amga.tv

Switch to desktop Register Login

September 2013

04 September 2013

Նյուպորտ Բիչում կնոջ դիակ են գտել

newp 5Կնոջ դիակ է հայտնաբերվել Նյուպորտ Բիչում` կամրջի տակ: Հետաքննությանն արդեն միացել են հատուկ նշանակության ջոկատն ու սուզորդները: Ոստիկանությունը երեկ առավոտյան, ժամը 8:45-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Բեյ Բրիջի տակ, դիակ է լողում: Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը: Քննչական ծառայությունը փորձում է պարզել կնոջ ինքնությունն ու մահվան հանգամանքները: Առայժմ հայտնի չէ` մահը վրա է հասել բռնության հետեւանքով, թե նա ինքն է ընկել ցած: Դին դուրս բերելու համար սուզորդներ են պահանջվել, որոնք հանել են այն եւ հանձնել քննիչներին: Հետաքննությունը շարունակվում է:   Read more

Երեք հանցագործություն Հոլիվուդում

holl 6Հալիվուդի եւ Հայլընդի մերձակայքում տեղի ունեցած երեք հանցագործությունների հետեւանքով մեկ մարդ զոհվել է, հինգը` վիրավորվել են: Առաջինը տեղի է ունեցել Հալիվուդի Փառքի ծառուղում, գիշերը ժամը 1:30-ի սահմաններում: Հրազենային վնասվածք են ստացել երկու տղամարդիկ, որոնք նստած էին Leila’s Pizza ռեստորանի բակում: Երկուսն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Դրանից մի քանի րոպե անց երեք մարդ է գնդակահարվել 1700 Ivar Avenue հասցեում, գիշերային ակումբի մոտ: Երեքի վիաճկն էլ կայուն ծանր է: Իսկ առավոտյան ժամը 6:30-ի հատվածում, 2000 Highland հասցեի մոտ դանակահարել են մի տղամարդու, ով տեղում մահացել է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, առայժմ հայտնի չէ երեք դեպքերի հնարավոր կապի մասին: Read more

Նյու Յորքում երեխա են սպանել

baby 5Նյու Յորքի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել զինված մարդու նկատմամբ, ով Բրուքլընում կրակել է 1-ամյա տղայի վրա: Երեխան գտնվում էր մանկասայլակում: Ոստիկանության խոսքերով՝ հրաձիգի նշանառության տակ երեխայի հայրն էր: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Անթիք Հենեսը սպանվել է: Փամփուշտը կպել է նրա դեմքին: Անթիքի ծնողները երեխային Բրուքսդայլ հիվանդանոց են հասցրել, որտեղ բժիշկները արդեն մահ են արձանագրել՝ դեմքի ձախ հատվածին դիպած փամփուշտի պատճառով: Ականատեսները հայտնել են, որ 4 կրակոց է հնչել ու երեխայի հայրը սարսափահար սկսել է գոռալ, որ երեխան սպանվել է: -Ես տեսա մի տղամարդու՝ մանկական սայլակով: Նա բղավում էր՝ իմ երեխայի վրա կրակել են: Նա խելագարվում էր,- պատմել է Ջինա Գամբոան: Նյու Յորքի քաղաքապետ Մայքըլ Բլումբըրգը տեղի ունեցածը անվանել է ողբերգություն երեխայի ընտանիքի եւ ամբողջ քաղաքի համար: Նյու Յորքի ոստիկանությունը գտնում է, որ մարդասպանների թիրախը երեխայի հայրն է եղել, ով նախկինում ավելի քան 20 անգամ ձերբակալվել էր թմրանյութերի տարածման, անօրինական զենք կրելու ու ավտոմեքենաներ առեւանգելու պատճառով: Երեխայի ծնողները խնդրել են, որպեսզի եկեղեցու քահանան իրենց հետ գնա դիակը նույնացնելու ու քահանան հայտնել է, որ ավելի սարսափելի բանի երբեք ականտես չէր եղել իր կյանքում: Read more

Կալիֆոռնիայում հրդեհները շարունակվում են

fire 6Ավելի քան հինգ հազար հրշեջներ շարունակում են Կալիֆոռնիայում բռնկված հրդեհի մարման աշխատանքները: Յոսեմիթի արգելոցի զգալի մասը ոչնչացրած հրդեհը չի հաջողվում մարել արդեն երրորդ շաբաթը շարունակ: Տեղական իշխանությունների տվյալներով, հրդեհը լավագույն դեպքում հնարավոր կլինի մարել սեպտեմբերի 20-ից ոչ շուտ: Հրդեհի մակերեսը գերազանցում է 910 քառակուսի կիլոմետրը: Սկսած 1932 թվականից այն իր հասցրած վնասի չափով չորրորդն է: Ոչնչացվել է 111 բնակելի տուն եւ տեխնիկական շինություն: հրդեհաշիջման համար արդեն 60 մլն դոլար է ծախսվելՀրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակի 45 տոկոսը, հաջողվել է կասեցնել կրակի տարածքում Սիերա-Նեւադա լեռների ուղղությամբ, որտեղ գտնվումէ  Սան Ֆրանցիսկոն սնուցող ջրամբարը: Յոսեմիթիում հրդեհվել է 243 քառակուսի կմ, բայց սեկվոյաների պուրակը պահպանվել էRead more

ԱՄՆ-ը սահմանափակ հարված կհասցնի Սիրիային


syr 6ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ ռազմական սահմանափակ հարված հասցնելու իր որոշման մասին։ Այժմ նա սպասում է իր այս որոշումը Կոնգրեսի կողմից հաստատվելուն՝ կոչ անելով օրենսդիր մարմնին օգնել իրեն այս սպառնալիքին հակադրվելու համար։ -Երկար ու մանրազննին քննարկումներից հետո ես որոշել եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայի վարչակարգի դեմ պիտի կիրառի ռազմական ուժ,- հայտարարել է նախագահը Սպիտակ տան Վարդերի այգում։ Նրա խոսքերով, Ամերիկան չի իրականացնի անժամկետ ներխուժում ու կհրաժարվի այնտեղ զորքեր ուղարկելու հնարավորությունից։ -Մեր գործողությունները կունենան ժամանակի ու ծավալների մեջ սահմանափակումներ,- ասել է նա: Օբաման հեռախոսով զրուցել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Ջան Բեյնըրի եւ Սենատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Հերրի Ռիդի հետ, որոնք երկուսն էլ, նրա խոսքերով, համաձայնվել են նստաշրջանը սկսվելուն պես անմիջապես անցկացնել քննարկումներ այս հարցով։ Կոնգրեսի նստաշրջանը սկսվում է սեպտեմբերի 9-ին, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք խոստանում են նիստի վերադառնալ օրեր առաջ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջան Բեյնըրը հայտարարել է, որ աջակցում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկին՝ Սիրիային հարված հասնելու վերաբերյալ, եւ կարծում է, որ իր գործընկերները պետք է նույնն անեն: ԱՄՆ կոնգրեսի փոքրամասնության ֆրակցիայի ղեկավար Նենսի Փելոսին նույնպես աջակցել է նախագահ Օբամայի առաջարկին: -Սիրիայում քիմիական զենքի կիրառումը չի կարելի անտեսել: Միացյալ Նահանգները պետք է պատասխանեն,- հայտարարել է նա: Read more

Պենտագոնը կրճատում է առափնյա նավերի գնումը

penta 5Պենտագոնի ղեկավարությունը մտադիր է կրճատել LCS նախագծով առափնյա նավերի գնումը՝ 52-ից հասցնելով 24 միավորի: Նման միջոցառումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ծախսերը՝ պաշտպանական բյուջեի կրճատման ֆոնին: Եթե որոշումը վերջնականապես ընդունվի, նոր նավերի մատակարարման վերջին պայմանագիրը կստորագրվի 2015 ֆինանսական տարվա ընթացքում, որը կսկսվի 2014-ի հոկտեմբերի 1-ից: Նավերի գնման ծավալների քննարկումը ներկայում ընթանում է 2015 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի նախապատրաստման շրջանակում, որը ծրագրվում է Կոնգրեսի դիտարկմանը ներկայացնել փետրվարին: ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը համաձայն չէ կրճատման պլանների հետ, սակայն եթե դա անխուսափելի է, պատվերը պետք է կրճատվի մինչեւ 32-ի: Այդ դեպքում վերջին պայմանագիրը կստորագրվի 2017-ին: 2010-ին ԱՄՆ ռազմածովային ուժերն անցկացրել են առափնյա գոտու նոր տիպի նավերի մրցույթ, որին մասնակցել են Lockheed Martin եւ Austal USA ընկերությունները: Մրցույթի ավարտից հետո զինվորականները չեն կարողացել հաղթող ընտրել եւ որոշել են նավեր պատվիրել երկուսից էլ: Read more

03 September 2013

Օբաման մեկնում է շրջագայության

obbbb 6ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնում է շրջագայության, որի ընթացքում կայցելի Շվեդիա եւ Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Մեծ քսանյակի գագաթնաժողովին: Շվեդիայի կառավարության ղեկավար Յոն Ֆրեդրիկ Ռայնֆելդտն ավելի վաղ հայտնել է, որ ինքը Օբամայի հետ բանակցություններ կվարի սեպտեմբերի 4-ին: Դրանց կհաջորդի Օբամայի հանդիպումը Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի եւ Իսլանդիայի կառավարությունների ղեկավարների հետ: Այնուհետեւ, ինչպես տեղեկացնում է Associated Press գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ սեպտեմբերի 5-6-ը տեղի կունենա Մեծ քսանյակի գագաթնաժողովըRead more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version