Այսօր Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրել է 2013թ. իր տարեկան զեկույցը։ Նրա խոսքով, առաջին խնդիրը ոստիկանական բաժիններում խոշտանգումներին է վերաբերում. Բռնությունները էապես նվազել են 2013-2014-ի առաջին կիսամյակի տվյալներով: Բայց դատախազությունը քայլեր չի ձեռնարկել, որ անի իր գործը: 365 բողոք է եղել քաղաքացիներից, որտեղ նշվում է, որ ոստիկանական բաժիններում ծեծում են իրենց, բռնություն են գործադրում։ Եվ այս դեպքերից միայն 12-ում է, որ գործ է հարուցվել կամ գործը գնացել է առաջ։ Ըստ Անդրեասյանի, պետք է տեսախցիկներ տեղադրել ոստիկանական բաժինների հենց խցերում։ Օմբուդսմենը իր զեկույցում անդրադարձել է նաեւ առողջապահության համակարգին` որակելով այն թույլ. -Բժշկական սխալը մինչ օրս չի ձեւակերպվում: Արդեն երրորդ տարին է` մեր զեկույցում գրում ենք, որ բժշկական սխալը պետք է ձեւակերպել, որ մարդը պաշտպանված լինի այդպիսի ողբերգական դեպքերից,- նշել է նա: Պաշտպանն իր զեկույցում արձանագրել է նաեւ տրանսպորտի խնդիրներն ու ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելը։ Read more
Ադրբեջանում 2013-ի օգոստոսի 8-ին գերեվարված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից այսօր գիշեր վերադարձել է հայրենիք: Երեւանի Զվարթնոց օդանավակայանում նրան դրոշներով ու ծաղիկներով դիմավորելու էին եկել ընտանիքի անդամները, ընկերները, համագյուղացիները: Օդանավակայանի սպասասրահ Հակոբը մտավ վազելով ու թռչկոտելով եւ անմիջապես նետվեց հարազատների գիրկը: Ներկաների աչքերին երջանկության արցունքներն էին: Այնուհետեւ Հակոբ Ինջիղուլյանը պատասխանեց լրագրողների հարցերին եւ ընդգծեց, որ ինքը գերեվարվելու օրը մոլորվել էր ու հատել սահմանը: Նա նաեւ նշեց, որ ինքը շարունակելու է ծառայությունը, քանի որ հայրենիքի նկատմամբ պարտքն ամբողջությամբ չի հանձնել. դեռ 9 ամիս պետք է ծառայի: Հարցին, թե ինչպես են իրեն վերաբերվել Ադրբեջանում, նա պատասխանել է. -Այո՛, ինձ ծեծել են ու հայհոյել: Ասել են մեր ասածով չանես, մեր ասածով չշարժվես, էն չոբանի օրը կընկնես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցները ճնշումների ներքո էին, հարցազրույցից առաջ կանչում էին ու ասում էին ինչ պետք է խոսեմ: Ազատվելու հետո Ինջիղուլյանը բուժզննում է անցել հիվանդանոցում եւ պարզվել է, որ նա առողջական խնդիրներ ունի: Հիշեցնենք, որ նա գերեւարվել էր անցած տարվա օգոստոսին եւ միայն մեկ ամիս առաջ տեղափոխվել էր երրորդ երկիր՝ Բուլղարիա: Read more
Թեքսըսցի աղջիկը, որին 2002 թվականին առեւանգել էր մայրը` երեխայի հոր հետ երեխայի խնամակալության վերաբերյալ վիճաբանելուց հետո, հայտնաբերվել է Մեքսիկայում: Սաբրինա Ալենին, ով այժմ 17 տարեկան է, իրավապահները հայտնաբերել են երեքշաբթի օրը՝ Մեխիկո քաղաքից դեպի հարավարեւելք գտնվող Էստաֆետա Տլակսկալա քաղաքում: 43-ամյա Դարա Լորենսը ձերբակալվել է եւ արտաքսվել՝ երեխային առեւանգելու եւ երեխայի խնամակալությանը միջամտելու մեղադրանքներով: Սաբրինայի հայրը՝ Գրեգ Ալենը, հայտնել է, որ շատ ուրախ է, որ իր դուստրը վերջապես գտնվել է: -Մեր ամբողջ ընտանիքը երախտապարտ է քննիչներին՝ դստերս գտնելու համար,- ասել է Գրեգ Ալենը: Ընտանիքի վերամիավորման օրը դեռեւս հայտնի չէ: Գրեգ Ալենի խոսքով, դուստրը երբեք դպրոց չի գնացել, քանի որ փաստացի գտնվել է տնային կալանքի տակ: Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, թե աղջկան 5 տարեկանում առեւանգել է մայրը: Վերջինիս հաջողվել է այսքան տարի թաքնվել, քանի որ մշտապես փոխել է արտաքինը եւ անընդհատ տեղաշարժվել: Սաբրինայի ազատման գործողության ժամանակ վիրավորվել է մեքսիկացի մի ոստիկան: Դարա Մարի Լորենսը ավելի քան 12 տարի եղել է ամենահետախուզվող հանցագործների ցուցակում: Ընտանիքի միավորումից հետո Սաբրիան Ալենը վերականգնողական կուսր է անցնելու, իսկ մորը սպառնում է 20 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում: Read more
Լոս Անջելեսի 101-ամյա բնակիչը սպանվել է վրաերթի հետեւանքով: Վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից, սակայն ձերբակալվել է ականատեսների կողմից եւ հանձնվել ժամանած ոստիկաններին: Ծերունի Հոսե նորիեգան Բոյլ Հայթսում անցնում էր փողոցը հետիոտնի համար նախատեսված անցուղով, երբ Շեվրոլե Աստրո մակնիշի մեքենան մեծ արագությամբ հասել եւ վրաերթի է ենթարկել ծերունուն: Պատահական անցորդները հետապնդել են վարորդին եւ բռնել նրան: Հանցագործը Ռիկարդո Ավալոսն է: Լոս Անջելեսի ոստիկանության դետեկտիվ Ֆելիք Փադիլայի խոսքով, Ավալոսը ձերբակալվել է եւ նրան մեղադրանք է առաջադրվել: 41-ամյա հանցագործի համար 50 հազար դոլար գրավ է նշանակվել: Նորիեգային տեղափոխել են Լոս Անջելես քաունթիի USC Medical Center, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Տաեց տղամարդը կաթոլիկ եկեղեցու կամավոր էր, ապրում էր Բոյլ Հայթսի Read more
Սան Բեռնարդինո քաունթիի Հայլընդ քաղաքում չարագործը պատանդ էր վերցրել մի կնոջ եւ նրա երկու երեխաներին: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է ազատել երեխաներին, սակայն մարդասպանը սպանել էր կնոջը: Նա ինքն էլ սպանվել էր իրավապահների հետ հրաձգության ժամանակ: Դեպքը տեղի էր ունեցել 7000 block of Osbun Road հասցեում, երեկ կեսօրին մոտ: Ահազանգել էր պատանդների ընտանիքի հայրը,ո վ նշել էր, թե իր զարմիկը պատադն է վերցրել ընտանիքին: Ոստիկանները փորձել են բանակցություններ սկսել չարագործի հետ, սակայն ապարդյուն: Մոտ երկու ժամ անց կրակոցներ են հնչել, հատուկջոկատայինները ներխուժել են տուն, ազատել երեխաներին, բայց գտել են կնոջը հրազենային վնասվածքներով: Չարագործը սպանվել էր տեղում, իսկ կնոջ կյանքը չէին կարողացել փրկել: Չարագործի եւ զոհվածի անունը չի հաղորդվում, ոստիկանները հետաքննություն են սկսել՝ պարզելու հանգամանքները: Read more
Ֆլորիդայում ատենակալների դատարանը տղամարդուն դատապարտել է առանց ներման իրավունքի ցմահ բանտարկության՝ աղմկոտ երաժշտության համար դեռահասին սպանելու մեղադրանքով: Դատախազը հայտարարել է, թե 47-ամյա Մայքլ Դաննը կրակել է՝ դեռահասին սպանելու կանխամտածմամբ: 2012թ. նոյեմբերի 23-ին Դաննը 10 կրակոց է արձակել տնտեսական խանութի մոտ, իր մեքենայի ետեւում կայանված Դաջ Դուրանգո մեքենայի վրա, որում եղել են 17-ամյա Դեւիսն ու իր երեք ընկերները: Դաննը դատարանում հայտարարել է, թե ինքնապաշտպանվել է, երբ Դեւիսն իր վրա է պահել հրազենը: Մինչդեռ ոստիկանությունն այդպես էլ որեւէ հրազեն չի գտել, իսկ Դաննի գործողությունները գնահատել է որպես կանխամտածված սպանություն: Սպանվածի երեք ընկերները հայտարարել են, թե իրենց մոտ զենք չի եղել, իսկ ամբաստանյալը հայհոյել է իրենց բարձր երաժշտության համար: Սպանությունից հետո Դաննը ոստիկանություն չի դիմել, այլ գնացել է հյուրանոց, պիցցա պատվիրել շանը տարել զբոսնելու եւ հանգիստ քնել: Այժմ 47-ամյա Դաննը պետք է բանտում անցկացնի առնվազն 60 տարի: Դատախազը մահապատիժ չի պահանջել, քանի որ դատարանը որոշել էր դատապարտել ցմահ բանտարկության՝ արանց ներման իրավունքի: Read more
Օրեգըն նահանգում 30 տարվա ազատազրկման է դատապարտվել երիտասարդ սոմալեցի ներգաղթյալ Մոհամեդ Օսման Մոհամուդը: 2010-ին նա փորձել է հզոր ռումբ պայթեցնել Փորթլընդի կենտրոնում՝ սուրբծննդյան տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ: Անցյալ տարվա հունվարին 23-ամյա Մոհամուդի երեքշաբաթյա դատավարության ժամանակ դատախազներն ատենակալներին հայտարարել են, որ նա ահաբեկչության է դիմել առանց փոքր-ինչ տատանվելու՝ հույս ունենալով, որ պայթյունից կսպանվեն կամ կվնասվեն հազարավոր մարդիկ: Նրա հույսերը, սակայն, չեն արդարացել, քանի որ ռումբը կեղծ էր եւ երիտասարդին էր տրվել Հետախուզությունների դաշնային բյուրոյի գործակալների կողմից, ովքեր ներկայացել էին որպես Ալ-Քաիդայի անդամներ, ապա ձերբակալել չկայացած ահաբեկչին: Read more
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերն ուզում է իր եղբորը՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշին տեսնել Սպիտակ տան տիրոջ կարգավիճակում: Այս մասին 43-րդ նախագահը հայտարարել է Fox News-ի եթերում: -Կարծում եմ՝ Ջեբը ցանկանում է նախագահ դառնալ: Նա հիանալի ղեկավար կլիներ: Ես կարող եմ դա վստահորեն ասել, քանի որ գիտեմ, թե ինչ պատասխանատվություն է կապված նախագահական լիազորությունների կատարման հետ, – նշել է Ջորջ Բուշ կրտսերը: 61-ամյա Ջեբ Բուշը մտադիր է մասնակցել 2016թ.-ի նոյեմբերին կայանալիք նախագահկան ընտրություններին: Նրա հիմնական մրցակիցը դեմոկրատ Հիլարի Քլինթընն է լինելու: Մասնագետնետը նշում են, որ Բուշերի քաղաքական դինաստիայի այս ներկայացուցիչը հաղթելու լավ շանսեր ունի: Read more
Ամերիկացի ձեռնարկատեր Դանըլդ Թրամփը քննադատել է ABC հեռուստաալիքին՝ Սեւացողները սերիալի ստեղծողներին մեղադրելով ռասիզմի մեջ: -Ինչպե՞ս է ABC հեռուստաալիքն ընդհանրապես թույլ տվել թողարկել շոու՝ Սեւացողները անվանումով: Դա արդյոք ռասիզմի բարձրագույն ձեւ չէ՞,- գրել է Թրամփը: ABC-ով սեպտեմբերի 24-ին մեկնարկած սերիալի սյուժեի կենտրոնում աֆրոամերիկացիների ընտանիքն է, որը բնակվում է գերազանցապես սպիտակ շրջապատում: Ընտանիքի գլուխը հարկ է համարում երեխաներին հիշեցնելու, թե ովքեր են եղել իրենց սեւամորթ նախնիները: Read more
Powerd by Bloogie