amga.tv

Switch to desktop Register Login

30 May 2013

Չինաստանում նորածնին հանել են կոյուղու միջից

babb 5Չինաստանի Չժեցզյան նահանգում հրշեջների ու փրկարարների ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել փրկել շենքերից մեկի կոյուղում հայտնված նորածնի կյանքը։ Փրկարարները կանչվել են, երբ շենքի բնակիչները տարօրինակ մանկական լացի ձայն են լսել, սակայն չեն կարողացել հայտնաբերել երեխայի գտնվելու վայրը։ Արդյունքում փրկարարները հայտնաբերել են լքված տղային եւ նրան փրկելու համար սղոցել 4 սմ հաստությամբ խողովակը։ Նրանցից մոտ 1 ժամ է պահանջվել զգուշորեն սղոցելու ու նորածնին դուրս բերելու համար, եւ նրա հետ միասին տեղափոխել հիվանդանոց: Այնտեղ փրկարարներն ու բժիշկները հանել են երեխային: Պարզվել է, որ փոքրիկը 2 ժամ գտնվել է այդ վիճակում եւ դեմքի ու ոտքերի հատվածում քերծվածքներ ստացել։ Նորածինն ընդամենը երկու օր առաջ էր ծնվել, եւ կշռել է 2,3 կգ: Խողովակի տրամագիծը եղել է 10 սմ: Ոստիկանությունը գործը քննում է որպես սպանության փորձ, երեխայի հետ նման դաժան կերպով վարվել է մայրը՝ անմիջապես ծննդաբերելուց հետո. փրկարարները տղային ընկերքով են հայտնաբերել: Իրավապահները գտել են երեխայի մորը, ով խոստովանել է, թե ցանկանում էր ազատվել երեխայից: Տղային անվանել են Երեխա թիվ 59` հիվանդանոցի ինկուբատորի համարով: Read more

Հոնդուրասի հանցախմբերը հրադադար են հայտարարել

salva 7Սան-Պեդրո-Սուլա քաղաքում Հոնդուրասի երկու ամենախոշոր եւ վտանգավոր հանցախմբերը զինադադար են հայտարարել: Զինադադարի մասին բանտերում անցկացված երկու տարբեր մամուլի ասուլիսներում հայտարարել են Մարա Սալվատրուչա հանցախմբի ներկայացուցիչները եւ 18in street gang-ի պարագլուխը: -Մենք հույս ունենք, որ հասարակությունը եւ իշխանությունները մեզ կներեն այն չարիքի համար, որ մենք հասցրել ենք իրենց,- ասել է պարագլուխ Մարիոն: Հանցախմբերը հույս ունեն, որ իշխանություններն իրենց անդամներին աշխատատեղեր կառաջարկեն եւ կօգնեն վերականգնվել հասարակության մեջ: Կառավարությունն արդեն հայտարարել է, որ ողջունում է զինադադարը, որի բանակցությունները, կաթոլիկ եկեղեցու միջնորդությամբ, տեւել են ութ ամիս: 2012 թ. նույն հանցախմբերի միջեւ զինադադար էր կնքվել նաեւ հարեւան Էկվադորում: Այդ երկրի կառավարության տվյալներով՝ 14 ամսվա ընթացքում երկրում սպանությունների թիվը կրճատվել է 52 տոկոսով: Հոնդուրասում, ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թ. կատարվել է առնվազն 92 կանխամտածված սպանություն՝ 100 հազար մարդու հաշվարկով, ինչն ամենաբարձրն է աշխարհում: Ամեն օր երկրում բռնարարքների զոհ է դառնում առնվազն 20 մարդ: Մարա Սալվատրուչա եւ Մարա 18 հանցախմբերը գործում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Սալվադորի, Հոնդուրասի եւ Լատինական Ամերիկաների այլ երկրների տարածքում, զբաղվում են թմրանյութերի տարածմամբ եւ շորթումով:  Read more

Կրակոցներ Ավանում

avan 5Այսօր, ժամը 1:40-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնից ահազանգ է ստացվել, որ դեմքի եւ ճակատի մասերում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձինք 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանն ու 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանն են: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ավանի 7-րդ փողոցից: Դեպքի վայրում հայտնաբերվել է որսորդական հրացանից կրակված 2 պարկուճ, արյան հետքեր եւ արյունոտված սրբիչ: Աբովյան քաղաքից բերման են ենթարկվել 28-ամյա Գեւորգ Հակոբյանն ու 25-ամյա Հովիկ Հակոբյանը: Նրանք նախ հերքել են իրենց կապը, ապա խոստովանել: Հովիկ Հակոբյանը աշխատում է Գոլդեն Գլաս ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Գեւորգ Հակոբյանը՝ Գագիկ Ծառուկյանի պատկանող 2 ընկերություններում, որպես գլխավոր հաշվապահ: Հայտնաբերվել են նաեւ նրանց մեքենաները եւ հրացանը: Դեպքի կապակցությամբ քրգործ են հարուցել:   Read more

Հայաստանից մեկնողների թիվն ավելացել է

mek 5Զվարթնոց օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գերազանցել է ժամանողների թիվը: Քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալներով, 2013թ. հունվար-ապրիլ ամիսներին Զվարթնոց միջազգային օդանավակայանը փոխադրել է 423 հազար 313 ուղեւոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 430 հազար 515 ուղեւորի համեմատ: Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել 193 հազար 449 մարդ` 2012 թվականի 645 հազար 632-ի դիմաց, իսկ հունվար-ապրիլին մեկնել է 229,864 մարդ` նախորդ տարվա համեմատ 8,542-ով պակաս: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հունվար- ապրիլին կազմել է 2,523` 2012թ-ի 2,997-ի դիմաց: Նշենք, որ Շիրակ օդանավակայանով էլ այս տարվա հունվար- ապրիլին Հայաստան ժամանածների թիվը կազմել է 7,093, մեկնածներինը` 12 հազար 143 մարդ:   Read more

Ավազամրրիկը ստիպել է փակել մայրուղին

mrrik 5Ավազամրրիկը, որն առաջացել է ուժգին քամու հետեւանքով, ստիպել է իշխանություններին փակել թիվ 14 մայրուղին Լանքյասթըրի Avenue A-ի մերձակայքում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ավազամրրիկի մեջ մի քանի խոշոր վթարներ են արձանագրել: Տեսանելիությունը բավական թույլ եւ մեքենաների համար վտանգավոր է եղել: Կալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Տատյան Սաքուիլոյի խոսքով, տեսանելիությունը գրեթե զրոյական է եղել: Երեկ, ցերեկը ժամը 4:30-ի սահմաններում որոշում է կայացվել մայրուղին փակելու մասին: Չորս ժամ անց պաշտոնյաները թույլատրել են երթեւեկությունը մայրուղու տվյալ հատվածում:   Read more

Թահանգայում ծնողներին խնդրել են զգոն լինել

tujunga 5Ոստիկանությունը ծնողներին խնդրել է ավելի զգոն լինել Թահանգայի Թշրջանում, երբ անհայտ անձը փորձել է օրը ցերեկով առեւանգել մի աղջկա: Դեպքը տեղի էր ունեցել կիրակի օրը 6600 Olcott Street հասցեում: Լոս Անջելեսի ոստիկանության փոխանցմամբ, անձը մոտեցել է 11-ամյա աղջկան Mountain View տարրական դպրոցի մոտ եւ փորձել է ուժով նստացնել մեքենան: Երեխան բղավել է, եւ հանցագործը փախուստի է դիմել: Նա հեռացել է դարչնագույն ամենագնացով: Ոստիկան Սքաթ Քենեդիի խոսքով, կասկածյալը լատինամերիկացի է, 5 ոտնաչափ, 3 դյույմ հասակով, եւ մոտ 40 տարեկան: Իրավապահները ներկայումս որոնում են նրան:  Read more

Liberty Reserve վճարային համակարգը փակվել է

liber 5Նյու Յորքի դատախազությունը մայիսի 28-ին վեց միլիարդ դոլարի լվացման խարդախ սխեմային մասնակից լինելու մեղադրանք է առաջադրել Liberty Reserve վճարային համակարգի ներկայացուցիչներին: Ինչպես հայտնել է Նյու Յորքի դատախազությունը՝ այդ համակարգը ողջ աշխարհում գործող կիբերհանցագործներին թույլ է տվել փոխանցել եւ լվանալ ապօրինի ճանապարհով ստացված գումարները: Իսպանիայում, Կոստա Ռիկայում եւ Նյու Յորքում ձերբակալվել է 5 մարդ, այդ թվում կայքի համահիմնադիրներ Արթուր Բուդովսկին եւ Վլադիմիր Կացը: Բուդովսկին ինքը կալանավորվել է մայիսի 24-ին Իսպանիայում, իսկ Կացին գտել են Բրուքլինում: Համակարգը, որն ապահովում էր հաշիվների տերերի լիակատար անանունություն եւ գործարքների անդառնալիություն, փակվել է իշխանությունների կողմից: 2006թ.-ին Կոստա Ռիկայում հիմնված ֆինանսական ընկերությունը իր սեփական վիրտուալ արժույթի միջոցով անանուն օգտատերերին թույլ էր տալիս փոխանցումներ կատարել աշխարհի ցանկացած կետ: Ծառայությունն ուներ մոտ 1 մլն օգտատեր, որոնցից 200 հազարը՝ ԱՄՆ-ից: Դրա միջոցով տարեկան տեղի էր ունենում մոտ 12 միլիոն փոխանցում, իսկ համակարգի հիմնադրման օրվանից 6 մլրդ դոլար լվացվել է: Ծրագրից հատկապես օգտվել են թմրաբիզնեսով զբաղվողները: Ընկերության հաշիվների վրա կալանք է դրված: Մեղադրող կողմը հայտարարում է, որ Liberty Reserve-ի միջոցով առնվազն 55 միլիոն ապօրինի գործարքավարություն է կատարվել ամբողջ աշխարհումRead more

Դիզնիլենդը տարհանել են

desn 5Էնըհայմում ոստիկանությունը տարհանել է կալիֆոռնիական Դիզնիլենդի այցելուներին: Դա տեղի է ունեցել նրանում ոչ մեծ պայթյունի գրանցվելուց հետո: Արտակարգ դեպքից հետո խուճապահար այցելուները սկսել են այգուց դուրս վազել: Ականատեսները հայտնել են, որ պայթյունի որոտը շատ բարձր է եղել: Տուժածներ չկան: Ենթադրվում է, որ պայթյունը գրանցվել է Դիզնիլենդի աղբամաններից մեկում, տեղական ժամանակով ժամը 17.30-ի մոտ: Պայթել է սառույցով լցված չոր ռումբը: Զգուշավորության նկատառումներից ելնելով՝ որոշվել է տարհանել Դիզնիլենդի այցելուներին, իսկ դեպքի վայր ականազերծողներ են ժամանել: Երկու ժամ անց նրանց թույլատրվել է վերադառնալ: Միջադեպի ականատեսներից մեկը պատմել է, որ տեղի է ունեցել պայթյուն, ոչ թե կրակոց՝ ընդգծելով, որ անգամ տարհանման ժամանակ Դիզնիլենդում շարունակել է հնչել երաժշտություն: Ավելի ուշ ձերբակալվել է Դիզինիլենդի 22 ամյա աշխատակիցը Քրիշչըն Բարնսը։  Read more

Ցարնաեւների քրոջը մեղադրում են թմրավաճառքի մեջ

tsar 4Բասթընի ահաբեկիչներ Թամերլան եւ Ջոհար Ցարնաեւների քրոջը` 24-ամյա Բելա Ցարնաեւային Նյու Ջըրզի նահանգի դատարանը մարիխունայի պահպանման եւ վաճառքի մտադրության մեղադրանք է ներկայացրել։ Նրա ընկեր Ահմադ Խալիլին եւս նույն մեղադրանքներն են ներկայացվել, երկուսն էլ հերքում են մեղադրանքները: Անցյալ տարվա դեկտեմբերին ոստիկանները թմրանյութեր էին հայտնաբերել Ցարնաեւայի Նյու Ջըրզի նահանգի Ֆերվյու քաղաքում գտնվող բնակարանում: Ըստ փաստաբան Մարիո Բլենչի` իր պաշտպանյալը ոչ մի կապ չի ունեցել ահաբեկչության հետ, սակայն դրանից հետո իր հասցեին սպառնալիքներ է սկսել ստանալ: Հիշեցնենք, որ Ջոհար Ցարնաեւի ծանոթները պնդում էին, որ նրա եկամտի աղբյուրը եղել է մարիխուանայի վաճառքը:  Read more

Չինացի հաքըրները կարեւոր նյութեր են գողացել

china 4Չինացի հաքըրները մի քանի կիբերհարձակումների արդյունքում ԱՄՆ-ից գողացել են պաշտպանական համակարգերի նախագծերը, որոնք կազմում են ամերիկյան հակահրթիռային պաշտպանության հիմքը: Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարության գիտական խորհրդի զեկույցում: Գողացված բոլոր տվյալները կարող են օգտագործվել Չինաստանի կողմից ռազմական նշանակության սեփական համակարգերի մշակման համար: Reuters-ի փոխանցմամբ, հաքըրները ստացել են ժամանակակից ռազմական ինքնաթիռների, նավերի եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի գծագրերը: Հաքըրային հարձակումների ետեւում կանգնած են Շանհայում տեղակայված Comment Crew խմբավորման հաքըրները: Առեւանգվել են տվյալներ նորագույն F-35 եւ F-18 ինքնաթիռների, Patriot հրթիռների, հակահրթիռային համալիրների եւ այլ սպառազինությունների մասին:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version