A+ A A-

11 July 2013

Կոլումբիան ԱՄՆ-ին է հանձնել թմրաբարոնին

loco 5Կոլումբիայի իշխանությունները ԱՄՆ-ին են արտահանձնել թմրաբարոն Դանիել Բարերային, որը հայտնի է El Loco` Խելագար մականունով: Նյու Յորքի դաշնային երկու դատարաններ Բարերային հեռակա կարգով թմրանյութերի մաքսանենգության մեղադրանք էին առաջադրել: Համանման մեղադրանքներ նրան նաեւ Ֆլորիդայում են ներկայացրել: Հայտնի չէ, թե այդ նահանգներից որում կդատվի թմրավաճառը: Բարերային կալանավորել էին 2012թ. սեպտեմբերին Վենեսուելայում՝ կոլումբիական անվտանգության ուժերի գործողության ընթացքում, որոնց աջակցում էին ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան: Ավելի ուշ իրավապահ մարմինները հայտարարել էին, որ արդարադատությունից թաքնվող Բարերան մի քանի պլաստիկ վիրահատության է ենթարկվել, նաեւ ծծմբաթթվով փորձել է այրել մատների ծայրերը՝ մատնահետքերի նույնականացումը անհնար դարձնելու նպատակով: Վենեսուելայի իշխանությունները նաեւ Բարերային պատկանող մի քանի առանձնատներ, ագարակներ եւ բնակարաններ էին առգրավել, նաեւ՝ զբոսանավ եւ 48 ավտոմեքենաներ: Ավելի ուշ հանցագործին հանձնել էին Կոլումբիային: Բարերան մինչեւ բռնվելը Կոլումբիայի ամենաորոնվող հանցագործն էր: Նրա մասին տեղեկության համար այդ երկրի իշխանությունները 2,7 մլն դոլար էին խոստանում, հինգ միլիոն էլ ԱՄՆ-ն էր խոստանում: Read more

Մեքենայով բախվել է օդանավակայանի դարպասներին

acc 5Բըրբենքի ոստիկանությունը պաշտոնապես մեղադրանքներ է առաջադրել տղամարդուն, ով իր մեքենայով բախվել է Բըրբենքի Բաբ Հոփ օդանավակայանի դարպասներին: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ժամը 9:30-ի սահմաններում, Empire Avenue-ի հատվածում: Տղամարդն իր մեքենայով բախվել է դարպասներին, ապա անգարի մոտ գտնվող մետաղե կոնստրուկցիային: Ոստիկանները պարեկել են տարածքը, եւ նրանցից մեկը ուժգին ձայն է լսել: րոպեներ անց վարորդին ձերբակալել են: Նորթ հալիվուդի 64-ամյա բնակիչ Ռալֆ Լուկըսին տեղափոխել են հիվանդանոց` բուժզննման, ապա ալկոհոլի եւ թմրադեղերի ազդեցության տակ մեքենա վարելու մեղադրանք առաջադրել: Մեքենան հարվածից լրջորեն վնասվել է: Միջադեպի հետեւանքով օդանավակայանի աշխատանքը չի տուժել: Read more

Իշխանությունները մտադիր են ազատ արձակել մոլագարին

molag 5Կալիֆորնիայի դատարանը որոշում է կայացարել ազնիվ խոսքի դիմաց բաց թողնել սերիական բռնաբարող Քրիսթըֆըր Հաբբըրտին, որի զոհն է դարձել 40 մարդ: Տեղի իրավաբանները դատարանի որոշումը մղձավանջ են կոչել: Լոս Անջելեսի հոգաբարձուների խորհրդի անդամ Մայք Անտոնովիչը կոչ է արել տեղի օրենսդիր իշխանությանը վերանայել որոշումը: Դատարանը որոշել է ազատել Հաբբըրտին` հիմնվելով բժիշկ փորձագետների եզրակացության վրա, որի համաձայն մոլագարն այլեւս վտանգավոր չէ հասարակության համար: Նա անընդհատ ոստիկանության հսկողության տակ է գտնվելու եւ քաղաքի որոշ հատվածներ նրա համար փակ են լինելու: Նախքան նրան հիվանդանոցից բաց թողնելը` Լոս Անջելեսի սոցիալական ծառայությունը նրա համար տուն կգտնի: Հաբբըրտն առաջին անգամ Լոս Անջելեսում ձերբակալվել է 1972թ: Այդ պահի դրությամբ նա հասցրել էր բռնաբարել 25 կնոջ: Նա ազատ է արձակվել 1979թ եւ երկու տարվա ընթացքում 15 զոհի է դժբախտացրել:   Read more

Կալիֆոռնիայում բանտարկյալները հացադուլ են հայտարարել

ris 5Կալիֆոռնիա նահանգի բանտերում դատապարտյալների բողոքի լայնածավալ ակցիա է սկսվել: Ավելի քան 30 հազար դատապարտյալներ նախօրեին հացադուլ են հայտարարել: Բողոքի ակցիան ընթանում է նահանգի բոլոր բանտերի երկու երրորդում: Դատապարտյալները հրաժարվում են ուտելիքից, նաեւ հրաժարվում են դուրս գալ աշխատանքի եւ ուսման` վկայակոչելով վատ ինքնազգացողությունը: Դատապարտյալները պահանջում են բարելավել իրենց պահման պայմանները մենախցերում, թույլատրել ամիսը մեկ օգտվել հեռախոսից: Նրանք նաեւ տաք հագուստ, սննդի բարելավում, կրթական ծրագրերի հասանելիություն են պահանջում: Արդեն երկրորդ օրը հացադուլը շարունակում են 29 հազար դատապարտյալներ: Տասը դատապարտյալների բժիշկների ինտենսիվ հսկողության տակ են վերցրել: Հացադուլը սկսվել է հուլիսի 1-ից` Սյուզընվիլլ անապատում գտնվող բանտում:   Read more

Բոսթոնում մեկնարկել է Ցարնաեւի դատավարությունը

johar 5Բոսթոնում այսօր սկսվել են քաղաքացի Ջոհար Ցարնաեւի գործով դատական լսումները: Նրան մեղադրում են այս տարվա ապրիլի 15-ին անցկացված բաստընյան մարաթոնի ժամանակ ահաբեկչության կազմակերպման մեջ: Չեչեն ահաբեկիչը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքի ոչ մի կետում: Նշենք, որ պայթյունի արդյունքում զոհվել է 3, վիրավորվել 260 մարդ: Դաշնային իշխանությունները Ցարնաեւին ներկայացրել են 30 կետից բաղկացած մեղադրանք, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենք կիրառելը, մասնավորապես՝ ինքնաշեն պայթուցիկ սարք օգտագործելը եւ մասնավոր սեփականության չարամիտ ոչնչացումը, որը հանգեցրել է մարդկանց մահվան: Նրան սպառնում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում: Լսումներին ներկա են եղել տուժածների մեծ մասը եւ նրանց հարազատները: Լսումների համար ընտրվել է ընդարձակ սրահ, որ տեղավորվեն բոլոր վկաները: Մյուսները գործընթացին հետեւել են դատարանի միջանցքներում տեղադրված հեռուստաէկրանների միջոցով: Read more

Կոնգրեսն արգելափակել է ռազմական օգնությունը սիրիացի ապստամբներին

syr 5ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հետախուզության հարցերով զբաղվող կոմիտեների անդամները քննարկել են սիրիացի ապստամբներին ռազմական օգնությունն արգելափակելու օգտին: Կոնգրեսականները քվեարկել են սիրիացի ապստամբներին ցուցաբերվող օգնության ֆինանսավորման խիստ սահմանափակումներ մտցնելու օգտին: Նման որոշման պատճառ են դարձել այն երկյուղները, որը զենքը կարող է հայտնվել ահաբեկչական խմբերի ձեռքում: Կոմիտեների անդամների կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ծրագիրը մտածված եւ գործունակ չէ, քանի որ չի նախատեսում այն զենքի վերահսկողության հնարավորությունը, որը մատակարարվելու է Սիրիային: Թե կոնկրետ ինչ միջոցառումների օգտին են քվեարկել կոնգրեսականները, հայտնի չէ, քանի որ քվեարկությունը տեղի է ունեցել դռնփակ ռեժիմով: Սակայն, աղբյուրի խոսքով, ընդունված միջոցները բավարար կլինեն անհնարին դարձնելու Բարաք Օբամայի վարչակազմի կողմից պլանավորված զենքի մատակարարումները: Մինչդեռ վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ կոնգրեսականները խանգարում են իրենց կատարելու ապստամբներին զինելու ծրագիրը՝ ընդսմին չառաջարկելով այլընտրական տարբերակներ: Հունիսի 14-ին Բարաք Օբամայի վարչակազմը որոշում էր ընդունել սիրիացի ապստամբներին հրաձգային զենք, հակատանկային համալիրներ եւ զինամթերք մատակարարելու մասին:  Read more

Ով կգլխավորի ԴՊՀ-ն

dph 5ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի ազատված պաշտոնը կարող է զբաղեցնել ֆինանսների նախկին նախարար Լերրի Սամըրսը: -Դաշնային պահուստային համակարգի ներկայիս ղեկավար Բեն Բերնանկիի լիազորությունները ավարտվում են 2014-ի հունվարի 31-ին: Սպասվում է, որ նա չի ղեկավարի համակարգը նորից: Արդյունքում Սպիտակ տունը հիմա ակտիվորեն նրան փոխարինող է փնտրում,- ընդգծում է The Wall Street Journal-ը: 58-ամյա Սամըրսի հետ միասին թեկնածուների թվում են Բերնանկիի երեք տեղակալները՝ Ջանեթ Յելենը, Դանըլդ Կոնը եւ Ռաջըր Ֆերգյուսընը։ ԴՊՀ-ն կատարում է կենտրոնական բանկի գործառույթները: Բերնանկին գերատեսչությունը ղեկավարում է 2006թ. փետրվարից: Նրան այդ պաշտոնում նշանակել է Ջորջ Բուշը, 2010թ. Բարաք Օբաման երկարաձգել էր նրա լիազորություններըRead more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel