A+ A A-

10 May 2013

83-ամյա միանձնուհուն 20 տարվա ազատազրկում

trans 5Դատարանը 83-ամյա միանձնուհի Մեգան Ռայսին մեղավոր է ճանաչել ազգային անվտանգությանը սպառնալու եւ Y-12 Ազգային անվտանգության կենտրոն ներխուժելու համար: Նրան եւ իր երկու հանցակիցներին` 64-ամյա Մայքլ Վիլլիին եւ 56-ամյա Գրեգ Օբեդին, սպառնում է 20 տարի ազատազրկում: Քույր Ռայսն ու իր երկու հանցակիցները, բողոքելով միջուկային զենքի կիրառման դեմ, 2012թ. հուլիսին կտրել էին Թենեսի նահանգի Օուք Ռիջ քաղաքում գտնվող համալիրը շրջապատող երկաթե ճաղավանդակն ու ներթափանցել հաստատության ամենապահպանվող գոտիներ, ներկել են շինության պատերը, որոշներն էլ` վնասել: Պահակների վկայությամբ, երբ իրենք հայտնաբերել են ակտիվիստներին, նրանք առաջարկել էին իրենց հաց ուտել, հետո սկսել են եկեղեցական երգեր երգել: Ռայսին մեղադրում են 8.5 հազար դոլարի վնաս պատճառելու մեջ: Կենտրոնի ղեկավարությունը հաղորդում է, որ ակտիվիստները հնարավորություն չունեին մոտենալու ռադիոակտիվ նյութերին, որոնք պահվում են տարածքում: Դատարանում քույր Մեգանը հայտարարել է, որ չի զղջում իր գործողությունների համար, ափսոսում է միայն, որ 70 տարի սպասել է իր դիրքորոշումն արտահայտելուն: Միջադեպը լուրջ անհանգստություն է առաջացրել ԱՄՆ միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման համար: Read more

Բեռլուսկոնիին դատեցին

berlus 4Միլանի վերաքննիչ դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել Իտալիայի նախկին վարչապետ, միլիարդատեր Սիլվիո Բերլուսկոնիին ՝ Mediaset մեդիա գրուպում իրականացրած ֆինանսական խախտումների համար: Այս որոշմամբ դատավորների խորհուրդը բավարարել է հայցվոր կողմի պահանջը եւ հաստատել հոկտեմբերին առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը 4 տարվա ազատազրկման մասին, որոնցից համաներմամբ երեքը չեղյալ էին հայտարարվել: Դատարանը որոշել էր նաեւ, որ Բերլուսկոնին առաջիկա 5 տարիների ընթացքում չի կարողանա պետական պաշտոններ զբաղեցնել եւ առաջիկա 3 տարիների ընթացքում չի կարողանա ընկերության ղեկավարի պաշտոն ստանձնել: Բեռլուսկոնին դատարանի դահլիճում ներկա չի եղել եւ հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքերը: Բերլուսկոնիին պատկանող Mediaset մեդիա գրուպի գործը դարձել էր Իտալիայի ամենահնչեղ դատական գործընթացներից մեկը՝ կապված 2002-2005 թթ ընկերության ղեկավարության կողմից իրականացված ֆինանսական խախտումների հետRead more

36-ամյա կինը մահացել է վթարի հետեւանքով

furg 5Երեք երեխաների 36-ամյա մայրը մահացել է այս գիշեր, երբ անսթափ վիճակում գտնվող վարորդը բախվել է նրա մեքենային Միշըն-Վիեհոյում: Ահազանգը ստացվել է ժամը 11:40-ին, թե Ford 250 մակնիշի ֆուրգոնը, Santa Margarita Parkway-ում դուրս գալով սխալ երթեւեկելի գոտի, դիմահար բախվել է Տոյոտա մակնիշի մեքենային: Վարորդը` 42-ամյա Ուիլյըմ Քեյլորը փորձել է փախուստի դիմել, սակայն լուրջ վնասվածքներ էր ստացել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: 36-ամյա Մարտինեսը մահացել է տեղում: Նա 7-ից 14 տարեկան երեք երեխաներ ուներ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` վթարի բոլոր հանգամանքները ճշտվում են։  Read more

Տարհանում Վեն Նայսում

ve   5Ռումբի սպառնալիքի պատճառով երեկ մի քանի հարյուր մարդ են տարհանել Վեն Նայսի բնակելի տներից մեկից: Միջադեպը տեղի է ունեցել 7200  Lennox Avenue հասցեում, Շերման Ուեյի մերձակայքում: Անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, թե ականապատված մեքենան պայթելու է ինչ-որ ժամի: Դեպքի վայր սակրավորներ եւ վարժեցված շներ են բերվել: Ոստիկանության փոխանցմամբ տարհանվել է առնվազն չորս բնակելի շենք: Ընդ որում, քնած բնակիչներին տարհանելու համար ոստիկանները ստիպված են եղել թակել դռները: Սակրավորները խուզարկություններ են իրականացրել, սակայն կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Իրավապահները որոնում են կեղծ ահազանգի հեղինակինRead more

Արիել Կաստրոյին մեղադրանք է առաջադրվել

Երեք կանանց առեւանգած Օհայոյի բնակիչ Արիել Կաստրոյին մարդկանց առեւանգման եւ բռնաբարության մեղադրանքներ են ներկայացվել: Դատարանը նրա համար 8 մլն դոլար գրավի castrrr 5գումար է նշանակել: Հիշեցնենք, որ չարագործն իր պատանդներին ավելի քան 10 տարի պահել էր Քլիվլընդ քաղաքի իր տանը: Նրա հետ ձերբակալվել են նաեւ եղբայրները` Պեդրոն եւ Օնիլը, սակայն վերջիններիս մեղադրանքներ չեն ներկայացվել: Ոստիկանությունը հայտնել է, որ նրանք չեն մասնակցել Արիելի հանցանքներին: Ներկայումս առեւանգված կանանցից երկուսը` Ըմենդա Բերրին եւ Ջինա Դեհեսուսը, իրենց ընտանիքների հետ են: Միշել Նայթը հիվանդանոցում է: Դուրս է գրվել նաեւ Ըմենդա Բերրիի դուստրը` վեցամյա Ջասըլինը: Արիելի առեւանգած երեք աղջիկն էլ 10 տարվա գերության ընթացքում փողոց են դուրս եկել ընդամենը երկու անգամ: Նրանց միշտ տանն են պահել: Հիշեցնենք, նախկինում հաղորդվել էր, որ դպրոցական ավտոբուսի վարորդը կանանց գերության մեջ էր պահել ճոպանների եւ շղթաների միջոցով` նրանց մշտապես ենթարկելով կտտանքների եւ սեռական բռնության: Այդ ողջ ընթացքում աղջիկներին առանձին են պահել, սակայն նրանք իմացել են միմյանց գոյության մասին եւ օգնել չհուսահատվել։ Հայտնի է, որ Արիել Կաստրոն ունի մեծ տղա եւ աղջիկ` Էնթընին եւ Էմիլին: Էմըլին բանտում է. նրան 25 տարվա ազատազրկման են դատապարտել`իր 11 ամսական աղջկա կոկորդը կտրելու փորձի համար: Հիշեցնենք, որ շուրջ 10 տարի առաջ առեւանգված կանայք հայտնաբերվել էին 2013թ. մայիսի 6-ին: Read more

Ներգաղթի բարեփոխման հեղինակը ժխտում է

nerg 5Վերլուծաբանների այն կարծիքը, որ ներգաղթի բարեփոխումների վրա ԱՄՆ-ը 6.3 տրիլիոն դոլար կծախսի, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասել է օրինագիծը մշակած սենատոր, հանրապետական Մարկո Ռուբիոն: -Նրանց փաստարկները հիմնված են այն միակ հղումի վրա, որը ես սխալ եմ համարում: Այն, որ այդ մարդիկ շատ աղքատ են, քանի որ չունեն ամերիկյան կրթություն, եւ որ նրանք աղքատ կլինեն իրենց ողջ կյանքի ընթացքում: Անկեղծ ասած, դա այն չէ, ինչ ցույց է տալիս ԱՄՆ-ում հաստատված ներգաղթյալների փորձը,- ասել է Ռուբիոն: Նրա կարծիքով՝ ներգաղթյալների օրինականացումը շատ աշխատավորների ստվերային տնտեսությունից դուրս կբերի աշխատաշուկա, կբարելավի ձեռնարկատիրական պայմանները, թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել, որն էլ իր հերթին կնպաստի տնտեսական աճին եւ բյուջեի ճեղքվածքի նվազմանը:   Read more

Օբաման եւ Քեմերընը կքննարկեն սիրիական իրավիճակը

lond 4Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերընի հանդիպման գլխավոր թեմաներն են Սիրիայում տիրող իրավիճակն ու մեծ ութնյակի գագաթնաժողովի նախապատրաստությունը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա մայիսի 13-ին: Նախագահը նախատեսում է վարչապետի հետ քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը, առեւտրա-տնտեսական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաեւ հունիսին Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք մեծ ութնյակի առաջիկա գագաթնաժողովի առաջնահերթությունները,- ասվում է հաղորդագրության մեջ: Դրանում ընդգծվում է, որ Օբաման պատրաստվում է այցելել այդ գագաթնաժողովին: Վարչապետի այցն ընդգծում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առկա հատուկ հարաբերությունները: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel