amga.tv

Switch to desktop Register Login

08 April 2014

Ոստիկանը ծանր վիրավորվել է վթարի հետեւանքով

vost 4Լոս Անջելեսի ոստիկանական վարչության մոտոցիկլետավար սպան շաբաթ օրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Սան Վյալիում տեղի ունեցած խոշոր վթարից հետո: Իրավապահների փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել շաբաթ, երեկոյան ժամը 5:30-ին, Lankershim Boulevard-ի եւ Saticoy Street-ի խաչմերուկում: Սերժանտ Ջոդի ՄըքԳիի խոսքով, ոստիկանը մոտոցիկլետով կանգնած է եղել կարմիր լույսի տակ, երբ ետեւից ընթացող մեքենան չի կարողացել կանգ առնել եւ մեծ արագությամբ բախվել է նրան: Ոստիկանի մոտոցիկլետը շպրտվել եւ բախվել է երկու այլ մեքենաների: Վիրավորին տեղափոխել են Միշըն Հիլզի Providence Holy Cross Medical Center, բժիշկներն այժմ պայքարում են նրա կյանքի համար: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա Քոնիկ Քաբին, ում վթարի եւ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելու մեղադրանք է առաջադրվել: Քաբիին տեղափոխել են բանտ, նրա համար 185 հազար դոլարի գրավ է նշանակվել: Աաջաիկայում նա կկանգնի դատարանի առջեւ:   Read more

Ինդիանայում փակվել է պողպատի գործարանը

porpat 4Ինդիանա նահանգի Գերի քաղաքում պողպատի խոշորագույն գործարանը դադարեցրել է աշխատանքը՝ կապված Մեծ լճերից լաստանավերով երկաթի հանքաքար բերելու դադարեցման հետ: Associated Press-ի փոխանցմամբ, երկարատեւ ձմռան պատճառով լճերը սառցակալել են, ինչն էլ խանգարում է նավագնացությանը: US Steel ընկերությունը, որին է պատկանում գործարանը, հայտարարել է, որ Մեծ լճերում աննախադեպ սառցապատման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է պողպատի արտադրությունը: Ընկերությունը նշում է, որ վերջին 35 տարիների ընթացքում սառույցն առաջին անգամ ծածկել է լճերի մակերեւույթի ավելի քան 90 տոկոսը, ինչն անհնար է դարձնում Մինեսոտա նահանգից Գերի հանքաքար մատակարարելը:  Read more

Դեդ Հասանին սպանողները դատարանի առաջ են կանգնել

hasan 4Իտալիայի Բարի քաղաքում սկսվել է Եվրոպայում ռուսական մաֆիայի առաջնորդների դատը, որոնք մեղադրվում են հանցավոր միության ստեղծման եւ փողերի լվացման համար: Նրանց թվում է ազդեցիկ օրենքով գող Մերաբ Ջանգվելաձեն։ Հեռախոսազրույցների գաղտնալսման արդյունքում պարզվել է, որ հենց այս հանցախումբն է օրենքով գող Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի սպանության կազմակերպիչն ու հեղինակը։ Ոստիկանությունը նրանց հետեւել է 2012թ.-ից։ Նրանց խոսակցությունները ձայնագրվել են։ Դրանց ժամանակ նրանք, մասնավորապես՝ Ջանգվելաձեն, քննարկել են Ասլան Ուսոյանին չեզոքացնելու պլանը։ Քրեական պարագլուխը սպանվել էր Մոսկվայում 2013թ. հունվարին։ Օրենքով գողերը ձերբակալվել էին 2013թ. ամռանն Իտալիայի եւ Եվրոպոլի համատեղ գործողությունների արդյունքում։ Դատախազությունը միջնորդել է օրենքով գողերին դատապարտել 4-10 տարվա ազատազրկման։ Read more

Ռազմանավը փրկել է փոքրիկ աղջկա կյանքը

poqrik 5Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի Vandegrift հածանավը փրկել է մեկամյա աղջկա, ով հիվանդացել է հենց օվկիանոսի մեջտեղում գտնվող զբոսանավի վրա: Ռազմանավը հասել է դեպքի վայր, որը Մեքսիկայի ափերից 900 մղոն հեռավորության վրա է, եւ զինվորականները այսօր առավոտյան իրականացրել են մեկ տարեկան Լիրա Քոֆմընի եւ նրա ընտանիքի տարհանման գործընթացը: 36 ոտնաչափ երկարությամբ Rebel Heart առագաստանավը Մեքսիկայի ափերից 900 մղոն հեռավորության վրա կանգնած էր, երբ ահազանգ է ուղարկել առափնյա անվտանգության ծառայություն: Նավի շարժիչը խափանվել էր. այն վերականգնելու ամեն փորձի հետ  Շարլըտ եւ Էրիկ Քոֆմըններին պատկանող զբոսանավում ջուր էր կուտակվում: Նավը կարող էր առաջ ընթանալ առագաստների շնորհիվ, սակայն երկու դուստրերից կրտսերը՝ Լորան, հանկարծ հիվանդացել է: Առագաստանավում չորս մարդ է եղել՝ ամուսինները, 3-ամյա Քորա, եւ 1-ամյա Լայրա Քոֆմընները: Ծնողները պարեկներին հաղորդել են, որ աղջիկը ջերմություն ունի, նրա մեջքին ցան է հայտնվել, դեղամիջոցները չեն ազդում: Առափնյա անվտանգության ծառայությունը չորս փրկարար է ուղարկել, որոնք առագաստանավ են իջել պարաշյուտներով: Նրանց հաջողվել է կայունացնել աղջկա վիճակը: Հածանավը 30 հանգույց արագությամբ հասել է դեպքի վայր եւ իրականացրել փրկարարական գործողությունը: Առափնյա պաշտպանության ծառայության փոխանցմամբ, այսօր առավոտյան ընտանիքին տեղափոխել են Սան ԴիեգոRead more

Կոնգրեսում հարգելու են Ցեղասպանության զոհերի հիշատակը

raybern 5Կոնգրեսի Ռեյբըրն մասնաշենքում այս տարվա ապրիլի 9-ին կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո, որն անցկացվում է Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի կողմից՝ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության, Վաշինգտընում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների մասնակցությամբ: Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին երեկոյի ընթացքում ուղերձով հանդես կգա թուրք հանրահայտ այլախոհ Ռագիփ Զարաքօլուն: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման հարցում իր սկզբունքային դիրքորոշման համար Ռագիփ Զարաքօլուն ենթարկվել է հետապնդումների եւ ազատազրկման: Նշենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցապաստառներ են տեղադրվել Մասաչուսեթս նահանգի Ուոթըրթաուն, Քեմբրիջ եւ Ֆաքսբըրո բնակավայրերում: Պաստառներին պատկերված է Ճանաչել դարի ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը կարգախոսը:   Read more

Մեքսիկայի հետ սահմանին թունել են գտել

 tunell 3Սան Դիեգոյի իրավապահները հայտնաբերել են երկու բարդ թունելներ: Մաքսանենգների կողմից օգտագործվող թունելներն իրար են միացնում Տիհուանան եւ Սան Դիեգոն, եւ դրանք հայտնաբեելը բավական բարդ է եղել: Պահեստենրից մեկում գտնվող մուտքը փակված է եղել հեռուստացույցերի տուփերի եւ խաղալիքների արկղերի տակ: Այդ թունելով մարիխուանա եւ կոկաին էին տեղափոխում Քյաիֆորնիայի տարածք: Մաքսային եւ ներգաղթի ծառայության աշխատակիցները հայտարարել են, որ ձերբակալել են Չուլա-Վիստայի 73-ամյա բնակչուհի Գլեննիս Գլեդիս Ռոդրիգեսին: Վերջինիս մի քանի ամիս հետեւել են, մինեւ պարզել են թունելի գտնվելու վայրը: -Մենք կրկին կարողացել են խոչընդոտել մի քանի միլիոն դոլար աժողությամբ թմրանյութերի տեղափոխմանը գաղտնի անցումներով: Այդ թունելների կառուցումը մի քանի միլիոն դոլար է աժեցել: Մենք խոստացել են գտնել այդ թունելներն ու պատժել թմրակարտելներին: Մենք հերթական անգամ պահեցինք մեր խոսքը,- ասել է դատախազ Լորա Դաֆֆին: Նա հայտնել է, ո առաջին թունելից ոչ հեռու գտել են եւս մեկը, որը սարքավորված է եղել օդափոխության եւ էլեկտրամատակարարման համակարգերով: Վերջին չորս տարվա ընթացքում Սան Դիեգոյում հայտնաբերվել է յոթ թունել, թեեւ իրավապահները վստահ են, որ դրանց թիվը գերազանցում է մի քանի տասնյակը: Read more

Գլենդելի նախկին քաղաքապետին ազատազրկում է սպառնում

dray 4 Գլենդելի նախկին քաղաքապետ Ջան Դրեյմընը առավոտյան տեղափոխվել է Լոս Անջելեսի դատարան որտեղ հրապարակելու են նրա գործով դատաճիռը: Դրեյմընն անցած ամիս իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված երեք մեղադրանքներում, այդ թվում Montrose Harvest Market-ից մինչեւ 2007թվականը կատարված միջոցների յուրացման մեջ: 2007թ. նա ընտրվել էր քաղաքայաին խորհրդի անդամ, ինչը թույլ էր տվել խուսափել պատասխանատվությունից, սակայն 2011թ. ընտրություններում ձախողվեուց հետո մեղադրանք էր առաջադրվել: Դրեյմընը նաեւ մեղավոր էր ճանաչվել կեղծ հարկային հայտարարագրեր լրացնելու մեջ: Արդարադատության հետ գործարքի շնորհիվ նա դատապարտվելու է մեկ տարվա ազատազրկման, հինգ տարվա փորձաշրջանի: Նախկին քաղաքապետը 305 հազար դոլար կվճարի ֆերմերներին, եւ 14 հազար դոլար պետությանը: Read more

2 տարեկան տղան գնդակահարել է 11-ամյա քրոջը

Poqr 4 Փենսիլվենիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում երկու տարեկան տղան ատրճանակից պատահաբար գնդակահարել է 11 տարեկան քրոջը: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, տղան ծնողների ննջարանում գտել է լիցքավորված ատրճանակն ու կրակել Գնդակը դիպել է աղջկա կրծքավանդակին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Իրավապահների փոխանցմամբ, միջադեպի պահին տանը եղել է երեխաների մայրը, ով կարճ ժամանակով գնացել է այլ սենյակ՝ միայնակ թողնելով երեխաներին: Այդ ժամանակ էլ տեղի է ունեցել ողբերգույունը: Պարզվել է, որ ատրճանակը բերել էր ընտանիքի բարեկամը: Առայժմ գործով որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ըստ ամենայնի՝ միջադեպը դժբախտ պատահար կճանաչեն: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version