A+ A A-

05 June 2014

Բաշար Ասադը նախագահ է ընտրվել

assss 4Սիրիայի Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը հայտարարել է, որ Բաշար Հաֆեզ ալ Ասադը հաղթել է հունիսի 3-ին կայացած նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների մեծամասնությունը: Ասադի օգտին քվեարկել են 10 միլիոն 319 հազար 723 քաղաքացիներ, որը կազմում է ընդհանուր ձայների 88,7 տոկոսը: Բացի այդ, տեղի ունեցած քվեարկության վերջնական արդյունքներով ընտրելու իրավունք ունեցող 15 միլիոն 845 հազար 575 մասնակիցներից ընտրություններին արտասահմանում եւ երկրի ներսում մասնակցել է 11 միլիոն 634 հազար 412 մարդ, որը կազմում է ընդհանուր թվի 73,42 տոկոսը: Նախագահի մյուս թեկնածուներից Հասան Աբդ Ալլահ ան Նուրին ստացել է 500 հազար 279 ձայն, որը կազմել է ընդհանուր ձայների 4,3 տոկոսը, իսկ Մահեր Աբդ ալ Հաֆիզը՝ 372 հազար 301 ձայն, այսինքն՝ 3,2 տոկոսը: Սիրիայում երկրի նախագահը ընտրվել է 7 տարի ժամկետով: Մինչ ընտրությունների արդյունքների հրապարակումը Եվրամիությունն արդեն հայտարարել է, որ այն չի կարելի համարել ժողովրդավարական քվեարկություն: Ընտրությունների անցկացման փաստը դատապարտել են նաեւ Միացյալ ՆահանգներըRead more

Սիրելի հաղորդավարը ձեր օգնության կարիքն ունի




ruddd 8AMGA
հեռուստաընկերության Վարագույր հաղորդաշարը իրապես դարձել է մեր հեռուստադիտողների լավագույն բարեկամներից մեկը: Քսան տարի շարունակ Ռուդիկ Հովսեփյանը սրտացավությամբ ձեզ է ներկայացրել հայաստանյան քաղաքական իրողությունները եւ իր տեսլականը: Ցավոք, վերջին ամիսներին Վարագույրը հազվադեպ էր ուղիղ եթերով հեռաձակվում մեր հեռուստադիտողների համար: Պատճառն այն է, որ Վարագույրի հիմնադիր ու երկարամյա վարող, քաղաքական վերլուծաբան, լրագրող Ռուդիկ Հովսեփյանը գտնվում է առողջական ծայրահեղ ծանր վիճակում եւ նրան անհրաժեշտ է անհապաղ ու ինտենսիվ բժշկական միջամտություն։ Մեր ընկերը եւ վերջին քսան տարիների ձեր մշտական բարեկամը լուրջ խնդիր ունի, եւ մենք բոլորս միասին կարող ենք ձեռք մեկնել Ռուդիկին, օգնել՝ հաղթահարելու նրան տանջող հիվանդությունը: Հրավիրելով հայ գործարարների, կազմակերպությունների, հիմնադրամների ու անհատների ուշադրությունը այս անհետաձգելի խնդրին, մենք ակնկալում ենք ձեզանից հնարավոր դրամական օժանդակություն, որից կախված է Ռուդիկ Հովսեփյանի հետագա բուժման ընթացքը։ Այս օժանդակությամբ պայմանավորված կլինի ամենասեղմ ժամկետներում նրա բուժման կազմակերպումը, որի հետաձգումը կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ։ Այս նպատակով բանկում բացվել է հաշվեհամար, որը այժմ ձեր էկրաններին է։ Այս հաշվեհամարին ձեր փոխանցումներն անելով, դուք հսկայական օգնություն կցուցաբերեք մեր շատ սիրելի Ռուդիկ Հովսեփյանին եւ նրա ընտանիքին։ Վստահ ենք, որ Ռուդիկի Հովսեփյանի հանդիսատեսը մենակ չի թողնի մեր ազգի ու հայրենիքի նվիրյալին՝ նրա  կյանքի այս դժվարագույն շրջանում։ Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel