A+ A A-

13 February 2013

Ակտիվիստուհիները ակցիան են անցկացրել

aarch 5Ուկրաինական Femen շարժման ներկայացուցիչները Փարիզի Աստվածամոր տաճարում ակցիա են իրականացրել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի գահից հրաժարվելու պատվին: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, զբոսաշրջիկներին միախառնված՝ 8 ակտիվիստուհիներ ներխուժել են տաճար, որտեղ փետրվարին ցուցադրվում են Նոթր-Դամ-դե-Փարիի 9 նոր զանգերը: Հանելով երկար վերարկուները՝ կիսամերկ կանայք փայտիկներով հարվածել են զանգերին եւ անգլերեն բղավել. Պապն այլեւս չկա: Կանանց մեջքին գրված է եղել Վերջ հոմոֆոբիային, Հավատքի ճգնաժամ, Հաջողությո՛ւն, Բենեդիկտոս արտահայտությունները: Տաճարի պահակախումբը նրանց դուրս է բերել փողոց, որտեղ օրինախախտները սկսել են աղմկահարույց վանկարկումներով պաշտպանել ներկայումս ֆրանսիական կառավարությունում քննարկվող միասեռ ամուսնությունների եւ հոմոսեքսուլիստներին երեխաներ որդեգրել թույլատրելու վերաբերյալ օրենքները: Read more

Իրար վրա կրակել են հայերն ու չեչենները

chehc 5Մոսկվայի ոստիկանները հսկող տեսախցիկների ձայնագրությունների օգնությամբ որոնում են Սմոլենսկի բուլվարի Օլիվա ռեստորանում օրերս տեղի ունեցած հրաձգության 40 մասնակիցներին: Հաստատության այցելուների երկու խմբերի միջեւ հակամարտությունը փետրվարի 8-ին վերաճել էր զենքով հաշիվներ պարզելու, փոխադարձ կրակոցներ էին սկսվել: Մի տղամարդ աջ եւ ձախ ազդրերի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ ոստիկանության, տարբեր սեղանների շուրջ նստած երկու խմբերը սկզբում  սկսել են  վիճել, որից հետո մի քանի մարդ դուրս են եկել զրուցելու: Հակառակորդները թույլ չեն տվել կրկին սրճարան վերադառնալ` կրակելով դռան մոտիցԸստ ականատեսների, փոխհրաձգությունը տեւել է 20 րոպե: Սրճարանում ատրճանակով  դիրքավորվածներին դիմակայել են ուրիշ խմբի ինքնաձիգով զինված անդամներ: Հրաձգության բոլոր մասնակիցները մինչեւ ոստիկանության ժամանումը փախել էին ռեստորանից: Պարզվել է, որ իրար են բախվել հայերն ու չեչենները: Փոխհրաձգության ժամանակ վնասվածքներ է ստացել 38-ամյա Արթուր Հակումյանը, ով այժմ  գտնվում է հիվանդասենյակում՝ ոստիկանների պաշտպանության ներքո: Արթուր Հակումյանը պնդում է, որ ինքը դարձել է փոխհրաձգության պատահական զոհ՝ հրազենային վնասվածքներ ստանալով 2 ոտքերին։ Նա նշել է, թե ռեստորանում աղջկա էր սպասում, երբ սկսել են կրակել: Հակումյանը նշել է, թե չի տեսել կրակողներին եւ չի ճանաչում: Ոստիկանները, սակայն, չեն հավատում նրա պնդումներին: Read more

Արդարացրել են 30 տարի բանտարկությունից հետո

tarii 330 տարի առաջ սպանության համար 99 տարի ազատազրկման դատապարտված ԱՄՆ-ի Թեքսըս նահանգի բնակիչը անմեղ է ճանաչվել եւ ազատ արձակվել: Ռենդոլֆ Արլիջը 58 տարեկան է, 1984թ. մեղադրվել էր  Քերըլայն Արմսթրոնգին դանակի 40 հարված հասցնելու մեջ, որի մարմինը հայտնաբերել էին  ճամփեզրին:

Associated Press-ի փոխանցմամբ, շնորհիվ սպանվածի մեքենայում հայտնաբերված տղամարդու մազի DNA-ի վերլուծության արդյունքների`փաստաբաններին հաջողվել է ապացուցել հանցագործությանն այլ մարդու մասնակցությունը եւ իրենց պաշտպանյալի անմեղությունը: Դատարանը վճռել է ազատել Արլիջին, որը ճաղերի հետեւում է անցկացրել կյանքի գրեթե կեսից ավելին: Թեքսըսի օրենքով Արլիջին 2 միլլիոն դոլարի դրամանական փոխհատուցում հասնում։ Read more

Դորնըրին հայտնաբերեցին

dornerr 4Շուրջ հինգ օր հետապնդման մեջ գտնվող Քրիսթոֆըր Ջորդըն Դորնըրին որոնում էին Մեքսիկայի տարածքում, որտեղից ահազանգ էր ստացվել, թե նրան տեսել են: Մեքսիկացի իրավապահները գրոհել են Տիհուանայի հյուրանոցներից մեկը, սակայն ոչ ոքի չեն գտել: Դորնըրի գլխի համար 1 միլիոն դոլար է խոստացվել, եւ ընդամենը երկու օրում ոստիանությունը հազարից ավելի զանգ է ստացելՆրան որոնում էին նաեւ Սան Ֆերնանդոյում, Բիգ Բեր Սիթիում եւ հնարավոր բոլոր վայրերում: Որոնումներին միացել էին նաեւ շարքային քաղաքացիներ, որոնք ցանկանում էին տիրանալ 1 միլիոն դոլար գումարին: Հերթական հեռախոսազանգից հետո վերջապես իրավապահներին հաջողվեց ընկնել Դորնըրի հետքի վրա Բիգ Բեր Սիթիից 20 մայլ հեռավորության վրագտնվող San Bernardino County-ում ոստիկանությունը ահազանգ ստացավ մի զույգից Դորնըրի կողմից ավտոմեքենայի առեւանգման վերաբերյալ։ Angelus Oak  սարերում հայտնաբերվեց գողացված ամենագնացը եւ Դորնըրը փաքնվեց մոտակա փայտե տնակում։ Սան Բերնարդինոյի ոստիկանները փորձեցին նախապես ծխանռնակ նետելով գրոհել տան ուղղությամբ սակայն կարճատեւ փոխհրաձգություն տեղի ունեցավ որի արդյունքում 2 ոստիկան հրազենաային վնասվածքներով տեղաթոխվեցին Loma Linda madical Center սակայն Մայքլ Քրեյնի  կյանքը փրկել չհաջողվեց։ Ոսիկանությունը սակայն  ստուգում է անցկացնում կիլոմետրեր գոյացող մեքենաներում փակելով շրջակա բոլոր ճանապարհները։ Այն տունը որտեղ թաքնվում է Դորնըրը այրվում է սակայն ըստ Assosiated Press գործակալության  նախքան այրվելը մեկ կրակոցի ձայն է հնչել որն էլ հավանաբար տան այրման պատճառ է դարձել։Տունը շրջապատելով Դորնըրին տրվել է հանձնվելու հնարավորությունը։

 Հիշեցնենք, որ նախկին ոստիկանը փետրվարի 3-ին եւ 7-ին երեք մարդու էր սպանել, իսկ նրա թիրախների ցանկում մոտ 40 ոստիկան է նշված: Ոստիկանները նաեւ խստացրել են նշված իրավապահների ընտանիքների պաշտպանությունըRead more

Օգնություն Գյումրիին

Telethon 6AMGA հեռուստաալիքի եթերում երեկ` փետրվարի 10-ին կայացել է հեռուստամարաթոն Երկրաշարժի 25-րդ տարելիցի առթիվ` նվիրված Գյումրիի աղետյալներին։ Թելեթոնը կայացել է առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 10-ը: Ժամեր տեւած թելեթոնի ընթացքում տրվել է մոտ 37 հազար դոլարի խոստում: Թելեթոնին մասնակցել են հայ համայնքի հայտնի արվեստագետներ, անվանի գործիչներ եւ պարզապես շարքային քաղաքացիներ: Ակտիվորեն մասնակցել են Արտաշես Ավետյանը, պապին Պողոսյանը, Գեւորգ Չաքմանյանը, Արմեն Հովհաննիսյանը, Սալբի Մայիլյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Արթուր Մադոյանը, դուդուկահար Ռուբեն Հարությունյանը, որոնք իրենց լուման են ներդրել հումորի և մշակույթի հայոց օրրանի՝ Գյումրիի կարիքավոր ընտանիքներին օգնելու սուրբ գործին: Հատուկ շնորհակալություն բժշկուհի Նարինե Հարությունյանին: Հեռուստամարաթոնը կազմակերպել էին AMGA հեռուստաընկերությունը տնօրեն Էդուարդ Քալայջյանը, բարերար՝ Էլվիս Մադաթյանը, հեռուստալրագրողներ Արմեն Բարսեղյանն ու Ռուդիկ Հովսեփյանը, Համայնապատկեր ամսագրի գլխավոր խմբագիր Սարո Գյոդակյանը, ազատարմատիկ Հրանտ Թոմասյանը, AMGA հեռուտաընկերության լրատվական եւ մշակութային հաղորդաշարների հաղորդավարները Ստեփան Հովակիմյանը, Ռուբեն Թելունցը, Պետրոս Սարգսյանը, Հովհաննես Բալայանը, Հարութ Բրոնոզյանը, ասմունքող եւ լրագրող Նունե Ավետիսյանը, եթերային ռեժիսյոր AMGA News եւ Harmony TV լրատվական եւ մշակութային հարորդաշարների ղեկավար Կարինե Կեպենյանը օպերատորներ Հարություն Ճերմակյանը եւ Վահիկ Խաչատրյանը։ Հեռախոսակապը ապահովել էր Connect to ընկերությունը, տպագրական աշխատանքները կատարեց Yerevan Printing-ը oգնեցին մի խումբ կամավորներ: Թելեթոնը, սակայն այսքանով չի ավարտվել, գործարարները եւս կարող են շարունակել իրենց նվիրատվությունները ամերիկյան MEDA Multicaltural Aoutrich հասարակական կազմակերպությանը` դա կարող եք ներկայացնել որպես տուքերից զերծ ծախս: Նշենք, որ համայնքի բազմաթիվ գործարարներ այդպես էլ չանսացին մեր կոչին եւ չմասնակցեցին թելեթոնին հակապես Գյումրեցի այն գործարարները որոնք բազմաթիվ բիզնեսներ եւ բուժհաստատություններ ունեն Գլենդելի եւ Նորթ Հալիվուդի տարածքում կրում են Գյումրի եւ Շիրակ անունները։ AMGA News-ը պատրաստ է հայտարարըլու այն բոլոր բիզնեսների անունները որոնք կուղարկեն իրնեց նվիրատվությունները եւ սատար կկանգնեն Գյումրիի կարիքավոր ընտանիքներին։ AMGAհեռուստաընկերությունը շնորհակալություն է հայտնում այն բոլոր նվիրատուներին, որոնք մասնակցեցին եւ իրենց ներդրումը բերեցին այս սուրբ գործին:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel