A+ A A-

04 December 2013

Դեթրոյթը սնանկ ճանաչվեց

det 5Դաշնային դատավոր Սթիվեն Ռոուդսն ընդունել է, որ Դեթրոյթ քաղաքը, որի պարտքը գերանզոցում է 18 միլիարդ դոլարըկարող է պաշտոնապես սնանկ ճանաչվել՝ պնդելով, որ երբեմնի հզոր արդյունաբերական կենտրոնը տակավին հուլիսին դրսեւորել է ֆինանսական անվճարունակության բոլոր նշանները:Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ամերիկյան ավտոարտադրության մայրաքաղաքի ղեկավարությունը հայց էր ներկայացրել քաղաքը սնանկ ճանաչելու մասին: Այդ պահին Դեթրոյթ քաղաքի բյուջեի պակասուրդը հասնում էր 380 մլն դոլարի: Վերջին 30 տարվա ընթացքում քաղաքի բնակչությունը 2 մլն-ից նվազել եւ հասել է 700 հազարի: Սպասվում է, որ քաղաքի ողջ ունեցվածքը կներկայացվի վաճառքի: Ներգրավված միջոցներով էլ կմարվի քաղաքի պարտքը: Քաղաքի տնտեսական խնդիրներն ի հայտ էին եկել 1970-1980-ականններին, երբ ամերիկյան ավտոարտադրության ոլորտը հայտնվել էր ճգնաժամում: Արհմիությունները եւ վարկատուներն իրենց դժգոհությունն են հայտնել դատարանի լեփ-լեցուն դահլիճում՝ ենթադրելով, որ քաղաքի իշխանություններն անազնիվ են եղել: Վճռից կարող են տուժել կենսաթոշակառուները եւ աշխարհահռչակ Արվեստների ինստիտուտը, որի հավաքածուն կարող է վաճառվել աճուրդով: Սպասվում է, որ Ռոուդսի վճիռը հիմք կդառնա վճռափոխության գանգատի համար: Դատական գործին հետեւում են Միացյալ Նահանգների այն բոլոր քաղաքները, որոնք անկայուն բյուջետային հաշվեկշիռ ունեն: Read more

Աֆղանստանում զոհված զինծառայողների թիվը հասել է 2153-ի

fgan 7Հավերժական ազատություն օպերացիայի ընթացքում, որն Աֆղանստանում սկսվել է 2001 թվականին, այդ երկրում արդեն ավելի քան 2153 ամերիկացի զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը, որն ամերիկյան ուժերի կորուստների սեփական հաշվարկ է իրականացնում տարբեր թեժ կետերում:

Զեկույցում նշվում է, որ զոհերի ընդհանուր թվից 1785 զինվոր եւ սպա սպանվել են զինված ընդհարումների ժամանակ: Եվս 132 զինծառայող զոհվել է Աֆղանստանի սահմաններից դուրս՝ օպերացիայի շրջանակում մարտական հանձնարարությունների կատարման ժամանակ: Բացի այդ, Աֆղանստանում այդ ժամանակահատվածում վնասվածքներ է ստացել Միացյալ Նահանգների զինուժի 19 հազար 496 զինծառայող: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel