել աշխարհի մյուս երկրների վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով վերընտրվելուց հետո իր կաբինետի անդամների հետ առաջին հանդիպման ժամանակ: -Մենք պետք է ապահովենք ֆինանսական ճեղքվածքից խուսափելու եւ միջին դասի համար հարկերի բարձրացման հարցի լուծումը,- ասել է ԱՄՆ նախագահը: Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ որոշման բացակայությունը բացասաբար կանդրադառնա ազգային տնտեսության, ամերիկյան ընտանիքների, եւ իրականում, նաեւ ողջ համաշխարհային տնտեսության վրա: Օբաման հաստատել է արդար եւ հավասարակշռված մոտեցման համար իր բաց լինելը՝ նվազեցնելու դեֆիցիտն ու բավարարելու ընկերությունների եւ սպառողների պահանջները: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի իրենք կարողանան շարունակել տնտեսության վերականգնման գործընթացը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի մինչեւ Սուրբ ծնունդ Կոնգրեսի հետ հասնել համաձայնության՝ խուսափելու համար հարկային ճեղքվածքից եւ նվազեցնելու համար բյուջեի դեֆիցիտը: Այդ նպատակներին հասնելու համար Օբաման քաղաքացիներին կոչ է արել Twitter-ի եւ այլ սոցցանցերի միջոցով ճնշում գործադրել օրենսդիրների վրա: -Մեր վերջնական նպատակը համաձայնագիրն է, որով արդար եւ հավասարակշռված կերպով կվերահսկվի երկարաժամկետ դեֆիցիտը,- ասել է Օբաման: Եթե դեմոկրատներին եւ հանրապետականներին չհաջողվի փոխզիջման հասնել դրա շուրջ, ապա բյուջեի ծախսերը կարող են ՀՆԱ ավելի քան 4 տոկոսով կրճատվել:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version