A+ A A-

11 April 2014

Մոսկվայում դատել են հայազգի մոգին

mog 5Մոսկվայի քաղաքային դատարանի ատենակալների կոլեգիան մեղավոր է ճանաչել Մոսկվայում հայտնի մոգ Գեորգի Մարտիրոսյանին: Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել իր երեք հաճախորդուհիներին թալանելու եւ սպանելու համար: Նախքան ձերբակալությունը Մարտիրոսյանը Մոսկվայում հայտնի մոգ էր, ով իր հաճախորդներին հարստացում էր խոստանում եւ տպավորիչ արարողություններ անցկացնում: Ըստ քննության նյութերի՝ Մարտիրոսյանը տեղեկություն է ստացել, որ իր հաճախորդուհիները խոշոր գումարներ ունեն, գնացել է նրանց բնակարաններ՝ ծիսակարգ անցկացնելու պատրվակով, կանանց խմիչքի մեջ հերոին է լցրել, ապա օգտվելով նրանց անօգնական վիճակից՝ թմրանյութի մահացու չափաբաժին ներարկել: Այս կերպ Մարտիրոսյանը 6,5 մլն ռուբլի եւ ոսկեղեն է հափշտակել: Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, պնդում է, որ կանայք մահացել են գերդոզավորումից: Վճիռը կհրապարակվի ապրիլի 15-ին, նրան սպառնում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում: Read more

11 April 2014

Մարդասպանը խոստովանել է սպանությունները

killer 5Տղամարդը, ով մեղադրվում է 9 սպանություններ գործելու մեջ, խոստովանել է, որ մի քանի տասնամյակների ընթացքում սպանել է 40 մարդ: 51-ամյա Ջոս Մանուել Մարտինեսը ամերիկյան քննիչներին ասել է, որ այդ սպանությունները կատարել է թմրանյութերի ապօրինի առքուվաճառքով զբաղվող հանցախմբի համար աշխատելու ընթացքում: Նա սպանել է 22-ից 56 տարեկան մարդկանց: Մարտինեսը ձերբակալվել է անցյալ տարի՝ Մեքսիկայի սահմանը հատելով Արիզոնա գնալուց կարճ ժամանակ անց: Այդ ժամանակ նա մեղադրվել է 1 սպանության մեջ եւ ուղարկվել Ալաբամա՝ իր դատավարությանն սպասելու: Ձերբակալումից հետո Մարտինեսը հարցաքննության է ենթարկվել տարբեր քննիչների կողմից, որից հետո նա մեղադրվել է 9 սպանության մեջ: Սպանություններից վեցը նա կատարել էր Ֆրեզնոյում, եւս երեքը՝ Հարավային Քալիֆորնիայում: Մեղավոր ճանաչվելու դեպքում Մարտինեսը կարող է դատապարտվել մահվան: Մարտինեսն իրավապահներին ասել է, որ 16 տարեկանից պրոֆեսիոնալ մարդասպան է եղել: Read more

11 April 2014

Խոշոր վթար Քալիֆոռնիայի հյուսիսում

 crash 7Քալիֆորնիա նահանգում ավտոբոսի ու բեռնատարի բախվելու արդյունքում առնվազն 10 մարդ է զոհվել, եւս 32-ը վիրավորվել են: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել:

Ինչպես նշվում է, ողբերգական վթարը տեղի է ունեցել Գլեն քաունթիում, Օրլանդո քաղաքի մերձակայքում, որը նահանգի մայրաքաղաք համարվող Սաքրամենտոյից 150 կմ դեպի հյուսիս է ընկած: Ավտոբուսի ուղեւորների մեծ մասն ուսանողներ էին: Քյալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ FedEx ընկերությանը պատկանող բեռնատար ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ մտել է հանդիպական գոտի, որտեղ բախվել է ավտոբուսին: Երկու փոխադրամիջոցներն էլ այրվել են: Վթարի մասնակից է դարձնել նաեւ ամենամոտ գտնվող մարդատար ավտոմեքենաներց մեկը: Ավտոբուսում եղել է 46 դպրոցական, որոնք Քյալիֆորնիայի հարավից ուղեւորվում էին Համբըլդտի պետական համալսարան՝ էքսկուրսիայի: Ոստիկանության ներկայացուցիչ Թրեյսի Հուվերի խոսքով, վթարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 32 մարդ: Առնվազն մեկ մարդ լուրջ այրվածքներ է ստացել, մյուսների մոտ կոտրվածքներ, սալջարդեր են: Վթարի հետեւանքով զոհվել են բեռնատարի եւ ավտոբուսի վարորդները, նաեւ ավտոբուսի ուղեւորներ: Ներկայումս պարզվում է նրանց ինքնությունը, դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանումRead more

11 April 2014

Քլինթոնի վրա կոշիկ են նետել

 

koshik 4Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլըրի Քլինթընի վրա կոշիկ են նետել՝ Լաս Վեգըսում դասախոսության ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ Հիլըրի Քլինթընը Mandalay Bay հյուրանոց-կազինոյի դահլիճի բեմ է դուրս եկել՝ մասնակիցների առաջ ելույթ ունենալու համար։  Կոնֆերանսը կազմակերպել էր Արդյունաբերական թափոնների վերամշակման ինստիտուտը։ Մեղավորը մի կին էր, որի անունն ըստ կազմակերպիչների, չկար հյուրերի ցանկում։ կինը կարողացել էր  հասնել բեմի մոտ, նետել կոշիկը Քլինթընի  ուղղությամբ, սակայն կոշիկը անցել էր նրա գլխի կողքով։ Կնոջն անմիջապես ձերբակալել էին ոստիկանները։ Այժմ նա կալանքի տակ է, նրա անունը չի նշվում։ Արարքի դրդապատճառների մասին եւս ոչինչ չի ասվում։ Նախկին պետքարտուղարը կատարվածին հումորով է վերաբերվել: Նշվում է, որ Քլինթընը վճարովի դասախոսություններ է կարդում եւ ավարտում Պետդեպարտամենտում իր աշխատանքի մասին նոր գիրքը։ Վերջերս նա հյատարարել էր, որ մտածում է 2016 թ. նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին։ Նախկին պետքարտուղարի հետ կատարվածը հիշեցնում է 2008թ. Բաղդադում կատարված դեպքը։ Այն ժամանակ Ջորջ Բուշ կրտսերի վրա տեղի լրագրող Մունտազար Ազ Զեյդին կոշիկ էր նետել։ Արեւելքում դա ծայրահեղ արհամարհանքի նշան է համարվում

 
Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel