amga.tv

Switch to desktop Register Login

14 March 2013

Google-ին տուգանել են

googl 4Google ընկերությունն ընդունել է, որ Street View նախագծի իրականացման շրջանակներում իր աշխատակիցները ներխուժել են օգտատերերի անձնական կյանք: Հայտնի է դարձել, որ 2008-2010թթ. ընթացքում քաղաքային փողոցների եւ ամբողջ աշխարհում ճանապարհների նկարահանման ընթացքում Google-ի սարքավորումներն ավտոմատ կերպով ներբեռնել են համակարգչի տերերի վերաբերյալ անձնական տեղեկություններ՝ մասնավորապես գաղտնաբառեր, էլեկտրոնային նամակներ, որոնց Wi-Fi ցանցը պաշտպանված չի եղել։ Ամերիկացիների անձնական կյանք ներխուժելու հարցով Google-ի դեմ դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի 38 նահանգ։ Այժմը ընկերությունը պարտավոր է 7 մլն դոլարի չափով տուգանք վճարել։   Read more

Հռոմի նոր պապը


poppe 5Նշենք, որ այսօր 115 կարդինալները երրորդ փորձից կարողացել են ընտրել նոր պապին: Սիքստինյան կապելլայի վրա սպիտակ ծուխ է բարձրացել, իսկ կարդինալ Ժան-Լուի Տորանը Սուրբ Պետրոս եկեղեցու պատշգամբից հայտարարել է՝ Habemus papam՝ -Մենք Պապ ունենք: Նոր պապ է դարձել Բուենոս-Այրեսի եպիսկոպոս, արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլիոն, ով պապական աթոռ է բարձրացել Ֆրանցիսկ 1-ին անունով:   Read more

Ակտիվիստները մերկացել են Վատիկանում

femmm 4Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները երեկ ներխուժել են Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակ եւ կազմակերպել բողոքի ակցիա՝ ընդդեմ Հռոմի նոր պապի մեկնարկած ընտրությունների: Կարդինալների ժողովի սկսվելուց հետո FEMEN-ի աղջիկներից մեկը մերկացրել է կուրծքը, սակայն րոպեներ անց նրան ձերբակալել է ոստիկանությունը: Ապա հրապարակի եզրում մերկացել է երկրորդ աղջիկը եւ սկսել է կարգախոսներ հնչեցնել, սակայն նա նույնպես ձերբակալվել է: FEMEN-ի ակտիվիստուհիների մարմիններից մեկի վրա գրված է եղել -Ոչ պեդոֆիլներին, իսկ մյուսի վրա՝ -Ոչ պատերազմին: Սա FEMEN-ի երկրորդ ակցիան էր Վատիկանում:   Read more

Սարսափելի դեպք Աբովյանի ծննդատանը

babyy 6Աբովյանի ծննդատանը նախօրեին ահասարսուռ դեպք է տեղի ունեցել: Մարտի 11-ին այս ծննդատան հիվանդասենյակում նորածին է մահացել, հետագայում պարզվել է, որ երեխայի մահվան պատճառը մայրն է: 27-ամյա կինը մարտի 10-ի ուշ երեկոյան լույս աշխարհ է բերել տղա երեխա, որին ժամեր անց առողջական բավարար վիճակով հանձնել են մորը` տեղափոխելով հիվանդասենյակ: Սակայն մարտի 11-ի գիշերը բուժաշխատակիցները նկատել են, որ նորածինը մահացած է, որի վրա եղել են նաեւ քերծվածքներ: Ոստիկանությունում կինը բացատրություն է տվել, թե երեխային սպանողը ինքն է եղել, քանի որ ի սկզբանե դեմ է եղել նրա ծննդին: Երիտասարդ կինը նկարագրել է, որ ինքը երեխայից ազատվելու նպատակով անկողնու ծածկոցով փակել է նրա բերանը, ձեռքերով սեղմել գլուխը, հարվածել է կողքի պահարանին, ապա դեմքով գցել հատակին, որի հետեւանքով մահացել է: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Read more

Մայրուղին փակած բայքերին ձերբակալել են

biker 5Կալիֆոռնիայում ձերբակալել են չորս բայքըրների, որոնք մասնակցել են ամուսնության առաջարկի յուրօրինակ արարողությանը, որի համար հարյուրավոր մոտոցիկլիստներ փակել էին մայրուղին: Հասարակական կարգի գլխավոր խախտողը 24-ամյա Էկտոր Մարտինեսն է, ում նաեւ արագության գերազանցման մեղադրանք է առաջադրվել: Նշենք, որ մոտ 250 մոտոցիկլիստներ Կալիֆորնիայի ամենածանրաբեռնված մայրուղիներից մեկում` Քովինա քաղաքի մերձակայքում ֆլեշմոբ էին կազմակերպել` մասնակիցներից մեկն իր սիրելիի սիրտն ու ձեռքն էր խնդրել: Լոս Անջելեսի մերձակա ավտոմայրուղով ընթացող մոտոցիկլիստներն անսպասելի կանգնել եւ դադարեցրել էին մայրուղու մի հատվածի երթեւեկությունը: Ապագա փեսան` 24-ամյա Հեկտոր Մարտինեսն, իր սիրելիի` Փեյջ Ֆերնանդեսին խնդրել է պատրաստվել ոչ մեծ շոուի: Միջադեպը տեղի էր ունեցել դեռ հունվարի վերջին, սակայն ոստիկանությանը նոր է հաջողվել պարզել իրավախախտների ինքնությունը:   Read more

Ոստիկանը վառվող մեքենայից դուրս է բերել վարորդին

burnn 5Ոստիկանական մեքենայի տեսախցիկն արձանագրել է դրամատիկ պահը, երբ ոստիկանության սպան անմարդկային ջանքեր է գործադրում այրվող մեքենայից ուշագնաց վարորդին դուրս բերելու համար: Դեպքը տեղի է ունեցել Մասաչուսեթսի Դե Մոյն քաղաքում: Սպա Զաք ՄքԴաուելը, տեսնելով այրվող մեքենան, մոտեցել է, կոտրել դուռը եւ մի քանի փորձից դուրս բերել 18-ամյա Իըն Վասեսքուքին: Վերջինս կորցրել էր մեքենայի կառավարումը եւ բախվել եկեղեցու ավտոկայանատեղի պատին: Եթե ոստիկանը փոքր-ինչ ուշանար, դեռահասի կյանքը հնարավոր չէր լինի փրկել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, եւ այժմ գտնվում է ծանր, բայց կայուն վիճակում: Ապաքինվելուց հետո երիտասարդին մեղադրանք  կարող է առաջադրվել մեքենան  ձյան վրա շրջանաձեւ վարելու եւ օդորակիչ սարքին հարվածելու համար, որի արդյունքում մեքեանան սկսել է այրվել։ Read more

Պենտագոնը պաշտպանվելու հատուկ թիմեր է ստեղծում

cyberrr 5Արտերկրի կիբերհարձակումներից դաշնային կառավարության, ամերիկյան զորքերի եւ ազգային ենթակառուցվածքի պաշտպանության համար Պենտագոնը ստեղծում է 30 հատուկ թիմ: Այս մասին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի կիբերհրամանատարության ղեկավար, գեներալ Քիթ Ալեքսանդրը:

Նման որոշում է ընդունվել, քանի որ պետական հաստատությունների եւ խոշոր ընկերությունների տեղեկատվական համակարգերը սկսել են հաճախակի ենթարկվել կոտրվելուն, իսկ կենսական նշանակության օբյեկտները շարքից հանելու սպառնալիքը դառնում է ավելի իրատեսական: Զինված ուժերի հարցերով Սենատի հանձնաժողովում ելույթի ժամանակ Ալեքսանդրը նշել է, որ ներկայումս այլ երկրներից կողմից լայնամասշտաբ կիբերհարձակում հազիվ թե սպասելի է, քանի որ նրանք գիտեն, որ կիբերհարձակման աղբյուրը կարող է հայտնաբերվել եւ ենթարկվել պատասխան կոշտ միջոցառումների: Ըստ նրա, կիբերհարձակման մեթոդները ակտիվ զարգանում են եւ վաղ թե ուշ կարող են հայտնվել ահաբեկչական խմբավորումների ձեռքում, որոնք ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնի ԱՄՆ-ին առավելագույն վնաս պատճառելու համար: ԱՄՆ հետախուզության ղեկավար Ջեյմս Քլապըրն էլ կարծում է` կիբերհարձակումներն ու կայքերը կոտրելը ներկայումս ավելի վտանգավոր են, քան ահաբեկչությունը: Քլապըրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բախվում է նոր պոտենցիալ վտանգների հետ, որոնք կապված են համակարգչային տեխնոլոգիաների արագ զարգացման հետ: Read more

Հետաքննում են հաքերության դեպքերը


dzerqqq 5ԱՄՆ գաղտնի ծառայությունը ձեռնամուխ է եղել հայտնի ամերիկացիների անձնական տվյալների՝ քրեդիտ քարտերի համարներ, սոցիալական ապահովագրություն, հեռախոսների համարներ, գողության դեպքերի հետաքննությանը: Նրանց թվում է եղել նաեւ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման։ Նրա հետ միասին այդ հանցագործության պոտենցիալ զոհեր են դարձել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ԱՄՆ արդարադատության նախարար Էրիկ Հոլդըրը, FBI-ի տնօրեն Ռաբըրտ Մյուլլըրը, Լոս Անջելեսի ոստիկանապետ Չարլի Բեկը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթընը, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնըլդ Շվարցենեգերը եւ այլ հայտնի անձինք: ԱՄՆ արդարադատության նախարարության մամլո ծառայությունում լրագրողներին հայտնել են, որ տվյալ գործի հետաքննությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն: Բացի այդ, սեփական հետաքննությունն է վարում նաեւ ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը զբաղվում է պետության առաջին դեմքերի պաշտպանությամբ: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version