amga.tv

Switch to desktop Register Login

03 December 2013

Ուկրաինայում հեղափոխական վիճակ է

UKRA 7Ուկրաինայում վերջին օրերին իրավիճակը դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից՝ վերաճելով հեղափոխականի: ՆախօրեինՎիկտոր  Յանուկովիչի վարչակազմը դաժանաբար ցրել է Կիեւի Անկախության մայդանում հավաքված բազմությանը՝ դաժանաբար հարվածելով մարդկանց: Միջադեպի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ հինգ տասնյակ մարդ, իսկ մի աղջիկ ստացած վնասվածքներից մահացել է: Բռնաճնշումները չեն թուլացրել ցուցարարների դիմադրությունը, ավելին, ողջ Ուկրաինայում բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում 150-ից ավելի հատուկջոկատայիններ վիրավորվել են: Կիեւի ոստիկանապետը հրաժարական է տվել, իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ անցել են ընդդիմության կողմը, իսկ իշխող Ռեգիոնների կուսակցության մի քանի տասնյակ պատգամավորներ եւ պաշտոնյաներ հրաժարական են տվել: 100 հազարից ավելի ցուցարարները նաեւ ինքնապաշտպանական խմբեր են ստեղծել, նրանց օգնում են անգամ Միխայլովսկի տաճարի հոգեւորականները, որոնք տաճարի դռները բացել են մարդկանց առաջ՝ նրանց գիշերելու հնարավորություն տալով: Երեկ երեկոյան ցուցարարները փորձել են բուլդոզերով գրոհել նախագահական նստավայրը, գրավել են քաղաքապետարանի շենքըԼվովի քաղաքապետ Սադովնին սպառնացել է ջարդել Բերկուտին, եթե վերջիններս ցրեն ցուցարարներին: Որոշ տեղեկությունների համաձայն, այժմ Կիեւ տանկեր են բերվում, խոսակցություններ կան, որ Ռուսաստանից Բերկուտի գրոհայիններ են բերվում: Այսօր ցուցարարները խափանել են  հիմնարկների աշխատանքը՝ շրջափակելով նախագահական նստավայրն ու կառավարությունըRead more

Բախումներ Երեւանում Պուտինի այցի ժամանակ

GAZP 5Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել էր Հայաստան: Այցը, բնականաբար, ուղեկցվել է աննախադեպ բռնություններով: Հայաստանի ապօրինի իշխանությունները դաժանաբար ճնշել են բողոքի գործողությունները: Ընդհանուր առմամբ վաղ առավոտից ոստիկանություն է տարվել 110 ընդդիմադիր: Ընդ որում, այս անգամ ոստիկանները չափազանց լպիրշ են պահել իրենց, ծեծել կանանց եւ աղջիկներին, բերման ենթարկել լրագրողներին, կոտրել նրանց տեսախցիկները: Մաքսային միության դեմ ցուցարարները երթ են արել Երեւանի փողոցներով, սակայն Նալբանդյան փողոցում ոստիկանները խոչընդոտել են նրանց եւ դաժանաբար ճնշել: Իսկ այդ ընթացքում Գյումրիում, ուր վայրէջք էր կատարել Պուտինի ինքնաթիռը, անվտանգության բուռն միջոցառումներ են կազմակերպվել: Ընդ որում, Հայաստանի իշխանությունները, Պուտինին սիրաշահելու համար, անցել են չափը: Գյումրիի բնակիչներին արգելել են տներից դուրս գալ, դիպուկահարներ են տեղակայել եկեղեցու գմբեթի վրա, հայտարարել են, թե այցի ընթացքում թաղումներ անել չի կարելի: Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախումբը հերթական անգամ ցույց տվեց, որ իր իշխանությունը պահելու համար պատրաստ է անգամ նվաստացնել երկիրը եւ սեփական քաղաքացիներինRead more

Գնացքը վթարի է ենթարկվել Բրոնքսում

GNCAQ 6Նյու-Յորքի Բրոնքս  արվարձանում գնացքի վթարի հետեւանքով նվազագույնը չորս մարդ է զոհվել: Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն պաշտոնապես հայտարարել է 63 տուժածների մասին: Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝  Նյու Յորքի Կենտրոնական կայարան ընթացող մերձքաղաքային մարդատար գնացքը վթարի է ենթարկվել Spuyten Duyvil երկթուղային կայարանի մոտ: Տուժել է 67 մարդ, որից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Գնացքում մոտ 150 ուղեւոր է եղել: Զոհերից երեքը բախման պահին դուրս են ընկել գնացքից: Վթարի վայրում աշխատում են հրշեջներ ու փրկարարներ, ովքեր փորձում են մարդկանց դուրս բերել շրջված վագոններից: Գնացքի 7 վագոններ կիրճն է ընկել: Գնացքը պատկանում է Metro-North ընկերությանը, որի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝գծերից դուրս են եկել 7 վագոններից 5-ը: Գնացքի վթարի պատճառ է դարձել արգելակման խափանումը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին:Աղբյուրի խոսքով՝ քննիչների կողմից հարցաքննված մեքենավարը հայտարարել է, որ փորձել է արգելակել, սակայն արգելակները չեն գործել: Գնացքի ուղեւորները լրագրողներին պատմել են, որ վթարից առաջ այն սովորականից արագ էր ընթանում: Նյու Յորքի հրշեջ ծառայության ղեկավար Սալվատորե Կասանոյի խոսքով, վթարի հետեւանքները կարող էին ավելի լուրջ լինել, եթե աղետը տեղի ունենար աշխատանքային օրը: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանումRead more

Փոլ Ուոքերը զոհվել է վթարի հետեւանքով


rep 5Հոլիվուդյան դերասան, Գլենդելի բնակիչ Փոլ Ուոքuրը, որը հայտնի է դարձել Ֆորսաժ (Fast and Furious) ֆիլմերում իր դերի համար, զոհվել է շաբաթ օրը Հարավային Կարիֆորնիայում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով: 40-ամյա Ուոքերը, որը նկարահանվել է փողոցային անօրինական ավտոմրցավազքերի մասին պատմող Ֆորսաժ ֆիլմերի շարքի վեց ֆիլմերից հինգում, եղել է ուղեւոր իր ընկերոջ Պորշե մակնիշի մեքենայում: 28300 Rye Canyon loop հասցեում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է նաեւ Ուոքերի ընկերը: Վթարի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել էին վառվող մեքենա, որի երկու ուղեւորները զոհվել են: Նահանգի իրավապահների համաձայն, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել սյունին, ապա բոցավառվել է: Վրա հասած անցորդները չեն կարողացել զոհերին դուրս բերել մեքենայից, քանի որ նրանք արգելափակված են եղել ներսում: Ավտովթարի փաստով անցկացվում է հետաքննություն: Դերասանը վթարի է ենթարկվել Սանտա Կլարիտա քաղաքի մոտակայքում գտնվող Վալենսիա անվանումը կրող համայնքի մոտակայքում: Սանտա Կլարիտայում դերասանը մասնակցել էր բարեգործական ակցիայի: Ուքերի ընտանիքին ցավակցություն է հայտնել Յունիվերսըլ կինոստուդիան, ինչպես նաեւ բազմաթիվ դերասաններ եւ շոու-բիզնեսի ճանաչված գործիչներ: Ուոքերը նկարվում էր Ֆորնսաժի 7-րդ մասում, իսկ հաջորդ տարի պետք է նկարվեր Հիթմենի մասին պատմող ֆիլմում:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version