A+ A A-

11 June 2013

Ամերիկացիները դեմ չեն, որ իրենց հետեւեն

beee 5Ամերիկացիների մեծ մասը դեմ չէ, որպեսզի ԱՄՆ հատուկ ծառայությունները տեղեկություն հավաքեն իրենց հեռախոսազրույցների վերաբերյալ, եթե դա կօգնի կանխարգելել ահաբեկչությունը: Ինչպես վկայում են Washington Post թերթի եւ Վաշինգտընում գտնվող Pew Research Center-ի հարցման տվյալները, բնակիչների 62 տոկոսը վստահ է, որ դաշնային կառավարությունը պետք է զբաղվի հնարավոր ահաբեկչական սպառնալիքի հետաքննությամբ, եթե նույնիսկ այն իրենից ենթադրում է միջամտություն այլոց անձնական կյանքին: Հունիսի 9-ին իրականացված հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 մարդ:   Read more

11 June 2013

Սնոուդենը փախել է Հոնգկոնգի հյուրանոցից

tokiooo 4ԱՄՆ-ում գաղտնալսման սկանդալային գործի մասին տեղեկություններ հաղորդող էդվըրդ Սնոուդենը փախել է Հոնկոնգի հյուրանոցից: Հյուրանոցում հաստատել են, որ ԱՄՆ-ի քաղաքացին իրենց մոտ է բնակվել, սակայն հունիսի 10-ին նա մեկնել է: Ենթադրվում է, որ Սնոուդենը դեռ չի լքել Հոնկոնգը: ԱՄՆ-ի քաղաքացիների համար վիզան ուժի մեջ է 90 օրվա ընթացքում: Լրագրողները կարծում են, որ Սնոուդընը Հոնկոնգ էր ժամանել մայիսի 20-ին: ԱՄՆ-ի եւ Հոնկոնգի միջեւ արտահանձնման վերաբերյալ պայմանագիր գործում է, սակայն Սնոուդընի դեպքում դրա կիրառումը կարող է արգելափակվել Չինաստանի իշխանությունների կողմից: Սպիտակ տան կայքում Սնոուդըենին ներելու հայցադիմումն ավելի քան 37 հազար ստորագրություն է հավաքել: -էդվըրդ Սնոուդընն ազգային հերոս է, եւ նրան պետք է անհապաղ ներում շնորհվի, - ասվում է հայցադիմումում: Քվեարկությունը սկսվել է հունիսի 9-ին: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական պատասխանը ստանալու համար հայցադիմումը պետք է հավաքի 100 հազար ստորագրություն՝ 30 օրվա ընթացքում: Հիշեցնենք, The Guardian-ի եւ The Washington Post-ի հաղորդմամբ՝ ամերիկյան իշխանությունների՝ տվյալներ հավաքագրելու մասին հայտնել էր CIA-ի տեխնիկական մասնագետ էդվըրդ Սնոուդեընը: 29-ամյա Սնոուդենը հայտնել էր, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը տվյալներ է հավաքում բջջային կապի բաժանորդների մասին եւ հասանելիություն ունի խոշորագույն IT-ընկերությունների ծառայություններին: Ներկայումս Սնոուդընը քաղաքական ապաստան է փնտրում:   Read more

11 June 2013

Օբաման նոր խորհրդարական կունենա

korhr 4Ջեյսըն Ֆըրմընն առաջադրվել է ԱՄՆ նախագահի տնտեսական խորհրդակցությունների խորհրդի նախագահի պաշտոնում: Associated Press-ի փոխանցմամբ, նա կփոխարինի Ալըն Քրյուգըրին: Նախագահ Օբաման 42-ամյա Ֆըրմընին անվանել է իր սերնդի ամենափայլուն տնտեսական ուղեղներից մեկը: -Չնայած մեր տնտեսությունն աճում է, դեռեւս միջին դասին պատկանող շատ ընտանիքներ զգում են, որ ավելի ու ավելի շատ են աշխատում, սակայն, միեւնույն է, չեն հասցնում: Տնտեսական անհավասարությունը դեռ աճում է մեր հասարակությունում: Շատ երեխաներ են ապրում աղքատության մեջ,- ասել է Օբաման:  Read more

11 June 2013

Գերագույն դատարանը հակահայկական վճիռ է կայացրել


GERAG 4ԱՄՆ Գերագույն դատարանը հայտարարել է, թե չի քննի իններորդ շրջանային դատարանի որոշումը, որով չեղյալ է համարվել Հայոց ցեղասպանության ժառանգներին փոխհատուցելու մասին օրենքը: Գործը քննելուց հրաժարվելու մասին Գերագույն դատարանի որոշումը թույլ է տալիս պաշտպանել ստորին ատյանի դատարանի որոշումը, որի շնորհիվ բավականին արդյունավետ արգելափակվել են ԱՄՆ քաղաքացիների կողմից փոխհատուցում ստանալու վերաբերյալ հայտերը: Հայցվորների փաստաբանները, ինչպես նաեւ հայկական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել Գերագույն դաարանի վճռի կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ արդարադատության հաստատմանն ուղղված ջանքերը: Հիշեցնենք, որ 2012թ փետրվարին 12 դաշնային դատավորներ միաձայն որոշել են, որ փոխհատուցման վճարման մասին Քալիֆոռնիայի օրենքը հակասահմանադրական է:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel