A+ A A-

15 April 2014

Խոշոր վթար Մեքսիկայում

mexxx 7Առնվազն 36 մարդ է զոհվել, եւս չորսը՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Մեքսիկայում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով: Ճանապարհով ընթացող ուղեւորատար ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի եւ բախվել բեռնատարին: Բեռնատարը այդ պահին խափանված է եղել ե կայանված է եղել ճանապարհին՝ առանց կանգառի համապատասխան նշանների: Բախման հետեւանքով ավտոբուսը հրդեհվել է, եւ փրկարարների ժամանման պահին այն ամբողջությամբ մոխրացած է եղել: Ավտոբուսում գործարարներ են եղել, որոնք գործնական համաժողովի մասնակցելու համար Տաբասկո նահանգի մայրաքաղաք Վիլյահերմոսայից ուղեւորվում էին  երկրի մայրաքաղաք Մեխիկո: Ոստիկանության կոմիսար Խորխե Բրավո Ֆլորեսը հայտարարել է. – Մենք շատ ենք մտածում այդ մասին: Պատրաստվում ենք վճռական միջոցներ ձեռնարկել ուղեւորափոխադրման այդ տեսակի հարցով: Մեքսիկայում մահացու ելքով ճանապարհային վթարները հաճախ են լինում: 2012թ. Վերակրուսում բեռնատարի եւ ավտոբուսի բախման հետեւանքով զոհվել էր 43 մարդ, իսկ մի քանի ամիս անց 30 մարդ էր զոհվել Գերերո նահանգում: Read more

Յուտայում յոթ նորածնի դիակ են գտել եւ ձերբակալել մորը

uthm 5 Յութա նահանգի Սոլթ լեյք սիթիի մերձակայքում, Փլեսընթ-Գրով քաղաքի ոստիկանությունը բնակելի տան նկուղում 7 նորածնի դի է հայտնաբերել: Դեպքի առթիվ ձերբակալվել է Մեյգըն Հանթսմենը, որն ավելի վաղ բնակվել է այդ տանը։ Նա հայտնել է, որ նա երեխաներին լույս աշխարհ է բերել 1996-ից 2006 թվականներին: Հանթսմընը, ով 3 տարի առաջ այդ տանից տեղափոխվել է նոր տուն, մեղադրվում է սպանության մեջ: Ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Ռաբըրթսը հայտնել է, թե կնոջ նախկին ամուսինն ավտոտնակը մաքրելիս կասկածելի տուփ է գտել։ Երբ բացել է այն, հայտնաբերել է երեխայի մարմին: Նա դիմել է ոստիկանություն, ովքեր էլ խուզարկել են տունն ու ընդհանուր առմամբ 7 տուփ են գտել, որոնց մեջ նորածնի մարմիններ են եղել։ Հայտնի է դարձել, որ կինը 6 երեխա ունի: Նա այդ տունը լքել է այն ժամանակ, երբ բաժանվել է ամուսնուց: Ներկայումս ուսումնասիրվում է նորածինների գենետիկան, պարզելու համար, թե արդյոք կինն իսկապես նրանց մայրն է: Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ քննիչների համար այս գործը դժվարին է եղել, քանի որ նրանց հոգեբանական վիճակն ամեն բացվող տուփի հետ գնալով վատացել է: Մեյգըն Հանթսմենը տեղափոխվել է Յուտայի բանտ եւ նրան սպանության մեղադրանք է առաջադրվել: Read more

Ռուսաստանը շարունակում է իր սադրանքը

russ 5Ռուսական հատուկ ծառայությունները շարունակում են իրենց սադրիչ գործողությունները Ուկրաինայի Հարավում եւ Արեւելքում: Լավ զինված դիվերսանտները, հիմնականում ռուսաստանից, տեղական սադրիչների աջակցությամբ, գրավում են վարչական շենքերը Դոնեցկում, Լուգանսկում, Խարկովում եւ Սլավյանսկում՝ ծեծի ենթարկելով Ուկրաինայի ամբողջականության կողմնակիցներին եւ ոստիկաններին: Ուկրաինայի իշխանությունները ազգային գվարդիայի ուժեր են մտցրել Սլավյանսկ: Ռուսամետները շարունակում են արգելափակված պահել քաղաքի մատույցները: Փոխհրաձգություններ են եղել ցուցարարների եւ ուկրաինական ուժերի միջեւ: Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի խոսքով, զոհեր կան երկու կողմից էլ, զոհվել է անվտանգության մի սպա: Լուգանսկ եւ Դոնեցկ մարզերի հոգեւոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը հայտնել է, որ Սլավյանսկ քաղաքի մուտքի մոտ ակտիվացած մի խումբ անհայտ զինյալների եւ քաղաքաբնակների միջեւ բախումների եւ լարված իրավիճակի հետեւանքով մահացել է հայ երիտասարդ Ռուբեն Ավանեսյանը: Խարկովում բախումների հետեւանքով տուժել է 50 մարդ, նրանցից 10-ին տեղափոխել են հիվանդանոց: Կիեւում արդեն իսկ հայտարարում են, որ ռուսաստանը բացահայտ ռազմական գործողություններ է սկսել: Եվրամայդանի ակտիվիստները բողոքի ակցիաներ են արել քաղաքում՝ պահանջելով ավելի ակտիվ հակազդել զավթիչներին:   Read more

Յուտայում յոթ նորածնի դիակ են գտել եւ ձերբակալել մորը

uthm 5Յութա նահանգի Սոլթ լեյք սիթիի մերձակայքում, Փլեսընթ-Գրով քաղաքի ոստիկանությունը բնակելի տան նկուղում 7 նորածնի դի է հայտնաբերել: Դեպքի առթիվ ձերբակալվել է Մեյգըն Հանթսմենը, որն ավելի վաղ բնակվել է այդ տանը։ Նա հայտնել է, որ նա երեխաներին լույս աշխարհ է բերել 1996-ից 2006 թվականներին: Հանթսմընը, ով 3 տարի առաջ այդ տանից տեղափոխվել է նոր տուն, մեղադրվում է սպանության մեջ: Ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Ռաբըրթսը հայտնել է, թե կնոջ նախկին ամուսինն ավտոտնակը մաքրելիս կասկածելի տուփ է գտել։ Երբ բացել է այն, հայտնաբերել է երեխայի մարմին: Նա դիմել է ոստիկանություն, ովքեր էլ խուզարկել են տունն ու ընդհանուր առմամբ 7 տուփ են գտել, որոնց մեջ նորածնի մարմիններ են եղել։ Հայտնի է դարձել, որ կինը 6 երեխա ունի: Նա այդ տունը լքել է այն ժամանակ, երբ բաժանվել է ամուսնուց: Ներկայումս ուսումնասիրվում է նորածինների գենետիկան, պարզելու համար, թե արդյոք կինն իսկապես նրանց մայրն է: Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ քննիչների համար այս գործը դժվարին է եղել, քանի որ նրանց հոգեբանական վիճակն ամեն բացվող տուփի հետ գնալով վատացել է: Մեյգըն Հանթսմենը տեղափոխվել է Յուտայի բանտ եւ նրան սպանության մեղադրանք է առաջադրվել:   Read more

Դանակահարության գործով հայ անչափահաս է դատապարտվել

santa 5 Անչափահասը, ում մյուս հայերի շարքում քալիֆորնիական Սանտա-Մոնիկա քաղաքում դանակահարության գործի շրջանակներում մեղադրանք են ներկայացրել, հարձակման մեղադրանքի մեկ կետով իրեն մեղավոր է ճանաչել: Նրան դատապարտել են գտնվում է դատարանի խնամքի ներքո: Մեղադրանքի մյուս երկու կետերը մերժվել են: Պաշտոնյաները չեն կարող անչափահասի վերաբերյալ վճռի մանրամասները հաղորդել: Սակայն դատարանի խնամքը նշանակում է, որ տղային կամ հսկողության ներքո փորձնական ժամկետով տուն են ուղարկել, կամ ապրելու է հարազատների հետ: Ներկայումս գործով մյուս երեք ամբաստանյալների դատաքննություն է ընթանում: Հիշեցնենք, որ Բըրբենքի չորս բնակիչների՝ 24-ամյա Արայիկ Հովոյանին, 18-ամյա Ալեքս Հակոբ Աքբարիին, 19-ամյա Գեւորգ Բաղդասարյանին եւ 16-ամյա դեռահասին մեղադրանք էր առաջադրվել Սանտա Մոնիկայում հունվարի 18-ին ձկնորսների դանակահարության համար: Երեք հայ տղամարդիկ իրենց մեղքը չեն ընդունում: Read more

Քալիֆորնիայում դասավանդելու են Հայոց ցեղասպանության մասին

geno 6Քալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի կրթական հարցերով հանձնաժողովը միաձայն ընդունել է կառույցի անդամ Ադրին Նազարյանի կողմից առաջադրված` Հայոց ցեղասպանությանը վերաբերող թեմաները սոցիալական բնույթի կրթական ծրագրերում ներառման մասին օրինագիծը: Թեմաներն ընդգրկվելու են ` 7-12-րդ դասարանների համար նախատեսված ծրագրերում: AB 1915 օրինագիծը նաեւ կրթության դեպարտամենտին խորհուրդ է հղում 1915թ. ողբերգական իրադարձությունների շուրջ կրթական հրապարակումներ թողարկել: Այժմ այն պետք է նահանգի օրենսդրական մարմնի ասսիգնացիոն հարցերով հանձնաժողովի քննարկմանը ներկայացվի:   Read more

Որքան եկամուտ ունեն նախագահն ու փոխնախագահը

obbai 5Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ իր կին Միշել Օբաման 2013 թ. վաստակել են 503 հազար դոլար: Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնում է, թե, հաշվի առնելով հարկային արտոնությունները, նրանց եկամուտը կազմել է 481 հազար դոլար: 2013 թ. ընտանիքը վճարել է 98 հազար դոլար հարկ: Նրանք 59 հազար դոլար` եկամուտի 12,3 տոկոսը, նվիրաբերել է 32 բարեգործական կազմակերպությունների:  8 հազար դոլար ստացել է  Fisher House Foundation բարեգործական կազմակերպությունը, որն օգնում է բուժօգնության կարիք ունեցող ամերիկացի վետերանների ընտանիքներին: 2013թ. Օբամա ընտանիքն ապրել է հիմնականում նախագահի աշխատավարձով, որը տարեկան 400 հազար դոլար է: Եկամուտը նվազել էր հիմնականում Բարաք Օբամայի գրքերի վաճառքի անկման հետեւանքով` 116 հազար դոլար, 2012 թ. 273 հազար դոլարի փոխարեն: 2012 թ. զույգը վաստակել էր 662 հազար դոլար: Փոխնախագահ Ջո Բայդենը եւ իր կին Ջիլը անցյալ տարի վաստակել են 407 հազար դոլար, մի փոքր ավելի, քան 2012 թ.: Նրանք  բարեգործության վրա  ծախսել էին 20,5 հազար դոլար: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel