A+ A A-

28 February 2013

28 February 2013

Երկրորդ Թայթանիկի տոմսերը վաճառում է մեկ միլիոնով

taitan 5Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմըրը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում պատմել է, թե ինչպես են ընթանում լեգենդար խորտակված նավի կկնօրինակ «Թայթանիկ 2»-ի շինաշխատանքները: Նա հայտնել է, որ իրեն այդ նավով մեկ միլիոն դոլարով ճանապարհորդել ցանկացողներ են դիմել: «Թայթանիկ 2»-ը ծով դուրս կգա 2016թ.: Մեծ Բրիտանիայից ԱՄՆ վեցօրյա ճանապարհորդությունը ենթադրում է «Թայթանիկի» երթուղու կրկնություն, սակայն՝ հաջող ելքով: Զբոսանավի երկարությունը կլինի 270 մ, զանգվածը` 40 հազար տոննա, նավը կունենա 850 խցիկներ: «Թայթանիկ 2»-ը կտեղավորի 2,6 հազար ուղեւորի, որոնց կսպասարկեն անձնակազմի 900 անդամներ: Նավը կունենա 18 փրկարարական մակույկ: Արտաքին  տեսքով  նավը չի տարբերվելու  լեգենդար նախատիպից, սակայն դրա լիակատար կրկնօրինակը չի լինիԱյստեղ ժամանակակից հարմարություններ կլինեն: Ուղեւորները կստանան 20-րդ դարասկզբի հագուստներ: Փալմըրը հրաժարվել է  բացահայտել շինարարության գինը, որն իրականացվում է չինական Jinling Shipyard նավաշինական ընկերությունում: Ըստ Forbes-ի` ավստրալացի գործարարի կարողությունը 2012թ. կազմել էր 795 միլիոն դոլար: Ըստ այլ վարկածների` այն գերազանցում է 6 միլիարդ դոլարը: Read more

Ողբերգություն Շվեյցարիայում

swiss 6Ճշտված տվյալներով, երեք մարդ է զոհվել, եւս յոթը վիրավորվել են հրաձգության ընթացքում, որ տեղի է ունեցել Շվեյցարիայի Լյուցըրն քաղաքի մերձակայքում գտնվող գործարանում: Տեղական ոստիկանության եւ դատախազության ներկայացուցիչները հայտնել են, թե հրաձգության հեղինակը զոհվածների մեջ է: Միջադեպը տեղի էր ունեցել Մենցնաու քաղաքի Kronospan փայտամշակման ձեռնարկությունում: Հանցագործը առավոտյան ժամը 9-ին մտել էր ճաշարան եւ կրակ բացել: Դեպքի վայր են ժամանել 3 ուղղաթիռ, ոստիկանների, բժիշկների և փրկարարների 15 մեքենա։ Միջադեպի հետեւանքով լուրջ վնասվածքներ ստացած անձինք ուղղաթիռներով տեղափոխվել են հիվանդանոց: Նաեւ թեժ գիծ է բացվել ֆաբրիկայի աշխատակիցների ընտանիքի անդամների համար: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրաձիգը կարող էր տառապել հոգեկան խանգարմամբ : Ոստիկանները հայտնել են, որ հրաձիգը 42 տարեկան էր: Նա 10 տարի աշխատել է գործարանում եւ հանգիստ ու ոչ կոնֆլիկտային աշխատակից է եղել, սակայն այս տարի փոխվել էր, հաճախ խոսում էր ինքն իր հետ: Նա գործարանում օպերատոր էր աշխատում, ուներ երեխաներ: Ոստիկանությունն առայժմ չի կարողանում բացատրել դեպքի դրդապատճառները: Նշենք, որ օրեր առաջ գործարանը հայտնել էր արտադրության կրճատման մասին։   Read more

Գրավով ազատված հանցագործը սպանել է երկու ոստիկանների

polll 4Կալիֆոռնիայի Սանտա-Կրուզ քաղաքում երկու ոստիկան է սպանվել: Ոստիկանության սերժանտ Լորըն Բեյքըրի եւ դետեկտիվ Էլիզըբեթ Բաթլըրի դիակները գտել են փետրվարի 26-ին տան մոտ, որտեղ բնակվում էր ենթադրյալ հանցագործ Ջերըմի Գուլեն: Կրակոցները սկսվել են Նորթ-Բեքսվըրթ-ավենյուում, երեկ ցերեկը ժամը 3:30-ին, երբ ոստիկանները ստուգում էին հանցագործին: 35-ամյա Ջերըմի Գուլեն սպանել է ոստիկանենրին եւ փախուստի դիմել: Հանցագործն ավելի ուշ գնդակահարվել է Դոյլ փողոցում ոստիկանների կողմից, որոնք քաղաքի մյուս ծայրում հետապնդում էին նրան: Ինչպես հայտնել է Սանտա-Կրուզ շրջանի շերիֆ Ֆիլ Վովակը, փետրվարի 22-ին Գուլեին ձերբակալել էին, քանի որ նա ալկոհոլի ազդեցության տակ ներխուժել էր նախկին գործընկերոջ տուն եւ ոտնձգություններ կատարել: Գուլեին ձերբակալել եւ ազատ էին աձակել գրավի դիմաց: Բեյքըրն ու Բաթլըրը հետաքննում էին այդ գործը: Քաղաքային իշխանությունները միջադեպից հետո խուզարկություններ էին արել տարածքում եւ փակել երեք դպրոց: Պարզվել է, որ նախկինում սեռական հանցագործությունների եւ զենքի ապօրինի կրման համար ձերբակալված Գուլեի անունով երեք զենք է գրանցված եղել, այդ թվում` Sig Sauer կիսավտոմատ ատրճանակ եւ Beretta ատրճանակ: Նշենք, որ նախօրեին Գուլեին ազատել էին աշխատանքից:   Read more

Սանտա-Մոնիկայում բարիկադավորված տղամարդը զոհվել է

barik 5Զինված անձին, ով բարիկադավորվել էր Սանտա-Մոնիկայի տանը եւ երկու պատանդ էր վերցրել, ավելի ուշ մեռած են գտել: Դեպքը տեղի է ունեցել 2900 Delaware Avenue հասցեում երեկ ժամը 5-ի սահմաններում: Ըստ ոստիկանության 48-ամյա Ջոն Քերըլ Լաուրին պատանդ էր վերցրել 86-ամյա զոքանչին եւ իր 15-ամյա որդուն: Դեռահասին հաջողվել էր փախչել եւ ոստիկանություն զանգել: Դեպքի վայր ժամանած հատուկջոկատայինները շրջափակել են տունը: Այս գիշեր, ժամը 4:30-ի սահմաններում ոստիկանները ներխուժել են եւ տղամարդուն մեռած գտել: Ըստ ամենայնի, նա ինքնասպան էր եղել: Քննիչների կարծիքով, տղամարդը այդ քայլին գնացել էր իրենից առանձին ապրող կնոջ հետ վեճից հետո: Նրա մոտից ատրճանակ է առգրավել: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel