Կալիֆոռնիայի Սիթի օֆ ինդյուսթրի քաղաքում, որ գտնվում է Լոս Անջելեսից ոչ հեռու, լայնածավալ հրդեհ է բռնկվել քաղաքային շենքերից մեկում: Հրդեհը փլուզման ռեալ վտանգ է ստեղծել: Դեպքի վայր մոտ հարյուր հրշեջներ են ժամանել, որոնցից երեքը վնասվածքներ են ստացել հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ: Առայժմ հայտնի չէ, թե որն է հրդեհման պատճառը: Պաշտոնյաների խոսքով, շենքը մոտ մեկ տարի չէր օգտագործվում, եւ ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ է եղել ներսում: Փրկարարներին հաջողվել է կրակից փրկել մի շան, որին հանձնել են անտուն կենդանիների կացարան: Read more
Արիզոնա նահանգում, Ֆինիքսից ոչ հեռու խոշոր ավազամրրիկ է գրանցվել, որը հաջողվել է լուսանկարել ուղղաթիռներից: 20 մղոն երկարությամբ եւ 1800 ոտնաչափ բարձրությամբ ավազամրրիկն անցել է Գիլա Բենդ քաունթիով, սակայն լուրջ վնասներ չի կարողացել հասցնել տեղացիներին: Ավազի ամպը տեղանքում պահպանվել է կես ժամից ավելի: Հիշեցնենք, որ 2011թ. ավազամրրիկը խոշոր վթարի պատճառ էր դարձել, Արիզոնայում իրար էին բախվել 16 մեքենաներ: Զոհվել էր մեկ մարդ, եւս 23-ը ծանր վնասվածքներ էին ստացել: Այժմ օդերեւութաբանական ծառայությունը ժամանակին նախազգուշացրել էր վարորդներին ավազամրրիկի վերաբերյալ: Read more
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամները համաձայն չեն ներգաղթի բարեփոխման հետ այն տեսքով, որ ներկայացրել է Օբամայի վարչակազմը: Կուսակցական ղեկավարության հետ քննարկմանը կոնգրեսականները խոստովանել են, որ գործող օրենսդրությունը հնացել է, սակայն հրաժարվել են աջակցել Սպիտակ տան ներկայացրած օրինագծին: Նրանք պնդում են, որ կոնգրեսականներն իրենք մշակեն ներգաղթի բարեփոխման իրենց տարբերակը: Հանրապետականները մեծամասնություն ունեն Ներկայացուցիչների պալատում եւ կարող են արգելափակել ցանկացած փաստաթուղթ: Կոնգրեսական Մո Բրուքսը ասել է. –Ես համաձայն չեմ, որ ապօրինի ներգաղթյալներին պետք է քաղաքացիություն տրվի: Նրանք խախտել են Ամերիկայի օրենքները: Իսկ կոնգրեսական Իլիանա Ռոս-Լեհտընենը նշել է. –Երբ մենք ամրացնենք սահմանները, իսկ մենք, անխոս, պետք է անենք դա, կտեսնենք, թե ինչ կարելի է անել այդ 11 միլիոնի հետ: Օրինական կարգավիճակ ցանկացողների համար, որոնք այս մեծ երկրի հայրենասեր են իրենց համարում եւ պատրաստ են աշխատել ի բարօրություն ԱՄՆ-ի: Հունիսի 27-ին ներգաղթի բարեփոխմանը կողմ քվեարկեց Սենատը, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներն են, սակայն օրինագծին կողմ էին քվեարկել նաեւ մի քանի հանրապետականներ: Փաստաթուղթը նախատեսում է ապօրինի 11 միլիոն ներգաղթյալներին քաղաքացիություն ստանալու հնարավորություն տրամադրել եւ ամրացնել սահմանները, առաջին հերթին Մեքսիկայի հետ: Read more
Ամերիկացիների մեծ մասը CIA նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին դավաճան չի համարում: Այդ են վկայում Կանետիկըտ նահանգի Քուինիպիակ համալսարանի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները: Հիշեցնենք, որ 29-ամյա Սնոուդենը գաղտնազերծել էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ողջ աշխարհում իրականացվող գաղտնի լրտեսման ծրագիրը: Հարցման մասնակիցների 55 տոկոսը կարծում է, որ Սնոուդենը ընդամենը եղել է իրազեկող, մինչդեռ 33 տոկոսը նրան դավաճան է համարել: 45 տոկոսը կարծում է, որ ահաբեկչության դեմ պայքարի համար ԱՄՆ-ի ձեռնարկած միջոցառումները սահմանափակում են քաղաքացիական ազատությունները: Նշվում է, որ հարցման մասնակիցների 51 տոկոսն աջակցություն է հայտնել գաղտնի ծրագրին: Հունիսի 28-ից հուլիսի 8-ն անցկացված հարցմանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ: Read more
Powerd by Bloogie