A+ A A-

May 2018

22 May 2018

Մեծ Բրիտանիայի արքայազն ամուսնացել է

14  2Մեծ Բրիտանիայում երեկ կայացել է արքայազն Հարրիի եւ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը, որին ներկա էին հարյուրավոր աստղեր ու հեղինակավոր հյուրեր՝ ամբողջ աշխարհից: Հանդիսավոր արարողությունից առաջ թագուհի Եղիսաբեթ երկրորդը արքայազն Հարրիին եւ նրա հարսնացուին շնորհել է Սասեքսի դքսի ու դքսուհու տիտղոսները։ Պսակադրությանը ուղիղ հեռարձակմամբ հետեւել են միլիոնավոր մարդիկ, տասնյակ հազարավորներն էլ  գիշերել են Վինձորյան դղյակի մերձակայքում, որպեսզի առավել նպաստավոր դիրք զբաղեցնեն արարողությունը դիտելու համար: Read more

Դավիթ Սանասարյանը վերահսկության ծառայության պետն է

 13  1Մերժիր Սերժին նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետ: Նշենք, որ ըստ նոր Սահմանադրական կարգավորումների, սա այն 4 կառույցներից մեկն է, որոնք գտնվում են վարչապետի անմիջական վերահսկողության ներքո։ Այս կառույցներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, պետական վերահսկողական ծառայությունը եւ պետական պահպանության ծառայությունը։ Ըստ էության, Պետական վերահսկողական ծառայությունը նորաստեղծ կառույց է լինելու, քանի որ նախկինում վարչապետի ենթակայությամբ նման մարմին չի գործել։ Ծառայությունը ուսումնասիրություններ է անցկացնելու պետական կառավարման համակարգի մարմիններում եւ հիմնարկներում, հետեւելու է կառավարության, վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացին, ինչպես նաեւ վերահսկողություն է ունենալու hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների, կատարման նկատմամբ։ Read more

Սփյուռքի նախարարությունն օրենք է մշակում

12  2Այս պահին Սփյուռքի նախարարությունում մեզ համար պետք է առանձնացնենք երեք ուղղություն՝ հայրենադարձություն, որն այս պահին պետք է լինի առաջնային, տնտեսական, բիզնես, գիտական ներուժի խորքային ուսումնասիրում եւ կենտրոնացում, եւ երրորդ՝ հայապահպանություն , - այս մասին նշել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով, նոր կառավարությունը շատ հավակնոտ ծրագիր է առաջ քաշել՝ երկրի բնակչության ավելացման հետ կապված. -Հայրենադարձությունը պետք է լինի բնակչության թվի աճին նպաստելու առաջնային եղանակը: Սա մի կառավարություն է, որն աշխատելու է ամեն հայի հետ։ Եղել ենք նախկին իշխանության լուրջ քննադատները, բայց նախարարություններում, այդ թվում Սփյուռքի նախարարությունում եղել են ու կան լուրջ պրոֆեսիոնալներ, որոնք շատ լուրջ աշխատել են ու աշխատելու են։ Այլ խնդիր, որ չի եղել քաղաքական կամք, որ թղթին հանձնվածն ի կատար ածի։ Իմ աշխատակիցներն իրենց մտքի թռիչքը իմ միջոցով կյանքի են կոչելու ,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այս պահին օրակարգում քննարկվում է Հայրենադարձության մասին ռազմավարական օրենքի նախագծի մշակումը։  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel