A+ A A-

16 April 2013

Նուրիել Ռուբինին տնտեսության մասին

rub 4Ամերիկյան աշխարհահռչակ տնտեսագետ Նուրիել Ռուբինին համաշխարհային տնտեսության մասին հոդված է հրապարակել, որում նշել է, թե ԱՄՆ-ում մի քանի դրական տնտեսական միտումներ կան՝ բնակարանային շուկան վերականգնվում է; շերտաքարային գազի եւ նավթի արդյունահանումը կնվազեցնի էներգիայի վրա կատարվող ծախսերը եւ կբարձրացնի մրցունակությունը; նոր աշխատատեղեր են ստեղծվում: -Ասիայում աշխատուժի թանկացումը, ռոբոտոտեխնիկայի ի հայտ գալը եւ արտադրության ավտոմատացումն ընկած են արդյունաբերության վերածննդի հիմքում; իսկ քանակական մեղմման ագրեսիվ քաղաքականությունը օգնում է նաեւ տնտեսության իրական հատվածին եւ ֆինանսական շուկաներին,- նշել է նա եւ հավելել, թե ռիսկերը, սակայն, պահպանվում են: Գործազրկությունն ու տնային տնտեսությունների պարտքը նախկինի պես մեծ են, իսկ հարկերի բարձրացումից առաջացող ֆինանսական արգելակները եւ ծախսերի սահմանափակումները կհարվածեն տնտեսական աճին: Ընդհանուր առմամբ, զարգացած տնտեսություն ունեցող երկրների շարքում ԱՄՆ-ը հարաբերականորեն ամենալավ վիճակում է: Read more

Ահաբեկչություն Բասթընում

bast 4Բասթընի մարաթոնի վերջնագծի մոտ երկուշաբթի օրը տեղի է ունեցել երկու ուժգին պայթյուն, որի հետեւանքով կան բազմաթիվ տուժածներ: Պայթյունները տեղի են ունեցել Քապլի հրապարակի մերձակայում, ոստիկանության փոխանցմամբ, խոսքը ահաբեկչության մասին է: 

Բասթընի ոստիկանական ծառայության պաշտոնական twitter էջը գրում է 23 ծանր վիրավորի եւ 2 մահացածի մասին եւ: Դեպքի վայր ժամանած փրկարար ծառայությունների աշխատողները արյունով պատված փողոցներից շտապում էին տեղափոխել տուժածներին մոտակայքում պատրաստված շարժական հիվանդանոց: Հիվանդանոցը պատրաստվել է՝ օգնություն տրամադրելու համար մարաթոնի ուժաթափ եղած մասնակիցներին: Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն: 

Ոստիկանության աշխատողները պայթյուններից հետո թույլ չէր տվել մարաթոնի մասնակիցներին վերադառնալ մրցավազքի անցկացման վայր: Ոստիկանությունը Նյու Յորքում եւ Վաշինգթընում արդեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկել: Հայտանբերվդլ է եւս երկու պայթուցիկ սարք։

Բասթըն քաղաքը ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում գտնվող խոշորագույն քաղաքներից է, որտեղ ամեն տարի անցկացվող մարաթոնը նշանակալի արարողություն է: Ամենամյա մարաթոնին մասնակցելու համար քաղաք էին ժամանել 27 հազար վազորդներ:

Read more

Օբամաների եկամուտը նվազել է

tttt 6Օբամաների ընտանիքի ընդհանուր եկամուտը 2012 թվականին նվազել է 172 հազար դոլարով՝ 2011-ի համեմատ: Սպիտակ Տան փոխանցմամբ, 2012-ին Բարաք եւ Միշել Օբամաները վաստակել են մոտ 608 հազար դոլար: Այդ գումարից նախագահի աշխատավարձը կազմել է 394,8 հազար դոլար, իսկ գրքերի վաճառքից, որոնց հեղինակն Օբաման է, ստացվել է 259 հազար դոլար: Իսկ ահա 2011 թվականին նախագահական զույգի եկամուտը կազմել է 780 հազար դոլար: Վերջին 4 տարիներին, ըստ հարկային հայտարարագրերի, Օբամաների եկամուտը կրճատվել է 9 անգամ. 2009 թվականին այն կազմել է 5,5 մլն դոլար: Սպիտակ Տան տվյալներով՝ 2012-ին Օբաման վճարել է ընդամենը 112 հազար դոլարի հարկ, եւս 150 հազար դոլար տրամադրել է բարեգործական նպատակներով: 2012-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընը եւ նրա կինը վաստակել են 385 հազար դոլար, ինչը 6 հազար դոլարով ավելի է 2011-ի ցուցանիշից: Բայդընները մոտ 88 հազար դոլարի հարկ են վճարել:

Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel