Նյու Յորքում մայիսի 21-ին պաշտոնապես իր դռները կբացի 2001թ. սեպտեմբերի 11-ին Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերերի վրա իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված թանգարանը, իսկ պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 15-ին, նախագահ Բարաք Օբամայի մասնակցությամբ: Թանգարանը գտնվում է այնտեղ, որտեղ 13 տարի առաջ կանգնած էին երկվորյակ շենքերը: 700 մլն դոլար արժողությամբ թանգարանն ու հուշահամալիրը կառուցվել են մի քանի տարի: Շինարարությանը խանգարում էին դիզայնի շուրջ վեճերը, հետաձգումներն ու մինչ օրս շարունակվող քննարկումները, արդյոք արժե այնտեղ թաղել զոհվածների մնացորդները: Թանգարանը գրեթե ամբողջությամբ գտնվում է գետնի տակ: Դրա ցուցանմուշների մեջ կան երկնաքերների մնացորդներ եւ ողբերգության մասին հիշոցնող այլ նյութեր, զովածների լուսանկաներ, եւ օգնության աղաղակների ձայնագրությունները: Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբըրգը, ով 8 տարի առաջ մեկնարկած նախագծի ղեկավարն է եւ թանգարանի գլխավոր մենեջըրը, ասել է, որ քաղաքն այս թանգարանի կարիքն ուներ, ինչպես նաեւ երկիրն ու աշխարհը։ 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները երկու ուղեւորատար օդանավ էին ուղղել Նյու Յորքի համաշխարհային առեւտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Ահաբեկչության կազմակերպման համար Միացյալ Նահանգերի հատուկ ծառայությունները մեղադրել են Ալ-Կաիդա խմբավորմանն ու անձամբ նրա ղեկավար Ուսամա բին Լադընին: Read more
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ եթե երկիրը չարդիականացնի ճանապարհները, նավահանգիստները, կամուրջները, գործարարներն այլ երկրներ կորոնեն իրենց միջոցները ներդնելու համար: Օբաման ելույթ է ունեցել Նյու Յորք նահանգի Թերիթաուն քաղաքում, Թափըն Զիի կամուրջի մոտ: Կամուրջը լուրջ վերանորոգվել է, եւ արժեցել 4 միլիարդ դոլար: Օբաման մեղադրել է հանրապետականներին՝ երկրի ենթակառուցվածքների արդիականացումն արգելակելու համար: Նրա խոսքով, կամուրջի վերանորոգման թույլտվությունը տեւել է հինգ տարի, իսկ վերանորոգումն ընդամենը մեկուկես: Նա նշել է, թե Միացյալ Նահանգների ողջ տարածքում ենթակառուցվածքները վերանորոգման եւ արդիականացման կարիք ունեն, օրենսդիրներին կոչ է արել արագ քննարկել այդ հարցը, քանի որ դա դրական կազդի նաեւ նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Read more
Լոելում, Մասաչուսեթսի քաղաքապետարանի մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է կանգնեցվել: Մոր Ձեռքերը Հուշարձանի նախագիծը հայ համայնքի անդամների եւ քաղաքապետ Ջեյմս Միլինազոյի օգնությամբ սկսեց իրագործվել 2011թ.-ից: Հետագայում նրանց միացան Մերիմակ Վյալիի Հայոց ցեղասպանության հուշարձանի կոմիտեի անդամները: Բրոնզից եւ գրանիտից պատրաստված հուշարձանի նախագծի հեղինակը Դանիել Վարուժան Հեջինյանն է: Հուշարձանի վերեւի հատվածում կան հյուսող եռաչափ ձեռքեր: Մեծ խաչը տեղակայված է ձեռքերի ներքեւում: Գործվածքի մի մասը, որը կախված է խաչի վրա, խորհրդանշում է հայկականության ուժն ու գեղեցկությունը: Խաչի ներքեւում մակագրություն կա. -Հանգույց առ հանգույց նրա ձեռքերը հյուսում են հայ ժողովրդի պատմությունը: Չնայած ցեղասպանության ցավին եւ սարսափին՝ հայ ժողովուրդը հանգույց առ հանգույց վերականգնում է իր հույսերը եւ երազանքները, քանի որ մենք ծաղկում եւ բարգավաճում ենք: Read more
Powerd by Bloogie