A+ A A-

08 October 2013

Միջադեպ օլիմպիական կրակի տեղափոխման ժամանակ

jah 7Մոսկվայում ազդարարված Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքի ռուսաստանյան փուլը նշանավորվել է տհաճ դիպվածով. ստորջրյա լողի աշխարհի 17-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի ձեռքերում կրակը մարել է: Այն անմիջապես վառել են կրակայրիչի միջոցով եւ մեր հայրենակիցն այն հասցրել է հաջորդ ջահակրին: Խաղերի կազմկոմիտեի ղեկավարը դա հիմնավորել է այն հանգամանքով, որ պատասխանատու աշխատակիցը մինչեւ վերջ չէր բացել ջահի գազի փականը: Փոխանցումավազքը սկսվել է Կրեմլի տարածքից: Հիշեցնենք, որ Շավարշ Կարապետյանը հերոսական արարք է կատարել 37 տարի առաջ՝ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին, երբ ուղեւորներով լիքը տրոլեյբուսը ընկել է Երեւանյան լիճը, պատահաբար մոտակայքում գտնվող Շավարշ Կարապետյանը իսկույն ջուրն է նետվել: Ջրասուզված տրոլեյբուսից նա 20 մարդ է դուրս բերել, 20 կյանք է փրկել: Նրա հերոսական արարքի լուրը տարածվել էր աշխարհով մեկ: Նշենք, որ օլիմպիական կրակը Ռուսաստանի մայրաքաղաք են հասցրել փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդը: 123 օրում ջահը կլինի Ռուսաստանի բոլոր 83 սուբյեկտների 130 քաղաքներում, կլինի միջերկրային ուղեծրում եւ Բայկալ լճի հատակում: Այն կանցնի 65 հազար կիլոմետր եւ փետրվարի 7-ին կհանգրվանի ձմեռային 22-րդ օլիմպիադայի մայրաքաղաք Սոչիում:   Read more

McDonald’s-ի նորամուծությունը

saag 8McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցի ղեկավարությունը Հյուսթընում արգելել է իր հաստատություններ այցելել գոտկատեղից ցածր տաբատներով: Նշենք, որ այս նորաձեւությունը տարածված է ԱՄՆ-ում, հատկապես աֆրոամերիկացի երիտասարդների շրջանումՆախկինում McDonald’s-ում չէր կարելի ճաշել ոտաբոբիկ կամ առանց վերնազգեստի: Հաստատություններից մեկի դռան վրա նույնիսկ գրված էր. -Չկան կոշիկներ, չկա վերնազգեստ՝ չկա սպասարկում: Իսկ այժմ հավելել են՝ -Այս ռետորանում չեն թույլատրվում ցածր տաբատներ, -Կա՛մ բարձր գոտիով տաբատներ, կա՛մ մի մտիր: -Հաճախորդների համար նախատեսված նշումներում ասված է, որ նրանք հետեւեն պատշաճ հագուկապին եւ հարգեն ուրիշներին: Ոչ ոք չի ցանկանում տեսնել ձեր ներքնազգեստը,- ասել է McDonald’s-ի մենեջերը: Read more

Սիրիայում հայ է զոհվել

damasc 5Դամասկոսի կենտրոնում երեկ ականանետային հրետակոծման արդյունքում հայ է զոհվել: Այս մասին հայտնել է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ էլմաջյանը: Նա նշել է, թե մահացողը 55-ամյա Շավարշ Գարթացողյանն է եղելէլմաջյանի խոսքով՝ հրետակոծման են ենթարկվել Բաբ Թումա եւ Կասսաա փողոցները, վնաս է հասցվել բնակելի թաղամասերին, եկեղեցիների եւ դպրոցներին. Ականանետային հրետակոծման արդյունքում ոչնչացվել է հունական Սուրբ Խաչ եկեղեցին: Իսկ պետական ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, թե Դամասկոսի քրիստոնեական թաղամասի ռմբակոծման արդյունքում զոհվել է առնվազն 8 մարդ

Read more

Կքանդեն Սենդի Հուկ դպրոցը

hool 8 Sandy Hook դպրոցի աշակերտների ծնողները վճռել են քանդել դպրոցը եւ այն կառուցել նոր վայրում: Դպրոցում  2012թ. դեկտեմբերի 12-ին Ադըմ Լանզայի զինված հարձակման հետեւանքով զոհվել էր 26 մարդ, այդ թվում` 20 երեխա

Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ քանդելուն կողմ են քվեարկել 4504 մարդ, դեմ` միայն 558-ը: Նոր շենքի շինարարության համար դաշնային գանձարանից կտրամադրվի 50 միլիոն դոլար: Սենդի Հուկ դպրոցը փակվել էր միջադեպից անմիջապես հետո, իսկ դրա բոլոր աշակերտները տեղափոխվել էին մոտակայքում գտնվող ուսումնական հաստատություն: Թեեւ թաղամասը դպրոցների պակաս չունի, նրանք, ում վերաբերել է այս ողբերգությունը, նոր դպրոցի շինարարությունը համարում են տուրք զոհերի հիշատակին: Նախատեսվում է, որ նոր շենքը կկառուցվի մինչ 2016թ. սկիզբըRead more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel