amga.tv

Switch to desktop Register Login

16 January 2014

Բյուջեն հավելուրդային է եղել

byujen 42013 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգների բյուջեն եղել է հավելուրդային՝ եկամուտները գերազանցել են ծախսերը: Ընդ որում, հավելուրդը եղել է ռեկորդային: Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հավելուրդի նման բարձր ցուցանիշը պայմանավորված է եղել հարկերի ավելացմամբ, ինչպես նաեւ Fannie Mae եւ Freddie Mac ընկերությունների կոմից բյուջե վճարված գումարների աճով: Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականի դեկտեմբերին Նահանգների բյուջեի հավելուրդը կազմել է 53,2 մլրդ դոլար: Նշենք, որ 2012 թվականին բյուջեն եղել էր պակասուրդային՝ 1,19 մլրդ դոլարով: Հաշվետու ամսում երկրի բյուջեի եկամուտները կազմել են 283,2 մլրդ դոլար, իսկ ծախսերը՝ 230 մլրդ դոլար: Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով բյուջեի պակասուրդը կազմել է 176,3 մլրդ դոլար: Նահանգներում 2013-2014 ֆինանսական տարին մեկնարկել է 2012թ. հոկտեմբերի 1-ին: Read more

Կատաղած փիղը տրորել է զբոսաշրջիկների ավտոմեքենան

eleph 5Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգըրի արգելանոցում ցնցող դեպք է տեղի ունեցել՝ կատաղած փիղը տրորել է զբոսաշրջիկների ավտոմեքենան: Ինչպես հայտնի է դարձել BBC-ին՝ 2013 թ. դեկտեմբերի 30-ին ավտոմեքենայով ճանապարհորդող զբոսաշրջիկներ՝ բրիտանուհի Սեռա Բրուքսն ու նրա փեսացուն՝ Յանս դե Կլըրկն այցելել են Կրյուգըրի ազգային արգելանոց: Այնտեղ նրանք փղի են հանդիպել, որը սկզբում ագրեսիվ վարք չի դրսեւորել, սակայն քիչ անց շարժվել է դեպի մեքենան եւ սկսել է հրել այն: Հերթական հարձակման ժամանակ մեքենան շրջվել է: Զբոսաշրջիկներն այդ պահին մեքենայի մեջ են եղել: Փիղը սկսել է տրորել մեքենան: Բարեբախտաբար, կենդանին կենտրոնացել է մեքենայի հետնամասի վրա, որի շնորհիվ էլ նրանք ողջ են մնացել: Դեպքի վայրից տուժածներին ուղղաթիռով հասցրել են մոտակա հիվանդանոց: Ներկա պահին նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նրանց երկուսի բախտն աներեւակայելիորեն բերել է, փիղը պատռել է Սառա Բրուքսի ազդրը, սակայն բժիշկներն ասել են, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ վերջաբան ունենալ: Դե Կլըրկն ընդհանրապես թեթեւ վախով է պրծել: Դեպքից հետո արգելանոցի տնօրենը կարգադրել է սպանել փղին՝ նշելով, որ նա նախկինում ագրեսիվ է պահել այլ փղերի նկատմամբRead more

Միջադեպ դատարանում՝ սպանված զինվորի գործով նիստի ժամանակ

lux 5Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է կայանար զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով նիստը, սակայն այն հետաձգվել է մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի փաստաբանների մեքենայի խափանման պատճառով: Լյուքս Ստեփանյանի հարազատները դատարանի նախագահ Սամվել Մարդանյանից փորձել են պարզել նիստը անընդհատ հետաձգելու պատճառները, սակայն դատավորը չի պատասխանել: Տեղի է ունեցել վիճաբանություն: Սպանված զինվորի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, դուրս գալով դատավորի սենյակից, փորձել է իրեն ցած նետել երկրորդ հարկից: Ոստիկանները կանխել են փորձը, սակայն նրա ինքնազգացողությունը վատացել է, ճնշումը հասել է 220/180-իԱնցած տարվա մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՊՆ զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Դավիթ Խաչատրյանը կալանավորվել էր: Read more

Առանձնատանը դիակ են գտել

shamsh 5Հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղի այգեգործական փողոցի վերջնամասում գտնվող ամառանոցներից մեկում տղամարդու դի կա: Ոստիկանները նշված տան բազմոցի մոտ հայտնաբերել են Երեւան քաղաքի Մալաթիա Սեբաստիա Վարչական շրջանի բնակիչ 61-ամյա Ստեփան Ղազարյանի դին` ամբողջովին վառված ու մոխրացած վիճակում: Բազմոցի կողքին հայտաբերվել է նաեւ ամբողջովին վառված տանտիրոջ կատուն: Դին տեղափոխելու համար ոստիկանները, իսկ հետո ավելի ուշ փրկարարները գրեթե 4 կիլոմետր ճանապարհ ոտքով են անցել: Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:   Read more

Գլենդելաբնակ հայը հետապնդել էր մի կնոջ

lend 5 Գլենդելաբնակ 48-ամյա Համլետ Սարգսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման ամուսնացած կնոջը հետապնդելու գործով: Հաղորդվում է, որ տիկնոջ ուշադրությունը գրավելու համար նա դիմել է խելահեղ քայլերի՝ իր մեքենայով բախվել է նրա մեքենային, ներս է մտել նրանց տան պատուհանից, նրա ուղղությամբ շիշ է նետել: Սարգսյանը ձերբակալվել էր հոկտեմբերին ոչ միայն 38-ամյա կնոջը հետապնդելու, այլեւ Nordstrom Rack առեւտրի կենտրոնից գողության առանձին դեպքի համար: Գլենդելի ոստիկանության փոխանցմամբ, Համլետ Սարգսյանը կնոջը, ում անունը չի հաղորդվում, հանդիպել էր ապրիլին՝ Գլենդելում մարքեթինգային դասընթացների ժամանակ: Դրան հաջորդած 6 ամիսներին տղամարդը նրան հանգիստ չի թողել իր նվերներով, այցելել է նրա աշխատավայր, տհաճություններ պատճառել: Սարգսյանը նրան հետեւել է ողջ քաղաքով մեկ: Աստիճանաբար տղամարդու վարքն ագրեսիվ է դարձել: Նա նույնիսկ սպառնացել է սպանել նրան, եթե հրաժարվի հանդիպել իր հետ:  Read more

Հրաձգություն Սաութ Լոս Անջելեսում

soutla 5Սաութ Լոս Անջելեսում երեկ երեկոյան հրաձգության դեպք է եղել: Ոստիկանությունն ահազանգ է ստացել ժամը 6-ի սահմաններում 400 West 89th Street հասցեում հնչող կրակոցների մասին: 40-ից 50 տարեկան չորս անձինք հրազենային վնասվածքներ են ստացել: Նրանցից մեկը վիրավորվել է ոտքից: Չորս վիրավորների առողջական վիճակի մասին առայժմ տվյալներ չկան: Ոստիկանությունը որոնում է մուգ կարմիր գույնի ամենագնացը, որից էլ արձակվել են կրակոցները: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:  

Read more

Քաղաքապետին տեղափոխող մեքենան մի կնոջ է վրաերթի ենթարկել

garcetti 4Լոս Անջելեսի քաղաքապետին ուղեկցող ոստիկանական մեքենան քաղաքի կենտրոնում վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի կնոջ: Ոստիկանության փոխանցմամբ, տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը բավարար է: Դեպքը տեղի է ունեցել երեկ կեսօրից հետո: Էրիկ Գարսետին եղել է ուղեւորի նստատեղին եւ խոսել է հեռախոսով, իրավապահները հարցաքննել են քաղաքապետին, եւ նա հայտնել է, թե ոչինչ չի տեսել: Ականատեսների վկայությամբ, 2-րդ եւ Սփրինգ փողոցների խաչմերուկում կինը դուրս է եկել երկու մեքենաների արանքից՝ փորձելով հատել փողոցը: Նա անցել է անթույլատրելի տեղով, եւ վարորդը չի հասցրել արգելակել: Քաղաքապետը նշել է, թե շատ է մտահոգվում կնոջ առողջության համար եւ առաջիկայում կայցելի նրան հիվանդանոցում: Ոստիկանությունից հայտնել են, թե վարորդի դեմ քրեական գործ չի հարուցվի:   Read more

Պայթյուն դպրոցում

kayvie 5Կալորադո նահանգի Սքայվյու դպրոցում քիմիայի դասի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի առթիվ ձերբակալվել են երկու պատանի կասկածյալներ: 5 մարդ՝ 4 աշակերտ եւ մեկ ուսուցիչ տեղափոխվել են հիվանդանոց: Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո նրանք դուրս են գրվել: Ոստիկանության փոխանցմամբ, քիմիայի դասասենյակում եղած անոթի պարունակության քիմիական ռեակցիան դարձել է պայթյունի պատճառը: Այն տեղի է ունեցել դասասենյակում, այլ ոչ թե՝ քիմիական լաբորատորիայում: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանումRead more

Հրդեհ Նյու Յորքի օդանավակայանում

hrdeh 6Նյու Յորքի Ջան Քենեդու անվան օդանավակայանում հրդեհի հետեւանքով տուժել է 18 մարդ: Ոչ մեծ հրդեհը տեղի է ունեցել Lufthansa ընկերության բեռների տերմինալում: Ոստիկանության տվյալներով՝ այրվել է աղբի կոնտեյներներից մեկը: Մոտավորապես կես ժամ անց հրդեհը մարել է: Հրդեհի արդյունքում մթերքի այրման թունավորումից տուժել է օդանավակայանի 18 աշխատակից: 4 մարդ հոսպիտալացվել է, 14 տուժածների բուժօգնություն է ցուցաբերվել տեղում: Associated Press-ի փոխանցմամբ, ավելի վաղ հաղորդվում էր, որ օդանավակայանում տեղի է ունեցել վտանգավոր նյութերի արտահոսք, սակայն ավելի ուշ լուրը հերքվել էր:

Read more

Միլիարդատիրոջը դատապարտել են հարկերը չվճարելու համար

TY 4Ty Warner ընկերության սեփականատեր, միլիարդատեր Թայ Ուորնըրը Չիկագոյի դատարանի կողմից դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման՝ հարկերի վճարումից խուսափելու համար: Նրա ընկերությունը փափուկ խաղալիքների՝ աշխարհում խոշորագույն արտադրողն է: Քննության տվյալներով՝ 69-ամյա Ուորնըրը չի վճարել շվեյցարական բանկերի հաշիվներում գտնվող 25 մլն դոլարի հարկը: Ուորնըրին սպառնում էր 5 տարվա ազատազրկում, սակայն դատավորը որոշել է սահմանափակվել պայմանական ժամկետով: Բացի այդ, միլիարդատերը դատապարտվել է 500-ժամյա հասարակական աշխատանքի: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 2.6 միլիարդ դոլար: Նա մտնում է ամերիկյան 400 հարուստ մարդկանց ցուցակում:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version