amga.tv

Switch to desktop Register Login

19 November 2013

Ավիաաղետ Կազանում

aviaret 7Ռուսաստանի Կազան քաղաքի օդանավակայանում երեկ աղետի է ենթարկել Թաթարստանի ավիաընկերության Boeing-737 մակնիշի ինքնաթիռը: Մոսկվա-Կազան չվերթի ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով, երեկոյան ժամը 7:25-ին: Մինչ այդ ինքնաթիռը մի քանի անգամ մտել է վայրէջքի գոտի, իսկ վերջին փորձի ժամանակ ինքնաթիռը կորցրել է բարձրությունը եւ բախվել գետնին: Այն այրվել է, պայթել է բենզաբաքերի բենզինը: Օդանավում գտնված բոլոր 50 անձինք, այդ թվում անձնակազմի 6 անդամները զոհվել են: զոհվածներից երկուսը երեխաներ են՝ 11 եւ 15 տարեկան աղջիկներ Նրանց մարմիններն արդեն հայտնաբերել են փրկարարները: Մահացածների թվում են Թաթարստանի նախագահի որդի Իրեկ Մինիխանովը եւ Դաշնային անվտանգության ուժերի Թաթարստանի վարչության ղեկավար Ալեքսանդր Անտոնովը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել վթարի կապակցությամբ, իսկ այսօր Թաթարստանում սուգ է հայտարարված: Հանրապետության քաղաքներում ու գյուղերում իջեցվել են պետական դրոշները, չեղյալ են հայտարարված ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները: Իրավապահներն արդեն հերքել են հնարավոր ահաբեկչության վարկածը, որպես հիմնական վարկած քննարկվում է անձնակազմի սխալ գործողությունները, թեեւ ինքնաթիռը բավական մաշված է եղել:   Read more

Թորնեյդոներն ավիրածություններ են գործել

 

torned 4Առնվազն վեց մարդ է Միջին Արեւելքում մոլեգնած թորնեյդոների հետեւանքով: Միայն Պեորիա քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոս բժշկական կենտրոն է տեղափոխվել 37 մարդ, եւս մոտ 10 տուժածներ էլ հայտնվել են քաղաքի մյուս հիվանդանոցներում: Նրանց մեծ մասի մոտ բժիշկները ախտորոշել են կոտրվածքներ ու գլխի վնասվածքներ: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել: Փրկարարները շարունակում են փլվածքների մաքրումը, տների փլատակների տակ կարող են գտնվել մարդիկ: Ըստ օդերեւութաբանների տվյալների՝ նոյեմբերի 17-ին Նահանգների տարածքի վրայով անցել է ընդհանուր առմամբ ավելի քան 60 թորնեյդո: Հիմնական հարվածը բաժին է ընկել 15 հազար բնակչությամբ Վաշինգտոն քաղաքի վրա, որը գտնվում է Չիկագոյից 230 կիլոմետր հարավարեւմուտք: Այնտեղ քանդվել են հարյուրավոր կառույցներ: Պտտահողմն արմատախիլ է արել ծառեր, կտրել է էլեկտրահաղորդման գծերը, պոկել տների տանիքները եւ շրջել ավտոմոբիլներ: -Այս թորնեյդոյի պատճառած ավերածություններն աներեւակայելի են: Քաղաքը նման է ռազմական գործողությունների գոտու, լիովին ավերված են ամբողջ թաղամասեր,- հայտարարել է Վաշինգտընի քաղաքագլուխը: Ինչպես հաղորդել են Եղանակի ազգային ծառայությունում, հուժկու ցիկլոնի գործողության գոտում եղել է Միջին Արեւելքի տասը նահանգների, այդ թվում Իլինոյսի, Ինդիանայի, Այովայի, Միչիգընի, Միզուրիի, Օհայոյի եւ Վիսկանսընի 53 միլիոն բնակիչ: Հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Վատ եղանակի պատճառով մի քանի ժամով դադարեցվել է Չիկագոյի երկու խոշորագույն օդանավակայանների Օ'Հարայի եւ Միդուեյի աշխատանքըՆերկայումս ցիկլոնը շարժվում է դեպի ատլանտյան ափ: Read more

Օբաման խոսել է էներգետիկ վերահսկողության մասին

oba 4Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերջապես պատրաստ է վերահսկողություն հաստատել էներգետիկ իր ապագայի նկատմամբ: Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահ Օբաման նշել է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգներն առաջին անգամ գրեթե քսան տարվա ընթացքում արդյունահանել է ավելի շատ նավթ, քան գնել այլ պետություններից: Նախագահ Օբաման Ամերիկայի էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված մեծ քայլ է անվանել այս փաստը՝ հավելելով, որ նման արդյունքների հնարավոր է եղել հասնել ոչ միայն նավթի արտադրության, այլեւ էներգաարդյունավետության բարձրացման միջոցով: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով, ամերիկացիներն ապագայում կկարողանան ավելացնել խնայողությունները՝ մեքենաների վառելիքի նոր ստանդարտների ներդրման, ինչպես նաեւ տների եւ ձեռնարկությունների էներգետիկ արդյունավետության բարելավման միջոցով

Հանրապետականների ամենշաբաթյա ուղերձում Վիսկանըին նահանգից սենատըր Ռան Ջանսընը քննադատության է ենթարկել նախագահ Օբամայի հեղինակած  Մատչելի առողջապահության մասին օրենքը, որը հայտնի է նաեւ Obamacare անվամբ:

Սենատըր Ջանսընի համաձայն, ամերիկացիների կողմից առողջապահության ապահովման իրենց պլանները պահպանելու մասին նախագահ Օբամայի կողմից տրված խոստումը չպահելը քաղաքական խարդախության է հավասար: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version