A+ A A-

15 February 2013

Հանրապետականներն արգելափակել են Հեյգելի հաստատումը

agle 4ԱՄՆ Սենատում հանրապետական սենատորների խումբը արգելափակել է իրենց կուսակից Չաք Հեյգըլի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնի համար: Դեմոկրատներին չի հաջողվել 100-ից 60 ձայն հավաքել, որպեսզի հաստատեն Հեյգըլի թեկնածությունը: Չնայած անցած երեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի հարցերով կոմիտեն Սենատին առաջարկել է հաստատել Չակ Հեյգըլի թեկնածությունը, հանրապետականները փորձում են տարբեր պատճառաբանություններով հետաձգել այդ գործընթացը: Սենատում դեմոկրատների ղեկավար Հերի Ռիդը հայտարարել է, որ երկրի պաշտպանության նախարարի թեկնածության արգելափակումն աննախադեպ է: Տեղի դիտորդների կարծիքով՝ Հեյգըլը, ամենայն հավանականությամբ, կհաստատվի Պենտագոնի ղեկավարի պաշտոնում, բայց դա, երեւի կլինի ամսվա վերջին: Հեյգըլի դեմ են արտահայտվել շատ ազդեցիկ օրենսդիրներ: 1997-2009 թթ. աշխատելով Սենատում՝ նա բազմիցս հանդես է եկել Իսրայելի քաղաքականության քննադատությամբ եւ հրաժարվել է աջակցել ԱՄՆ-ում իսրայելամետ կազմակերպություններին: Մի անգամ նա հայտարարել է, որ ինքը ոչ թե իսրայելական, այլ ամերիկյան սենատըր է: Նրան անմիջապես մեղադրել են հակասեմիտիզմի համար: Մի շարք հանրապետական սենատըրներ Հեյգըլից պահանջել են զեկուցել հոնորարների մասին, որոնք նա վերջին 5 տարում ստացել է իր ելույթների համար: Հանրապետականներին հետաքրքրել է՝ ով է վճարել հոնորարները, եւ արդյոք դրա հետ կապ չեն ունեցել օտարերկրյա կազմակերպությունները: Հաջորդ քվեարկություն Read more

15 February 2013

Երկու աշակերտներ փորձել են սպանել համադասարանցուն

washing 5Վաշինգտըն նահանգում 5-րդ դասարանի երկու աշակերտների մեղադրում են սպանության նախապատրաստման մեջ: Վաշինգտըն նահանգի Քալվիլ քաղաքի 10 եւ 11 տարեկան երկու տղաները, որոնք սովորում են «Ֆորթ Քալվիլ» տարրական դպրոցում, ձերբակալվել են փետրվարի 7-ին: Նրանց գործով առաջին լսումը տեղի կունենա փետրվարի 20-ին: Ստիվընս շրջանի դատախազ Թիմ Ռասմուսընը հայտնել է, որ փաստաբանները միասնական կարծիք չունեն երեխաների պատժի վերաբերյալ:
Վաշինգտըն նահանգում արդարադատության համակարգը 12 տարեկանից ցածր երեխաների համար պատասխանատվություն չի նախատեսում, սակայն եթե դատախազությունն ապացուցի, որ դպրոցականները հասկացել են լավի ու վատի տարբերությունը, գործը կարող է փոխանցվել 8-12 տարեկանների գործերով դատարան:
Եթե նրանց մեղքը հաստատվի, անչափահասների գործերով դատարանը կարող է նրանց ուղարկել դեռահաս հանցագործների ուղղիչ հաստատություն, որտեղ նրանք կպահվեն մինչեւ 18 տարի: Երեխաներին ձերբակալել են դպրոցի մեկ այլ սովորողի մատնանշմամբ, որը դպրոցական ավտոբուսում ձերբակալվածներից մեկին տեսել էր դանակով: Երեխան այդ մասին հայտնել էր ուսուցչուհուն, որն էլ երեխաների պայուսակներից հայտնաբերել էր ոչ միայն դանակ, այլեւ կիսաավտոմատ, փամփշտակալով լի ատրճանակ: Տղաները խոստովանել են, որ պատրաստվել են սպանել իրենց հետ կոպիտ վարված համադասարանցի աղջկան եւ հարձակվել եւս 6 աշակերտների վրա: Ատրճանակը տղաներից մեկի եղբորն է: Վերջինս այն պահում էր տան չհրկիզվող պահարանում: Հրազենը պահարանից վերցնելու համար երեխան գողացել է դրա բանալին: Եղբայրն իր հերթին զենքի պահման թույլտվություն չի ունեցել եւ այն վերցրել է հանգուցյալ պապի տնից: Read more

15 February 2013

Հայնց-ը վաճառվում է 28 մլրդ դոլարով

toato 5 Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway եւ 3G Capital ընկերությունները գնում են (Հայնց) Heinz սննդային ընկերությունը: Գործարքի արժեքը կազմել է 28 մլրդ դոլար ու հանդիսանում է սննդի ոլորտում ամենախոշոր գնումը: Heinz բրենդային ապրանքանիշն ամենահայտնիներից մեկն է ու բարձր վարկանիշ ունի: -Սա մեզ համար պատմական իրադարձություն է ու միաժամանակ մեծ հաջողություն է մեր բաժնետերերի համար,- նշել է Heinz ընկերության գլխավոր տնօրեն Ուիլյամ Ջանսընը: Ի դեպ, ընկերության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Heinz-ի ամեն բաժնետեր իր մեկ բաժնետոմսի համար կստանա 72,50 դոլար գումար Բաֆֆեթի Berkshire Hathaway եւ 3G ընկերությունների կողմից: Այս իրադարձության ֆոնի ներքո Heinz-ի ակցիաները համաշխարհային շուկայում աճել են 19,2 տոկոսով: Սա 20 տոկոսով ավելի է նախօրեին բորսայի փակման ժամանակ բաժնետոմսերի գնից։ Berkshire Hathaway-ի հայտարարությունն այն մասին, որ սա երբեւէ եղած ամենախոշոր գործարքն է սննդարդյունաբերության ոլորտում: Heinz-ի արտադրանքը քյեչըփի շուկայում զբաղեցնում է գրեթե 50 տոկոսը:   Read more

Chrysler-ը մեքենաներ է հետ կանչում

chys 4Ամերիկյան Chrysler ավտոկոնցեռնը հայտնել է, որ հետ է կանչելու ավելի քան 370 հազար ավտոմեքենա: Reuters գործակալության փոխանցմամբ: Ենթադրաբար, հետ կկանչվեն 2009-2012 թթ. արտադրության Dodge Ram 1500 եւ Dodge Dacota մոդելները, նաեւ 2009-ին թողարկված Dodge Durango եւ Chrysler Aspen ավտոմեքենաները: ԱՄՆ-ում հետ կկանչվի մոտ 278 հազար ավտոմեքենա, Կանադայում՝ 23 հազար, Մեքսիկայում՝ 4 հազար: Պատճառն ավտոմեքենաների հետեւի կամրջի ամրակի թերությունն է, որի պատճառով երթեւեկության ընթացքում կարող են արգելափակվել անիվները: Chrysler-ը հայտնել է 15 գրանցված դեպքի մասին: Բարեբախտաբար, դրանցից ոչ մեկի հետեւանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel