A+ A A-

17 January 2015

Էրդողանի հերթական լպիրշությունը

erd 5Հայաստանի իշխանություններն այնքան են իջեցրել երկրի հեղինակությունը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական լկտի հայտարարությամբ ծաղրում է Սերժ Սարգսյանին։ Հիշեցնենք, որ երեկ նա Ալիեւի հետ հանդիպմանը ասել էր, թե ապրիլի 24-ին Թուրքիայում նշելու են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը։ Իսկ այսօր Էրդողանը Սերժ Սարգսյանին հրավիրել է մասնակցել արարողություններին, որոնք կայանալու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը։ Սերժ Սարգսյանը պատասխան նամակ է ուղարկել Էրդողանին եւ ասել. -Մինչեւ հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարեւոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:Խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակըRead more

Վարդան Պետրոսյանի գործով դատախազը վեց տարի վեց ամիս է բահանջել

 

vardan 4Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատի ժամանակ դատախազ Արթուր Սարգսյանը դերասանի համար պահանջել է 6 տարի 6 ամիս ազատազրկումԱյսօր նաեւ ելույթ են ունեցել տուժող կողմի փաստաբանն ու տուժածների հարազատները, որոնք դերասանի փաստաբաններին եւ լրագրողներին մեղադրել են դատավարությունը շոու դարձնելու մեջ։ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին միջնորդել է հետաձգել նիստը` հաջորդ դատական նիստին Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանի ներկայությունն ապահովելու համար: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 23-ին: Այդ օրը դատարանը կլսի Վարդան Պետրոսյանի փաստաբանների պաշտպանական ճառերն ու մեղադրյալի վերջին խոսքը: Ամենայն հավանականությամբ, հենց այդ օրն էլ կհրապարակվի վճիռը։  Read more

Երեւանում վիրահատել են վեց ամսական փոքրիկին

seryoja 5 Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel