amga.tv

Switch to desktop Register Login

04 March 2017

Կալիֆորնիայի սենատում Հայաստանի հարցով հանձնաժողով են ստեղծել

pp 1Կալիֆորնիայի սենատի պետական հանձնաժողովը ստեղծել է Հայաստանի ու Արցախի հարցերով հատուկ հանձնաժողով, որը զբաղվելու է առեւտրի, արվեստի ու մշակութային փոխանակության հարցերով։ Հատուկ հանձնաժողովը ստեղծվել է սենատոր Էնթընի Պորտանտինոյի պահանջով ու նպաստելու է գործնական հնարավորությունների ընդլայնմանը՝ Կալիֆորնիայի, Հայաստանի ու Արցախի միջեւ առեւտրի, տնտեսական զարգացման, մշակութային իրազեկման ու կրթության ոլորտներում։ Պորտանտինոն ինքը նշել է, որ շատ հպարտ է, որ կարողացել է կյանքի կոչել հանձնաժողով ստեղծելու գաղափարը։ -Շատ բաներ կան, որ այդ երեք երկրները կարող են առաջարկել իրար ու ես վստահ եմ, որ Հայաստանն ու Արցախը ցնցող գործընկերներ կլինեն Կալիֆորնիայի համար՝ արդյունաբերության, մշակույթի ու արվեստի ոլորտներում,- հավելել է նա։ Այս հանձնաժողովը հսկայական հնարավորություններ է ստեղծում Ամերիկայի, Հայաստանի ու Արցախի միջեւ առեւտրի ընդլայնման համար։   Read more

04 March 2017

Նոր նախարարը աշխատանքի է գնացել ձիով

 

ink 3Միացյալ Նահանգների ներքին գործերի նոր նախարար Ռայն Զինկին առաջին օրն աշխատանքի է ժամանել կաուբոյի կոստյումով՝ ձի հեծած: Համապատասխան լուսանկարները նա հրապարակել է Twitter-ում: -Ինձ համար պատիվ է կանգնել Ազգային բնայգիների ծառայության սպաների կողքին: Այդ պրոֆեսիոնալները պատրաստ են իրենց կյանքը տալ մեզ համարԵրախտապարտ եմ ջերմ ընդունելության համար,- մեկնաբանել է նախարարը լուսանկարները: Իր արարքով Զինկին փորձել է ցուցադրել հավատարմությունը բնության, մասնավորապես, ազգային բնայգիների պաշտպանությանը: Ներքին գործերի նախարարության նոր ղեկավարը հայտնի է որպես որսի, ձկնորսության եւ զբոսաշրջության սիրահար: Նախքան ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելը, Զինկին եղել է Մանտանայից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Ավելի վաղ նա այդ նույն նահանգը ներկայացնում էր Սենատում, իսկ մինչեւ քաղաքական կարիերան սկսելն ավելի քան 20 տարի ծառայել է ծովային հետեւակում: Read more

04 March 2017

Կրակոցներ Նորթ Հոլիվուդում

666  123-ամյա մի երիտասարդ հրազենային վնասվածք է ստացել թիկունքից, մի կին էլ վիրավորվել է որովայնի հատվածում Նորթ հոլիվուդում ավազակախմբերի կողմից հարձգության հետեւանքով: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ժամը 7:25-ի սահմաններում Lankershim Boulevard-ի եւ Sherman Way-ի հատվածում, երկաթգծի մոտ: Լոս Անջելեսի ոստիկանության սպա Սոլ Ռամիրեզի փոխանցմամբ, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, ըստ բժիշկների, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավոր տղամարդուն վիրահատել են Providence Holy Cross հոսպիտալում, եւ բժիշկները փրկել են նրա կյանքը: Ընդ որում, ըստ իրավապահների, երկու անձինք վիրավորվել են իրարից տարբեր վայրերում, սակայն նույն կասկածյալների կողմից: Իրավապահները կարծում են, թե կրակողը եղել է 18th Street Gang ավազակախմբի անդամ: Իրավապահները նաեւ դեպքի տեսագրություն ունեն։ Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version