A+ A A-

22 July 2014

Ծխողի այրուն հսկա գումար կվճարեն

camel 8Ֆլորիդա նահանգի Փենսաքոլա քաղաքի դատարանը Միացյալ Նահանգներում ծխախոտի արտադրության ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկին՝ RJ Reynolds Tobacco Company-ին, պարտադրել է թոքերի քաղցկեղից մահացած ամերիկացու ընտանիքին փոխհատուցել 23.6 մլրդ դոլար: Սինթիա Ռաբըրթսընը դատարան էր դիմել 2008 թվականին: Նրա ամուսինը՝ ավտոբուսի վարորդ Մայքլ Ջանսընը մահացել է 1996 թ. 36 տարեկանում: Հայցվորի փաստաբանի խոսքով՝ նրա ամուսինն ավելի քան 20 տարվա ընթացքում օրական 1-3 տուփ ծխախոտ է ծխել: Նա չի կարողացել թողնել ծխելը: Նա ծխել է նույնիսկ իր մահվան օրը,- ասել է փաստաբան Ռայըն Ջիլիսընը: 2008 թվականին Մայքլ Ջանսընի ընտանիքը դատական հայց է ներկայացրել ծախախոտ արտադրող ընկերության դեմ եւ արդյունքում շահել է դատը: Ըստ որոշման՝ ընկերությունը պարտավորվել է մահացածի կնոջը փոխհատուցել 7,3 մլն դոլար, իսկ որդուն՝ 9,6 մլն դոլար: Այսքանով, սակայն, դատական գործընթացի չի սպառվել: Անցյալ շաբաթ դատարանը նշանակել է լրացուցիչ տուգանք, ինչը եւ զգալի մեծացրել է փոխհատւոցման ենթակա գումարի չափը: Ըստ մեղադրյալ կողմի՝ RJ Reynolds ընկերությունը պատշաճ կերպով գնորդներին չի տեղեկացնում, որ իր արտադրանքը վտանգում է առողջությունը: R.J. Reynolds Tobacco Company-ի փոխտնօրենը խոստացել է վիճարկել այդ ապշեցուցիչ վճիռը:   Read more

Սեռական կամ գենդերային խտրականությունը կարգելվի

Gnder 5նախագահ Բարաք Օբաման նախատեսում է հրամանագիր ստորագրել` սեռական կողմնորոշման կամ գենդերային խտրականության վերաբերյալ արգելքի մասին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի` փաստաթուղթը արտոնություններ չի պարունակում կրոնական կազմակերպությունների համար, ինչը ողջունում են գեյերի իրավունքները պաշտպանող ակտիվիստներըԸստ հրամանագրի` կրոնական կազմակերպություններին արգելված է աշխատանքի ընդունելիս հիմնվել սեռական կողմնորոշման կամ գենդերային պատկանելության վրա, բացառություն են կազմում կրոնական խմբերը: Ավելի վաղ արգելվել էր ռասայական, մաշկի գույնի, կրոնի, սեռի, ազգային պատկանելության, հաշմանդամության եւ տարիքի խտրականությունը: Read more

Ադրբեջանցիները Մոսկվայում գործարար են առեւանգել

Azeri 4Մոսկվայի մարզում ոստիկանությունը ձերբակալել է խմբավորման մասնակիցների, ովքեր կասկածվում են փրկագնի ստացման նպատակով մոսկվացի ձեռնարկատիրոջ առեւանգման մեջ: -Ընթացիկ տարվա հուլիսին չարագործները գործարարին առեւանգել են Մոսկվայի Հարավարեւելյան շրջանում եւ նրա հարազատներից պահանջել 500 հազար դոլարի չափով փրկագին,- հայտնել են ներքին գործերի նախարարությունից: Կասկածյալները ձերբակալվել են Մոսկվայի մարզի Մատիշինի շրջանում անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում: Նրանք 28-ից 47 տարեկան Ադրբեջանի 11 քաղաքացիներ են: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:   Read more

հիվանդանոցը 190 միլիոն դոլար կվճարի

 hopkins 8Մերիլընդ նահանգի Ջանս Հափքինսի անվան հիվանդանոցը 190 միլիոն դոլար կվճարի գինեկոլոգի այն հիվանդներին, ովքեր բողոքում են, իբր բժիշկը նրանց այցելությունները գաղտնի տեսագրել է: Բողոքներ են ներկայացրել գրեթե 8 հազար կանայք:Հաղորդվում է, որ բժիշկ Նիկիտա Լիվին, ով անցած տարի ինքնասպան է եղել, գրիչների և բանալիների ամրակների մեջ տեսախցիկներ է տեղադրել:Այս համաձայնագիրը ամերիկայի պատմության մեջ ամենախոշորն է:Առաջին անգամ Լևիի այս գործողությունների մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ նրա գործընկերը գինեկոլոգի մոտ տեսագրող գրիչ է նկատել: Ավելի ուշ իշխանությունները նրա տանը կոշտ դիսկերի վրա տեսագրված հիվանդների լուսանկարներ և տեսագրություններ են հայտնաբերել: Բժիշկին հեռացրել են աշխատանքից 2013թ. փետրվար ամսին, որից տասն օր անց նա մահացած է հայտնաբերվել: Read more

Հալեպում հայեր են վիրավորվել

 Alepppp 5Հանգստյան օրերին Հալեպի հայաշատ թաղամասերում դարձյալ պայթյուններ են լսվել: Զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված հրասանդի արկի պայթյունի հետեւանքով Սուլեյմանիե թաղամասում վիրավորվել են Ավետիս եւ Էլիզ Քյուրքճյանները, իսկ պատահական փամփուշտից վիրավորվել է Լարա Սնունին:Վիրավորների վիճակը գնահատվում է բավարար: Հալեպում կան թաղամասեր, որոնք ավելի քան 50 օր ջրազրկված են, սակայն ընդհանուր առմամբ ջրամատակարարման հարցը համեմատաբար կարգավորվել է, եւ էլեկտրական սարքերի միջոցով հնարավոր է լինում որոշակի ժամերի տուն ջուր հասցնելը։ Այնուհանդերձ, մարդիկ շարունակում են տուն տանել դպրոցների, եկեղեցիների եւ մզկիթների բակերում փորված հորերի ջուրը, որը, սակայն, խմելու համար պիտանի չէ եւ օգտագործվում է կենցաղային նպատակներով: Read more

Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա

EJM 4Նախօրեին երեկոյան հարձակում է տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա: Վեճը սկսվել է կենցաղային հողի վրա: Մի վրացուհի եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան եւ չի կարողացել այն դուրս բերել՝ այլ մեքենաների  պատճառով: Նրան օգնություն են առաջարկել եկեղեցու հոգեւորականը եւ թեմի պաշտոնյաները: Սակայն կինը մերժել եւ զանգահարել է իր մտերիմներին, ովքեր գալով՝ հայհոյանքներ են տվել: Երեկոյան կողմ նույն խումբը՝ մոտ 50 հոգի, հարձակվել են եկեղեցու առջեւ կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի տնտեսվարի եւ աշխատակցի վրա, դաժանորեն ծեծել նրանց: Հարձակվողները պոկել են հոգեւորականներից մեկի լանջախաչը եւ վերցրել են իրենց հետ: Մինչեւ ոստիկանների մոտենալը, Առաջնորդարանի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը իրեն ամրակցված օրինական զենքից մի քանի անգամ կրակել է օդ եւ հանդարտեցրել կռվողներին: Այս պահի դրությամբ քրեական գործ է հարուցվել եւ ընթանում է քննություն: Բավական լուրջ վնասվածքներ է ստացել Լեւոն Իսախանյանը, ում տրվել է դատաբժշկական ուղեգիր: Read more

Ավիաաղետ Նյու Յորքում

Plasic 7Plasic 7Նյու-Յորք նահանգի Լեյք-Փլասիդ քաղաքի օդանավակայանում մեկ շարժիչով՝ Mooney M20 ինքնաթիռը, վայրէջքի ժամանակ կործանվել է. կա 3 զոհ: Նախնական տվյալներով դեպքից առաջ՝ օդանավակայանում ուր պատրաստվում էր գետնին հասնել վթարված ինքնաթիռը միեւնույն ժամանակ երկրորդ օդանավն է վայրէջք կատարել : Mooney M20-ի օդաչուն ստիպված է եղել երկրորդ անգամ մոտենալ թռիչքուղուն, սակայն չի կարողացել իրականացնել վայրէջքը: Նախնական տեղեկությունների համաձայն վթարի պատճառը տեխնիակական անսարքությունն է եղելRead more

Վիսկանսընում գնացքներ են բախվել

Wisc 5 Վիսկանսըն նահանգում կիրակի գիշերը երկու գնացքներ բախվել են միմյանց, որի պատճառով 5.000 գյալըն դիզել է թափվել: Associated Press-ի փոխանցմամբ, ինչպես տեղեկացնում է հրշեջ ծառայության ղեկավարը, գնացքների բախման վայրում գծերից դուրս է եկել 10 վագոն: Անվտանգության նկատառումներով տարհանվել են դեպքի վայրից կես մղոն շառավղի վրա գտնվող տարածքի բնակիչները: Տարհանման գոտում գտնվում է ավելի քան 100 տուն: Գնացքի կոնդուկտորն ու ինժեները վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:  Read more

Ինքնաթիռի կործանման մեջ մեղադրում է Ռուսաստանին

Malas 5Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջան Քերրին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի արեւելքում ռուսամետ ակտիվիստներին զենքի խոշոր խմբաքանակ մատակարարելու համար: CNN հեռուստաալիքի եթերում Քերրին հայտարարել է, որ նախորդ ամիս Նահանգները Ռուսաստանից Ուկրաինա զենքի մատակարարման շարժ է արձանագրել, որպես օրինակ բերվում է 150 զրահամեքենաների, տանկերի եւ հրթիռային սարքավորումների շարքերը, որոնք փոխանցվել են ռուսամետ ակտիվիստներին: Նա նաեւ հայտնել է, որ գաղտնալսել են ռուսամետ ակտիվիստների կողմից ռուսական  ռադարային կառավարմամբ Բուկ հրթիռային համակարգ փոխանցելու մասին բանակցություններըորի օգնությամբ էլ խփվել է մալայզիական Բոինգը: Բացի դրանից, ըստ ՔերիիԱՄՆ-ն տեղեկություն ունի, որ Ռուսաստանի հարավ-արեւմուտքում գտնվող ուսումնական կենտրոնում տեղի է ունենում մարտիկների պատրաստում: -Պարզ է, որ Ռուսաստանն քաջալերում է անջատականներինզինում նրանց, մարզում, - հայտարարել է պետքարտուղարը: Իսկ Ուկրաինայի փրկարարները հայտնել են, թե դեպքի վայրում 223 ուղեւորի դիակ են հայտնաբերել: Աղետի հետեւանքով զոհվել էր 298 մարդ: Որոնողական աշխատանքներին 200 մարդ է մասնակցում , ինչպես նաեւ շուրջ 800 կամավորներ: Այնտեղ 20 միավոր տեխնիկա է աշխատում: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel