A+ A A-

25 March 2015

Ֆրանսիայում ինքնաթիռ է կործանվել

inq 5Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի հատվածում այսօր կործանվել է գերմանական բյուջետային Germanwings ավաընկերության A 320 օդանավը։ Նախնական տեղեկություններով, զոհվել է 150 մարդ, այդ թվում՝ օդանավի անձնակազմի 6 անդամները։ Ինքնաթիռում եղել է 16 գերմանացի դպրոցական: Նրանք փոխանակման ծրագրով գտնվել են Բարսելոնայում, անցկացրել են այնտեղ 9 օր, ապրել աշակերտների եւ ուսուցիչների հետ եւ վերադառնում էին Գերմանիա՝ Դյուսելդորֆից 80 կմ հեռավորության վրա գտնվող իրենց քաղաք: Ընդհանուր առմամբ օդանավում եղել է Գերմանիայի 67 քաղաքացի: Օդանավում եղել է Իսպանիայի 45 քաղաքացի՝ այդ թվում 2 երեխա, եւ Թուրքիայի 35 քաղաքացիներ։ Փրկարարների համար օդանավի աղետի վայրը դժվարհասանելի է եղանակային պայմանների պատճառով: Որոնողական աշխատանքները կարող են տեւել մի քանի օր: Դիսպետչերական ծառայությունները հայտնում են, որ օդանավն աղետի ազդանշան չի տվել: Տագնապի ազդանշան են բարձրացրել դիսպետչերական ծառայությունները, երբ կորցրել են կապը օդանավի հետ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 25-ին կայցելի օդանավի աղետի վայր: Ի դեպ, Ֆրանսիայի դիսպետչերները չեղյալ են համարել պլանավորած գործադուլը՝ աղետից հետո ի նշան համերաշխության: Էյրբաս ընկերությունը աղետի վայր է գործուղել իր փորձագետներին, որոնք ֆրանսիացի քննիչների հետ միասին կքննեն օդանավի աղետի պատճառները: Նշվում է, որ աղետի ենթարկված օդանավի օդաչուն ուներ տասնամյա փորձ եւ ընդհանուր առմամբ կատարել էր 6 հազար ժամ թռիչք: Օդանավը շահագործվում էր 1991 թվականից եւ կատարել էր ավելի քան 46 հազար 700 թռիչք, ավելի քան 58 հազար ժամ գտնվելով օդում: Read more

Կոնգրեսը Օբամային կոչ արեց օգնել Ուկրաինային

oooob 3Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որով կոչ է արվում նախագահ Բարաք Օբամային՝ մահաբեր զենքի մատակարարումներ սկսել Ուկրաինային։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 348 խորհրդարանական, դեմ են արտահայտվել 48-ը: Բանաձեւը հանձնարարական բնույթ է կրում: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ Ուկրաինային մահաբեր զենքի տրամադրումը թույլ կտա մեծացնել ինքնիշխանությունը պաշտպանելու ուկրաինացի ժողովրդի հնարավորությունները: -Անկախ, ժողովրդավարական եւ բարգավաճող Ուկրաինան համապատասխանում է Ամերիկայի ազգային շահերին,- ասված է տեքստում: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջան Բեյնըրը ասել է, թե կարծում է, որ առանց ռազմական օգնության ռուսական ագրեսիան հնարավոր չի լինի կանգնեցնել: Բեյները հույս է հայտնել, որ նախագահը համապատասխան միջոցառումներ կձեռնարկի: Ուկրաինայի արեւելքի հակամարտության ընթացքում զոհվածների համար պատասխանատվությունը բանաձեւի հեղինակները դրել են բացառապես Ռուսաստանի վրա: -Եթե մենք ագրեսիա թույլ տանք Ուկրաինայի նկատմամբ եւ մի կողմ քաշվենք՝ ուկրաինացիներին չտրամադրելով գոնե պաշտպանվելու հնարավորություն, ապա դրանով իսկ ազդանշան կտանք համաշխարհային հանրակցությանն այն մասին, որ պակասել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը պաշտպանելու մեր պատրաստակամությունը,- հայտարարել է բանաձեւի հեղինակներից մեկը՝ հանրապետական էդ Ռոյսը:  Read more

Ամերիկահայերը Արդարության երթ են անելու

YERTH 4Լոս Անջելեսում գտնվող Արեւմտյան Ամերիկայի, Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հանձնաժողովը Արդարության երթ է կազմակերպում, որը կմիավորի տարբեր ծագում ունեցող մարդկանց, ովքեր միասին կհավաքվեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հիշատակելու: Արդարության երթը կլինի միակ  միջոցառումն Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Մասնակիցները կհավաքվեն առավոտյան ժամը 10-ին, երթը կսկսվի Վեսթըրն եւ Սանսեթ բուլվարների խաչմերուկից: Մասնակիցները երթով կանցնեն մոտ 10 կիլոմետր դեպի Ուիլշը

ր թաղամասում գտնվող Թուրքիայի հյուպատոսարան՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի շարունակական ժխտողական քաղաքականության դեմ բողոքելու համար: Այս համահայկական երթը կմիավորի հայկական համայնքն արդարության իրենց ձգտման մեջ՝ ցուցաբերելով հավաքական ուժ եւ ոգի: Երթին կմիանան նաեւ այլ կազմակերպությունների անդամներ՝ ի նշան համերաշխության դեմ արտահայտվելով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի շարունակական ժխտմանը:

Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel