amga.tv

Switch to desktop Register Login

19 January 2015

Գյումրեցի փոքրիկը մահացավ

10923393 10152717495223165 1207793368831708339 nԱյսօր ժամը 17-ին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը։ Փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի փոխանցմամբ, երեխայի մոտ մի քանի անգամ գրանցվել է սրտի կանգ, իրենք անընդհատ փորձել են վերակենդանացնել, բայց մի քանի փորձից հետո երեխան մահացել է։ -Երեխան գերադասեց միանալ ծնողներին, - ասաց Դալլաքյանը։ Ըստ առողջապահության նախարարության, չնայած տեղի եւ արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատեւ, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան։ Երեկ երեկոյան երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Արդեն 7-րդ օրը կյանքի համար պայքարող երեխայի մոտ խորացել էր երիկամային եւ սրտանոթային անբավարարությունը: Նշենք՝ հունվարի 12-ին Գյումրիում ռուս զինվորական Վալերի Պերմյակովի ձեռամբ սպանվել էին Ավետիսյան ընտանիքի վեց անդամները: Ավետիսյանների ընտանիքից կենդանի էր մնացել միայն 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ում իրավապահները հայտնաբերել էին վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված: Փոքրիկը վիրահատվել էր նախ Գյումրիում, ապա Երեւանում։ Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version