A+ A A-

05 January 2015

Մահացել է Ռուդիկ Հովսեփյանը

RUDO 5Սարսափելի եւ ծանր լուր ունենք հայտնելու, այլեւս մեզ հետ չէ քաղաքական հայտնի մեկնաբան, ճանաչված լրագրող, հրաշալի մարդ եւ ընկեր Ռուդիկ Հովսեփյանը: Մեր հեռուստատեսության անձնակամը, բոլոր հեռուստադիտողները սգում են հրաշալ այդ մարդու անժամանակ մահը: Ռուդիկ Հովսեփյանը ծնվել է 1946 թ. հունվարի 28-ինՆա 18 տարեկանից իր առաջին քայլերն է արել պրոֆեսիոնալ բեմում։ 1964 թ աշխատանքի է անցել երգի-պարի պետական անսամբլում, որպես պարախմբի քոնցերտմեյստեր։1968թ. որպես բաս կիթառահար ընդունվել է պարի պետական անսամբլ։ 1971թ. նշանակվել է Թատերական ընկերության ստեղծագործական բաժնի վարիչ, Ճանաչված ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի օգնական։ 1973թ. ընդունվում է Երեւանի դրամատիկական թատրոն, որպես դերասան, իսկ  1975թ. նշանակվում է Դրամատիկական թատրոնի երաժշտական բաժնի վարիչ: Ռուդիկ Հովսեփյանը 1991թ. մշտական բնակության է տեղափոխվում Միացյալ Նահանգներ, որտեղ հենց առաջին օրերից հիմնում է Վարագույր հեռուստաժամը, որով մինչ վերջերս եթեր էր հեռարձակվում՝ անկողմնապահ ներկայացնելով քաղաքական մեկնաբանությունները: Նա 1995թ. Լոս Անջելեսում բեմադրեց Լլոյդ Վեբըրի Հիսուս Քրիստոս Ռոք օպերան, որից հետո 1997 թ այն բեմադրեց Երեւանում: Ռուդիկ Հովսեփյանի հոգեհանստյան արարողությունը կայանալու է հինգշաբթի հունվարի 8-ին, երեկոյան ժամը 7-ին, Առաջնորդարանին կից սրբոց Ղեւոնդյաց եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 9-ին, ժամը 11:15-ին, Հոլիվուդ հիլզի Forest Loan գերեզմանատանըRead more

Բենզինի գինը հասել է վեց տարվա նվազագույնին

gaz 5Ամերիկյան բոլոր լցակայանների գրեթե 40 տոկոսում բենզինի գինը նվազել է մեկ գալլոնի համար 2 դոլարից: Առաջին անգամ բենզինի գալոնը երկու դոլար էր դարձել մեկ ամիս առաջ Օկլահոմա սիթիի բենզալցակայաններից մեկում, իսկ այսօր արդեն, ըստ վառելիքի գների տեղեկատվական ծառայության, 48 հազար լցակայաններ բենզին են վաճառում 2 դոլարից էլ պակաս գնով: Համաամերիկյան միջին գինը կազմում է 2, դոլար 20 սենթ, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին վեց տարվա ընթացքում: Յոթ նահանգներում բենզինի գներն ամբողջությամբ նվազել են երկու դոլարից: Վերլուծաբանները, սակայն, լրջորեն կասկածում են, որ բոլոր 130 հազար լցակայաններում բենզինի գինը կնվազի երկու դոլարից: Արեւմտյան եւ հյուսիս-արեւելյան նահանգներում գործում է մեկ գալլոնի համար 40 սենթ հարկը, ինչը չի նպաստում բենզինի գների հավելյալ նվազմանը: Read more

Սարսափելի հանցագործություն Լոնգ Բիչում


mex 4Քյալիֆոռնիայում նահանգում անհայտ անձինք վիրավորել են երեք մարդու եւ նորածնի առեւանգել: Մեկ կին եւ երկու տղամարդ վիրավորվել են Լոնգ Բիչի տներից մեկում՝ հրաձգության ընթացքում: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ ոստիկանության՝ տնից առեւանգել են նորածին աղջնակի: Ավելի ուշ Լոնգ Բիչի ոստիկանությունը հայտնել է, որ 3 շաբաթական Էլիզա Դելակրուսին մեռած են գտել: Դին հայտնաբերել են տանից 100 մղոն հեռավորության վրա, Imperial Beach առեւտրի կենտրոնի մերձակայքում: Երեխայի մայրն ու քեռին հիվանդանոցում են, ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանության լեյտենանտի խոսքով, երեխայի հորը դուրս են գրել հիվանդանոցից: Կասկածյալի մասին առայժմ չի հաղորդվում, ընթանում են նրա որոնումները: Իրավապահները չեն բացառել, որ ընտանիքը ճանաչել է նրան:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel