A+ A A-

04 April 2013

Մահացել է MTV ռեալիթի շոուի մասնակիցը

mtvvv 4Թունավորումից մահացել է MTV հեռուստաալիքի BUCKWILD ռեալիթի շոուի մասնակիցը: 21-ամյա Շեյն Գանդիի մարմինը հայտնաբերվել է Ford Bronco մեքենայում՝ Արեւմտյան Վըրջինիայի Սիսընվիլ քաղաքից ոչ հեռու: Ոստիկանության հաղորդմամբ՝ մեքենան վնասված է եղել եւ գտնվել ճահճացած առվում: Մեքենայում հայտնաբերվել են նաեւ նրա հորեղբոր՝ 48-ամյա Դեւիդ Գանդիի դին եւ 27-ամյա Ռաբըրտ Մայըրսի դին: Երեքն էլ գտնվել են 1984թ. արտադրության Ford Bronco մակնիշի մեքենայում: Շեյն Գանդին եւ նրա ուղեկիցներն անհետացել էին մարտի 31-ին: Նրանց վերջին անգամ տեսել էին մարտի 30-ի լույս 31-ի գիշերը՝ Սիսընվիլի բարերից մեկում, որտեղ նրանք պատմել են, որ արտաճանապարհային մեքենայով դուրս են գալու զբոսանքի: Ոստիկանությունը ի սկզբանե հերքել է սպանության վարկածը, իսկ ավելի ուշ պարզել, որ երեքն էլ մահացել էր կարբոնի մոնոքսիդի թունավորումից, որն արտանետվել էր մեքենայից: Շեյն Գանդիի մահվան պատճառով հեռուստաընկերությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել սերիալի նկարահանումները: Շոուն նկարվում էր 2013-ի հունվարից, հիմնական Սիսոնվիլի տարածքում եւ նվիրված է գյուղական միջավայրում 9 երիտասարդների կյանքին:   Read more

Բանտում բախվել են հանցախմբերը

tween 4Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Twin Towers քրեակատարողական հիմնարկում անկարգություններ են եղել, որոնց հետեւանքով չորս դատապարտյալ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ծեծկռտուքին մասնակցել են 62 դատապարտյալներ, այն սկսվել է երեկ կեսօրին, ժամը 12:10-ի սահմաններում թիվ մեկ աշտարակի երրորդ հարկի հանգստի սրահում: Լոս Անջելես շրջանի շերիֆի ներկայացուցիչ Սթիվ Ուիթմորի խոսքով, իրար են բախվել լատինամաերիկացիների եւ աֆրոամերիկացիների հանցախմբերը: Իրավապահներին մեկուկես րոպե է պահանջվել գազային նռնակների եւ արցունքաբեր գազի միջոցով կարգուկանոն հաստատելու համար: Չորս դատապարտյալի տեղափոխել են Լոս Անջելես քաունթիի USC բժշկական կենտրոն` կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներով: Պահակներից ոչ ոք չի տուժել: Բանտում մոտ 4 հազար դատապարտյալ է պահվում:   Read more

Ձերբակալություններ Նյու Յորքում ընտրությունների առնչությամբ

marlk 5ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրեն ապրիլի 2-ին ձերբակալել է վեց մարդու, այդ թվումՆյու Յորք նահանգի Սենատի անդամ Մալքըլմ Սմիթին եւ Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ  Դենիել Հալլորենին: Նրանց կասկածում են դավադրության մեջ` քաղաքապետի ընտրությունների վրա ապօրինի ազդելու համար

Մանհեթընի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, մյուս ձերբակալվածների թվում են Նյու Յորքի շրջանների Հանրապետական կուսակցության բաժանմունքների երկու նախագահները: Ջոզեֆ Սավինոն գլխավորում էր կուսակցական կազմակերպությունը Բրանքսում, իսկ Վինսընթ Թաբոնը` Քունիսում: Ձերբակալվել է նաեւ Նորըմի Ջասմինը` Ռաքլընդ շրջանի Սփրինգ-Վյալլի բնակավայրի քաղաքապետը եւ նրա տեղակալը:

Իրավապահների տվյալներով, Սմիթը` ով Դեմոկրատական կուսակցության անդամ էր, պատրաստվում էր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից: Դրա համար նա պետք է ստանար երեք շրջանային կազմակերպությունների ղեկավարների հավանությունը: Սմիթը, ըստ քննության, փորձել է դա անել ապօրինի եղանակով, վճարել է Հալլորենին, որ հանդիպում կազմակերպի կառույցների ղեկավարների հետ, որոնք պատրաստ էին կաշառքի դիմաց աջակցել նրան: Գործարքը հնարավոր է եղել կանխել FBI-ի գաղտնի գործակալի շնորհիվ: Սմիթի փաստաբանի խոսքով, նա հերքում է մեղադրանքները: Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունները կայանալու են 2013թ. նոյեմբերին Read more

Սկսվել է Մայքլ Ջաքսընի մոր հայցով դատաքննությունը

catrin 4Լոս Անջելեսում սկսվել է Մայքլ Ջաքսընի մոր ներկայացրած հայցով դատական գործընթացը՝ ընդդեմ AEG Live ընկերության: 82-ամյա Քեթրին Ջաքսընը 40 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում 2009թ.ն իր որդու մահվան հետեւանքով չկայացած համերգի կազմակերպիչներից: Փոփ-աստղի մայրը Լոս Անջելեսի բարձրագույն դատարան էր դիմել՝ մեղադրելով AEG Live ընկերությանը իր որդու համար անձնական բժիշկ Կանրադ Մըրիյի հարցում անփույթ ընտրության համար, նաեւ, որ համերգի փորձերին չափից ավելի ճնշում է գործադրվել իր որդու վրա, որը հանգեցրել է վերջինիս ֆիզիկական եւ հոգեկան առողջության խաթարմանը: Ընկերությունում հայտարարել են, որ Ջաքսընը շատ ավելի վաղ էր դեղահաբերը չարաշահում: Փաստաբանները փորձելու են ապացուցել, որ Մըրիյին վարձել է հենց Մայքլ Ջաքսընը: Ապրիլի 10-ին դատավորների կազմը կորոշվի վերջնականապես: Հիշեցնենք, որ Մայքլ Ջաքսոնը մահացել էր 2009թ. հունիսի 25- ին՝ 51 տարեկանում պրոպոֆոլի գերդոզավորումից:  Read more

Լեյքըրսի խաղացողին մեղադրում են սպանության մեջ

evaris 4Լոս Անջելես Լեյքըրս բասկետբոլային թիմի նախկին խաղացողին մեղավոր են ճանաչել սպանության մեջ: Ջորջիայի Ֆուլթըն քաունթիի դատարանի ատենակալները Ջըվարիս Քրիթընթընին մեղավոր են ճանաչել չորս երեխաների մայր Ջուլիան Ջոնսի սպանության մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 2011թ. օգոստոսին` Ատլանտայի հարավ-արեւմուտքում: Այդ ժամանակ Քրիթընթըն արդեն ավազակախմբի անդամ էր: Նրան կողոպտել էին մրցակիցները, եւ բասկետբոլիստը հետապնդելով վերջիններիս կրակ էր բացել: Արդյունքում սպանվել էր Ջուլիանը: 25-ամյա բասկետբոլիստը նախկինում էլ խնդիրներ էր ունեցել օրենքի հետ, 2009-2010 սեզոնում նա որակազրկվել էր 38 խաղով, երբ զենք էր բերել Վաշինգթըն Ուիզըրդսի հանդերձարան, իսկ 2012թ. բանտում էր հայտնվել արագության գերազանցման եւ ոստիկանների չենթարկվելու համար: Read more

ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել իրեն եւ դաշնակիցներին

kerri 4ԱՄՆ-ը կարող է պաշտպանել իրեն եւ իր դաշնակիցներ Հարավային Կորեային ու Ճապոնիային Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային սպառնալիքներից: Այս մասին հայտնարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջան Քերիին: Նա մամլո ասուլիսով է հանդես եկել Հարավային Կորեայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի հարցերով նախարար Յուն Բեն Սեի հետ հանդիպումից հետո: Վերջինս այցով Վաշինգտոնում էր:

-Մենք լիովին պատրաստ ենք եւ ի վիճակի անելու դա, կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան հասկանում է դա,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ հիշեցնելով, որ վերջերս ԱՄՆ-ը որոշում է ընդունել ուժեղացնել իր հակահրթիռային պաշտպանության համակարգը: Բացի այդ, երեքշաբթի Պենտագոնը հայտարարել է, որ Կորեական թերակղզու ափ են ուղարկվել երկու ականակիր նավեր, որոնք զինված են զենիթա-հրթիռային Aegis ԻՋՍ համալիրներով: Ավելի վաղ Ճապոնիայից Հարավային Կորեան են ուղարկվել ամերիկյան F-22 կործանիչներ՝տարածաշրջանում համատեղ զորավարժություններին մասնակցելու համար: Զորավարժություններին ներգրավված են նաեւ F-2 եւ F-52 ռմբակոծիչները: Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի ռազմատենչ հռետորաբանությունն ու սպառնալիքները համարում է վտանգավոր եւ անընդունելի: Քերիի խոսքով՝ այն, ինչ անում է Կիմ Չեն Ընը, սադրանք է: Քերին շեշտել է, որ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային չի ընդունում որպես միջուկային գերտերություն եւ կհասնի նրան, որ երկրրը հրաժարվի ռազմական միջուկային ծրագրից: Հաջորդ շաբաթ Քերին ծրագրում է ուղեւորվել Սեուլ՝ շարունակելու Կորեական թերակղզում տիրող իրավիճակի շուրջ քննարկումը: Read more

Արա Մանուկյանն հասել է Յութա նահանգ

arrrra 5Լրագրող եւ իրավապաշտպան Արա Մանուկյանն իր հացադուլի 17-րդ օրը մեկշաբաթյա ճանպարհորդություն է սկսել Վաշինգտոն:  Այս պահին Արա Մանուկյանն արդեն հասել է Յութա նահանգ: AMGA-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ իր առողջական վիճակը բարվոք է։ Արա Մանուկյանը ձեւակերպել է իր դիրքորոշումը ԱՄՆ նախագահին ուղղված բաց նամակում եւ մտադիր է ավարտել հացադուլը Սպիտակ տան առջեւ ապրիլի 9-ին` սպասելով նախագահ Բարաք Օբամայից եւ ԱՄՆ պետքարուղարությունից խոստացված պատասխանին: Մանուկյանը կարծում է, որ նախագահի վերընտրվելու կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված Օբամայի շնորհավորական ուղերձը   վաղաժամ էր: Ողջ երկրով այցելությունների ժամանակ Մանուկյանն կկիսվի ամերիկյան հանրության հետ իր հայացքներով: Լոս Անջելեսից Վաշինգտոն ուղեւորվելով` նա հանդիպումներ կունենա հանրության հետ տասը նահանգների քաղաքներում եւ Կոլումբիայի օկրուգում: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel