A+ A A-

06 February 2016

Նյու Յորքում կռունկը շրջվել է

kru 5Նյու Յորքում` Մանհաթնի ստորին հատվածում շինարարական կռունկը շրջվել է հետիոտնի համար նախատեսված մասում։ Նյու Յորքի ոստիկանության հաղորդմամբ՝ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել: Ընդ որում, այս թվերը դեռևս նախնական են: Շինարարական կռունկն ընկել է՝ փակելով փողոցը, ինչի արդյունքում վնասվել են նաև տեղում կայանված ավտոմեքենաները: Մեկ մարդ փակված է մնացել մեքենայի ներսում, փրկարարներին հաջողվել է դուրս հանել նրան: Կռունկը ոչ աշխատանքային վիճակում է եղել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:   Read more

Լոս Անջելեսի մետրոյում հնարավոր կլինի խոսել բջջայինով

met 5Մինչ օրս Լոս Անջելեսի մետրոյում բջջային հեռախոսները կարելի էր օգտագործել միայն երաժշտություն լսելու եւ խաղեր խաղալու համար, սակայն մարտի վերջից իրավիճակը կփոխվի, մետրոյի ստորգենտյա կայարաններում բջջային կապ եւ ինտերնետ է հայտնվելու։ Մետրոպոլիտենի ներկայացուցիչ Դեյվ Սոթերոն հայտարարել է, թե մարտի վերջին բջջային կապ կհայտնվի կարմիր եւ մանուշակագույն գծերում, որոնք երթեւեկում են Union եւ 7th Street/Metro Center կայարանների ուղղությամբ։ Ուղղեւորները կկարողանան զանգեր կատարել եւ շփվել ինտերնետով։ Իսկ արդեն տարեվերջին ողջ մետրոպոլիտենը միացած կլինի ցանցին։ Տրանսպորտի վարչությունը նաեւ ծրագրում է մինչեւ տարեվերջ ուայֆայով ապահովել քաղաքամերձ ավտոբուսային բոլոր ուղերթները։   Read more

Տեսախցիկները նպաստում են վթարների աճին

 tes 4Սենսացիոն վիճակագրություն է ներկայացրել Նահանգներում լուսացուցների վրա տեղադրված այն տեսախցիկների արդյունքների ուսումնասիրությունը, որոնք արձանագրում են ավտոմեքենաների` արգելիչ գծերի գերազանցումը: Ճանապարհային անվտանգության ապահովագրման ինստիտուտի տեղեկություններով, նման տեսախցիկների տեղադրումը Ֆլորիդայի նահանգում 14,6 տոկոսով մեծացրել է վթարայնությունը: Այսպես, Տամպայում, շրջանի ամենաբնակեցված քաղաքներից մեկում, 23 խաչմերուկում տեսախցիկների հայտնվելուց հետո վթարների թիվը մեծացել է 51 տոկոսով: Արդյունքում տեղի պատգամավորները նախագիծն անհաջող են համարել եւ որոշել են ապամոնտաժել բոլոր սարքավորումները: Պարզվել է, որ նման տեսախցիկները հնարավորություն են տվել կրճատել ճանապարհների` 90 աստիճան անկյան տակ հատման կետում բախումների թիվը: Սակայն ձգտելով խուսափել արգելիչ գիծը գերազանցելու համար տուգանքից` վարորդները հաճախ կտրուկ կանգ են առնում լուսացույցի դիմաց, ինչը հանգեցրել է հանդիպակաց ուղղությամբ եկող մեքենաների մասնակցությամբ վթարների թվի էական աճի: Իմիջիայլոց, Նահանգներում ընդամենը 439 տեսախցիկ կա, որոնք արձանագրում են հոծ գծի հատումը։ Read more

Անօդաչուն բախվել է Empire State Building-ին

emp 3Երեկ երեկոյան ոչ մեծ անօդաչու թռչող սարք է բախվել Նյու Յորքի ամենահայտնի երկնաքերին՝ 102-հարկանի Empire State Building-ին: Մեգապոլիսի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ անօդաչուի գործարկուն՝ Նյու Յորքի երիտասարդ բնակիչը, կալանավորված է: Նա, ենթադրաբար, փորձել է ապարատի միջոցով մի քանի լուսանկար անել, բայց կորցրել է դրա նկատմամբ վերահսկողությունը: Տղամարդը մեղադրվում է այն բանում, որ անօդաչուն կառավարելիս թույլ է տվել գործողություններ, որոնք սպառնացել են շրջապատողների անվտանգությանը: Թռչող ապարատը շենքին է բախվել 40-րդ հարկի բարձրության վրա, իսկ այնուհետեւ 35-րդ հարկում ընկել երկնաքերի հարթակներից մեկը: Empire State Building-ը բարձրությամբ Ամերիկայի խոշորագույն մեգապոլիսի երրորդ շենքն է։ Read more

Պետդեպարտամենտը հանձնարարական է հրապարակել

2  2Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հանձնարարական է հրապարակել իր երկրի քաղաքացիների համար, որում նախազգուշացնում է Թուրքիայի հարավարեւելյան շրջաններ, մասնավորապես, Սիրիայի հետ սահմանամերձ տարածք ուղեւորությունների մասին: Դրա պատճառ է նշվել միջազգային եւ տեղական ահաբեկչական խմբավորումների կողմից աճող սպառնալիքը: Նախազգուշացվել է, որ ահաբեկիչների թիրախներ կարող են դառնալ ժողովրդականություն վայելող տուրիստական օբյեկտները ամերիկյան կառավարությանը պատկանող շենքերը, ոստիկանությունը եւ Թուրքիայի իշխանության այլ տեղական մարմիններ: Բացի այդ, առկա է մարդկանց առեւանգումների սպառնալիք, հատկապես հարավ-արեւելքում: Այստեղ վտանգ են ներկայացնում նաեւ Սիրիայի տարածքից գնդակոծումները:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel