Ֆլորիդա նահանգի 26-ամյա էքսկուրսավար Թամի Օուենը էքսկուրսիայի ժամանակ մարտի է բռնվել 3 մետրանոց, 5 կգ քաշով հսկա Բիրմայական պիթոնի հետ՝ պաշտպանելու համար զբոսաշրջիկներին: Դեպքը տեղի է ունեցել Everglades արգելոցում: Առաջինը սողունին նկատել է մակույկում նստած հանգստացողներից մեկը: Կինն անմիջապես այդ մասին հայտնել է էքսկուրսավարին: Տեսնելով, որ հսկա սողունը իրենց ուղղությամբ է լողում, էքսկուրսավարը ջուրն է ցատկել: Նրան օգնության է հասել գործընկեր Ուորեն Ուորթմընը: Նա փորձում էր ամեն կերպ բռնել օձի պարանոցից, որպեսզի այն նրան չկծի, սակայն օձը փաթաթվել էր նրա թեւին: Մի քանի րոպե անց էքսկուրսավարը զգացել է, որ վերջույթը թմրել է: Կորցնելով իրավիճակի վերահսկողությունը՝ Օուենը ստիպված է եղել սպանել օձին: Everglades Adventure Tours զբոսաշրջային գործակալության սեփականատեր Ջաք Շիլիի խոսքով՝ իրենք զբոսաշրջիկներին վերադարձրել են անհաջող էքսկուրսիայի գումարը: Ամերիկացու խոսքով՝ ինքը ցավում է, որ սպանել է օձին, նա դա չէր ցանկանում, քանի որ ողջ հոգով սիրում է վայրի բնության ներկայացուցիչներին , սակայն ստիպված էր, իրեն այլընտրանք չէր մնացել: Նշենք, որ այս տեսակի օձերը թունավոր չեն, սակայն նրանք ունակ են կուլ տալ նույնիսկ եղջերու եւ ալիգատոր` նրանց շուրջ փաթաթվելով եւ խեղդամահ անելով: Օգոստոսին էվըրգլեյդս ազգային փարկում գիտնականները հայտնաբերել են այդ տարածքում երբեւէ հայտնաբերված ամենամեծ բիրմայական պիթոնին, որի երկարությունը 5.18 մետր էր, իսկ քաշը` 74 կգ: Read more
Ոստիկանությունը ձերբակալել է ճգնակյաց գողին, ով մեղադրվում է հազարավոր գողությունների մեջ: 47-ամյա Քրիստըֆըր Նայթը 27 տարի ապրել է վրանում, Մեն նահանգի անտառներում: Սնվում էր այն ուտելիքով, որը գողանում էր քեմփինգներից: Նա գողանում էր մարտկոցներ, սնունդ, գազի բալոններ, մինչ հանդիպեց համառ որսորդ Թերրի Հյուզին, ով էլ ձերբակալել է նրան: Առայժմ Նայթին միայն մեղադրանք են առաջադրել Փայն-Թրի քեմփինգում կատարված գողության փաստով: Նայթին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք եւ հարցաքննել: Առաջին իսկ հարցաքննությանը պարզվել է, որ լճի մոտ գտնվող անմարդաբնակ վայրում երկար տարիներ ապրել է հենց Նայթը, ով տանից փախել էր 27 տարի առաջ: 19 տարեկանում դեռահասը որոշել էր լքել տունը` իր հետ վերցնելով այրիչ, ռադիո, դանակ եւ վրան: Այդ իրերով նա տեղափոխվեց անտառ եւ բնակություն էր հաստատել: Ազգականները փորձել, բայց չէին կարողացել գտնել նրան: Գրեթե 27 տարի Նայթը մարդկանց հետ չի շփվել, թեեւ հրաշալի խոսում է անգլերեն: Նա սովորել էր աննկատ անցնել կածաններով եւ գողություններ կատարել, իսկ գիշերները հարձակվում էր սուպերմարկետների եւ ֆերմաների վրա: Ոստիկանությունը կարծում է, որ Հյուզը երկրորդ մարդն է 27 տարում, ում հանդիպել է Քրիստըֆըր Նայթը, առաջինը 90-ականներին մի զբոսաշրջիկ էր, ում պատահաբար տեսել եւ բարեւել էր: Նայթի հիշած վերջին պատմական դեպքը Չեռնոբիլի ատոմակայանի վթարն է եղել: Read more
Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում կրկին հանրահավաք է արել: Նա երեկ մեկնել էր Մոսկվա, եւ ենթադրվում էր, որ կպատմի իր հանդիպումների մասին, սակայն այդպես էլ որեւէ բառ չի ասել: Հանրահավաքը ի տարբերություն նախորդների չափազանց սակավամարդ էր, պատճառը թե տեղացող անձրեւն էր, թե ժողովրդի` ապրիլի 9-ի դեպքերից հետո Հովհաննիսյանից հիասթափությունը: Հիշեցնենք, որ նա պողոտայում թողել էր ժողովրդի բազմությանը եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ գնացել Ծիծեռնակաբերդ աղոթելու: Հանրահավաքում ելույթ է ունեցել նաեւ Արմենուհի Հովհաննիսյանը, ով հիշել է ապրիլի 9-ի դեպքերը: -Ես այդ օրը հագել էի իմ ամենասիրած կոշիկները, ես կորցրեցի այն, երբ տապալվել էի գետնին, եւ բոբիկ քայլեցի դեպի Ծիծեռնակաբերդ - հիշել է Արմենուհի Հովհաննիսյանը: Հանրահավաքի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հաջորդ հավաքը նշանակել է հաջորդ ուրբաթ` Անի հյուրանոցի փոքր սրահում: Read more
Լա Քրեսենթայի փողոցներում վայրի պումայի հայտնվելը խուճապ է հարուցել: Կենդանին մտել է քաղաք եւ հանգիստ զբոսնել փողոցում: Ականատեսների վկայությամբ, կենդանին բավական խոշոր է եղել, կշռել է մոտ 120 փաունդ: Դեպքի վայր ժամանած մասնագետները քնաբեր են կրակել պումային եւ տեղափոխել լեռնային գոտի: Ոստիկանության սերժանտ Թամ Լորընցի խոսքով, կենդանուն բռնել են 4500 New York Avenue հասցեում: Մասնագետների խոսքով, կենդանու կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Սա Գլենդելում նման արտառոց հյուրի առաջին հայտնվելը չէ: Կատվազգիները հազվագյուտ են այցելել Գլենդել, սակայն արջերը, հատկապես ձմռան ամիսներին հաճախ են թափանցում Գլենդել` ուտելիք որոնելու: Read more
Անվտանգության աշխատակցին Ասկըր Ուասքեզին գնդակահարել եւ սպանել են Panorama City առեւտրի կենտրոնի ալկոհոլային խմիչքների բաժնում: Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել երեկ, 15000 Roscoe Boulevard հասցեում, երեկոյան ժամը 10-ի սահմաններում: Ոստիկանության լեյտենանտ Փոլ Վերնոնի խոսքով, առայժմ հայտնի չեն դեպքի հանգամանքները: Դետեկտիվները տեւեկան ժամանակ փորձաքննություն են անցկացրել: Սպանության մասին որեւէ տեղեկություն ունենալու դեպքում կարող եք զանգահարել (877) 527-3247 հեռախոսահամարով: Read more
Սպիտակ փոշին, որ հայտնաբերվել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիա Վիյարայգոսային ուղղված նամակում, ըստ ամենայնի, սովորական կավիճ է: Երեկ կեսօրին քաղաքապետարանի շենքի մի հատվածը տարհանվել է, երբ Վիյարայգոսայի ախատակիցներից մեկը նամակում սպիտակ փոշի էր գտել եւ ահազանգել ոստիկաններին: Նամակում նաեւ սպառնալիքներ են եղել քաղաքապետի հասցեին: Ոստիկանության սպա Բեյք Չոուի խոսքով, ծրարը ուղարկել էին դաշնային բանտերից մեկից: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսել FBI-ը: Վիյարայգոսան դեպքի պահին իր սենյակում է եղել, բայց տարհանումից հետո հանդիպման է մեկնել: Read more
ԱՄՆ հարավում եւ Միջին Արեւմուտքում երեք մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել մի քանի պտտահողմերի եւ փոթորիկների պատճառով: Մահացու դեպքն արձանագրվել է Միսիսիփի նահանգում, Քեմփըր շրջանում: Թորնեյդոն այնտեղ տասնյակ տներ է ոչնչացրել: Հարեւան շրջանում քամին շրջել է բեռնատարները: Միզուրի եւ Նեբրասկա նահանգների իշխանությունները եւս հաստատել են մահերի փաստը, տասնյակ վիրավորների տեղափոխել են հիվանդանոցներ: Ուժեղ փոթորիկը Միջին Արեւմուտքում առանց էլեկտրականության է թողել տասնյակ հազարավոր տներ, հարյուրավոր շինություններ լուրջ վնասվել են:
Միզուրիում, որտեղ քամին տապալել է ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը, իշխանություններն արտակարդ դրություն են մտցրել: Ամենալուրջ վիճակը Հասելվուդ քաղաքում է: Քամին Սալիվան քաղաքում, որտեղ պոռթկումների արագությունը հասել է վայրկյանում 70 մետրի, պոկել է տեղական եկեղեցու տանիքը: Շենքում այդ պահին եղել է երգչախումբը, որի անդամները հասցրել են թաքնվել նկուղում:
Իսկական ձմեռ է Մինեսոտայում եւ Հարավային Դակոտայում, Արկանզայում թորնեյդոն չորս մարդու է վիրավորել: ԱՄՆ օդերեւութաբանական ծառայության տվյալներով, ցիկլոնը շարժվում է արեւելյան ուղղությամբ: Read more
Զինծառայող, 24-ամյա Ուիլյըմ Քոլթըն Միլլեյը, ով 2011թ. ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով, խոստովանել է իր մեղքը: Ձերբակալված զինծառայողը գաղտնի տեղեկությունները փոխանցել է FBI-ի գործակալին, ով ներկայացել էր որպես օտարերկրյա հետախույզ: Տեղեկատվությունը վերաբերել է ԱՄՆ ազգային պաշտպանությանը: Թե որ երկրին էր ցանկանում ծառայել զինծառայողը, չի հաղորդվում: Դա կարող է հայտնի լինել վճռի հրապարակումից հետո, որ կայանալու է ապրիլի 15-ին: Միլլեյը ծառայել է ռազմական ոստիկանությունում` Ալյասկայի էլմընդորֆ-Ռիչըրդսըն միացյալ ռազմակայանում: Նա նաեւ ծառայել է Իրաքում եւ Հարավային Կորեայում: Նրան ձերբակալել են 2011թ. աշնանը, FBI-ի եւ հակահետախուզության համատեղ գործողության արդյունքում: Read more
Վըրջինիա նահանգի Ռիչմընդ քաղաքի բնակիչ Էրիկ Բրաունը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման լուսանկարչական սարքերով մեքենան գողանալու համար, որը պատկանել է Սպիտակ տանը: -Պետական գույքի գողությունը շատ լուրջ հանցագործություն է, հատկապես երբ խոսքը Սպիտակ տան գույքի մասին է,- հայտարարել է դաշնային դատախազի օգնական Ռոդըրիկ Յանգը: Գողացված բեռնատարում եղել է նաեւ հուշարար սարք, որը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարբերաբար կիրառել է հրապարակային ելույթների ժամանակ: Էրիկ Բրաունը իրեն մեղավոր է ճանաչել 2013թ. հունվարին: Դատապարտյալին սկզբում սպառնացել է 3 տարվա ազատազրկում, սակայն Բրաունը համաձայնվել է երկարաձգել ժամկետը՝ իր կողմից կատարված 14 այլ գողությունների մեղադրանքներից խուսափելու համար: Read more
ԱՄՆ-ի վարչակազմը հույս ունի Կորեական թերակղզում ստեղծված իրադրությունը լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց գտնում է, թե ժամանակն է, որ Հյուսիսային Կորեան հրաժարվի ռազմաշունչ ճարտասանությունից: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպմանը: -Մենք կշարունակենք հիմնախնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու փորձերը,- ասել է պետության ղեկավարը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Վաշինգտոնը հնարավոր ամեն ինչ կանի իր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: -Բանակցությունների ընթացքում մենք համակարծիք էինք՝ ժամանակն է, որ Հյուսիսային Կորեան դադարեցնի ռազմաշունչ ճարտասանությունը եւ փորձի թուլացնել լարվածությունը,- նշել է Օբաման: Նրա խոսքով՝ ոչ ոք հակամարտություն չի ցանկանում Կորեական թերակղզում: Իր հերթին Պան Գի Մունը դիմել է Չինաստանին՝ կոչ անելով նպաստել տարածաշրջանում լարվածությունը վերացնելուն: Նշենք, որ այսօր Հարավային Կորեա է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերին, ով հայտարարել է, թե նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել մի շարք զորավարժություններ Հյուսիսային Կորեային չհրահրելու համար:
Powerd by Bloogie