A+ A A-

14 February 2013

Ռուսաստանում հայի մարմնից երկմետրանոց խողովակ են հանել

pipp 527-ամյա Ալեքսանդր Անտոնյանը Կրասնոդարի Կուշչեւսկի շրջանի կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել անսովոր վնասվածքով: Բժիշկները սարսափել են. տղամարդու կրծքավանդակում 2 մետր երկարությամբ եւ 5 սմ տրամագծով ջրատար խողովակ է խրված եղել: Ալեքսանդրն իր ավտոմեքենայով ընթանալիս է եղել մերձքաղաքային մայրուղիներից մեկով, երբ դիմացից ընթացող բեռնատարի ամրատախտակը բացվել է, մետաղական տասնյակ առարկաներ այս ու այն կողմ են ցրիվ եկել, դրանցից մի քանիսն ուղղակիորեն բախվել են Ալեքսանդրի մեքենային: Ըստ տուժածի՝ իր մարմինը հանկարծակի անշարժացել է, ձեռքերը թուլացել են: Նա չի կարողացել շարժվել: Մի քանի վայրկյան անց գիտակցել է, որ մարմնի մեջ խողովակ է խրվել: Դեպքի վայր ժամանած փրկարարները սղոցել են խողովակի կտորը եւ շտապօգնություն կանչել:-Վնասված են եղել թոքերը, լյարդը եւ թաղանթը: Օտար մարմինը սրտից միլիմետրեր այն կողմ է գտնվել: Ողնաշարը չի տուժել միայն այն բանի շնորհիվ, որ խողովակը թեք է անցել: Իրավիճակը բարդացնում էր ուժեղ արյունահոսությունը, - պատմել է Կուշչեւսկի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վիրաբույժ Եվգենի Սոլոդունովը: Վիրահատությունը տեւել է երեք ժամ, մասնագետները հեռացրել են օտար մարմինը, կարել թոքերը եւ լյարդը եւ փակել կրծքավանդակը: Այժմ Ալեքսանդրին ահավոր վթարի մասին հիշեցնում են միայն կարերը եւ վիրակապը: Read more

Սպանություն Էնահայմի մոթելներից մեկում

moth 5Էնըհայմում ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու տեղական մոթելում մի կնոջ սպանությունը: Դեպքը տեղի է ունեցել Մանչեսթեր ավենյուում գտնվող Staybridge Suites մոթելում: Երեկ ցերեկը, ժամը 3-ի սահմաններում ոստիկանությունը ահազնգ է ստացել եւ ժամանելով դեպքի վայր` կոտրել է դուռն ու գետնին ընկած մարդ է գտել: Վերջինս ամբողջովին արյան մեջ է եղել, սակայն գիտակից վիճակում է եղել: Ոստիկանները նաեւ մի կնոջ դիակ են գտել: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստուգել են ապա ձերբակալել: Ոստիկանությունը կարծում է, որ դեպքը ընտանեկան բռնության օրինակ է, սակայն ձերբակալվածի եւ զոհի ինքնությունը չի հաղորդվումRead more

Ծերունին բանկ է կողոպտել՝ բանտում մեռնելու նպատակով

 oldm 4 Յոթանասուներեքամյա ամերիկացի Ուոլթըր Էնբըհանը բանկ է թալանել Չիկագոյում՝ շատ արտառոց: Նա ձեռնափայտով ու ատրճանակով, առանց դիմակի մտել է բանկ, արել իր գործը, ապա համբերատար սեփական ձերբակալությանը սպասել հյուրանոցի համարում: Պարզվել է, որ բազմիցս ազատազրկված Էնբըհանը նպատակն է եղել բանտում հայտնվել եւ մեռնել այնտեղ. կյանքի մեծ մասն աշխարհը ճաղերի հետեւից տեսած ծերունին հույս ունի, որ կողոպուտի համար կստանա ազատազրկման ժամկետ, որը վերջինը կլինի իր կյանքում: Նա խոստովանել է, որ բանտում իրեն ավելի հարմարավետ է զգում, քան ազատության մեջ: Բանկից նա տարել էր 4 հազար178 դոլար գումար: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կազատազրկվի 20 տարով, չնայած ըստ Էնբըհանի՝ իրեն կես տարվա կյանք է մնացել: Նա ազատ էր արձակվել 2011-ին՝ բանկ թալանելու համար 10 տարի պատիժ կրելուց հետո: Read more

Օբաման ծրագրային ելույթ է ունեցել

obamm 5Նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ելույթում անդրադարձել է Միացյալ Նահանգների առջեւ կանգնած ներպետական բազմաթիվ խնդիրներին, այդ խնդիրների լուծման ճանապարհների մանրամասներին, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանն ու վտանգներինԵլույթի սկզբին  նախագահ Օբաման ասել է, որ կարող է հայտնել առաջընթացի մասին՝ հիշատակելով ԱՄՆ-ի զինծառայողների վերադարձը գրեթե մեկ տասնամյակ տեւած պատերազմներից, ինչպես նաեւ մի քանի տարի տնտեսական անկումից հետո վեց միլիոնից ավելի աշխատատեղեր ստեղծելու հանգամանքը: Օբաման իր ելույթում շեշտել է, որ անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել տնտեսական աճի շարժիչ իրական ուժին՝ միջին դասին, ինչպես նաեւ վերականգնել այն խոստումը, որի վրա հիմնված է Միացյալ Նահանգները՝ այն գաղափարը, որ քրտնաջան աշխատանքն ու պարտականությունների պատշաճ կատարումը կարող է լինել առաջընթացի գրավականը: Ըստ նախագահի, ամերիկացիները չեն ակնկալում, որ կառավարությունը կլուծի բոլոր խնդիրները, կամ օրենսդիրները համաձայնության կգան բոլոր հարցերի շուրջ, սակայն ակնկալում են, որ հնարավորության դեպքում նրանք կգան խելամիտ համաձայնության՝ քանի որ նրանք գիտեն, որ Ամերիկան առաջ է շարժվում միայն այն դեպքում, երբ միահամուռ ուժ ենք գործադրում: Ըստ նախագահ Օբամայի, միությունը բարելավելու աշխատանքը պետք է սկսվի բյուջեի վերաբերյալ հիմնարար որոշումներ կայացնելուց, մասնավորապես՝ բյուջեի պակասորդի դեմն առնելու մասին որոշումներից: Այդ նպատակով նախագահ Օբաման առաջարկել է նվազեցնել Միացյալ Նահանգներում առողջապահության ոլորտում կատարվող ծախսերը՝ բարեփոխումների միջոցով, առաջարկել է նաեւ նվազեցնել բյուջեի պակասորդը՝ հարկային դաշտում բարեփոխումներ իրականացնելու, երկրի հարկային օրենսդրությունը բարելավելու եւ դրա մեջ առկա թերությունները վերացնելու միջոցով: Բարաք Օբաման հիշեցրել է նաեւ աշխատատեղերն Ամերիկա վերադարձնելու անհրաժեշտության մասին: Ելույթում հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ Միացյալ Նահանգներում կրթության ոլորտի որակի բարձրացման անհրաժեշտությանը: Իր ելույթի ընթացքում Բարաք Օբաման հիշեցրել է նաեւ հրազենի նկատմամբ վերահսկողությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին

Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel